Անգելա Ֆրանցիսկա Յոհանա Համիթց (գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch, հուլիսի 28, 1883(1883-07-28)[2], Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - հոկտեմբերի 30, 1949(1949-10-30)[2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ի ծնե` Անգելա Հիտլեր (գերմ.՝ Agela Hitler), առաջին ամուսնու ազգանունով` Ռաուբալ (գերմ.՝ Raubal):

Անգելա Հիտլեր
գերմ.՝ Angela Franziska Johanna Hammitzsch[1], գերմ.՝ Angela Franziska Johanna Hitler[1] և գերմ.՝ Angela Franziska Johanna Raubal[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1883(1883-07-28)[2]
ԾննդավայրԲրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1949(1949-10-30)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա, Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա, State flag of Austria (1934–1938).svg Ավստրիայի դաշնային պետություն, Flag of Austria (1230–1934).svg Առաջին Ավստրիական Հանրապետություն, Flag of Austria (1230–1934).svg Գերմանական Ավստրիա և Ensign of Austro-Hungarian civil fleet (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինMartin Heinrich Hammitzsch?[1]
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր, մայր՝ Ֆրանցիսկա Մատցելսբերգեր[3]
ԵրեխաներLeo Rudolf Raubal?, Անգելիկա Ռաուբալ և Elfriede Hochegger?
Commons-logo.svg Angela Hitler Վիքիպահեստում

Ադոլֆ Հիտլերի ավագ քույրը հոր կողմից։

ԿենսագրությունԽմբագրել

Անգելա Հիտլերը ծնվել է Բրաունաու ամ Ինում, Ավստրիայում, Հիտլերի հոր և նրա երկրորդ կնոջ երկրորդ երեխան է։ Նրա մայրը մահացել է հաջորդ տարի։ Նա և իր փոքր եղբայրը` Ալոիս Հիտլեր կրտսերը դաստիարակվել են հոր և նրա երրորդ կնոջ, Ադոլֆ Հիտլերի մոր` Կլարայի կողմից։ Հոր կողմից հարազատ նրա եղբայրը` Ադոլֆ Հիտլերը ծնվել է վեց տարի հետո, և նրանք շատ մտերիմ են եղել։ Անգելան հոր և խորթ մոր մահից հետո (1903 և 1907 թվականներ) ստացել է ոչ մեծ ժառանգություն։ 1903 թվականին սեպտեմբերի 14-ին[4][5] նա ամուսնացել է հարկային կրտսեր տեսուչ Լեո Ռաուբալի (գերմ.՝ Leo Raubal) հետ Նրանք 1906 թվականի հոկտեմբերի 12-ին որդի են ունեցել` Լեոն։ 1908 թվականի հունիսի 4-ին ծնվել է նրանց ավագ դուստրը` Գելին, իսկ 1910 թվականի հունվարի 10-ին` կրտսեր դուստրը` Էլֆրիդան։ Արդյունքում Անգելան տեղափոխվել է Վիենա և Առաջին համաշխարհային պատերազմից հետո մենեջեր է աշխատել Mensa ակադեմիայում։ 10 տարի Անգելան տեղեկություններ չի ունեցել Ադոլֆի մասին, նրա հետ կապ է հաստատել 1919 թվականին։ 1928 թվականին նա և Գելին տեղափոխվել են Բերգհոֆ, Հիտլերի նստավայր, որտեղ դարձել է նրա տնային գործերի կառավարիչը։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Հիտլերը սեռական հարաբերություններ է ունեցել նրա դստեր` Գելիի հետ, ով ինքնասպանություն է գործել 1931 թվականին։ Միևնույն ժամանակ, Անգելան չէր քաջալերում Հիտլերի հարաբերությունները Եվա Բրաունի հետ և ի վերջո նա լքում է Բերխտեսգադենն ու տեղափոխվում Դրեզդեն։ Սակայն 1935 թվականին Հիտլերը նրան 24 ժամ է տալիս` ճամպրուկը հավաքելու համար` մեղադրելով քրոջն այն բանի համար, որ նա օգնել է Գերինգին Բերխտեսգադենում հողակտոր ձեռք բերելու հարցում։ Հիտլերը հարաբերությունները խզել է քրոջ հետ և անգամ չի մասնակցել նրա երկրորդ հարսանիքին։ 1936 թվականի հունվարի 20-ին նա ամուսնացել է գերմանացի ճարտարապետ, Դրեզդենի պետական շինարարական դպրոցի տնօրեն Մարտին Համիթչի (գերմ.՝ Martin Hammitzsch) հետ։ Հետագայում Հիտլերը վերականգնել է նրա հետ հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Անգելան նրա միջնորդն էր նրա ու ընտանիքի այն անդամների միջև, ում հետ Հիտլերը չէր ցանկանում շփվել։ 1941 թվականին Անգելան վաճառել է իր հիշողությունները Հիտլեի մասին։ 1945 թվականի գարնանը, օդային զանգվածային հարձակման արդյունքում Դրեզդենի ավերումից հետո Հիտլերը տեղափոխում է Անգելային Բերխտեսգադեն, որպեսզի բացառի նրա առևանգումը խորհրդային զորքերի կողմից։ Բացի այդ, նա Անգելային ու մյուս քրոջ` Պաուլային տրամադրում է 100.000 ռայխսմարկ։ Իր կտակում Հիտլերն ամենամսյա 1000 ռայխսմարկ թոշակ է նշանակել քրոջ համար։ Անգելան եղբոր մասին բարձր է արտահայտվել անգամ պատերազմից հետո և հայտարարել է, թե ո՛չ իր եղբայրը, ո՛չ ինքը որևէ տեղեկություն չեն ունեցել հոլոքոստի մասին։ Նա հայտարարել է, որ եթե Ադոլֆն իմանար, թե ինչ է կատարվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, նա կդադարեցներ այդ ամենը։ Անգելան մահացել է ինսուլտից։

ԵրեխաներԽմբագրել

Լեո Ռուդոլֆ ՌաուբալԽմբագրել

Անգելայի ավագ որդին, առաջին ամուսնությունից (1906 թվական, հոկտեմբերի 12-1977 թվական, օգոստոսի 18)։ Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր։ Երբ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ լեյտենանտ սակրավոր Լեոն վիրավորվում է և գերի է ընկնում, Հիտլերը, հակառակ իր սկզբունքներին, պատրաստ էր նրան փոխանակել Ստալինի որդու` Յակովի հետ։ Ստալինը, սակայն, չի համաձայնում։ Լեոն Մոսկվայի բանտում է եղել մինչև 1955 թվականի սեպտեմբերի 28-ը։ Դրանից հետո նա վերադարձել է Ավստրիա։ Նա ապրել և աշխատել է Լինցում որպես քիմիայի ուսուցիչ։ Մահացել է արձակուրդի ժամանակ, Իսպանիայում։ Թաղված է Լինցում։

Գելի ՌաուբելԽմբագրել

Անգելայի ավագ դուստրն է (04.01.1908-18.09.1931): Ըստ որոշ աղբյուրների, եղել է Ադոլֆ Հիտլերի սիրուհին։

ԷլֆրիդաԽմբագրել

Էլֆրիդա Մարիա (10.01.1910-24.09.1993), ամուսնու ազգանունով` Էլֆրիդա Մարիա Խոխեգեր։ Էլֆրիդան ամուսնացել է գերմանացի իրավաբան դոկտոր Էրնստ Խոխեգերի հետ 1937 թվականի հունիսի 27-ին, Դյուսելդորֆում, ունեցել է մեկ դուստր` Անգելան [6][7][8] և մեկ որդի` Հայներ (ծնվել է 1945 թվականին)[9]։

ՖիլմերԽմբագրել

  • 1982 թվականին ֆրանսիական L'as des as կատակերգությունում Անգելա Հիտլերը ներկայացված է որպես Հիտլերի տնային գործերի կառավարիչ։
  • 2003 թվականին «Hitler: The Rise of Evil» սերիալում նրա դերը խաղում է դերասանուհի Ջուլի Էնն Հասեթը։

ԳրականությունԽմբագրել

  • De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders by Marc Vermeeren. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt, ISBN 90-5911-606-2

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #1107194571 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Mayr W. Der Führer, mein Onkel (գերմ.): Etliche Verwandte Hitlers wurden nach Kriegsende in die Sowjetunion verschleppt. Nur einer aus der Sippe überlebte und kehrte nach Österreich zurück // Der Spiegel / Hrsg.: R. AugsteinSpiegel-Verlag, 2001. — Iss. 1. — S. 115—117. — ISSN 0038-7452; 2195-1349
  4. Милан Hauner. «Гитлер: хронология его жизни и времени». 1983. Macmillan. Лондон. ISBN 0-333-30983-9
  5. Вольфганг Zdral. Die Гитлера. Campus Verlag GmbH. ISBN 3-593-37457-9. стр. 104
  6. Schaub, Julius; Olaf Rose (2005). Julius Schaub, in Hitlers Schatten: Erinnerungen und Aufzeichnungen des Chefadjutanten 1925—1945. Druffel & Vowinckel-Verlag. pp. 421. ISBN 3-8061-1164-2
  7. Zdral, Wolfgang (2005). Die Hitlers. Campus Verlag GmbH. pp. 237. ISBN 3-593-37457-9
  8. Läpple, Alfred (2003). Paula Hitler: die unbekannte Schwester Zeitgeschichte (Druffel Verlag). Druffel. pp. 174
  9. Joachimsthaler, Anton. Hitlers Liste: Ein Dokument Personlicher Beziehungen. Herbig. pp. 271. ISBN 3-7766-2328-4.