Ֆրանց ֆոն Պապեն

գերմանացի քաղաքական գործիչ

Ֆրանց ֆոն Պապեն (լրիվ անունը՝ Ֆրանց Յոզեֆ Գերման Միխայել Մարիա ֆոն Պապեն, գերմ.՝ Franz Joseph Hermann Michael Maria von Papen, Franz Joseph Hermann Michael Maria von Papen , հոկտեմբերի 29, 1879(1879-10-29)[1][2][3][…], Վերլ, Soest, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 2, 1969(1969-05-02)[4][1][2][…], Զասբախ), ֆաշիստական Գերմանիայի գլխավոր ռազմական հանցագործներից։

Ֆրանց ֆոն Պապեն
գերմ.՝ Franz von Papen
 
Կուսակցություն՝ Կենտրոնական կուսակցություն և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Պրուսական ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1879(1879-10-29)[1][2][3][…]
Ծննդավայր Վերլ, Soest, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանի օր մայիսի 2, 1969(1969-05-02)[4][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Զասբախ
Թաղված Wallerfangen
Դինաստիա Papen?
Քաղաքացիություն  Գերմանիա և  Գերմանական ռայխ
Ի ծնե անուն գերմ.՝ Franz Joseph Hermann Michael Maria von Papen
Հայր Friedrich von Papen?
Ամուսին Martha von Papen?
Զավակներ Friedrich Franz von Papen?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թթ.) եղել է Գլխավոր շտաբի սպա, 1913-1915 թվականներին՝ ռազմական կցորդ ԱՄՆ-ում, որտեղից հեռացվել է լրտեսության և քայքայիչ գործունեության համար։ 1921-1932 թվականներին պրուսական լանդտագի դեպուտատ էր կաթոլիկական կուսակցությունից։ 1932 թվականի հուլիս-նոյեմբերին գլխավորել է կառավարությունը, որը նպաստել է նացիոնալ-սոցիալիսաական կուսակցության (նացիստների) դիրքերի ամրապնդմանը։ Ակտիվորեն մասնակցել է 1933 թ.-ի հունվարին ֆաշիստական դիկտատուրայի հաստատմանը և մտել է Հիտլերի կառավարության մեջ՝ որպես փոխկանցլեր։ 1934-1938 թթ.-ին եղել է դեսպան Ավստրիայում, նպաստել է անշլյուսին՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնի զավթմանը։ 1939-1944 թվականներին, լինելով Գերմանիայի դեսպանը Թուրքիայում, ձգտել է ներգրավել նրան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների շարքը։ 1946 թվականին կանգնել է Նյուրնբերգի միջազգային զինվորական տրիբունալի առաջ, սակայն տրիբունալում առաջացած տարաձայնությունների հետևանքով արդարացվել է։

Գրքեր խմբագրել

  • Франц фон Папен Вице-канцлер Третьего рейха. Воспоминания политического деятеля гитлеровской Германии. 1933—1947. — М.: Центрполиграф, 2005. — 592 с. — ISBN 5-9524-1911-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Папен Франц фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Պապեն» հոդվածին։