Ռայխսկանցլեր
Ռայխսկանցլեր (գերմ․ Reichskanzler), 1․ համագերմանական միակ մինիստրն ու Րունդեսրատի նախագահը Գերմանական կայսրությունում (1871-1918)։ Նշանակում էր կայսր։ Ռայխսկանցլերը ղեկավարում էր կայսրության գործադիր իշխանությունը։ Կառավարության գլուխը Վայմարյան հանրապետությունում (1919-1933)։ Նշանակում էր պրեզիդենտը։ 1933 թվականից ստեղծվեցին այսպես կոչված պրեզիդենտական կաբինետներ, որոնք շրջանցելով սահմանադրությունը, չէին հենվում պառլամենտի վստահության վրա։ 1933-1945 թվականներին Ռ․Ա․ Հիտլերն էր, որը 1934 թվականին վերացնելով պրեզիդենտի պաշտոնը, միավորեց պետության և կառավարության գլխի լիազորությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |