Անտոն Դրաքսլեր
Անտոն Դրաքսլեր (հունիսի 13, 1884[1], Մյունխեն, Գերմանական ռայխ - փետրվարի 24, 1942[1], Մյունխեն, Գերմանական ռայխ), Գերմանական բանվորական կուսակցության հիմնադիր, որը հետագայում վերանվանվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և այն գլխավորել է Ադոլֆ Հիտլերը։
Անտոն Դրաքսլեր | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, Գերմանիայի աշխատավորական կուսակցություն և German Fatherland Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 13, 1884[1] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ |
Վախճանի օր | փետրվարի 24, 1942[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՆրա հայրը եղել է երկաթգծի աշխատակից, իսկ ինքը 1902-1923 թվականներին աշխատել է որպես փականագործ։ 1917 թվականին նա համալրել է նորաբաց Գերմանիայի հայրենական կուսակցության, ինչպես նաև Տուլեի ընկերության շարքերը։
Նրա քաղաքական իդեալը եղել է MAN ընկերության տնօրեն և Պանգերմանական միության առաջնորդ Պաուլ Տաֆելը։
1918 թվականի մարտին Դրաքսլերը իր կոլեգաների հետ հիմնում է «ազատ աշխատողները հանուն բարի կյանքի» կոմիտեն։
1919 թվականի հունվարի 5-ին Կարլ Հարրերի հետ միասին Մյունխենի գարեջրատներից մեկում հիմնել է Գերմանական բանվորական կուսակցությունը, որը 1920 թվականի փետրվարի 24-ին վերանվանվեց և դարձավ` Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն։ 1919 թվականի հունվարին Դրաքսլերը լուսաբանեց «Պրոլետարական իներնացիոնալիստների խորտակումը և համընդհանուր եղբայրության գաղափարի փլուզումը» հոդվածը։ Հենց նույն տարվա ընթացքում լույս տեսավ «Իմ քաղաքական զարթոնքը, գերմանացի սոցիալիստ աշխատողի օրագրից» պամֆլետը, որին ուշադրություն է դարձրել երիտասարդ Հիտլերը։
Շուտով Հիտլերը առաջին անգամ մասնակցեց կուսակցության հավաքին, իսկ հետագայում դարձավ կուսակցության ակտիվ անդամ, այնուհետև 1921 թվականին դարձավ դրա նախագահը։ Դրաքսլերը փորձեց խանգարել նրան և 1921 թվականի հուլիսի 25-ին նա դիմեց ոստիկանություն Հիտլերին մեղադրելով պրովոկացիոն գործողությունների մեջ։ 1921 թվականի հուլիսի 29-ին ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Դրաքսլերը նշանակվեց «Վաստակավոր նախագահի» սինվոլիկ պաշտոնում և մնաց այդ պաշտոնին մինչև 1923 թվականը, հենց այդ թվականին էլ նա լքեց կուսակցությունը[2]։ Դրաքսլերը չմասնակցեց Գարեջրային հեղաշրջմանը, իսկ կուսակցության փակվելուց հետո 1924-1928 եղել է պատգամավոր։ Կուսակցության գործունեության վերականգնումից հետո 1925 թվականից նա մասնակցել է դրա գործունեությանը, իսկ նացիոնալ սոցիալիստների իշխանության գալուց հետո կրկին համալրել է կուսակցության շարքերը, սակայն այլևս ոչ մի դեր չի խաղացել քաղաքականության մեջ չնայած մինչև 1937 թվականը մասնակցել է կուսակցական ժողովներին։ Կյանքի վերջին տարիներին եղել է խոր դեպրեսիայի մեջ և զբաղվել է հարբեցողությամբ։ Մահացել է 1942 թվականին Մյունխենում։
Մշակույթ
խմբագրել- Հարրի Տարթլդաֆի այլընտրանքային պատմություն ժանրի վեպերի շարքում հերոսներից մեկի կերպարը սեղծվել է Անտոն Դրաքսլերի անձի նմանոթյամբ։
- Դրաքսլերի մասին հիշատակվում է նաև «Հիտլեր։ Հրեշի վերելքը» ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Shirer, 1960, էջ 45
Գրականություն
խմբագրել- Richard J. Evans The Coming of the Third Reich. — New York, 2003. — ISBN 978-0-14-303469-8
- Hamilton, Charles Leaders & Personalities of the Third Reich, Vol. 1. — R. James Bender Publishing, 1984. — ISBN 0-912138-27-0
- Adolf Hitler Mein Kampf. — Boston, 1999. — ISBN 978-0-395-92503-4
- Ian Kershaw Hitler: A Biography. — New York: W. W. Norton & Company, 2008. — ISBN 978-0-393-06757-6
- Why Hitler?: The Genesis of the Nazi Reich. — Westport, Conn: Praeger, 1996. — ISBN 978-0-275-95485-7
- William L. Shirer The Rise and Fall of the Third Reich. — New York: Simon & Schuster, 1960. — ISBN 978-0-671-62420-0
- Zentner, Christian; Bedürftig, Friedemann The Encyclopedia of the Third Reich. — (2 vols.) New York: MacMillan Publishing, 1991. — ISBN 0-02-897500-6
Արտաքին հղումներ
խմբագրել- Անտոն Դրաքսլերի կենսագրությունը Արխիվացված 2008-02-07 Wayback Machine(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դրաքսլեր» հոդվածին։ |