Պոպուլիզմ
Պոպուլիզմ (ծագել է լատին․՝ populus - ազգ) կամ ամբոխահաճություն, քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։ «Պոպուլիստներ» («ազգային կուսակցություն»[1])[2], ֆերմերային կուսակցություն, որը ստեղծվել է 1891 թվականին, Հյուսիսամերիկյան Միացյալ Նահանգներում[3] և սկսել է պայքար որոշ բարեփոխումների համար՝ երկաթուղիների և հեռագրային միջոցների փոխանցումը պետությանը, եկամտահարկի ներդրումը, հողային սեփականության սահմանափակումը և այլն։
Պոպուլիզմ, Բութանում միապետական պահպանողական գաղափարախոսություն, Ժողովրդադեմոկրատական (պոպուլիստական) կուսակցության գաղափարական հիմքը։
Պոպուլիզմը որպես հրապարակախոսության տերմին
խմբագրելՊոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը, հավանել ժողովրդին։ Միևնույն ժամանակ, պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, հարստացումը և այլն) սովորաբար քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով։
Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա։ Պոպուլիզմի շատ հետազոտողներ, սկսած 1980-ականներից, այն դիտարկում էին որպես հռետորաբանության ոճ, որը կարող է ծառայել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գաղափարախոսությունների։ Կախված աջակցության գաղափարախոսությունից, նրանք տարբերակում են «ձախ» և «աջ» պոպուլիզմը։
Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են առանձին շրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, ինչպիսիք են, օրինակ, աշխատավորները, կանայք, քաղաքացիները, գյուղացիները, արդյունաբերության ինչ-որ ոլորտի աշխատողները և այլն։ Պոպուլիստները հռետորաբանության մեջ հաճախ օգտագործում են դիխոտոմիան («կամ-կամ» սկզբունքը) և պնդում են, որ արտահայտում են բնակչության մեծամասնության շահերը։
«Մեծ Բրիտանիան, հնարավոր է, այն եվրոպական պետությունն է, որտեղ պոպուլիզմն առավել ավերիչ ազդեցություն է ունեցել ավանդական կուսակցությունների վրա»
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Северо-Американские Соединенные Штаты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Брайан, Вильям Дженнингс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Демократическая партия, в США». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Сайт ИА REGNUM, Лондон, 13 марта 2019, 22:19, El Mundo: Популизм оказал на Британию разрушительное воздействие.
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոպուլիզմ» հոդվածին։ |