Քենտշին (լեհ.՝ Kętrzyn), Ռաստենբուրգ (գերմ.՝ Rastenburg), քաղաք Լեհաստանում, մտնում է Վարմինսկա-Մազուրի վոյեվոդության մեջ (Քենտշինի վոյատ)։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Տարածքը կազմում է 10,34 կմ², բնակչությունը՝ 28 351 մարդ (2004 թվական)։

Բնակավայր
Քենտշին
լեհ.՝ Kętrzyn
ռուս.՝ Кентшин
գերմ.՝ Rastenburg
ռուս.՝ Растенбург
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1329 թ.
Մակերես10,35 կմ²
ԲԾՄ105±1 մետր
Բնակչություն26 174 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ11-400
Պաշտոնական կայքmiastoketrzyn.pl
Քենտշին (Լեհաստան)##
Քենտշին (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

Քաղաքի տեղում եղել է Տևտոնական օրդենի Ռուստեբերգ (Ռուստենբերգ) ամրոցը, որը 1311 թվականին անհաջող պաշարել է լիտվացի Վիտեն իշխանը։ Մոտ 1329 թվականին Գուբեր գետի ափին՝ բլրի վրա, խաչակիրները կառուցել են փայտե ուղեկալ, որը 1360-1370-ական թվականներին փոխարինվել է քարե ամրոցով։ Քենտշին քաղաքն իր ներկայիս անվանումն ստացել է 1946 թվականի մայիսի 7-ին՝ ի պատիվ պատմաբան և լեհ գործիչ Վոյցեխ Քենտշինսկու։

Քաղաքում պահպանվել են տարածաշրջանի միջնադարյան պատմության հետ կապված բազմաթիվ տեսարժան վայրեր։ Գոթական ամրոցում տեղակայված է գրադարան և թանգարան, որտեղ ցուցադրվում են մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ։ Ամրոցում տեղի են ունենում նաև քաղաքի մշակութային կյանքը հարստացնող բազմաթիվ համերգներ և միջոցառումներ։ Բացի ամրոցից, Քենտշինի եզակի ճարտարապետական արժեքներն են Ս. Գեորգի գոթական կոլեգիալ բազիլիկան, Ս. Հովհաննեսի ավետարանական կիրխա, Ս. Եկատերինայի պսևդոգոթական եկեղեցին, նախկին մասոնական օթյակի շենքը, քաղաքապետարանի էկլեկտիկ շենքը, ինչպես նաև 1877 թվականի ձիանոցը։ Քենտշինից ոչ հեռու կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր՝ տուրիստական տեսարժան վայրերով։ Դրանցից են, մասնավորապես, Գերլոժը՝ «Գայլի բույնը, որտեղ 1941-1944 թվականներին տեղավորվել Է Հիտլերի գլխավոր շտաբը, բարոկկո ոճով մատուռով և ճիզվիտների վանքով Սուրբ Լիպկան, Ռեշելը եպիսկոպոսների գոթական ամրոցով, ինչպես նաև Մազուրի թանգարանը և Ոչխարանոցըը։

Կլիմա խմբագրել

Քենտշինի կլիման բնութագրվում է որպես օվկիանոսային (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Cfb)։

Քենտշինի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 12.3
(54.1)
14.8
(58.6)
20.2
(68.4)
27.5
(81.5)
31.0
(87.8)
32.2
(90)
35.1
(95.2)
36.1
(97)
29.2
(84.6)
23.6
(74.5)
16.5
(61.7)
15.0
(59)
36.1
(97)
Միջին բարձր °C (°F) −0.5
(31.1)
0.1
(32.2)
4.8
(40.6)
11.9
(53.4)
17.7
(63.9)
20.6
(69.1)
22.5
(72.5)
22.2
(72)
17.4
(63.3)
11.5
(52.7)
4.8
(40.6)
0.9
(33.6)
11.16
(52.08)
Միջին օրական °C (°F) −2.6
(27.3)
−2.4
(27.7)
1.3
(34.3)
7.3
(45.1)
12.7
(54.9)
15.9
(60.6)
17.9
(64.2)
17.4
(63.3)
13.0
(55.4)
8.1
(46.6)
2.7
(36.9)
−1.0
(30.2)
7.53
(45.54)
Միջին ցածր °C (°F) −5.2
(22.6)
−5.3
(22.5)
−2.3
(27.9)
2.3
(36.1)
6.9
(44.4)
10.3
(50.5)
12.5
(54.5)
12.2
(54)
8.6
(47.5)
4.6
(40.3)
0.4
(32.7)
−3.4
(25.9)
3.47
(38.24)
Ռեկորդային ցածր °C (°F) −32.8
(−27)
−32.8
(−27)
−24.0
(−11.2)
−8.1
(17.4)
−3.9
(25)
−0.1
(31.8)
4.8
(40.6)
1.0
(33.8)
−2.5
(27.5)
−12.2
(10)
−21.4
(−6.5)
−25.0
(−13)
−32.8
(−27)
Տեղումներ մմ (դյույմ) 31.7
(1.248)
22.2
(0.874)
31.6
(1.244)
33.1
(1.303)
48.0
(1.89)
74.7
(2.941)
73.6
(2.898)
57.4
(2.26)
53.7
(2.114)
44.1
(1.736)
43.3
(1.705)
32.8
(1.291)
546.2
(21.504)
Միջ. տեղումների օրեր 13.0 11.5 10.8 10.4 10.6 12.5 13.6 11.2 11.6 11.1 13.4 14.0 143.7
Միջ. ձնառատ օրեր 14 12 8 2 0 0 0 0 0 1 4 9 50
Միջին ամսական արևային ժամ 43.0 59.5 122.5 205.9 262.7 258.8 264.1 236.7 151.5 105.3 41.9 27.7 1779,6
Միջին օրական արևային ժամ 3 3 5 9 10 9 10 10 8 5 3 3 6.5
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: kiedy-jechac.pl (Snow days, daily sunshine hours and UV index[2] and Infoclimat.fr (monthly sunshine hours)[3]

Քույր քաղաքներ խմբագրել

Քույր-քաղաքներ
Քաղաք Երկիր Համաձայնագրի կնքման ամսաթիվ
  Վեզել  Գերմանիա 17 սեպտեմբերի 2002 թ.
  Զլատե Գորի   Չեխիա 15 մայիսի 1999 թ.
  Վլադիմիր-Վոլինսկի   Ուկրաինա 12 նոյեմբերի 2004 թ.
  Սվետլի   Ռուսաստան 8 դեկտեմբերի 2005 թ.

Հայտնի անձինք խմբագրել

  • Սոֆյա Լիճարևա (1883—1980), ռուս ներգաղթյալ, Վոյցեխ Քենտշինսկու անվան շրջանային թանգարանի հիմնադիր,
  • Քշիշտոֆ Շատրավսկի (1961—), լեհ բանաստեղծ, գրող, մշակութաբան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042815608011-0964710?var-id=1639616&format=jsonapi
  2. «Klimacie Kętrzyn – Temperatura • Kiedy jechać • Pogoda». Kiedy-jechac.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Normales et records climatologiques 1981–2010 à Ketrzyn – Infoclimat». infoclimat.fr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել

«Маршрут по замкам и музеям в регионе Балтийского моря.» Olsztyn. 2007.

Արտաքին հղումներ խմբագրել