Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զալցբուրգ (այլ կիրառումներ)

Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg, բառացի - «Աղի ամրոց»), քաղաք Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում, Զալցբուրգ երկրամասում։ Այն Զալցբուրգի նահանգակենտրոնն է։ Իր մեծությամբ Զալցբուրգը չորրորդն է Վիեննայից, Գրացից և Լինցից հետո։ Բնակչությունը հաշվվում է 154.211 մարդ[1]։

Քաղաք
Զալցբուրգ
Salzburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵրկրամասԶալցբուրգ (շրջան)
Ներքին բաժանումAigen?, Altstadt?, Elisabeth-Vorstadt?, Gneis?, Gneis Süd?, Gnigl?, Itzling?, Itzling Nord?, Kasern?, Langwied?, Lehen?, Leopoldskron-Moos?, Liefering?, Maxglan?, Maxglan West?, Morzg?, Mülln?, Neustadt?, Nonntal?, Parsch?, Riedenburg?, Salzburg-Süd?, Schallmoos?, Taxham?, Hellbrunn?, Heuberg? և Gaisberg?
ԲուրգոմիստրՀայնց Շադեն
Մակերես65.678 կմ²
ԲԾՄ424 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն150 378 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0662
Փոստային ինդեքս5020
Փոստային դասիչ5020, 5023, 5026, 5061, 5071, 5081 և 5082
Ավտոմոբիլային կոդS
Պաշտոնական կայքstadt-salzburg.at
Զալցբուրգ (Ավստրիա)##
Զալցբուրգ (Ավստրիա)

Քաղաքը գտնվում է Յուվավում կոչվող նախկին հռոմեական բնակատեղիի տեղում։ Զալցբուրգը հիմնադրվել է 696 թ. որպես եպիսկոպոսական նստավայր և 798 թ. դարձել արքեպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը եղել են աղի հանքերն ու առևտուրը, ինչպես նաև ոսկու հանքերը։ Հոհենզալցբուրգի ամրոցը, որը Եվրոպայի ամենամեծ միջնադարյան ամրոցներից մեկն է, թվագրվում է 11-րդ դարով։ 17-րդ դարում Զալցբուրգը դարձավ Հակառեֆորմացիայի կենտրոնը, ուր կառուցվեցին վանքեր և բազմաթիվ բարոկկո ժամանակաշրջանի եկեղեցիներ։

Զալցբուրգի պատմական կենտրոնը (գերմ.՝ Altstadt) հայտնի է իր բարոկկո ճարտարապետությամբ և Ալպերից դեպի հյուսիս գտնվող ամենալավ պահպանված քաղաքային կենտրոններից մեկն է՝ 27 եկեղեցիով հանդերձ։ 1996 թ. այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցանկում։ Քաղաքն ունի 3 համալսարան և մեծ քանակությամբ ուսանողական բնակչություն։ Զբոսաշրջիկները նույնպես այցելում են Զալցբուրգ՝ շրջելու քաղաքի կենտրոնում և վայելելու քաղաքի ալպյան միջավայրը։ Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Պատմության, մշակույթի և քաղաքային գրավչությունների շնորհիվ Զալցբուրգը ճանաչվել է Ավստրիայի «ամենաոգեշնչող քաղաքը»[2]։ Քաղաքում որոշակի գործունեություն են ծավալել Պարացելսը, Հերբերտ ֆոն Կարայանը, Ստեֆան Ցվայգը, Գեորգ Թրակլը։ Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

Անվանում խմբագրել

Անվանումը կազմված է գերմաներեն Salz՝ «աղ» և Burg՝ «քաղաք» բառերից։ 11-12-րդ դարերում քաղաքի շրջանում շահագործում էին աղահանքեր։ Հնում Զալցբուրգի տարածքում գոյություն է ունեցել հռոմեական Յուվավում գաղութը[3]։ Քաղաքի ամրոցը՝ Հոհենզալցբուրգը, կառուցվել է 1077 թ. արքեպիսկոպոս Գեբհարդի կողմից, ով դարձրել էր այն իր նստավայրը[4]։ Հետագա դարերի ընթացքում այն զգալիորեն ընդարձակվել է։

Պատմություն խմբագրել

Անտիկ ժամանակաշրջանից մինչև բարձր միջնադար խմբագրել

Զալցբուրգում մարդկային բնակության առաջին հետքերը թվագրվում են Նեոլիթյան դարաշրջանով։ Քաղաքի առաջին բնակավայրերը հավանաբար կառուցվել են կելտերի կողմից մ.թ.ա. մոտ 5-րդ դարում։

Մ.թ.ա. 15 թ. Հռոմեական կայսրությունը միավորեց այդ բնակավայրերը մեկ քաղաքում։ Այդ ժամանակ քաղաքը կոչվում էր Յուվավում։ Մ.թ. 45 թ. այն ստացավ ինքնավար քաղաքի կարգավիճակ։ Յուվավումը դարձավ կարևոր քաղաք Հռոմեական Կայսրության Նորիկումի նահանգում։ Նորիկումի սահմանի վերացումից հետո Յուվավումն ընկավ և արդեն ուշ 7-րդ դարում այն գրեթե ավերված էր[5]։

Քաղաքի վերածնունդը կապված է 8-րդ դարի սուրբ Ռուբերտի կյանքի պատմության հետ։ Երբ մոտ 700 թ. Բավարիայի հերցոգ Թեոդոնը խնդրում է Ռուպերտին դառնալ եպիսկոպոս, վերջինս ուսումնասիրեց գետի տարածքը՝ այնտեղ բազիլիկ եկեղեցի կառուցելու նպատակով։ Ռուպերտն ընտրեց Յուվավում քաղաքը, կարգեց քահանաներ և դրան կցեց Փիդինգի կալվածքը։ Ռուպերտն անվանեց քաղաքը Զալցբուրգ։ Այնուհետև նա սկսեց ավետարանչականություն քարոզել քաղաքում։

Անկախություն խմբագրել

Քաղաքը անկախացավ Բավարիայից ուշ 14-րդ դարում։ Այն եղել է Զալցբուրգի արքեպիսկոպոսի (Սրբազան Հռոմեական կայսրության արքայազն-եպիսկոպոս) նստավայրը։ Երբ Ռեֆորմացիայի շարժումը թափ էր հավաքում, Զարցբուրգում և քաղաքի շրջակայքում բնակվող գյուղացիների շրջանում անկարգություններ սկսվեցին։ Քաղաքը գրավվեց Գերմանիայի գյուղացիական պատերազմի ժամանակ, իսկ արքեպիսկոպոսը ստիպված եղավ փախչել ամրոցից[6]։ Այն պաշարված է եղել երեք ամիս՝ մինչև 1525թ

Վերջապես, անկարգությունները ճնշվեցին, և քաղաքի ծաղկեց՝ իր գագաթնակետին հասնելով ուշ 16-18-րդ դարերին՝ արքայազն-եպիսկոպոսներ Վոլֆ Դիետրիխ ֆոն Ռայտենաուի, Մարկ Սիտիխ ֆոն Հոհենեմսի և Փարիզ Լոդրոնի օրոք։ 17-րդ դարում իտալացի ճարտարապետները (և ավստրիացիները, որոնք ուսումնասիրել էին բարոկկոն) մի շարք պալատների հետ միասին վերակառուցեցին քաղաքի կենտրոնը այնպես, ինչպես այն ներկայանում է այսօր[7]։

Արդի շրջան խմբագրել

Կրոնական հակամարտություններ խմբագրել

1731 թ. հոկտեմբերի 31-ին 95 թեզերի 214-ամյակի առիթով Զալցբուրգի արքեպիսկոպոս կոմս Լեոպոլդ Անտոն ֆոն Ֆիրմիանը ստորագրեց Վտարման հրովարտակը (Emigrationspatent)՝ հրամայելով ավետարանչականություն դավանող բոլոր քաղաքացիներին հրաժարվել իրենց ոչ կաթոլին հավատալիքներից։ 21.475 քաղաքացիներ հրաժարվեցին թողնել իրենց հավատալիքները և արտաքսվեցին Զալցբուրգից։ Նրանց մեծ մասը առաջարկ ստացավ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի կողմից և հասավ արևելյան Պրուսիա[8]։ Մնացած մասն էլ բնակություն հաստատեցին Եվրոպային այլ պրոտեստանտական երկրներում և Ամերիկայի բրիտանական գաղութներում։

Լուսավորություն խմբագրել

1772–1803 թթ. արքեպիսկոպոս Հիերոնիմուս ֆոն Կոլլոռեդոյի օրոք Զալցբուրգը ուշ Լուսավորության դարաշրջանի կենտրոն էր։

Զալցբուրգի կուրֆյուրստություն խմբագրել

1803 թ. Նապոլեոնը դարձնեց Զալցբուրգի արքեպիսկոպոսին աշխարհիկ կառավարիչ։ Նա փոխանցեց տարածքը Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ III-ին՝ Տոսկանայի նախկին մեծ դքսին՝ որպես Զալցբուրգի կուրֆյուրստություն։

Զալցբուրգի բռնակցումը Ավստրիային խմբագրել

1805 թ. Զալցբուրգը Բերխտեսգադենի պրոբստության հետ միասին բռնակցվեց Ավստրիական կայսրությանը։

Զալցբուրգը Բավարիայի տիրապետության ներքո խմբագրել

1809 թ. Վարգամի ճակատամարտում Ավստրիայի կրած պարտությունից հետո Զալցբուրգի տարածքը հանձնվեց Բավարիայի թագավորությանը։

Զալցբուրգի մասնատումն ու Ավստրիայի և Բավարիայի բռնակցումը խմբագրել

Վիեննայի վեհաժողովից հետո Մյունխենի հաշտության պայմանագրի կնքումից հետո (1816 թ.) Զալցբուրգը վերադարձվեց Ավստրիային, սակայն առանց Ռուպերթիգաուի և Բերխտեսգարտենի, որոնք մնացին Բավարիայի կազմում։ Զալցբուրգը մտավ Զալցախի մարզի կազմում և Զալցբուրգերլենդը կառավարվում էր Լինց քաղաքից[9]։

1850 թ. Զալցբուրգի կարգավիճակը վերականգնվեց. այն դարձավ Ավստրիական կայսրության Զալցբուրգի դքսության մայրաքաղաքը։ 1866 թ. քաղաքը դարձավ Ավստրո-Հունգարական կայսրության մասը՝ որպես Ավստրիական կայսրության մարզի մայրաքաղաք։ Ռոմանտիկ դարաշրջանի հանդեպ կարոտը հանգեցրեց զբոսաշրջության աճի։ 1892 թ. քաղաքում տեղադրվեց ճոպանուղի, որը հեշտացրեց զբոսաշրջիկների հոսքը դեպի Հոհենզալցբուրգ ամրոց[10]։

 
Զալցբուրգը 1914 թ.

20-րդ դար խմբագրել

Առաջին հանրապետություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից և Ավստրո-Հունգարական կայսրության կազմալուծումից հետո Զալցբուրգը, որը Ավստրո-Հունգարական կայսրության տարածքներից մեկի մայրաքաղաքն էր, դարձավ Գերմանական Ավստրիայի մասը։ 1918 թ. այն ներկայացնում էր Ավստրիայի մնացյալ գերմանախոս տարածքները։ 1919 թ. Սեն Ժերմենի հաշտության պայմանագրի կնքումից հետո (1919 թ.) սրան փոխարինեց Ավստրիայի Առաջին Հանրապետությունը։

Բռնակցումը Նացիստական Գերմանիայի կողմից խմբագրել

 
Երիտասարդ ավստրիացիները մասնակցում են տոնակատարություններին Անշլյուսից հետո

Անշլյուսը (Ավստրիայի, ներառյալ Զալցբուրգի, օկուպացիան և բռնակցումը նացիստական Գերմանիայի կողմից) տեղի ունեցավ 1938 թ. մարտի 12-ին՝ Ավստրիայի անկախության հանրաքվեից մեկ օր առաջ։ Գերմանական զորքերը մտան քաղաք։ Արդյունքում քաղաքական հակառակորդները, հրեա քաղաքացիները և այլ փոքրամասնությունները ձերբակալվեցին և աքսորվեցին համակենտրոնացման ճամբարները։ Հրեական սինագոգն ավերվեց։ Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց հետո քաղաքում կազմվեցին Խորհրդային Միությունից և այլ թշնամի երկրներից աքսորված ռազմագերիների ճամբարներ։

նացիստական Գերմանիայի կողմից գրավման ժամանակ Զալցբուրգ-Մաքսգլանում կառուցվեց գնչուական ճամբար։ Այն աշխատանքային կրթական ճամբար էր (Arbeitserziehungslager), որն ապահովում էր տեղական արդյունաբերությունը ստրկական աշխատանքով։ Այն գործում էր նաև որպես տարանցիկ ճամբար (Zwischenlager), որտեղ պահվում էին գնչուները մինչև նրանց կաքսորեին արևելյան Եվրոպայի գերմանական ճամբարներ կամ գետտոներ[11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Դաշնակից պետությունների ռմբակոծման արդյունքում ավերվեց 7.600 տուն, սպանվեց 550 քաղաքացի։ 15 օդային հարվածները ոչնչացրին քաղաքի շենքերի, հատկապես Զալցբուրգի երկաթուղային կայարանի շուրջ գտնվող շենքերի 46%-ը։ Չնայած որ քաղաքի կամուրջներն ու տաճարի գմբեթը վնասվել էին՝ Զալցբուրգի բարոկկո ճարտարապետության մեծ մասը մնաց անխաթար։ Արդյունքում Զալցբուրգն իր պատմական ոճն այսօր էլ պահպանող քաղաքի հազվագյուտ օրինակների մեկն է։ 1945 թ. մայիսի 5-ին ամերիկյան բանակը մտավ քաղաք, և այն դարձավ Ավստրիայի ամերիկյան ուժերի կողմից օկուպացված կենտրոն։ Այնտեղ ստեղծվեցին տեղահանվածների համար բազմաթիվ ճամբարներ, որոնցից էին նաև Ռիեդենբուրգը, Կամպ Հերցլը, Կամպ Մյուլնը, Բեթ Բիալիկը, Բեթ Թրումփելդորը և Նոր Պաղեստինը։

Զալցբուրգը ներկայումս խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Զալցբուրգը դարձավ Զալցբուրգի դաշնային մարզի (Land Salzburg) մայրաքաղաքը։ 2006 թ. հունվարի 27-ին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 250-ամյակի առթիվ Զալցբուրգի բոլոր 35 եկեղեցիների զանգերը զանգեցին առավոտյան ժ. 8:00-ին։ Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ տոնակատարություններ։

2017 թ. դրությամբ Զալցբուրգի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է €46.100, որը ավելի մեծ է, քան Ավստրիայի և եվրոպական երկրների մեծ մասի միջին ՀՆԱ-ն[12]։

Աշխարհագրություն խմբագրել

Զալցբուրգը գտնվում է Զալցախ գետի ափին՝ Ալպերի հյուսիսային սահմանին։ Զալցբուրգից դեպի հարավ գտնվող լեռները հակադրվում են հյուսիսի բլուրավոր հարթավայրերի հետ։ Ամենամետիկ ալպիական գագաթը՝ 1972 մ բարձրությամբ Ունտերսբերգ լեռը, գտնվում է քաղաքի կենտրոնից ավելի քիչ, քան 16 կմ հեռավորության վրա։ Հին քաղաքի (Altstadt) վրա իշխող դիրք ունեն բարոկկո ոճով կառուցված աշտարակները, եկեղեցիներն ու հսկա Հոհենզալցբուրգ ամրոցը։ Այս տարածքը սահմանակից է երկու փոքր բլուրների՝ Մոնկսբերգի և Կապուցիներբերգի հետ, որն ապահովում է քաղաքային կանաչ ռելիեֆը։ Զալցբուրգը գտնվում է Մյունխենից մոտ 150 կմ դեպի արևելք, Լյուբլյանային 281 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Վիեննայից 300 կմ դեպի արևմուտք։ Զալցբուրգն ու Սիեթլը ունեն նույն լայնությունը։

Կլիմա խմբագրել

Զալցբուրգը բարեխառն գոտում մաս է կազմում։ Կյոպպենի կլիմաների դասակարգումը սահմանում է կլիման որպես խոնավ մայրցամաքային կլիմա, սակայն ամենացուրտ ամսին -3 իսոթերմով հանդերձ Զալցբուրգը կարող է դասակարգվել որպես 4 սեզոնային օվկիանոսային կլիմա ունեցող քաղաք, որտեղ ջերամստիճանը զգալիորեն տարբերվում է ըստ սեզոնի։ Ալպերի հյուսիսային եզրին գտնվելու պատճառով տեղումների քանակը զգալիորեն բարձր է, հիմնականում ամառային ամիսներին։ յուրօրինակ մաղող անձրևը տեղի բարբառով կոչվում է Schnürlregen։ Ձմռանը և գարնանը հաճախ են լինում Ֆյոնային քամիներ։


Զալցբուրգի օդանավակայանը 1981–2010 թթ., առավելագույն ջերմաստիճանները 1874 թվականից առ այսօրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.8
(69.4)
21.7
(71.1)
24.9
(76.8)
30.3
(86.5)
34.1
(93.4)
35.7
(96.3)
37.7
(99.9)
36.6
(97.9)
33.3
(91.9)
28.2
(82.8)
24.1
(75.4)
19.1
(66.4)
37.7
(99.9)
Միջին բարձր °C (°F) 3.2
(37.8)
5.4
(41.7)
10.2
(50.4)
15.2
(59.4)
20.3
(68.5)
22.7
(72.9)
25.1
(77.2)
24.4
(75.9)
20.0
(68)
15.2
(59.4)
8.2
(46.8)
3.8
(38.8)
14.5
(58.1)
Միջին օրական °C (°F) −1.1
(30)
0.3
(32.5)
4.6
(40.3)
8.9
(48)
14.0
(57.2)
16.8
(62.2)
18.9
(66)
18.2
(64.8)
14.0
(57.2)
9.4
(48.9)
3.7
(38.7)
0.0
(32)
9.0
(48.2)
Միջին ցածր °C (°F) −4.0
(24.8)
−3.0
(26.6)
0.7
(33.3)
4.3
(39.7)
8.9
(48)
12.1
(53.8)
14.0
(57.2)
13.8
(56.8)
10.3
(50.5)
6.0
(42.8)
0.9
(33.6)
−2.5
(27.5)
5.1
(41.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −30.4
(−22.7)
−30.6
(−23.1)
−21.6
(−6.9)
−9.2
(15.4)
−3.4
(25.9)
−0.1
(31.8)
3.7
(38.7)
2.0
(35.6)
−3.0
(26.6)
−8.3
(17.1)
−18.0
(−0.4)
−27.7
(−17.9)
−30.6
(−23.1)
Տեղումներ մմ (դյույմ) 59
(2.32)
53
(2.09)
87
(3.43)
78
(3.07)
115
(4.53)
151
(5.94)
158
(6.22)
164
(6.46)
112
(4.41)
73
(2.87)
72
(2.83)
72
(2.83)
1195
(47,05)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 23
(9.1)
24
(9.4)
18
(7.1)
2
(0.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
10
(3.9)
24
(9.4)
101
(39.8)
% խոնավություն 71.4 63.5 56.9 51.3 51.2 54.3 52.6 55.2 58.4 61.9 70.0 74.9 60.1
Աղբյուր #1: Central Institute for Meteorology and Geodynamics[13][14][15][16][17]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[18]


Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1869 27 858—    
1880 33 241+19.3%
1890 38 081+14.6%
1900 48 945+28.5%
1910 56 423+15.3%
1923 60 026+6.4%
1934 69 447+15.7%
1939 77 170+11.1%
1951 102 927+33.4%
1961 108 114+5.0%
1971 129 919+20.2%
1981 139 426+7.3%
1991 143 978+3.3%
2001 142 662−0.9%
2011 145 367+1.9%
2016 150 887+3.8%
Source: Statistik Austria[20]
Օտարերկրյա բնակիչների ամենամեծ խմբերը[21]
Ազգություն Բնակչություն (1.1.2020)
  7,500
  5,240
  4,807
  2,756
  2,476
  2,422
  1,810
  1,581
  1,571
  1,128
  1,030

2018 թ. Ավստրիայի վիճակագրական ծառայության (Statistik Austria) համաձայն՝ քաղաքի ընդհանուր բնակչության 31%-ը օտարերկրացի է։

Զալցբուրգի պաշտոնական բնակչությունը զգալիորեն աճեց 1935 թ., երբ քաղաքին միացան շրջակա համայնքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ փախստականներ հաստատվեցին քաղաքում։ Կառուցվեց նոր բնակելի տարածք հետպատերազմական օկուպացիայի ժամանակ ամերիկացի զինվորականների համար, որը կարող էր ծառայել փախստականներին, երբ զինվորականները հեռանային քաղաքից։ 1950-ականներին Զալցբուրգի բնակչությունը հատեց 100.000-ի սահմանը, իսկ 2016 թ. հասավ 150.000-ի։

Ճարտարապետություն խմբագրել

 
Տեսարան Մյոնկսբերգից

Ռոմանական և գոթական խմբագրել

Ռոմանական և գոթական ոճով կառուցված եկեղեցիները, վանքերը և վաղ շրջանի հիմնակմախքներով շենքերը երկար ժամանակ գերակշռել են միջնադարյան քաղաքում։ Արքեպիսկոպոս Կոնրադ ֆոն Վիտելսբախի տաճարը Ալպերից դեպի հյուսիս գտնվող ամենամեծ բազիլիկ եկեղեցին էր։ Ճարտարապետներ Հանս ֆոն Բուրգհաուզենի և Կրումենաուերի կողմից կառուցված Ֆրանցիսկյան եկեղեցու դասը (եկեղեցում երգչախմբի համար հատկացված տեղը) հարավային Գերմանիայի ամենաբարձրակարգ կրոնական նշանակության գոթական կառույցներից մեկն է։ Գոթական ժամանակաշրջանի ավարտին կառուցվեցին քոլեջի Նոննբերգ եկեղեցին, Մարգարետ մատուռը Սբ. Պետրոսի գերեզմանատանը, Սբ. Գևորգի մատուռը և Հոհենզալցբուրգ ամրոցի սրահները։

Վերածննդի և բարոկկո խմբագրել

Վինչենցո Սկամոցիից ներշնչված՝ արքայազն-արքեպիսկոպոս Վոլֆ Դիետրիչ ֆոն Ռաիտենաուն սկսեց հարստացնել միջնադարյան քաղաքը ուշ Վերածննդի ճարտարապետական գաղափարներով։ Սկամոցիի՝ հսկայական տաճար կառուցելու ծրագրերը ձախողվեցին արքեպիսկոպոսի պաշտոնանկության պատճառով։ Սանտինո Սոլարիի կողմից նախագծված երկրորդ տաճարի կառուցվեց որպես Զալցբուրգի առաջին վաղ շրջանի բարոկկո ոճի եկեղեցի։ Այն օրինակ ծառայեց հարավային Գերմանիայի և Ավստրիայի շատ այլ եկեղեցիների համար։ Մարկուս Սիտիկուսն ու Փարիզ ֆոն Լոդրոնը շարունակեցին վերակառուցել քաղաքն այնպիսի հիմնական նախագծերով, ինչպիսիք էին Հելբրուն պալատը, արքայազն-արքեպիսկոպոսի նստավայրը, համալսարանի շենքերը, ամրություններն ու շատ այլ շենքեր։ Ջիովանի Անտոնիո Դարիան արքայադուստր արքեպիսկոպոս Գիդո ֆոն Թանի պատվերով կառուցեց քաղաքային ջրհոր։ Գասպարե Զակալլին նույն արքեպիսկոպոսի պատվերով կառուցեց քաղաքի Երհարդ և Քաջեթան եկեղեցին։ Քաղաքը վերանախագծվեց յոհան Բեռնարդ Ֆիշեր ֆոն Էռլախի կողմից ապքայազն-արքեպիսկոպոս Յոհան Էրնստ ֆոն Թանի միջոցներով։

Էրնստ ֆոն Թանի դարաշրջանից հետո քաղաքի ընդարձակումը կանգ առավ, այդ պատճառով քաղաքում չկան ռոկոկո ոճով կառուցված եկեղեցիներ։ Զիգիզմունդ ֆոն Շրատենբախը շարունակեց Զիգմունդսթորի և տաճարային հրապարակում Սուրբ Մարիամի արձանի կառուցումը։ Զալցբուրգի արքեպիսկոպոսության անկումից և Վերին Ավստրիայի, Բավարիայի (Ռուպերտիգաու) և Տիրոլի միջև դրա բաժանումից հետո սկսվեց երկարատև քաղաքային լճացման ժամանակաշրջան։ Այս դարաշրջանը ավարտվեց միայն այն ժամանակ, երբ գրյունդերության (Gründerzeit) ժամանակաշրջանը նոր կյանք հաղորդեց քաղաքի զարգացմանը։ Յակոբ Ցեկոնին ու Կառլ Ֆռեյհեր ֆոն Շվարցը զգալի ներդրում ունեցան այդ դարաշրջանում քաղաքի կառուցապատման գործում[22]։

Դասական ու հետպատերազմյան մոդեռնիզմ խմբագրել

Դասական և մասնավորապես հետպատերազմյան մոդեռնիզմի շենքերը հաճախ են հանդիպում Զալցբուրգում։ Դրանց օրինակներից են Զանվուրցեն տունը (գտնվում է Linzergasse 22 հասցեում՝ հին քաղաքի աջ կողմում), Լեպին (հանրային բաղնիքները Լեոպոլդսկրոնում՝ կառուցված 1964 թ.) և 1957 թ. կառուցված Զալցբուրգի վեհաժողովների կենտրոնը, որը 2001 թ. փոխարինվեց նոր շինությամբ։ Այս դարաշրջանի կարևոր և հայտնի օրինակ է 1960 թ. Կլեմենս Հոլցմայստերի կնախագծով բացված Մեծ փառատոնների տունը (Großes Festspielhaus)։

Արդի խմբագրել

Զալցբուրգի պատմակական կենտրոնում ժամանակակից ճարտարապետության ավելացումը խնդրահարույց է, քանի որ այն վտանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակը։ Սակայն քաղաքում կան մի քանի ժամանակակից ճարտարապետության օրինակներ. Մոցարտյումը կարոկկո ոճով կառուցված Միրաբել պալատում (Architecture Robert Rechenauer)[23], 2001 թ. կառուցված Վեհաժողովների տունը (Freemasons), 2011 թ. Յունիպարկ Նոնտալը (Storch Ehlers Partners), 2001 թ. կառուցված Մաքարտշտիգի կամուրջը (HALLE1) և Բնակելի ու ստուդիայի տները (ճարտարապետներ՝ Քրիստին և Հորստ Լեխներ) (ստացել է Զալցբուրգ 2010 ճարտարապետական մրցանակը), որոնք բոլորն էլ գտնվում են հին քաղաքի կենտրոնում[24][25]։ Արդի ճարտարապետության այլ օրինակներ կան հին քաղաքից դուրս՝ Զալցբուրգի համալսարանի գիտության ֆակուլտետի մասնաշենքը (ճարտարապետ՝ Վիլհելմ Հոլցբաուեր)՝ կառուցված ազակ կանաչ գոտու եզրին, բլոբ ճարտարապետական ոճով կառուցված Ռեդ Բուլի հանգար 7-ը (ճարտարապետ՝ Ֆոլկմար Բուրգշթալեր[26]) Զալցբուրգի օդանավակայանում, որտեղ գտնվում են Դիետրիխ Մատեշիցի թռչող ցուլերն ու Եվրոպարկ առևտրային կենտրոնը (ճարտարապետ՝ Մասիմիլանո Ֆուկսաս)։

Թաղամասեր խմբագրել

 
Զալցբուրգի թաղամասերը

Զալցբուրգն ունի 24 քաղաքային թաղամաս և 3 արվարձանային բնակչություն։ Քաղաքային թաղամասեր (Stadtteile):

  • Այգեն
  • Ալշտադտ Զալցբուրգ
  • Էլիզաբեթ-Ֆորշտադտ
  • Գնեիս
  • Գնեիս-Սուդ
  • Գնիգլ
  • Իցլինգ
  • Իցլինգ-Նորդ
  • Քասեռն
  • Լանգվիեդ
  • Լիհեն
  • Լեոպոլդսքրոն-Մոոս
  • Լիեֆերինգ
  • Մաքսգլան
  • Մաքսգլան-Վեստ
  • Մորցիգ
  • Մյուլն
  • Նեուշտադտ
  • Նոննթալ
  • Պարշ
  • Ռիեդենբուրգ
  • Զալցբուրգ-Սուդ
  • Թեքսհամ
  • Շալմոոս

Արվարձանային բնակչություն (Landschaftsräume):

  • Գայսբերգ
  • Հելբրուն
  • Հոուբերգ

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Զալցբուրգի տաճար
 
Միրաբել պալատի այգիները, հեռվից երևում է Հոհենզալցբուրգ ամրոցը
 
Գեթրայդեգասսեի վաճառականները, այն Զալցբուրգի ամենահին փողոցներից մեկն է
 
Ռեդ Բուլ-ի հանգար 7-ը

Զալցբուրգը ամենասիրված զբոսաշրջային ուղղություններից է։ Բարձր սեզոնին զբոսաշրջիկների թիվը գերազանցում է տեղի բնակչության թվին։ Բացի Մոցարտի ծննդավայրից քաղաքում կան բազմաթիվ այլ տեսարժան վայրեր.

Հին քաղաք

  • Քաղաքի պատմական կենտրոնը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
  • Բարոկկո ճարտարապետությամբ կառուցված եկեղեցիներ
  • Զալցբուրգի տաճարը (Salzburger Dom)
  • Ֆրանցիսկյան եկեղեցին (Franziskanerkirche)
  • Սբ. Երրորդության եկեղեցին (Dreifaltigkeitskirche)
  • Քոլեջի եկեղեցին
  • Նոննբերգի բենեդիկտյան վանական համալիր
  • Սբ. պետրոսի վանական համալիրն ու Պիետերսֆիեդհորֆը
  • Հոհենզալցբուրգի ամրոցը (Festung Hohensalzburg), որը նայում է հին քաղաքին, Եվրոպայի ամենամեծ ամրոցն է
  • Միրաբել պալատն ու ընդարձակ այգիները
  • Զալցբուրգի նստավայրը, արքայազնճարքեպիսկոպոսի նախկին նստավայրը
  • Ռեզիդենցգալերիեն, արվեստի թանգարան Զալցբուրգի նստավայրում
  • Ռեզիդենցպլաց
  • մեծ փառատոնների տունը (Großes Festspielhaus)
  • Մոցարտի տուն (Kleines Festspielhaus)
  • Գեթրեիդեգասսե փողոցը (Getreidegasse)
  • Սբ. Սեբաստյանի եկեղեցին
  • Sphaera, ոսկե գնդի վրա կանգնած մարդու քանդակ (Շտեֆան Բալքենհոլ, 2007 թ.)

Հին քաղաքից դուրս

  • Լեոպոլդշկրոն պալատ, ռոկոկո ոճի պալատ Զալցբուրգի Լեոպոլդշկրոն-Մոոս թաղամասում
  • Հելբրունի պալատը իր այգիներով և ամրոցներով
  • Հանգար-7, բազմաֆունկցիոնալ շինություն, որը պատկանում է Ռեդ բուլին, այստեղ կան պատմական օդանավեր, ուղղաթիռներ և Ֆորմուլա-1-ի մրցարշավային ավտոմեքենաներ

Մեծ քաղաք

  • Անիֆ ամրոց, գտնվում է քաղաքից դեպի հարավ
  • Մարիամ Աստվածածնի տաճարը, ուշ բարոկկո ոճի եկեղեցի Զալցբուրգի հյուսիսային հատվածում
  • Թանգարան բաց երկնքի տան (Salzburger Freilichtmuseum Großgmain), բացօթյա թանգարան, որտեղ ներկայացվում են ողջ երկրից հավաքված գյուղական տները՝ պատմական միջավայրում
  • Քլեսսհայմի պալատ (Schloss Klessheim), պալատ և կազինո, նախկինում շենքն օգտագործվել է Ադոլֆ Հիտլերի կողմից
  • Բերգհոֆ, Հիտլերի նահանջը լեռներում՝ Բերխտեսգարտենի մոտ
  • Քեհլշտայնհաուս (Kehlsteinhaus), հիտլերյան Բերգհոֆի միակ մնացորդը
  • Զալցկամմերգուտ, լճերի տարածք քաղաքից դեպի արևելք
  • Ունտերսբերգ, լեռ Գերմանիայի և Ավստրիայի սահմանագլխին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Զալցբուրգն ու Ալպերը
  • Դահուկասահքը ձմեռային զբաղմունքներից մեկն է։ Զալցբուրգը չունի դահուկավազքի հարմարություններ, սակայն այն հանդիսանում է որպես դարպաս դեպի հարավում գտնվող դահուկավազքի համար նախատեսված տարածքներ։ Ձմեռային ամիսներին քաղաքի օդանավակայանը ուղիղ թռիչքներ է իրականացնում Եվրոպայից դեպի Զալցբուրգ
  • Զալցբուրգի կենդանաբանական այգի, գտնվում է քաղաքից դեպի հարավ՝ Անիֆ գյուղում

Կրթություն խմբագրել

Զալցբուրգը կրթական քաղաք է և ունի 3 համալսարան, ինչպես նաև բազմաթիվ պրոֆեսիոնալ քոլեջներ ու գիմնազիաներ։

Համալսարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ խմբագրել

Նշանավոր անձինք խմբագրել

 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
  • Սբ. Լյուբթերգա (մահացել է մոտ 870 թ.)
  • Կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել և մեծացել է Զալցբուրգում, երբ այն արդեն Սրբազան Հռոմեական կայսրության Զալցբուրգի արքեպիսկոպոսության մասն էր կազմում։ 1773 - 1781 թթ. նա որպես երաժիշտ աշխատել է արքեպիսկոպոսական արքունիքում։ Մոցարտի ծննդավայրն ու բնակության վայրը այսօր զբոսաշրջային վայրեր են։ Նրա ընտանիքը թաղված է հին քաղաքի մի փոքրիկ եկեղեցու բակում, և քաղաքում կան մի շարք արձաններ նվիրված Վոլֆեռլին
  • Կոմպոզիտոն Յոհան Միխայիլ Հայդնը՝ կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի եղբայրը։ Մոցարտն ու Ֆրանց Շուբերտը հիանում էին իր գործերով։ Նա նաև աշակերտել է Կարլ Մարիա ֆոն Վեբերին և Անտոն Դիաբելլիին և հայտնի է իր եկեղեցական երաժշտությամբ։
  • Քրիստիան Դոպլեր, ակուստիկայի տեսության մասնագետ, ծնվել է Զալցբուրգում։ Նա հայտնի էր դոպլերի էֆեկտի իր հայտնագործությամբ
  • Յոզեֆ Մոհր, ծնվել է Զալցբուրգում։ Ֆրանց Գրուբերի հետ նա ստեղծագործել և գրել է Silent Night երգի բառերը։ Որպես մերձակա Օբերնհոֆ գյուղի քահանա՝ նա առաջին անգամ կատարել է այդ երգը 1818 թ. Սուրբ Ծննդյան նախօրեին[28]։
  • Հունաստանի թագավոր Օտտոն Iը ծնվել է Միրաբելի պալատում որպես Բավարիայի արքայազն Օտտո Ֆրիդրիխ Լյուդվիկ՝ քաղաքը բավարական տիրապետությունից ավստրիական տիրապետությանն անցնելուց մի քանի օր առաջ։
  • Գրող Ստեֆան Ցվայգը ապրել է Զալցբուրգում մոտ 15 տարի՝ մինչև 1934 թ.
  • մարիա ֆոն Տրապը և իր ընտանիքը ապրել են Զալցբուրգում մինչև նացիստների կողմից քաղաքի գրավումը, երբ նրանք փախան ԱՄՆ
  • Զալցբուրգում է ծնվել Հանս Մակարտը, 19-րդ դարի ավստրիացի նկարիչ-դեկորատոր։ Նրա անվամբ է անվանակոչվել Մակարտպլաց հրապարակը
  • Գրող Թոմաս Բերնհարդը մեծացել է Զալցբուրգում և կյանքի մի մասն անցկացրել այնտեղ
  • Հերբերտ ֆոն Կարայան, նշանավոր դիրիժոր։ Ծնվել է Զալցբուրգում և մահացել 1989 թ. մերձակա Անիֆ գյուղում
  • Ռոլանդ Ռացենբերգեր, Ֆորմուլա 1-ի վարորդ, ծնվել է Զալցբուրգում։ Մահացել է 1994 թ. Սան Մարինոյի գրանդ պրիի մրցման ժամանակ
  • Յոզեֆ Լեյթգեբ, գալարափողի վիրտուոզ երաժիշտ, ներգրաված է եղել արքեպիսկոպոսի արքունիքում
  • Պարացելս, գերմանական Վերածննդի շրջանի շվեյցարացի բժիշկ, ալքիմիկոս և աստղագուշակ, մահացել է Զալցբուրգում
  • Կլաուս Ագեր, նշանավոր ժամանակակից կոմպոզիտոր, և դասախոս Մոցարտյումում, ծնվել է 1946 թ. մայիսի 10-ին Զալցբուրգում
  • Ալեքս Յեսաուլենկո, Կարլտոնի նախկին ավստրալիական ֆուտբոլիստ, Ավստրալիական ֆուտբոլի փառքի սրահի անդամ՝ «լենգենդի» կարգավիճակով, ծնվել է 1945 թ. օգոստոսի 2-ին
  • Գեորգ Թրակլ, գերմանական գրականության ամենակարևոր ձայներից մեկը ծնվել է Զալցբուրգում
  • Թեոդոր Հերցլ, 1884 թ. իրավաբանի որակավորում ստանալուց հետո աշխատել է Զալցբուրգի դատարաններում[29]
  • Ֆելիքս Բաումգարտներ, ավստրիացի պարաշյուտիստ, բեյսջամփեր, ով 2012 թ. հոկտեմբերի 14-ին սահմանել է 3 համաշխարհային ռեկորդ Red Bull Stratos նախագծի ժամանակ

Միջոցառումներ խմբագրել

  • Զալցբուրգի փառատոնը հայտնի երաժշտական փառատոն է, որը ամեն տարի հուլիս և օգոստոս ամիսներին քաղաք է բերում բազմաթիվ այցելուների։ Ավելի փոքր մասշտաբի Զալցբուրգի զատկի փառատոնը անցկացվում է ամեն տարի Զատիկի օրերին
  • Europrix մուլտիմեդիա մրցանակաբաշխությունը անցկացվում է Զալցբուրգում
  • Electric Love փառատոնը անցկացվում է Զալցբուրգում

Տրանսպորտ խմբագրել

 
Զարցբուրգի օդանավակայանը
 
Զալցբուրգի տրոլեյբուսային ցանցի քարտեզը

Քաղաքն ապահովված է ընդլայնված երկաթուղային ցանցով և արևելքն ու արևմուտքը կապող գնացքներով, որոնք ուղևորվում են Վիեննա, Մյունխեն, Ինսբրուք և Ցյուրիխ, ներառյալ ամեն օր շարժվող ճեպընթաց ICE գնացքները։ Քաղաքը գնացքների միջոցով Ալպերով կապում է Ավստրիան ու Իտալիան։

Զալցբուրգի օդանավակայանը չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպական քաղաքներ՝ Ֆրանկֆուրտ, Վիեննա, Լոնդոն, Ռոտերդամ, Ամստերդամ, Բրյուսել, Դյուսելդորֆ, Ցյուրիխ, ինչպես նաև համբուրգ, Էդինբուրգ և Դուբլին։ Բացի այդ, կան մի շարք ուղիղ չվերթներ։

Հիմնական քաղաքում գործում է Զալցբուրգի տրոլեյբուսային ու ավտոբուսային ցանցը, որոնք միասին ունեն ավելի քան 20 գիծ և աշխատում են 10 րոպե մեկ։ Զալցբուրգն ունի 4 գծով աշխատող (S1, S2, S3, S11) S-Bahn համակարգ։ Գնացքները մեկնում են հիմնական կայարանի յուրաքանչյուր 30 րոպե մեկ։ S-Bahn համակարգը ÖBB ցանցի մասն է կազմում։ S1 արվարձանային գիծը մոտ 25 րոպեում հասնում է դեպի Օբերնդորֆի աշխարհահռչակ Silent Night մատուռ։

Զանգվածային մշակույթ խմբագրել

1960-ականներին նկարահանված «Երաժշտության ձայնը» ֆիլմում նկարահանվել են որոշ տեսարաններ Զալցբուրգում և դրա սահմաններից դուրս։ Ֆիլմը հիմնված է Մարիա ֆոն Թրափի իրական պատմության վրա, ով մեծացել է ազնվական ընտանիքում և փախել Անշլյուսի ժամանակ։ Քաղաքն ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են այցելել ֆիլմում նկարահանված այդ վայրերը։

Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը ֆիլմում Զալցբուրգը երևում է քարտեզում, երբ Ինդիանա Ջոնսը ճանապարհորդում է քաղաքով։

Ավստրիական Շտոկինգեր կրիմինալ հեռուստասերիալում իրադարձությունները տեղի են ունենում Զալցբուրգում։

2010 թ. նկարահանված Օրվա ասպետը ֆիլմի խորապատկերում երևում է Զալցբուրգը։

Լեզու խմբագրել

Ավստրիական գերմաներենը հիմնականում տարածված է գրավոր ձևով։ Ավստրոբավարերենն այս տարածաշրջանում տարածված գերմաներենի բարբառ է։

Սպորտ խմբագրել

Ֆուտբոլ խմբագրել

1994 թ. նախկին SV Ավստրիա Զալցբուրգ ակումբը հասավ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ։ 2005 թ. ապրիլի 6-ին Red Bull-ը գնեց ակումբը և վերանվանեց այն FC Red Bull Salzburg։ Ակումբի մարզադաշտը Վալս Զիցենհայմն է, որը գտնվում է Զալցբուրգի արվարձանում։ Այդտեղ է անցկացվել 2008 թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ FC Red Bull Salzburg ակումբը խաղում է ավստրիական բունդեսլիգայում։

SV Austria Salzburg ակումբը գնելուց, վերանվանելուց և ակումբը խորհրդանշող գույնը փոխելուց հետո դրա որոշ աջակիցներ որոշեցին լքել ակումբը և ստեղծել նորը՝ հին անվանումով և գույներով՝ ցանկանալով պահպանել իրենց ակումբի ավանդույթները։ Վերաձևավորված SV Austria Salzburg ակումբը հիմնադրվել է 2005 թ. և ներկայումս հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում։

Հոքեյ խմբագրել

Red Bull-ը նաև հովանավորում է տեղական հոքեյի թիմին՝ EC Salzburg Red Bulls-ին։ Թիմը խաղում է Erste Bank Eishockey լիգայում, այն միջազգային լիգա է, որտեղ հանդես են գալիս լավագույն թիմերը Ավստրիայից, Հունգարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից և Իտալիայից, ինչպես նաև մեկ չեխական թիմ։

Այլ սպորտաձևեր խմբագրել

Զալցբուրգը եղել է 2010 և 2014 թթ. ձմեռային օլիմպիական խաղերի քաղաք-թեկնածու, սակայն համապատասխանաբար պարտվել է Վանկուվերին և Սոչիին։

Միջազգային հարաբերություններ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գիշերային տեսարան Զալցբուրգից


Զալցբուրգի հին քաղաքը բնորոշ նեղ ծառուղիներով


Համայնապատկեր Զալցբուրգի Ալշտադտից


Համայնապատկեր Հոհենզալցբուրգ ամրոցից


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Österreich - Größte Städte 2019». Statista (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Why Salzburg is Austria's most inspiring city». www.thelocal.at (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. de Fabianis, p. 167.
  5. de Fabianis, Valeria, ed. Castles of the World. Metro Books, 2013, p. 167. 978-1-4351-4845-1
  6. de Fabianis, p. 167
  7. Visit Salzburg, Salzburg's History: Coming a Long Way.
  8. Frank L. Perry Jr., Catholics Cleanse Salzburg of Protestants Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, The Georgia Salzburger Society.
  9. Times Atlas of European History, 3rd Ed., 2002
  10. de Fabianis, Valeria, ed. Castles of the World. Metro Books, 2013, p. 168. 978-1-4351-4845-1
  11. «AEIOU Österreich-Lexikon – Konzentrationslager, KZ». Austria-Forum.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  12. E.B. (2017 թ․ սեպտեմբերի 26). «The Salzburg Festival is a boon to the local economy». The Economist.
  13. «Klimamittel 1981–2010: Lufttemperatur» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Klimamittel 1981–2010: Niederschlag» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Klimamittel 1981–2010: Schnee» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 29 October == 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Klimamittel 1981–2010: Luftfeuchtigkeit» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Klimamittel 1981–2010: Strahlung» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Station Salzburg» (French). Météo Climat. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Klimadaten von Österreich 1971–2000 – Salzburg-Salzburg–Flughafen» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված օրիգինալից 12 October 2019-ին. Վերցված է 29 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Bevölkerung zu Jahres-/Quartalsanfang». Statistik.at. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  21. «Statistisches Jahrbuch der Landeshauptstadt Salzburg» (PDF). Stadt Salzburg. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  22. «Architecture : Salzburg Sights by Period». Visit-salzburg.net. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  23. [1] Արխիվացված Մայիս 6, 2012 Wayback Machine
  24. «Preisträger Salzburg». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին.
  25. «flow – der VERBUND Blog». Verbund.com. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  26. «Red Bull′s Hangar-7 at Salzburg Airport». Visit Salzburg. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  27. «fh-salzburg». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  28. «Joseph Mohr (1792–1848) Priest and author of Silent Night» (English). www.stillenacht.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Theodor Herzl (1860–1904)». Jewish Agency for Israel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին. «He received a doctorate in law in 1884 and worked for a short while in courts in Vienna and Salzburg.»

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 784
ռուս..անգլ..ֆր.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 651