Պոտսդամ
Պոտսդամ (գերմ.՝ Potsdam), քաղաք Գերմանիայի արևելքում՝ 150 000 մարդ բնակչությամբ։ Բրանդենբուրգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Հաֆել գետի վրա՝ Բեռլինից 20 կմ հարավ-արևմուտք[2]:
ԷթիմոլոգիանԽմբագրել
"Պոտսդամ" անունը ծագել է Պազտուպիմի բառից։ Տարածված տեսությունն համաձայն՝ այս տերմինը նշանակում է "կաղնիների տակ",[3] այսինքն՝ под дубами/дубими ('под "տակ, дуб "կաղին")[4]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածքը ձևավորվել է վերջին սառցե ժամանակաշրջանի մի քանի սառցաբեկորների հալոցքից: Այսօր քաղաքի երեք քառորդը կանաչ տարածություն է և միայն մեկ քառորդը՝ բնակեցված: Քաղաքում կա 20 լիճ և գետ, ինչպես, օրինակ, Տելտովկանալը, Հայլիգերը, Հաֆելը և այլն: Ամենաբարձր գագաթը Կլայներ Ռավենսբերգն է՝ 114 մետր բարձրությամբ:
Պոտսդամը բաժանված է յոթ պատմական քաղաքային թաղամասերի և ինը նոր Ortsteile գյուղերի, որոնք միացել են քաղաքին 2003 թվականին: Քաղաքի թաղամասերը լիովին տարբեր են: Հյուսիսի և կենտրոնի թաղամասերը առանձնանում են իրենց պատմական շինություններո, հարավում էլ գերակշռում են ժամանակակից շենքերը:
ԿլիմաԽմբագրել
Պոտսդամում տիրապետող է բարեխառն կլիման: Հյուսիսից և արևմուտքից ազդեցություն է գործում ատլանտյան կլիման, իսկ արևելքից՝ մայրցամաքայինը: Եղանակային խաթարումները, փոթորիկները, ուժեղ կարկուտը կամ ուժեղ ձնաբուքերը, հավզադեպ են պատահում: Պոտսդամի ջերմաստիճանային փոփոխությունները համապատասխանում են Գերմանիայի գրեթե բոլոր շրջանների միջին ջերմաստիճանին: Սեզոնային ջերմաստիճանային տատանումները ավելի ցածր են, քան մայրցամաքային կլիմայում, սակայն ավելի բարձր են, քան հավասարակշռված ծովային կլիմայի ափամերձ շրջաններում: Տարեկան տեղումների քանակը 590 մմ է: Այդպես, օրինակ, Բարսելոնայում նույնպես 590 մմ է, սակայն Մյունխենում՝ 1000մմ:
Կլիմայական հետազոտությունը Պոտսդամում սկսել են կատարվել 1874 թվականից: Պոտսդամի ինստիտուտը կլիմայի փոփոխությունների հետազոտությունների միջոցով կանխատեսումներ է կատարում Բրանդենբուրգի տարածաշրջանում գլոբալ տաքացման աճի միջին ջերմաստիճանների և առաջիկա տասնամյակների ընթացքում տեղումների նվազեցման մասին:
Պոտսդամ (Teltower Vorstadt), elevation: 100 m, 1961-1990 normals and extremesի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 13.6 (56.5) |
18.6 (65.5) |
25.7 (78.3) |
31.8 (89.2) |
32.5 (90.5) |
34.2 (93.6) |
36.3 (97.3) |
36.5 (97.7) |
32.9 (91.2) |
27.8 (82) |
21.2 (70.2) |
15.5 (59.9) |
36.5 (97.7) |
Միջին բարձր °C (°F) | 1.7 (35.1) |
3.5 (38.3) |
8.1 (46.6) |
13.5 (56.3) |
19.1 (66.4) |
22.4 (72.3) |
23.6 (74.5) |
23.4 (74.1) |
19.2 (66.6) |
13.7 (56.7) |
7.1 (44.8) |
3.0 (37.4) |
13.2 (55.8) |
Միջին օրական °C (°F) | −0.9 (30.4) |
0.2 (32.4) |
3.7 (38.7) |
8.0 (46.4) |
13.2 (55.8) |
16.6 (61.9) |
17.9 (64.2) |
17.5 (63.5) |
13.9 (57) |
9.4 (48.9) |
4.2 (39.6) |
0.7 (33.3) |
8.7 (47.7) |
Միջին ցածր °C (°F) | −3.4 (25.9) |
−2.7 (27.1) |
0.0 (32) |
3.4 (38.1) |
8.0 (46.4) |
11.5 (52.7) |
13.0 (55.4) |
12.7 (54.9) |
9.8 (49.6) |
6.0 (42.8) |
1.7 (35.1) |
−1.7 (28.9) |
4.9 (40.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.9 (−5.6) |
−19.9 (−3.8) |
−14.0 (6.8) |
−5.8 (21.6) |
−2.6 (27.3) |
2.2 (36) |
6.2 (43.2) |
5.4 (41.7) |
0.1 (32.2) |
−3.5 (25.7) |
−16.6 (2.1) |
−24.5 (−12.1) |
−24.5 (−12.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 44 (1.73) |
38 (1.5) |
38 (1.5) |
44 (1.73) |
56 (2.2) |
69 (2.72) |
52 (2.05) |
60 (2.36) |
46 (1.81) |
36 (1.42) |
47 (1.85) |
55 (2.17) |
585 (23.03) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11 | 8 | 9 | 9 | 10 | 10 | 9 | 9 | 8 | 7 | 10 | 12 | 112 |
Միջին ամսական արևային ժամ | 47.1 | 73.7 | 124.2 | 168.3 | 226.9 | 231.1 | 231.9 | 220.1 | 161.3 | 114.4 | 54.0 | 39.3 | 1692,2 |
աղբյուր: NOAA[5] |
ԺողովրդագրությունԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Պոտսդամը հիմնվել է ենթադրաբար 10-րդ դարում Սլավիկ գյուղի տեղում բալթիկ սլավոնացիների կողմից և ստացել է «Պոդստուպիմ», «Պոզտուպիմի» անունները: Առաջին հիշատակումները վերաբերվում են 993 թվականին, երբ Օտտոն 3-րդ կայսրը նվիրեց այդ հողատարածքը Քվեդլինբուրգյան աբբայությանը: Հետագայում Պոտսդամը հիշատակվում էր որպես փոքր քաղաք, մինչև 1345 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն դեռ 1573 թվականին այն մնում էր փոքր առևտրական քաղաք՝ ընդամենը 2000 բնակչությամբ: Քաղաքին մեծ վնասներ է հասցրել Երեսնամյա պատերազմը (1618-1648), որ վերացրեց Պոտսդամի մեծ մասը:
Պոտսդամի ճակատագիրը կտրուկ կերպով փոխվեց, երբ այն 1660 թվականին ընտրվեց Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի որսորդական նստավայրը: Այստեղ էին նաև գտնվում պրուսական զինանոցները: Հենց դրա հետևանքով էլ քաղաքը դարձավ Պրուսիայի արքայական ընտանիքի նստավայրը: Վեհաշուք շինությունները հիմնականում կառուցվել են Ֆրիդրիխ Մեծի կառավարման ժամանակ: Ամրոցները և Սան Սուսի այգին (ֆր. «առանց հոգատարության», ճարտարապետ Գեորգ Վենցեսլաուս ֆոն Քնոբելսդորֆ, 1744) հայտնի են իրենց անգլիական այգիներով և ռոկոկո ոճի ձևավորմամբ:
Այն ժամանակ, երբ Բեռլինը Պրուսիայի մայրաքաղաքն էր, հետագայում էլ՝ Գերմանական կայսրության, դատարանը հարևան Պոտսդամում էր, ինչպես նաև այստեղ էին գտնվում մի շարք պաշտոնական հաստատություններ: Քաղաքը կորցրեց երկրորդ մայրաքաղաքի կարգավիճակը 1918 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, և Վիլհելմ Երկրորդ կայսրը գահընկեց արվեց: Երրորդ ռեյխի ժամանակաշրջանի խորհրդանշական սկիզբը դրվեց 1933 թվականի մարտի 21-ին Պոտսդամի եկեղեցիներից մեկում նախագահ Պաուլ ֆոն Գինդենբուրգի և Գերմանիայի նոր կանցլեր Ադոլֆ Հիտլերի համաձայնությամբ 1933 թվականի մարտի 21-ին Պոտսդամի եկեղեցիներից մեկում:
1945 թվականի ապրիլի 14-ին Պոտսդամի կենտրոնը ոչնչացվեց անգլիական թնդանոթների կողմից: 1945 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը Ցեցիլիենհոֆը Պոտսդամյան համաժողովների անցկացման վայրն էր համարվում:
Հիմնական տարեթվերԽմբագրել
- 20-րդ դար - Բալթիկ սլավոնացիները Սլավիկ գյուղի վայրում հիմեցին Պոդստուպիմ քաղաքը:
- 3 հուլիսի 993- Առաջին անգամ գրավոր կերպով հիշատակվում է Պոտսդամը: Օտտոն Երրորդը «Poztupimi» (Պոցտուպիմի - կաղնիների տակ կամ աստիճաններով) վայրը նվիրում է իր հորաքրոջը՝ աբբուհի Մաթիլդա Քվեդլինբուգյանին:
- 1416 թվական - Քաղաք Պոտսդամը դառնում է Հոհենցոլերների տոհմի վոտչինա:
- 1536 թվական - Հրդեհի ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին այրվում է:
- 1618-1648 թվականներ - Երեսնամյա պատերազմի ժամանակ Պոտսդամը գրեթե լիովին քանդվում է: Համաճարակներից և քաղցից մահանում է քաղաքի բնակչության մեծ մասը:
- 1640 թվական - Ֆրիդրիխ Վիլհելմ Մեծը Պոտսդամը նշանակում է Բեռլինին հավասար իր նստավայրը:
- 8 նոյեմբերի 1685 թվական - Մեծն կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմը ստեղծեց Պոտսդամյան էդիկտը, որով Պոտսդամ է հրավիրում ֆրանսիացի հուգենոտնեին: Մոտ 20 հազար գուգենտոներ հետևում են նրա կանչին: Ֆրանսիայի ցուցարարները հիանալի զինակիրներ էին, տարբեր աշխատանքներում հիանալի մեխանիկներ էին, դեղագետներ, բժիշկներ, հրուշակագործներ և երաժշտական գործիքներ պատրաստողներ:
- 1713 թվական - Պոտսդամը դառնում է կայազորային քաղաք: Թագավորը ամեն ինչ նախապատրաստում է մեծ և հզոր բանակ ստեղծելու համար: Կառուցվում է նոր քաղաք, այդ թվում՝ հոլանդական թաղամաս:
- 1720 թվական - Պոտսդամում ավարտվում է քաղաքային ջրամբարի կառուցումը:
- 1722 թվական- Պոտսդամում կառուցվում է պաշտպանական պատ:
- 1744 թվական - Ֆրիդրիխ II Մեծը Սան Սուսի ամրոցի հիմքն է դնում: Պոտսդամը հանրահայտ պիտի դառնար նաև Քաղաքային պալատի շնորհիվ: Ֆրիդրիխ Մեծը Պոտսդամը վերածում է քաղաք-նստավայրի: Հենց այդ ժամանակի ստեղծագործություններն էլ ապահովում են քաղաքի այսօրվա ոճն ու տեսքը: Այդ ժամանակաընթացքի ամենահայտնի ճարտարապետներից էին Գեորգ Վենցեսլաուս ֆոն Քնոբելսդորֆը և Գեորգ Քրիստիան Ունգերը:
- 1827 թվական - Ալեքսանդրովկա գյուղում առաջանում է ռուսական գաղութ՝ Սուրբ Ալեքսանդր Նևսկու առաքելական եկեղեցու հետ միասին:
- 1839 թվական - Պոտսդամը միանում է Բեռլինին առաջին պրուսական երկաթգծով:
- 5 դեկտեմբերի 1848 թվական - Ֆրիդրիխ Վիլհելմ 4-րդը Պրուսիային ներկայացնում է նոր սահմանադրությունը, որ գործածության մեջ մտավ 1850 թվականի հունվարին:
- 1917 թվական - Բաբելսբերգում հիմնվում է «ՈՒՖԱ Ֆիլմ» բաժնետիրական ընկերությունը:
- 21 մարտի 1933 թվական - Այսպես կոչված «Պոտսդամի օրը» նացիստները կազմակերպում են լայնորեն գովազդված շովինիստական ներկայացում: Հիտլերն իր խոսքում ողջունում է նախկին «մեծություն» Պրուսիային նշանադրությունը նացիզմի «երիտասարդ ուժի» հետ:
- 14 ապրիլի 1945 թվական - Ամերիկացիների կողմից Պոտսդամի գնդակոծությունը սկսվում է 22.42-ին և ավարտվում 23.16-ին: Այդ ժամանակ մոտ հինգ հարյուր ինքնաթիռներից 1750 տոննա նռնակ է նետվում: Մահանում է ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ 1800 մարդ հարկադրական աշխատանքներ կատարելիս և միայն 80 զինվորական: Կայազորային եկեղեցին, Քաղաքային ամրոցը և ավելի քան 850 տներ վերածվում են ավերակների, մինչդեռ բոլոր այգիները գրեթե անվնաս են մնում:
- 2 մայիսի 1945 թվական - Խորհրդային զորքերը ավարտում են քաղաքի ազատագրման գործողությունը: Գործողության ժամանակ մահանում է մոտավորապես 1200 խաղաղ բնակիչ, գրեթե 1000 վերմախտի զինվոր և խորհրդային բանակի 500 մարտիկ: Բացի այդ՝ գրեթե ամբողջովին ավերվում է քաղաքի կենտրոնը:
- 17 հուլիսի - 2 օգոստոսի 1945 թվական Ցեցիլիենհոֆ ամրոցում տեղի է ունենում հաղթող ուժերի հանդիպումը: Պոտսդամյան համաժողովի ժամանակ քննարկվում է Գերմանիայի տնտեսական և քաղաքական ապագան:
- 1952 թվական - Պոտսդամը դառնում է շրջանային քաղաք: Բրանդենբուրգը բաժանվում է երեք շրջանի՝ Կոտբուս, Ֆրանկֆուրտ-իմ-Օդեր և Պոտսդամ:
- 13 օգոստոսի 1961 թվական - Սկսվում է Արևելյան Բեռլինը Արևմտյանից բաժանող պատի կառուցումը: Քանի որ Պոտսդամը շատ մոտ էր գտնվում Բեռլինին, քաղաքական պատերազմի դրսևորումները իրենց զգացել տվեցին ավելի շատ Պոտսդամում:
- 1990 թվական - Գերմանիայի հողերի միջև նոր սահմաններ են գծվում, և Պոտսդամը դառնում է Բրանդենբուրգի մայրաքաղաքը:
- 1991 թվական - Կայազորի նախկին վայրում զանգակատնից կրկին լսվում է զանգերի ղողանջը: Պոտսդամում կրկին թաղում են Ֆրիդրիխ Մեծի և Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի մնացորդները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պոտսդամի այգիներն ու ամրոցները հայտարարում է համաշխարհային մշակութային ժառանգություն:
- 1 ապրիլի 1992 թվական - Վերականգնվում է Բեռլինի և Պոտսդամի միջև երկաթուղային կապը:
- 1993 թվական- Պոտսդամի 1000-ամյակը:
- 2001 թվական- Պոտսդամում անցակացվում է այգիների և ծաղկաբուծության համագերմանական ցուցադրությունը:
- 2002 թվական- Ֆոլկսպարկում տեղի է ունենում արևադարձային բույսերի և լանդշաֆտի ցուցադրությունների բացումը:
- 2005 թվական- Պոտսդամը առաջադրվում է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի թեկնածու: Բացվում է Քաղաքային պալատը՝ բարոկո ոճով, որտեղ գտնվում է նաև առևտրի կենտրոնը:
Նորագույն պատմությունԽմբագրել
ԳԴՀ-ի կառավարությունը փորձում էր վերացնել պրուսական միլիտարիզմի խորհրդանիշները: Բազում պատմական հաստատություններ, որոնց մեծ մասը վնասվել էր պատերազմի ժամանակ, 2011 թվականին լիովին քանդեցին: Բեռլինյան պատի կառուցումից հետո Պոտսդամը հայտնվեց Արևմտյան Բեռլինի հետ սահմանին: Դա ոչ միայն կտրեց կապերը Արևելյան Բեռլինի հետ, այլև երկու անգամ մեծացրեց հեռավորությունը դեպի ԳԴՀ-ի մայրաքաղաք: Գլինիկե կամուրջը Հաֆելի միջով միացրեց քաղաքը Արևմտյան Բեռլինի հետ և դարձավ Քաղաքացիական պատերազմի ժամանակ գերիների փոխանակության կենտրոն:
Գերմանիայի միավորումից հետո Պոտսդամը դարձավ Բրանդենբուրգի մայրաքաղաքը:
ՔաղաքականությունԽմբագրել
Բուրգոմիստրի պաշտոնը և սեփական մունիցիպալիտետը Պոտսդամում առաջացել են XV դարում: 1809 թվականներին սկսեցին իրականացվել մունիցիպալիտետի և րա ղեկավար՝ օբեր-բուրգոմիստրի ընտրությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պոտսդամի քաղաքային իշխանությունները, ինչպես և ողջ ԳԴՀ-ում, վերականգնվեցին, բայց ընտրությունները դեռևս միասնական չէին: Այսօր մունիցիպալիտետը քաղաքի կենտրոնական վարչական մարմինն է: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013 թվականին: 1950 թվականից մինչև 1999 թվականը ունիցիպալիտետի ղեկավարը կոչվում էր «քաղաքային նախագահ», ներկայումս՝ մունիցիպալիտետի ղեկավար: Բուրգոմիստրն ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով:
Քույր քաղաքներԽմբագրել
- Բոբինյի (Ֆրանսիա), սկսած՝ 1974 թվականից
- Բոնն (Վեստֆալիա), սկսած՝ 1988 թվականից
- Լյուցեռն (Շվեյցարիա), սկսած՝ 2002 թվականից
- Մինսկ (Բելառուս)
- Օրեխովո-Զուևո (Ռուսաստան), սկսած՝ 2003 թվականից
- Օպոլե (Սիլեզիա, Լեհաստան), սկսած՝ 1973 թվականից
- Պերուջա (Իտալիա), սկսած՝ 1990 թվականից
- Սու Ֆոլս, Հարավային Դակոտա (ԱՄՆ), սկսած՝ 1990 թվականից
- Յուվյալսկյուլյա (Ֆինլանդիա), սկսած՝ 1985 թվականից[6]
Կրթություն և գիտությունԽմբագրել
Պոտսդամը համալսարանական քաղաք է: 1991 թվականին հիմնվել է Պոտսդամի համալսարանը: Դրան նախորդում էր «Բրանդենբուրգի Կարլ Լիբկնեխտի անվան բարձրագույն դպրոցը», որ հիմնվել էր 1948 թվականին:
Բացի այդ՝ այստեղ կա կինոյի և հեռուստատեսության քոլեջ՝ հիմնված 1954 թվականին Բաբելսբերգում․ գերմանական կինոարտադրության գլխավոր կենտրոնը: Կան նաև մի շարք գիտահետազոտական կենտրոններ, այդ թվում՝ Ֆրաունհոֆերի համալսարանը, Գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտը, Մաքս Պլանկի միությունը (Ալբերտ Էյնշտեյնի համալսարանը):
Համաշխարհային ժառանգությունԽմբագրել
1990 թվականին Պոտսդամի ողջ մշակութային լանդշաֆտը մտցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների շարքը: Այդ պահին Սան Սուսի այգին, Նոր այգին, Բաբելսբերգը, Գլինիկե ամրոցը և Պֆաուենինզելը ստանում են Համաշխարհային ժառանգության կարգավիճակ[7]:1992 թվականին նրանց է միանում Զակրոցի ամրոցն ու այգին Զակրոցի Փրկիչ եկեղեցու հետ միասին: 1999 թվականին Պոտսդամի Համաշխարհային ժառանգությունը ավելացավ ևս 14 հուշարաձաններով, որոնց թվում էին Լինդշտեդտ ամրոցը և այգին, Ալեքսանդրովկայի ռուսական գաղութը, Բելվեդերը, Կայսերական կայարանը և Աստղաֆիզիկական ինստիտուտին կից Բաբելսբերգի աստղադիտարանը: Համաշխարհային ժառանգությունը Պոտսդամում զբաղեցնում է մոտավորապես 500 հա տարածք, ներառում է 150 կառույց՝ ստեղծված 1730-ից մինչև 1916 թվականները: Բեռլինյան-պոտսդամյան մշակութային լանդշաֆտը համարվում է Գերմանիայի ամենախոշոր Համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը:
Պալատները և այգիներըԽմբագրել
Այսօր Պոտսդամը առաջին հերթին հայտնի է որպես ամրոցների և այգիների քաղաք: Բեռլինյան-պոտսդամյան մշակութային լադշաֆտը ներառում է մոտ 20 պալատ: Պատսդամի ամենահայտնի տեսարժան վայրը և միաժամանակ քաղաքի խորհրդանիշը Սան Սուսի պալատն է՝ այգու հետ միասին: Չափերով ոչ այնքան մեծ ամառային պալատը ռոկոկո ոճում կառուցվել է 1745-1747 թվականներին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Մեծի էսքիզներով: Ըստ դիրքի՝ ամառային պալատը կարելի է համեմատել Փարիզում գտնվող Վերսալյան պալատի հետ:
Նոր պալատը Պոտսդամ քաղաքի ամենախոշոր պալատն է: Գտնվում է Սան Սուսի այգու արևմտյան հատվածում: Նրա կառուցումը սկսվել է Յոթնամյա պատերազմի ավարտից հետո՝ 1763 թվականին և ավարտվել 1769 թվականին: Նոր պալատը համարվում է ամենանշանակալի պալատային կառույցը՝ ստեղծված պրուսական բարոկոյի ոճով: Ֆրիդրիխը ենթադրում էր, որ այն կօգտագործվի բացառապես ցուցադրական նպատակներով․ թագավորի տրամադրության տակ էին գտնվում ավելի քան 200 սենյակ, չորս առաջնային դահլիճ և ռոկոկո ոճի թատրոն: Ավելի քան 400 անտիկ աստվածների արձաններ գեղեցկացնում են շքամուտքը և պալատի տանիքը: Իր չափերի և հարուստ ոճավորման պատճառով Ֆրիդրիխ Մեծը պալատն անվանում էր «ֆանֆարոնադա»:
Ծաղկանոցային պալատը Կլաուսբերգի և Սան Սուսի պալատների միջև կառուցվել էր «ռոմանտիկը գահի վրա» Ֆրիդրիխ Վիլհելմ 4-րդի կողմից 1851-1864 թվականներին: Պալատի կառուցումը Տրիումֆալ փողոցի կառուցման մասշտաբային ծրագրի միայն մի մասն էր, որ պիտի սկսվեր տրիումֆալ դարպասների մոտ և ավարտվեր Բելվեդերի մոտ՝ Կլաուբերգում: Այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ Մարտյան հեղափոխության և ֆինանսավորման բավարար չլինելու պատճառով: Ծաղկանոցային պալատը կառուցվել է իտալական Վերածննդի ոճով, ինչպես Հռոմում Մեդիչին և Ֆլորենցիայում Ուֆիցին:
Պոտսդամյան Նոր այգում, որ անմիջականորեն գտնվում է Սուրբ լճի ափին, 1787-1792 թվականներին Ֆրիդրիխ Վիլհելմ 2-րդի օրոք կառուցվել է Մարմարե պալատը: Ճարտարապետ Կարլ ֆոն Հոնթարդը, իսկ 1789 թվականից Կարլ Հոթարդ Լանգանսը ստեղծեցին դասական ոճի մի գեղեցիկ կառույց: Երկհարկանի պալատը կառուցվել է կարմիր աղյուսից: Տանիքից բացվում է գեղեցկագույն տեսարան, այդ թվում և Պֆաուենինզելը:
Պոտսդամի այգիներից ամենահայտնին Սան Սուսին է: Ֆրիդրիխ Մեծի հրամանով 1744 թվականին «Անապատային լեռան» վրա տնկվեցին խաղողի այգիներ: Այգու գլխավոր արահետը՝ 2,5 կմ երկարությամբ, կապում է Սան Սուսին Նոր պալատի հետ: Սան Սուսի այգին հարուստ է տեսարժան վայրերով: Բացի պալատներից, դահլիճներից, վանքերից և արձաններից, նրա տարածքում են գտնվում նաև բուսաբանական այգին և պատմական ալրաղացը:
Նոր այգին հիմնվել է 1787 թվականին: Այն արտահայտում էր այգիների ճարտարապետության ժամանակակից միտումները և տարբերվում էր Սան Սուսիի բարոկոյան ոճից: Ծառերը և թփերը չէին կտրվում, այլ պահպանում էին իրենց բնական տեսքը: Նոր այգու առավել հայտնի շինություններն էին Ցեցիլիենհոֆը և Մարմարե պալատները, ինչպես նաև ոչ մեծ մի բուրգ, որ տանում է դեպի ծաղկանոցի եգիպտական հատվածը:
Բաբելսբերգի ձևավորմամբ զբաղվում էին Պետեր Յոզեֆ Լեննեն և իշխան Գերման ֆոն Պյուկլեր-Մուսկաուն: Հաֆել գետի բլրոտ տարածքը վերածեցին այգու 1833 թվականին: Նրա տարածքում, բացի երկու պալատները, Ֆլատով աշտարակն է՝ 46 մ բարձրությամբ, որից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք: Բեռլինյան պատի կառուցումից հետո Բաբելսբերգի համար սկսվեց բարդ ժամանակաշրջան: Այգին հայտնվեց փակ սահմանային գոտում: Սակայն այժմ այգին վերականգնել է իր երևելի տեսքն ու գեղեցկությունը և բաց է այցելուների համար: Այգում է գտնվում Պոտսդամյան համալսարանի մի հատվածը:
Ընկերության կղզին գտնվում է քաղաքի կենտրոնում: Իր անունը ստացել է ավելի քան 150 տարի առաջ: Փիլիսոփա և այգեգործ Կարլ Ֆյորսթերի առաջարկով 1938-1940 թվականներին այստեղ է անցկացվել այգեգործական ցրտակայուն ծաղաթփերի և բույսերի առաջին մշտական ցուցադրությունը: Պոտսդամի ամենահին այգին Լյուստհարտենն է, որ հիմնվել է 1660 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինի կողմից: 2001 թվականին Լյուսհարտենը ստանում է ժամանակակից տեսք: Պոտսդամի Վայրի այգին, որ կոչում էին «Լեննեի մոռացված այգի», հիմնվել է 1843 թվականին, նրա տարածք կազմում է 875 հա: Պոտսդամի Ժողովրդական այգին քաղաքում ամենանորն է։ Այն բացվել է 2001 թվականին նախկին ռազմական նշանակության վայրում։ Ժողովրդական այգում է գտնվում պոտսդամյան Բիոսֆերան՝ արևադարձային այգի ջերմոցում, հաշվարկված 20 000 բույսերի համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 https://opendata.potsdam.de/explore/dataset/stadtteile/table/
- ↑ Գերմանիայի քաղաքների միջև հեռավորությունների աղյուսակը
- ↑ http://www.potsdam.de/cms/beitrag/10000936/33981/
- ↑ August Kopish, "Die Königlichen Schlösser u. Gärten zu Potsdam", Berlin, 1854, p.18 (Google Books)
- ↑ «Potsdam Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է December 8, 2015
- ↑ Die Partnerstädte der Landeshauptstadt Potsdam. Potsdam.de. Abgerufen am 11. September 2013.
- ↑ Պոտսդամ քաղաքի ամրոցներն ու այգիները
Արտաքին հղումներԽմբագրել
- Քաղաքի պաշտոնական էջ (գերմ.)
- Շրջագայություն Պոտսդամով (գերմ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |