Բացել գլխավոր ցանկը
կապտաթթվի 3D մոդելը

Ցիանիդ (կապտաթթու), բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն՝ բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից[1]: Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ[2], կաուչուկի, օրգանական ապակու, սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում[3]: Կապտաթթուն ներկայացված է երկու տաուտոմերներով՝ ցիանային (95.5%) և իզոցիանային:

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

 
կալիումի ցիանիդ

Կապտաթթուն անգույն, թափանցիկ, դառը նշի հոտ ունեցող ցնդող հեղուկ է (տեսակարար կշիռը 0.7 գ/սմ³)[4]: Համարվում է անկայուն թույն (կայունությունը ≈ 20-30 րոպե), գոլորշացման աստիճանը 26°C-է, սառեցմանը՝ -14°C, 20°C, որի պայմաններում ցնդելիությունը կազմում է 873 մգ/լ: Բարձր ցնդելիության պատճառով, սովորական ջերմաստիճանային պայմաններում կարճ ժամանակահատվածում կենդանի օրգանիզմի ոչնչացման համար անհրաժեշտ խտություն է ստանում: Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ[3]:

Քիմիական hատկություններԽմբագրել

 
ցիանիդի անյոնի 3D մոդել

Հիդրոլիզվում է սենյակային ջերմաստիճանում՝

 

 :

Ինչպես բնորոշ է թթուներին առաջացնում է աղեր՝ ցիանիդներ.

 

 :

Ցիանիդները օրգանական լուծիչներում դժվար լուծվող, ջրում հեշտ լուծվող, պինդ, բյուրեղային նյութեր են: Ունեն հալման և եռման բարձր ջերմաստիճան: Ցիանիդի գոլորշին ծանր է օդից. տեսակարար կշիռը կազմում է 1գ/սմ³:

Աղերը, ինչպիսիք են նատրիումի, կալիումի և այլ մետաղների ցիանիդները, երկար պահպանման ժամանակ առաջացնում են տոքսիկ կապտաթթու՝

 

Յուրաքանչյուր 1 մոլ ցիանիդից առաջանում է 1 մոլ ցիանաթթու (կապտաթթու):

Ծանր մետաղների ( Fe, Au, Co, Cr...) հետ փոխազդելիս առաջացնում է թունավոր, թույլ դիսոցվող կոմպլեկսային աղեր  

Հալոգենների (Cl, Br, F, I) հետ փոխազդելիս առաջացնում է ցիանո-հալոգենիդներ (պսևդո-հալոգեններ[5])՝ ClCN, BrCN, FCN... Ստացված ցիանո-հալոգենիդներից մի քանիսն օգտագործվում են ռազմարդյունաբերության մեջ՝ որպես զանգվածային խոցման քիմիական զենքի հիմնական բաղադրամաս:

Ազդեցությունը մարդու վրաԽմբագրել

Ցիանիդային թունավորումը շատ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար[6]: Այն տեղի է ունենում հիմնականում ինհալացիոն ճանապարհով. ցիանիդի գոլորշիները օրգանիզմ են ներթափանցում շնչելիս: Հայտնի են նաև թունավորման այլ ճանապարհներ՝ հպումային («տրանսդերմալ») և սննդային («ալիմենտար»): Վերջինս՝ թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելու հետևանքով:

Ցիանաթթվի թունավորության աստիճանը մարդու օրգանիզմի համար:
HCN-ի կոնցենտրացիան ներմուծման ուղին ժամանակը ազդեցությունը
0.04-0.05մգ/լ էքսպոզիցիոն թեթև վտանգավոր
0.1-0.12 մգ/լ էքսպոզիցիոն 15-20ր վտանգավոր
0.12-0.15մգ/լ էքսպոզիցիոն 30-60ր միջին վտանգավոր
0.2-0.3մգ/լ էքսպոզիցիոն 5-10ր մահացու
1մգ/կգ սննդային միանվագ մահացու

Կլինիկական պատկերԽմբագրել

Կապտաթթվով թունավորումը լինում է սուր կամ քրոնիկական: Պայմանականորեն տարբերում են կապտաթթվով սուր թունավորման երկու ձև՝ կայծակնային և դանդաղեցված[7]:

Կայծակնային ձևը տեղի է ունենում մեծ քանակությամբ թույնի արագ ներթափանցման (ներմուծման, ներշնչման) հետևանքով: Թունավորվածի մոտ նկատվում են տոնիկ-կլոնիկ ցնցումներ[8], մկանային թուլություն, գիտակցության կորուստ, ռեֆլեքսների կորուստ, միդրիազ, էկզօֆթալմ, մաշկը վարդագույն երանգ է ստանում, անոթազարկը թուլանում է և դառնում թելանման, նվազում է զարկերակային ճնշումը, առաջանում է դանդաղասրտություն (երբեմն առիթմիա) և նկատվում է սրտի տոնի թուլացում: Շնչառությունը ընդհատվում է կոկորդի կարկամումով զուգակցված (մի քանի «օդ կուլ տվող» ներշնչումից հետո), ապա կանգ է առնում սիրտը, ինչը մի քանի րոպեի ընթացքում հանգեցնում է մահվան:

Դանդաղ ձևը բաժանվում է երեք աստիճանի.

  • Թեթև աստիճան – Դառը նշի համ բերանում, քերծվածքի զգացում քթում, մկանային թուլություն, գլխապտույտ, հևոց, սրտխառնոց, խոսքի աղավաղում
  • Միջին աստիճան – Վերոնշյալ ախտանիշերին ավելանում են բերանի լորձաթաղանթների անզգայացումը, ծոծրակի շրջանում ցավը, մաշկային ծածկույթի վառ կարմիր գունավորումը, դանդաղած և լարված անոթազարկը, սրտի շրջանում ցավերը, զարկերակային ճնշման բարձրացումը և տատանվող քայլվածքը: Ախտանիշները վերանում են 4-6 օրվա ընթացքում:
  • Ծանր աստիճանը զարգանում է 4 փուլով:
  1. Սկզբնական փուլը նման է միջին աստիճանի ախտահարմանը
  2. Հևոցի փուլում ավելի են հարաճում շնչառական խանգարումները (ռիթմի և խորության նվազում), հեղձուկը, հևոցը, նկատվում է վախ մահվան հանդեպ, ծամիչ մկանների տրեմոր: Փուլն ավարտվում է՝ ապնոէիկ շնչառությամբ:
  3. Ցնցումային փուլում կորում է գիտակցությունը, նկատվում են ցնցումներ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, հաճախ տեղի է ունենում նաև (ակամա) միզարձակում և դեֆեկացիա
  4. Պարալիտիկ (կաթվածային) փուլում թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և զարգանում է խորը կոմա: Ապա ընդհատվում է շնչառությունը, կանգ է առնում սիրտը, կաթվածահար են լինում շնչառական օրգանները, ինչը մի քանի րոպե անց հանգեցնում է մահվան:

Օգտագործումը արդյունաբերությունումԽմբագրել

Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որի 6%-ն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, իսկ մնացածը՝ պլաստմասսայի, սոսնձի, հրակայուն նյութերի, դեղագործության, միջատասպանների (ինսեկտիցիդների), հավերի կերի արտադրության համար և այլ ոլորտներում[1]:

Ցիանիդի միջոցով ազնիվ մետաղների կորզումը՝ ցիանացումը[2] լայն կիրառում ունի հանքարդյունաբերության մեջ: Ցիանիդի օզոնացումը (օզոնի միջոցով ցիանային մնացորդների անջատումը) բնապահպանական տեսանկյունից հետաքրքիր և շատ կարևոր գործընթաց է, սակայն ծախսատար և ժամանակատար է, ինչի պատճառով ոսկու կորզումը հաճախ իրականացվում է առանց դրա[9]:

Ցիանիդները լայն կիրառում ունեն անցյալ դարից: Դրանց թունավորությունը, վտանգավորությունը (վտանգավոր հետևանքներն ու ազդեցությունները) հայտնի են բազմաթիվ աղետներից ու աղետալի իդադարձություններից.

  • Բայա Մարեում ցիանիդի արտահոսքը:
  • Չինաստանի Տյանցզի նավահանգստի աղետը, որի ժամանակ շուրջ 100 հեկտար տարածություն է աղտոտվել նատրիումի ցիանիդով և զոհվել է առնվազն114 մարդ[10]
  • Ճապոնիայի հյուսիսում՝ Հանամակի քաղաքի քիմիական գործարանից ցիանիդի արտահոսքը, որի պատճառով շրջակա միջավայր է արտանետվել առնվազն 5 տոննա (125000 մարդ սպանելու չափաքանակին համարժեք) նատրիումի ցիանիդ պարունակող հեղուկ մնացորդ[11]:

Ցիանիդը (կապտաթթուն) օգտագործվում է նաև ռազմարդյունաբերության մեջ ցիանո-հալոգեններ (պսևդո-հալոգեններ) ստանալու համար, օրինակ՝ քլորցիան (ClCN) : Պսևդո-հալոգենները օգտագործվում են՝ որպես զանգվածային խոցման քիմիական զենքի հիմնական բաղադրամաս:

Մահվան հովիտը և ցիանիդըԽմբագրել

Կամչատկայի Կիխլինիչ հրաբխի ստորոտում գտնվող հովիտը 1970-ականներից ուշադրության կենտրոնում է: Այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ սատկած կենդանիներ՝ մանր կրծողներից մինչև հսկա արջեր: Գիտահետազոտական ուսումնասիրությունները պարզել են, որ պատճառն այդ տարածքում կուտակված գազային խառնուրդներն են, որոնք բաղկացած են ցիանիդից, սնդիկից, ծծմբաջրածնային և ածխաթթու գազերից[12]: Այս հովտով անցնելիս վատթարանում է նաև մարդկանց ընդհանուր ինքնազգացողությունը:

Ծանոթագրությունների ցանկԽմբագրել

  1. 1,0 1,1 «Ամուլսարի ոսկու ծրագիր» 
  2. 2,0 2,1 «Схемы цианирования»։ Studopedia։ Վերցված է 2018-02-25 
  3. 3,0 3,1 Ընդհանուր թունավոր ազդեցության թունավոր նյութեր: ԵՊԲՀ: Թունաբանություն: 2015թ
  4. «Ջրածնի ցիանիդ եւ այլ ցիանիդը: ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ բնորոշ դառը համ է բերանի, գլխապտույտ,»։ ar.uawsi.com։ Վերցված է 2018-02-25 
  5. «Псевдогалогены» (ռուսերեն)։ 2019-04-28 
  6. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-02-25 
  7. «Թունավոր ուժեղ ազդող նյութեր»։ www.doctors.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-22 
  8. «Ցնցումային համախտանիշ»։ www.doctors.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-22 
  9. «Добыча золота»։ wedeco.su (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-25 
  10. «Չինական Տյանցզինում 700 տոննա նատրիումի ցիանիդ Է տարածվել 100 հազար քմ տարածքում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-02-26 
  11. «Ճապոնիայում քիմիական գործարանից 5 տոննա նատրիումի ցիանիդ է արտահոսել»։ lurer.com։ Վերցված է 2018-02-26 
  12. «Կամչատկայի «մահվան հովիտը» (ֆոտո) - Life Panorama»։ life.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-02-26