Ուիլյամ Լոուրենս Շիրեր (անգլ.՝ William Lawrence Shirer, փետրվարի 23, 1904(1904-02-23)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1993(1993-12-28)[4][1][2][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, ռազմական թղթակից և պատմաբան[5], որի գրքերը Երրորդ Ռեյխի պատմության վերաբերյալ շատ տարածված են։

Ուիլյամ Շիրեր
անգլ.՝ William Lawrence Shirer
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1904(1904-02-23)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 28, 1993(1993-12-28)[4][1][2][…] (89 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունCoe College? և Washington High School?
ԵրկերThe Rise and Fall of the Third Reich?
Մասնագիտությունլրագրող, պատմաբան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Ջորջ Պոլկի մրցանակ Փիբոդի պարգև Ազգային գրքի պարգև և National Book Award for Nonfiction?
William L. Shirer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1925 թվականին, ԱՄՆ-ում քոլեջն ավարտելուց հետո, ամռանը մեկնել է Եվրոպա։ Այցելել է Անգլիա, Ֆրանսիա և Բելգիա և երբ պատրաստվում էր վերադառնալ, Փարիզում աշխատանքի առաջարկ է ստացել` դառնալ ամերիկյան «Չիկագո Թրիբյուն» թերթի եվրոպական հրատարակության թղթակիցը, երեք տարի անց դարձել է պարբերականի եվրոպական թղթակիցը, իսկ 1931 թվականին` կենտրոնական բյուրոյի ղեկավար։ Նա նաև գործուղումների է մեկնել Մերձավոր Արևելք և Հնդկաստան, մոտիկից ծանոթացել է Մահաթմա Գանդիի հետ։

1931 թվականին Վիեննայում բնակվելուց հետո նա ամուսնացել է ավստրիացի լուսանկարչուհի Թերեզա Ստիբերիցի հետ, որի հետ ունեցել է երկու երեխա։ Ալպերում դահուկներ վարելիս նա կորցրել է աչքը[6]։ 1932 թվականին՝ «Tribune»-ի Վիեննայի գրասենյակի փակման պատճառով, նա և իր կինը, որը գրանցված էր որպես իր օգնականի կողմից, առանց աշխատանքի են մնացել։

Նրանք մեկնել են Իսպանիա, որտեղ մեկ տարի ապրել են Լորետ դե Մար ձկնորսական գյուղում։ «Մենք փողն սպառվել է», սա 1934 թվականին եղել է նրա օրագրի առաջին գրառումը[6]։

1934 թվականի հունվարին Շեյերը աշխատանքի առաջարկ է ստացել New York Herald-ի փարիզյան խմբագրությունից։ Այնուհետև նա տեղափոխվել է Բեռլին, որտեղ դարձել է «Universal News Service» հեռագրական գործակալության աշխատակիցը, որը պատկանում էր ամերիկյան մեդիա մագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթին։ Վերջինիս սնանկացումով պայմանավորված` գործակալությունը երեք տարի անց փակվել է։

1937 թվականին դարձել է CBS-ի լրագրող։ 1934-1940 թվականներին ապրել և աշխատել է նացիստական Գերմանիայում, պարբերաբար ներկա է գտնվել Հիտլերի ելույթներին և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության համագումարներին Նյուրնբերգում` հետագայում դրանք արտացոլելով իր գրքերում։ 1940 թվականին լուսաբանել է Ֆրանսիայի ռազմակալումը նացիստների կողմից։ Նույն թվականին վերադարձել է ԱՄՆ՝ աշխատանքում գրաքննության ավելացման և առաջացած խափանումների համար։ Հաջորդ տարի հրապարակել է իր հայտնի «Բեռլինյան օրագիր» գրքի առաջին մասը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին դարձել է «Երրորդ համաշխարհային պատերազմի կանխարգելման համայքնի» առաջնորդներից մեկը (Ռեքս Սթութի հետ միասին), որը պատերազմ էր քարոզում մինչև Նացիստական ​​Գերմանիայի անվերապահ անձնատվությունը։ 1945-1946 թվականներին աշխատել է Նյուրնբերգյան դատավարության գործընթացներում։ 1947 թվականին CBS-ում ազատվել է աշխատանքից։ Ամերիկյան «վհուկների որսի» ընթացքում հետապնդումների է ենթարկվել, նրա անունը հայտնվել է «Red Channels: The Report of Communist Influence in Radio and Television» (հայերեն՝ «Կարմիր ալիքներ։ Հեռուստատեսության և ռադիոյի վրա կոմունիստների ազդեցության մասին հաշվետվությունը») պարսավագրում։ Դրանից հետո նա չի կարողացել զբաղվել լրագրությամբ, ուստի կենտրոնացել է գրելու վրա, հրատարակել է մի շարք գրքեր։ Նրա ամենահայտնի գործերն են «Երրորդ ռեյխի վերելքն ու անկումը. Նացիստական ​​Գերմանիայի պատմություն» և «Բեռլինյան օրագիր» գրքերը։

1970 թվականին նա ամուսնալուծվել է և ամուսնացել ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Լուգովսկայայի հետ։

Պատմական աշխատանքներԽմբագրել

Շեյերը հրատարակել է մի շարք գրքեր Երկրորդ աշխարհամարտի պատմության և դրան նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ, որոնցից ամենահայտնիը «Երրորդ Ռայխի վերելքն ու անկումը» գիրքն է, որը լույս է տեսել 1960 թվականին և այնուհետև վերատպել և լրացրել է մի քանի անգամ։ Դրանում նա լայնորեն օգտագործել է նացիստական ​​Գերմանիայի կողմից գրաված փաստաթղթերը և իր իսկ հիշողությունները։ Շեյերը հետևել է նացիզմի նախապատմությանը «Լյութերից մինչև Հիտլեր»՝ երեսնամյա պատերազմը համարելով դրա կարևորագույն պատմական նախադրյալը։

Բացի այդ գրքից, հայտնի են նաև «Բեռլինի օրագիրը» (լրագրողական օրագիր նացիստական Գերմանիայում գտնվելու տարիներին, որը հրատարակվել է 1941 թվականին, ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո) և «Երրորդ Հանրապետության անկումը»[5] գրքերը։

Գրքերի ցանկԽմբագրել

  • 1941 - Berlin Diary: The Journal of a Foreign Correspondent, 1934-1941.
  • 1947 - End of a Berlin Diary (1947)
  • 1952 - Mid-century Journey (1952)
  • 1955 - The Challenge of Scandinavia (1955)
  • 1960 - The Rise and Fall of the Third Reich (1960) (русское издание: Уильям Ширер. Взлет и падение Третьего рейха. — М., 1991. — ISBN 5-203-00475-7)
  • 1961 - The Rise and Fall of Adolf Hitler (1961)
  • 1962 - The Sinking of the Bismarck (1962)
  • 1969 - The Collapse of the Third Republic (1969)
  • 1976 - 20th Century Journey (1976)
  • 1980 - Gandhi: A Memoir (1980)
  • 1984 - The Nightmare Years (1984)
  • 1990 - A Native’s Return (1990)
  • 1994 - Love and Hatred: The Troubled Marriage of Leo and Sonya Tolstoy (1994)
  • 1999 - This is Berlin (1999)

Գեղարվեստական ​​գործերԽմբագրել

  • The Traitor (1950)
  • Stranger Come Home (1954)
  • The Consul’s Wife (1956)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել