Ալոիս Հիտլեր (գերմ.՝ Alois Hitler), հունիսի 7, 1837(1837-06-07)[2], Շտրոնես, Պյոլլա, Ցվետլ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2] - հունվարի 3, 1903(1903-01-03)[3], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] և Լեոնդինգ, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4]), մաքսատան ավստրիացի պաշտոնյա, Ադոլֆ Հիտլերի հայրը։

Ալոիս Հիտլեր
գերմ.՝ Alois Hitler[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1837(1837-06-07)[2]
ԾննդավայրՇտրոնես, Պյոլլա, Ցվետլ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2]
Մահացել էհունվարի 3, 1903(1903-01-03)[3] (65 տարեկան)
Մահվան վայրԼինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] կամ Լեոնդինգ, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4]
ԳերեզմանԼեոնդինգ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունմեղվաբույծ և մաքսատան ծառայող
ԱմուսինԿլարա Հիտլեր, Ֆրանցիսկա Մատցելսբերգեր[5] և Աննա Գլասլ Հոերեր[5][6]
Ծնողներհայր՝ Յոհան Նեպոմուկ Հիդլեր, մայր՝ Մարիա Շիկլգրուբեր[7]
Զբաղեցրած պաշտոններպետական ծառայող
ԵրեխաներԱդոլֆ Հիտլեր, Պաուլա Հիտլեր, Անգելա Հիտլեր, Ալոիս Հիտլեր Կրտսեր, Գուստավ Հիտլեր, Իդա Հիտլեր, Օտտո Հիտլեր և Էդմունդ Հիտլեր
 Alois Hitler Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Ալոիս Շիկլգրուբերը ծնվել է 1837 թվականի հունիսի 7-ին Դյոլլերսհայմի մոտ գտնվող Շտրոնես գյուղում 42-ամյա չամուսնացած գեղջկուհի Մարիա Աննա Շիկլգրուբերի ընտանիքում։ Երեխան ստացավ մոր ազգանունը, քանի որ մկրտության մասին փաստաթղթում հոր մասին տողում ոչինչ լրացված չէր և նշված էր «ապօրինածին»[8][9], այդ ազգանունով նա մնաց մինչև 39 տարեկան։

Երբ Ալոիսը 5 տարեկան էր, մայրը ամուսնանում է ջրաղացպանի ենթավարպետ Յոհան Գեորգ Հիդլերի հետ։ Ամուսնության գրանցման ժամանակ Ալոիսը մնաց մոր ազգանունով և ապօրինածին։ Պաշտոնապես Հիդլերը նրան երբեք չի ճանաչել իր որդի։ Ամուսնությունից 5 տարի անց Մարիա Աննան մահացավ կրծքագեղձի քաղցկեղից, իսկ Յոհան Գեորգ Հիդլերը մահացավ կնոջ մահվանից 10 տարի անց՝ 1857 թվականին։

Այժմ Ալոիսի հայր ընդունված է համարել Յոհան Նեպեմուկ Հյուտտլերին կամ նրա եղբայր Հիդլերին։ Ադոլֆ Հիտլերի մեծ թվով կենսագիրներ, այդ թվում հայտնի պատմաբան, Հիտլերի կենսագրության մասնագետ Վերներ Մազերը, առաջնություն են տալիս Հյուտտլերին[10][11][12]։

Ալոիսի հոր մասին կան նաև այլ տեսակետներ, օրինակ, կարծիք կա, որ կենսաբանորեն Ալոիսի հայր կարող էր լինել հրեա բանկիր Լեոպոլդ Ֆրանկենբերգերի 19-ամյա որդին, որի մոտ Մարիան ինչ-որ ժամանակ սպասուհի է աշխատել[13], այս փաստը հետագայում թաքցվել է նացիստների կողմից, որպես ֆյուրերի հրեական ծագման ապացույց։ Այլ պատմաբաններ, մասնավորապես, Յան Կերշոուն և Ջոն Թոլանդը, հերքում են այդ վարկածը։ Իսկ Յոահիմ Ֆեստը ուղիղ ասում է, Կլարա Պյոլցլ որ այդ հիմնավորումը չափազանց կասկածելի է[14]։

Յոհան Նեպոմուկ Հյուտտլերը ապահովված մարդ էր և կյանքի վերջին 35 տարին ապրում էր ռենտայից ստացվող միջոցների հաշվին, նրան էր պատկանում Շպիտելի միակ հյուրանոցը։ Միաժամանակ նա հանդիսանում էր Հիտլերի մոր՝ Կլարա Պյոլցլի պապը։ Այսինքն Ալոիսը 3-րդ անգամ ամուսնացավ իր քրոջ ՝ Յոհաննա Հյուտտլերի դստեր հետ[10]։

Ալոիսը սկսեց Հիտլեր կոչվել միայն 1876 թվականի հունվարի 6-ից, երբ արդեն 39 տարեկան էր, Հյուտտլեր գրվելու փոխարեն կոչվեց Հիտլեր քահանայի սխալ գրառման պատճառով։ Հայրության ճանաչումն այսքան ուշ տեղի ունեցավ, քանի որ այս գործընթացը Յոհան Նեպոմուկը օրինական կնոջ կենդանի եղած ժամանակ չէր կարող անել։ 40 տարեկանում նա խզեց կապերը մոր ազգականների՝ Շիկլգրուբերների հետ և վերջնակապես դարձավ Հիտլեր[10]։

Ալոիս Հիտլերի անձը

խմբագրել

Հայտնի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի կարծիքով` Ալոիս Հիտլերը ոչ այնքան համակրելի մարդ է եղել, քան իր կին Կլարան։ Չնայած դրան Ֆրոմը նրան անվանում է «կենսախինդ» մարդ, նշում է նրա աշխատասիրությունը, համբերատարությունը և լիբերալիզմը, իսկ նրա հակումը կանանց և ալկոհոլի նկատմամբ համարում է չափավոր։ Չնայած նրա թերություններին, փորձերը Ալոիսին ներկայացնել դաժան բռնապետ և դրանով էլ պատճառաբանել Ադոլֆ Հիտլերի բնավորությունը նրա ծանր մանկությամբ և հոր դաժանությամբ համարվում են ոչ ճշգրիտ[15]։

Երեխաներ

խմբագրել

Ֆրանցիսկայից

խմբագրել

Ալոիս Կրտսեր

խմբագրել

Ծնվել է մինչ ամուսնությունը Վիեննայում, տնից հեռացել է հոր հետ վեճերի պատճառով, աշխատել սպասավոր, բանտ է ընկել գողության պատճառով, հետո հեռացել Փարիզ, ապա Իռլանդիա, 1920-ական թվականներին վերադարձել է Գերմանիա և Համբուրգում դատապարտվել է բազմակնության պատճառով, ապա տեղափոխվել է Անգլիա։ Երբ Հիտլերը եկավ իշխանության գլուխ, նա որոշեց դրանից օգուտ քաղել. Նա Բեռլինում բացեց «Ալոիս» ռեստորան, սակայն Հիտլերը խստիվ արգելեց այդ անունը իր ներկայությամբ հիշատակել։ 2-րդ աշխարհամարտից հետո նա փոխեց ազգանունը։

Անգելա

խմբագրել

Անգելան Հիտլերի տնտեսուհին էր 1982-1935 թվականներին, բայց եղբայրը նրան վտարեց Գյորինգին աջակցելու պատճառով։ Նրանք երկար ժամանակ դադարեցրեցին շփումը, ավելի ուշ Անգելան էր հանդիսանում Ադոլֆի և ընտանիքի մնացած անդամների միջև շփման միջնորդը։

Կլարայից

խմբագրել
 
Ալոիս Հիտլերի 3-րդ կինը՝ Կլարա Հիտլեր
  • Գյուստավ Հիտլեր
  • Իդա Հիտլեր
  • Օտտո Հիտլեր
  • Ադոլֆ Հիտլեր
  • Էդմունդ Հիտլեր
  • Պաուլա Հիտլեր, Հիտլերի սիրելի քույրը, Վիեննայում ապրելու ընթացքում ոչ մի կապ չուներ եղբոր հետ, բայց երբ Վիեննայում ազատվեց աշխատանքից, վերադարձավ Գերմանիա և ապրում էր հորինված Վուլֆ ազգանվամբ (այդպես էին անվանում Ադոլֆին մանկության տարիներին)։ 1936 թվականից եղել է Հիտլեր տնտեսուհին։

Վաղ տարիներ

խմբագրել

Մինչև 5 տարի լրանալը նա ապրում էր Շտրոնես գյուղում պապի և մոր հետ։ Մոր ամուսնությունից հետո նա ուղարկվեց Շպիտել գյուղ մոր ամուսնու եղբոր՝ Նեպեմուկ Հյուտտլերի ֆերմա (նա Ալոիսի փաստացի հայրն էր)։

Յոհան Հյուտտլերը նրան վերաբերվում էր սիրով և ջերմությամբ, քանի որ չուներ տոհմի օրինական շարունակող, օրինական ամուսնությունից երեք դուստր ուներ՝ Յոհաննան, Վալբուրգին և Յոզեֆան։

Շպիտելում նա հաճախեց տարրական դպրոց։

1851 թվականից նա Շպիտելում սկսեց կոշկակարություն սովորել իր բարեկամ Լեդերմյուլլերի մոտ, իսկ 1853-1855 թվականներին աշխատում էր կոշկակարի ենթավարպետ Վիեննայում։ 1855 թվականին 18 տարեկան հասակում ծառայության է անցնում կայզերական ֆինանսական պահակությունում։ Համառորեն զբաղվում էր ինքնակրթությամբ։

Կարիերա

խմբագրել

1860 թվականին տեղափոխվում է Վելս Լինցի մոտ, որը շատ կարևոր քայլ էր նրա կարիերայի աճի հարցում։ 1861 թվականին պաշտոնի բարձրացում է ստանում և 1862 թվականին տեղափոխվում է Զաալֆելդեն Զալցբուրգի մոտ։ 1864 թվականին հերթական պաշտոնի բարձրացումն է ստանում և տեղափոխվում է Լինց։ Այս բարձրացմանը հետևեց իշխանությունների կողմից նրան աշխատանքի վերցնել մաքսատան ծառայությունում պետական պաշտոնյայի բոլոր արտոնություններով։ Նա շատ արագ բարձրանում էր պաշտոնեական աստիճաններով։ 1870 թվականից աշխատում է 10-րդ դասի «վերահսկողության ասիստենտ»։

1892 թվականի օգոստոսից բարձրացում է ստանում և քանի որ մաքսատան ավագ պաշտոնյայի պաշտոն գյություն չուներ Բրաունաուում, որտեղ նա ապրում էր 21 տարի, նա ստիպված վաճառում է իր տունը Վեռնգատսում և ընտանիքի հետ տեղափոխվում է Պասսաու։ Հաջորդ տարիների ընթացքում նա ստիպված էր մի քանի անգամ փոխել բնակության վայրը, մինչև որ 1894 թվականի ապրիլի 1-ին վերջնականապես հաստատվեց Լինցում։ 1895 թվականից առողջության պատճառով անցնում է թոշակի, բայց 40-ամյա ստաժի շնորհիվ ստանում է ամբողջական ծավալով թոշակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #1187532568 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://data.matricula-online.eu/de/oesterreich/st-poelten/doellersheim/01-07/?pg=9
  3. 3,0 3,1 3,2 http://www.nndb.com/people/072/000052913/
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 Mayr W. Der Führer, mein Onkel (գերմ.): Etliche Verwandte Hitlers wurden nach Kriegsende in die Sowjetunion verschleppt. Nur einer aus der Sippe überlebte und kehrte nach Österreich zurück // Der SpiegelSpiegel-Verlag, 2001. — Iss. 1. — S. 115—117. — ISSN 0038-7452; 2195-1349
  6. Konder A. Adolf Hitler’s Family Tree: The Untold Story of the Hitler Family — 1 — Salt Lake City: 2000. — P. 26.
  7. 7,0 7,1 7,2 Geni(բազմ․) — 2006.
  8. John Toland, Adolf Hitler, Doubleday & Company, 1976(անգլ.)
  9. William L. Shirer, The Rise and Fall of the Third Reich, Simon & Shuster, 1960(անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 Мазер, Вернер Адольф Гитлер = Adolf Hitler. — М.: Феникс], 1998. — 608 с. — (След в истории). — 10 000 экз.
  11. Жаринов, Евгений Викторович Нация и сталь. История семьи Круппов. — М.: ГИТР, 2001. — 415 с. — ISBN 5-94237-003-6
  12. Alan Bullock (1971). Hitler: a Study in Tyranny (անգլերեն). New York: Harper & Raw.(անգլ.)
  13. David Crowe (2008 թ․ հունվարի 22). The Holocaust: Roots, History, and Aftermath (անգլերեն). Westview Press. էջեր 528. ISBN 978-0813343259.(անգլ.)
  14. Фест И. Адольф Гитлер. В 3 томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin: Propyläen, 1973.
  15. Эрих Фромм Адольф Гитлер - клинический случай некрофилии // Анатомия человеческой деструктивности = Anatomie der menschlichen Destruktivität. — АСТ (издательство), 2006. — 635 с. — (Philosophy). — 5000 экз. — ISBN 5-17-023209-8

Գրականություն

խմբագրել
  • Вернер Мазер. Адольф Гитлер. 1998.
  • Фест, Иоахим, Адольф Гитлер. В 3-х томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin: Propyläen, 1973.
  • Фест, Иоахим Гитлер. Биография. Триумф и падение в бездну = Hitler. Eine Biographie. — Вече (издательство), 2007. — 640 с. — 5000 экз. — ISBN 978-5-9533-2125-9
  • Marc Vermeeren, De jeugd van Adolf Hitler 1889—1907 en zijn familie en voorouders. Soesterberg, 2007, 420 blz. Uitgeverij Aspekt. ISBN 978-90-5911-606-1(նիդեր.)
  • Kershaw, Ian Hitler 1889—1936: Hubris. W W Norton, 1999 ISBN 0-393-04671-0(անգլ.)
  • Oliver Halmburger, Thomas Staehler: Familie Hitler. Im Schatten des Diktators. Dokumentarfilm. Unter Mitarbeit von Timothy Ryback u. Florian Beierl. München: Oliver Halmburger Loopfilm GmBH u. Mainz: ZDF-History 2005(գերմ.)
  • Augustus Kubizek. 1953. Adolf Hitler mein Jugendfreund. Stuttgart: Leopold Stocker Verlag. ISBN 3-7020-0971-X.(գերմ.)
  • Брюханов В. А. «Происхождение и юные годы Адольфа Гитлера» КМК, 2008, ISBN 978-5-87317-470-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Հիտլեր» հոդվածին։