Ձմեռային օլիմպիական խաղեր 1936

Ձմեռային օլիմպիական խաղեր 1936, (անգլ.՝ 1936 Winter Olympics գերմ.՝ Olympische Winterspiele 1936) պաշտոնապես հայտնի որպես IV Ձմեռային օլիմպիական խաղեր, ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1936 թվականին Գերմանիայի Բավարիա նահանգի Գարմիշ Պարտենկիրխեն շուկայական քաղաքում: Երկիրը հյուրընկալել է նաև 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որն անցկացվել է Բեռլինում: Դա վերջին տարին էր, երբ ամառային և ձմեռային խաղերը երկուսն էլ տեղի են ունեցել նույն երկրում (1940 թվականի չեղյալ հայտարարված օլիմպիական խաղերը տեղի կունենային Ճապոնիայում ամառային խաղերը՝ Տոկիոյում, ձմեռային խաղերը՝ Սապորոյում):

Ձմեռային օլիմպիական խաղեր 1936
Olympic rings with white rims.svg
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
ԵրկիրFlag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ
Բացումփետրվարի 6, 1936
ԵրդվեցWilly Bogner?
ԲացեցԱդոլֆ Հիտլեր
Փակումփետրվարի 16, 1936
ՄարզադաշտGroße Olympiaschanze?
ՄարզիկներZdeněk Jirotka?
ՆախորդՁմեռային օլիմպիական խաղեր 1932
Հաջորդ1940 Winter Olympics?
Կայքolympic.org/garmisch-partenkirchen-1936
1936 Winter Olympics Վիքիպահեստում

ԱռանձնահատկություններԽմբագրել

 
Բացման արարողության ժամանակ Ռուդոլֆ Հեսս, ՄՕԿ-ի նախագահ Անրի դե Բայե-Լատուր, և Ադոլֆ Հիտլեր
  • Բացման արարողությունների ընթացքում գերմանացի դահուկորդ Ուիլի Բոգներն է կատարել օլիմպիական երդումը:
  • Ձմեռային օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտն առաջին անգամ հայտնվել է համակցված այլ սպորտաձևերի հետ, ինչը դահուկորդի արդյունքն ավելացրել է ինչպես դաունհիլլում (արագընթաց վայրէջք լեռնադահուկային մրցաշարում), այնպես էլ սլալոմում: Գերմանացի մարզիկ Ֆրանց Պֆնորը հաղթել է տղամարդկանց մրցաշարում, իսկ Քրիսթլ Քրանզը՝ կանանց:
  • Իվար Բալանգրուդը հաղթել է չմշկավազքի չորս մրցավազքերից երեքում:
  • Սոնյա Հենինը նվաճել է իր երրորդ անընդմեջ ոսկե մեդալը կանանց գեղասահքի մրցաշարում:
  • Շվեյցարիան 5:19,85 հաշվով հաղթել է տղամարդկանց բոբսլեյի մրցաշարում (4 հոգանոց խումբ):
  • Տափօղակով հոկեյ սպորտաձևում Մեծ Բրիտանիան խանգարել է 1932 թվականի ոսկե մեդալակիրներին՝ Կանադային, երբ վերջին իննսուն վայրկյանում Էդգար Բրանշլին խփել է հաղթական գոլը:
  • Ընդհանուր խաղերում շահած երկիրը Նորվեգիան էր՝ 7 ոսկե մեդալ, 5 արծաթե և 3 բրոնզե:
  • Այս խաղերն ունեցել են մարզիկներին երբևէ շնորհված ամենամեծ և ծանրագույն մեդալները՝ 100 մմ (3.9 դյույմ) տրամագիծ, 4մմ (0,16 դյույմ) հաստություն, 324գ (11,4 ունցիա) քաշ:

ՄարզաձևերԽմբագրել

Մեդալներով պարգևատրվել են 4 մարզաձևերում (8 ենթակարգ) վիճարկվող 17 միջոցառումներում:

Ցուցադրական մարզաձևերԽմբագրել

  • Ռազմական պարեկային մրցումներ
  • Բավարիական կյոռլինգ

ՎայրերԽմբագրել

  • Օլիմպիական մեծ դահուկավազք-դահուկային երկամարտ, դահուկավազք, դահուկացատկ, հանդիսությունների բացում և փակում
  • Գուդիբեր-Լեռնադահուկային սպորտ
  • Կրուզյոք-Լեռնադահուկային սպորտ
  • Կրուզեկ-Լեռնադահուկային սպորտ
  • Օլիմպիական արվեստի սառցե մարզադաշտ-գեղասահք և տափօղակով հոկեյ
  • Ռիեսսերին լիճ-բոբսլեյ, տափողակով հոկեյ, չմշկավազք

Մասնակից երկրներԽմբագրել

28 երկիր ուղարկել է իր մարզիկներին Գերմանիա մրցելու: Ավստրալիան, Բուլղարիան, Հունաստանը, Լիխտենշտեյնը, Իսպանիան և Թուրքիան ձմեռային օլիմպիական խաղերի իրենց առաջին ելույթներն են ունեցել Գարմիշ-Պարտենկիրխենում, իսկ Էստոնիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Հարավսլավիան վերադարձել են խաղերին 1932 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը բաց թողնելուց հետո:

Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեներ

Մարզիկների քանակը ազգային օլիմպիական կոմիտեների կողմից (ամենաբարձրից մինչև ամենացածր)Խմբագրել

Մեդալների աղյուսակԽմբագրել

 
Նորվեգիացի գեղասահորդուհի Սոնյա Հենին
Մեդալների ընդհանուր քանակ  
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   Նորվեգիա 7 5 3 15
2   Գերմանիա 3 3 0 6
3   Շվեդիա 2 2 3 7
4   Ֆինլանդիա 1 2 3 6
5   Շվեյցարիա 1 2 0 3
6   Ավստրիա 1 1 2 4
7   ԱՄՆ 1 0 3 4
8   Մեծ Բրիտանիա 1 1 1 3
9   Կանադա 0 1 0 1
10   Հունգարիա 0 0 1 1
  Ֆրանսիա 0 0 1 1
Ընդամենը 17 17 17 51

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Հետագա ընթերցումԽմբագրել

  • Berlin Games – How Hitler Stole the Olympic Dream, by Guy Walters ISBN 0-7195-6783-1 (UK) 0060874120 (USA)