Հարվարդի համալսարան (անգլ.՝ Harvard University), պետական գիտահետազոտական համալսարան՝ տեղակայված ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին։ Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։

Հարվարդի համալսարան
անգլ.՝ Harvard University[1]
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
ԿարգախոսVeritas
(անգլ.՝ Truth)
(հայերեն՝ Ճշմարտություն)
Հիմնադրված էսեպտեմբերի 8, 1636
ՀիմնադրիրՄասաչուսեթսի գլխավոր խորհուրդ
Անվանված էՋոն Հարվարդ
Տիպպետական
ՆախագահԴրյու Գիլպին Ֆոսթ
Ուսանողներ21 225
Ընդհանուր անձնակազմ19 178 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունԱյվի Լիգա, ORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], IIIF Consortium[7], Coalition of Open Access Policy Institutions?[8], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[9], ArXiv[10], Northeast University Semiconductor Network?, The Research Collections And Preservation Consortium?[11], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[12][13], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[14], Կրթության ամերիկյան խորհուրդ[15], National Humanities Alliance?[16], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[17], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[18], Հետազոտական գրադարանների կենտրոն[19], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[20] և Massachusetts Nonprofit Network?[21]
Կամպուսքաղաքային
85 հա (գլխավոր)
8,9 հա (բժշկական)
145 հա (սպորտային ճամբար և բիզնես դպրոց)
Երկիր ԱՄՆ[22]
ՏեղագրությունՔեմբրիջ[23]
ՀասցեՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Կայքharvard.edu(անգլ.)
Հարվարդի համալսարան (ԱՄՆ)##
Հարվարդի համալսարան (ԱՄՆ)
Հարվարդի համալսարան, ԱՄՆ
 Harvard University Վիքիպահեստում

Բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև՝ 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիան, որոնք ունեն իրենց կամպուսները Բոստոնի ողջ քաղաքային տարածքում։

2010 թվականի դրությամբ համալսարանում աշխատում էին 2100 դասախոսներ, և սովորում 6700 ուսանող և 14 500 ասպիրանտ։

ԱՄՆ-ի նախագահներից յոթը Հարվարդի շրջանավարտներ են։ Համալսարանի հետ առնչություն են ունեցել նաև 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք եղել են կա՛մ ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, համալսարանը միլիարդատեր շրջանավարտների թվաքանակով զբաղեցնում է առաջին տեղը։

Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը համալսարանային առաջնությունների (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 սպորտաձևերում։

Պատմություն

խմբագրել

ԱՄՆ-ում ամենահին համալսարաններից՝ Հարվարդը հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի միսիոներ և բարերար Ջոն Հարվարդի։ Չնայած նրան, որ նա պաշտոնապես կապված չի եղել եկեղեցուն, քոլեջում հիմնականում վերապատրաստվել է որպես միասիոնական և եկեղեցական հոգևորական։ 1643 թվականին անգլիացի ազնվականուհի Էն Ռեդքլիֆը ստեղծել է առաջին ֆոնդը գիտական հետազոտություններին աջակցելու համար[24]։ XVIII դարի կեսերին Հարվարդի ծրագիրը դարձավ ավելի աշխարհահռչակ, և XIX դարի վերջում քոլեջը ճանաչվեց որպես Բոստոնի էլիտայի շրջանում մշակույթի կենտրոնական ինստիտուտ[25][26]։ Քաղաքացիական պատերազմից հետո Հարվարդի նախագահ Չարլզ Էլիյոթը քառասուն տարի կառավարելուց հետո (1869-1909) վերափոխեց քոլեջը, և նրա մասնագիտական կրթական դպրոցները դարձան կենտրոնացված հետազոտական համալսարան։ Հարվարդը 1900 թվականին դարձավ Ամերիկյան համալսարանների միության հիմնադիրներից մեկը[27]։

Հարվարդի համալսարանը բարեկամական մրցակցության մեջ մտավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, որը սկսվել է դեռևս 1900 թվականին, երբ պաշտոնապես համաձայնեցվեց երկու դպրոցների միաձուլումը (հետագայում հրաժարվել են այդ մտքից)։ Այսօր երկու ուսումնական հաստատությունները համագործակցում են՝ համատեղ գիտաժողովների և ծրագրերի իրականացման առումով։

Կառուցվածք

խմբագրել
  • Արվեստների և գիտությունների ֆակուլտետ (հիմն. 1890թ-ին, խոշորագույն համալսարանական ստորաբաժանում),որի մեջ մտնում են․
    • Հարվարդի քոլեջ բակալավրի աստիճան ունեցող ուսանողների համար (1636թ),
    • Արվեստների և գիտությունների բարձրագույն դպրոց (1872թ),
    • Ինժեներական և կիրառական գիտությունների դպրոց (2007թ),
    • Անընդհատ կրթության բաժին,որի մեջ են մտնում․
      • Հարվարդի ամառային դպրոց (1871թ),
      • Ընդլայնված կրթության դպրոց (1910թ),
  • Հարվարդի բժշկական դպրոց (1782թ),
  • Հարվարդի ատամնաբուժության դպրոց (1867թ),
  • Հարվարդի աստվածաբանության դպրոց (1816թ),
  • Հարվարդի իրավունքի դպրոց (1817թ),
  • Հարվարդի բիզնեսի դպրոց (1908թ),
  • Դիզայնի բարձրագույն դպրոց (1914թ),
  • Մանկավարժական գիտությունների Հարվարդի բարձրագույն դպրոց (1920թ),
  • Հասարակության առողջապահության ինստիտուտ (1922թ),
  • Ջոն Ֆ․ Քեննեդիի անվան,պետական կառավարման Հարվարդի ինստիտուտ (1936թ)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Record #128987800 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. IPEDS — 1992.
  3. ORCID — 2012. — ed. size: 11496507
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  6. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  7. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  8. https://web.archive.org/web/20180821133826/https://sparcopen.org/coapi/members/
  9. https://www.cossa.org/members/
  10. Our Members / Tier 1
  11. https://recap.princeton.edu/
  12. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  13. https://www.aau.edu/who-we-are/our-members
  14. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  15. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  16. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  17. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  18. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  19. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  20. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  21. https://web.archive.org/web/20240322080847/https://massnonprofitnet.org/mnn-members/
  22. Global Research Identifier Database — 2015.
  23. https://www.harvard.edu/contact-harvard/
  24. Гарвард (Harvard)(չաշխատող հղում)
  25. Story, Ronald (1975). «Harvard and the Boston Brahmins: A Study in Institutional and Class Development, 1800–1865». Journal of Social History. 8 (3): 94–121.
  26. Farrell, Betty G. (1993). Elite Families: Class and Power in Nineteenth-Century Boston. State University of New York Press. ISBN 0791415937.
  27. «Member Institutions and years of Admission». Association of American Universities. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվարդի համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 314