Նացիստական համակենտրոնացման ճամբարներ

Նացիստական Գերմանիայում գործում էին համակենտրոնացման ճամբարներ (գերմ.՝ Konzentrationslager, KL կամ KZ)[1] Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում վերահսկվող գրեթե ամբողջ տարածքում։ Առաջին նացիստական ճամբարները ձևավորվել են Գերմանիայում 1933 թվականի մատին Ադոլֆ Հիտլերի կանցլեր դառնալուց անմիջապես հետո և նրա Նացիստական կուսակցությանը տրվեց վերահսկողություն ոստիկանության նկատմամբ Ռայխի ներքին գործերի նախարար Վիլհելմ Ֆրիկի և Պրուսիայի գործող ներքին գործերի նախարար Հերման Գյորինգի կողմից[2]։ Ճամբարներն օգտագործվեցին ահաբեկելու քաղաքական հակառակորդներին, որտեղ սկբնական շրջանում պահվում էին մոտ 45,000 բանտարկյալներ[3]։ 1933-1939 թվականներին մինչև պատերազմի սկիզբը բանտարկյալների թվին էին պատկանում կոմունիստները և սոցիալիստները, սոցիալ դեմոկրատները, գնչուները, Եհովայի վկաները, հոմոսեքսուալիստները և այլն։

Հայնրիխ Հիմլերի ՍՍ կազմակերպությունը բացարձակ վերահսկողություն ձեռք բերեց ոստիկանության և համակենտրոնացման ճամբարների վրա Գերմանիայում 1934-1935 թվականներին[4]։ Համակենտրոնացման ճամբարների դերը ընդլայնվեց, այսպես կոչված «անցանկալիներ»-ին պահելու համար, ինչպիսիք էին հրեաները, գնչուներ/սինտիները, սերբերը, Խորհրդային ռազմագերիները, լեհերը, հաշմանդամները և հոգևորականները[5]։ Ճամբարներում պահվողների թիվը 7․500-ից դարձավ 21,000 պատերազմի սկզբին[6] և առավելագույնին հասավ 1945 թվականի հունվարին մոտ 715,000[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wachsmann, 2015, էջ 635, note 9
  2. Evans, 2003, էջեր 344–345
  3. Evans, 2005, էջ 81
  4. Evans, 2005, էջ 85
  5. Evans, 2005, էջեր 87–90
  6. Evans, 2005, էջ 90
  7. Evans, 2008, էջ 367