Սթիվ Չեն (օգոստոսի 18, 1978(1978-08-18), Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն), թայվանցի-ամերիկացի ինտերնետ-ձեռներեց, ով ՅուԹյուբի համահիմնադիրներից և տեխնիկական մասով նախկին տնօրենն է։ AVOS ծրագրային ընկերությունը (անգլ.՝ AVOS Systems, Inc) համահիմնադրելուց և MixBit[1] տեսանյութերի փոխանակման հավելվածը ստեղծելուց հետո, նա միացել է Գուգլի վենչուրային ընկերությանը (անգլ.՝ Google Ventures) 2014 թվականին[2]։

Կյանքի վաղ շրջան և կրթություն Խմբագրել

Չենը ծնվել է Թայպեյում, Թայվանի մայրաքաղաքում։ Երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքի հետ գաղթել են Միացյալ Նահանգներ[3] և բնակություն հաստատել Իլինոյս նահանգի Պրոսպեկտ Հայթս քաղաքում[4]։ Նա հաճախել է Ռիվեր Թրեյլսի միջնակարգ դպրոցը Մաունթ Պրոսպեկտում և Ջոն Հերսիի ավագ դպրոցը Արլինգթոն Հեյթսում։ Ավագ դպրոցի վերջին երեք տարիները անցկացրել է Իլինոյսի մաթեմատիկայի և գիտության ակադեմիայում Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում։ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում ուսումնասիրել է համակարգչային գիտություն[5]։

Բիզնես կարիերա Խմբագրել

 
Չենը (մեջտեղում) ՅուԹյուբի համահիմնադիր Չադ Հերլիի հետ 2007թվականի All Things Digital համաժողովում

Չենը ՓեյՓալի (անգլ.՝ PayPal) աշխատակից էր, երբ առաջին անգամ հանդիպեց Չադ Հերլիին և Ջավեդ Քարիմին։ Նա նախկինում նաև աշխատել է Ֆեյսբուքում (անգլ.՝ Facebook), թեև մի քանի ամիս անց հեռացել է ՅուԹյուբը բացելու համար[6]։

2005 թվականին Չադ Հերլին, Ջավեդ Քարիմը և Սթիվ Չենը հիմնեցին ՅուԹյուբը։ Չենը տեխնիկական մասով գլխավոր տնօրենն էր։ 2006 թվականի հունիսին Չենը հայտնվեց Business 2.0 ամսագրի կողմից առանձնավված «Ներկայումս կարևորագույն 50 մարդիկ» ցանկում[7]։

2006 թվականի հոկտեմբերի 16-ին Չենը և Հերլին վաճառեցին ՅուԹյուբը Գուգլին 1,65 միլիարդ դոլարով։ Վաճառքի շրջանակներում Չենը ստացել է Գուգլի 625,366 բաժնետոմս և հավելյալ 68,721-ը՝ հավատարմագրմամբ։ 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ Գուգլի բաժնետոմսերը գնահատվում են գրեթե 1,77 միլիարդ դոլար[8]։

Նա և Հերլին հիմնեցին AVOS ծրագրային ընկերությունը, որը ձեռք բերեց Յահու համացանցային կորպորացի Delicious ծրագրի կողմիցից։

2011 թվականի մայիսի 15-ին Չենը հայտնվեց Ասիայի գիտնականներ ամսագրի (անգլ.՝ Asian Scientist Magazine)՝ 15 օրինակելի ասիացի գիտնականների ցանկում[9]։

Չենը 2016 թվականին Վիջայ Կարունամուրտիի հետ միասին ստեղծել է Nom.com սննդի ուղիղ հեռարձակման ցանցը[10]։ 2017 թվականին Nom.com-ը փակվեց, որի թվիթերյան լրահոսը փոխվեց անձնականի, իսկ ֆեյսբուքյան հաշիվը չի օգտագործվել 2017 թվականի մարտից սկսած[11]։

Մրցանակներ Խմբագրել

Չենը ճանաչվել է Իլինոյսի Լինքոլնի ակադեմիայի դափնեկիր, իսկ 2018 թվականին Իլինոյսի նահանգապետի կողմից պարգևատրվել է Լինքոլնի շքանշանով (նահանգի բարձրագույն պարգև)[12]։

Անձնական կյանք Խմբագրել

2009-ին Չենն ամուսնացավ Պարկ Ջի-Հյունի հետ՝ այժմ Ջեյմի Չենն, ով կորեական Գուգլ ընկերության ապրանքի առաջմղման մասնագետն է։ Նրանք այժմ ապրում են Թայպեյում՝ իրենց երկու երեխաների հետ։ Որդիներից մեկը ծնվել է 2010 թվականի հուլիսին[13]։ Չեն ընտանիքը Սան Ֆրանցիսկոյի Ասիական արվեստի թանգարանի հիմնական աջակիցներն է, որտեղ Ջեյմին հոգաբարձու է նշանակվել 2012 թվականի հուլիսին[14][15]։ 2019 թվականի օգոստոսից Չենը վերադարձել է Թայվան և այդ ժամանակվանից ընտանիքով ապրում է այնտեղ[16][17]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «YouTube Founders Launch New Video-Sharing App MixBit»։ PC Magazine 
  2. Crook Jordan (June 6, 2014)։ «YouTube Co-Founders Split As Hurley Spins Out MixBit And Chen Joins Google Ventures»։ TechCrunch։ Վերցված է January 30, 2020 
  3. «Steve Chen Archives > The Immigrant Learning Center» 
  4. Rowell Rebecca (2011-01-01)։ YouTube: The Company and Its Founders (անգլերեն)։ ABDO։ ISBN 978-1-61714-813-2 
  5. «Steve Chen Profile | University of Illinois 150 Years»։ uofi150.news-gazette.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  6. Heath Alex, Shontell Alyson (February 1, 2012)։ «Facebook's First 20 Employees: Where Are They Now?»։ Business Insider։ Վերցված է April 10, 2012 
  7. Staff Business 2.0 (June 21, 2006)։ «The 50 people who matter now»։ CNN 
  8. Helft Miguel (7 February 2007)։ «YouTube's Payoff: Hundreds of Millions for the Founders»։ The New York Times 
  9. «The Ultimate List Of 15 Asian Scientists To Watch – Steve Chen»։ AsianScientist.com։ May 15, 2011։ Վերցված է June 6, 2011 
  10. Lunden Ingrid (March 9, 2016)։ «Nom.com, a foodie-focused live video network from YouTube's Steve Chen, launches with $4.7M»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2018-04-24 
  11. O'Brien Chris (April 18, 2018)։ «YouTube cofounder Steve Chen's foodie livestream network Nom.com has shut down»։ VentureBeat (en-US)։ Վերցված է 2018-04-24 
  12. «2018 Laureates Announced»։ The Lincoln Academy of Illinois։ Վերցված է May 31, 2018 
  13. «YouTube Founder Married Korean Woman»։ The Chosunilbo։ January 19, 2012։ Վերցված է January 30, 2020 
  14. «Asian Art Museum»։ www.asianart.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2023-04-02 
  15. «Asian Art Museum Appoints Seven New Trustees» (չաշխատող հղում)
  16. Bryan Chou (14 November 2019)։ «Youtube Co-founder Steve Chen: "It's great time for Taiwan to step up."»։ International Entrepreneur Initiative Taiwan: IEIT։ Վերցված է 7 June 2021 
  17. Akito Tanaka (21 May 2021)։ «YouTube co-founder Steve Chen bets on Taiwan for next startup»։ Nikkei Asia։ Վերցված է 7 June 2021 

Արտաքին հղումներ Խմբագրել