Կանցլեր (լատին․՝ cancellarius) շատ երկրների կառավարություններում օգտագործվող պաշտոն։ Հին հռոմում եղել են կանցելարիներ, ովքեր բողոքարկել են դատարանների որոշումները։ Ներկայումս կանցլեր պաշտոնը տարբեր երկրներում տարբեր նշանակություն ունի, օրինակ`

  • Կառավարության ղեկավար
  • Արտաքին հարաբերությունների պատասխանատու
  • Դատական ատյաններում որոշակի պաշտոն
  • Անձ ով վերահսկում է ֆինանսական և տնտեսական հարաբերությունները
  • Համալսարանի ղեկավար

Կառավարության ղեկավար խմբագրել

Գերմանիա խմբագրել

Գերմանիայի կանցլեր կամ բունդեսկանցլեր (պաշտոնական գերմաներենով այն նշանակում է «Դաշնային կանցլեր»), Գերմանիայի կառավարության ղեկավարն է։ Կանցլերը գերմանիայում ընտրվում է Բունդսթագի կողմից ամեն չորս տարին մեկ։ Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում կանցլերը կարող է հեռացվել միայն անվստահության քվեի միջոցով[1]։

Գերմանիայի ներկայիս կանցլերը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Օլաֆ Շոլցն է։

Նախկին Գերմանական կայսրությունը, Վեյմեր հանրապետությունը և Նացիստական Գերմանիան ունեցել են նույնատիպ պաշտոն, որը կոչվել էր Reichskanzler (Ռեյխի կանցլեր), որպես գործադիր իշխանության ղեկավար։ 1871-ից 1918 թվականներին կանցլերին նշանակում էր Գերմանիայի կանցլերը։ Վեյմեր հանրապետության տարիներին (1919-1933) կանցլերին ընտրում էր երկրի նախագահը ըստ իր վարկանիշին։ Սա շարունակվեց նաև Նացիստական ռեժիմի առաջին տարիներին երբ Պաուլ ֆոն Հինդենբուգը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, ով հետագայում իրեն անվանեց Ֆյուրեր և Ռեյխկանցլեր։

Ավստրիա խմբագրել

Ավստրայում նույնպես կանցլերը կառավարության ղեկավարն է։ Ավստրիայի ներկայիս կանցլերն է Կարլ Նեհամմերը։

Շվեյցարիա խմբագրել

Շվեյցարիայում դաշնային կանցլերը (Bundeskanzler, Chancelier fédéral, Cancelliere della Confederazione) կառավարության ղեկավար չէ, սակայն Շվեյցարիայում հավասար է կառավարության աշխատակազմի ղեկավարին։ Նա ընտրվում է Շվեդիայի խորհրդարանի կողմից և յոթ անդամ ունեցող գործադիր իշխանության ղեկավարն է Դաշնային քարտուղարը։ Կանցլերը մասնակցում է Դաշնային քարտուղարների հետ և ունի ձայնի իրավունք ռազմավարական որոշումներում։

Արտաքին գործերի նախարար խմբագրել

Լատինական Ամերիկայում կանցլերը հաճախ հավասարեցվում է արտաքին գործերի նախարարին։ Այն հաճախ օգտագործվում է որպես արտաքին գործերի նախարարի հոմանիշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grundgesetz der Bundesrepublik Deutschland