Սահմանային անձնային խանգարում

Սահմանային անձնային խանգարում, անձնային խանգարում, որը բնութագրվում է իմպուլսիվությամբ, ցածր ինքնավերահսկողությամբ, հուզական անկայունությամբ, իրականության հետ ոչ հաստատուն կապով, բարձր տագնապայնությամբ։

Սահմանային անձնային խանգարում
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններԶգացմունքային ինքնակարգավորում, Ինքնավնասում, Իմպուլսիվություն, դիսֆորիա և гнев
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-10F60.3
Բուժումհոգեթերապիա և Դիալեկտիկական վարքային թերապիա
 Borderline personality disorder Վիքիպահեստում

Ախտորոշում

խմբագրել

ICD-10ի համաձայն՝ անձի սահմանային խանգարումը անձի հուզական անկայուն խանգարման ենթատեսակ է։ Որպես հետևանք՝ ախտորոշման համար անհրաժեշտ է անձնային խանգարման ընդհանուր չափանիշների և անձի հուզական անկայուն խանգարման չափանիշների համապատասխանություն։

Անմիջականորեն սահմանային անձնային խանգարումը բնութագրվում է անկայունությամբ, բացի այդ, Ես-կերպարը, ձգտումները և ներքին նախընտրությունները (ներառյալ՝ սեքսուալ) հաճախ անհասկանալի են կամ խախտված։ Բնութագրական է «ունայնության» քրոնիկ զգացում։ Լարված, անկայուն հարաբերությունների մեջ ներառված լինելու հակումը կարող է հանգեցնել հուզական ճգնաժամերի և ուղեկցվել սուիցիդալ սպառնալիքով կամ ինքնավնասման ակտե

DSM-4-TR-ի համաձայն՝ սահմանային անձնային խանգարման ախտորոշումը հիմնվում է ինը հատկանիշների վրա, ընդ որում, բավական է նրանցից հինգի առկայությունը։

  • Մոլեգին պոռթկումներ՝ խուսափելու իրական կամ երևակայական լքումից,
  • Անկայուն և ինտենսիվ միջանձնային հարաբերությունների պատտերն, որը բնութագրվում է էքստրեմալ իդեալիզացիայի և նշանակության նվազման (դեվալվացիա) միջև այլընտրանքով։
  • Ինքնության խախտում. անընդհատ անկայուն Ես-ի զգացողություն կամ Self-իմիջ։
  • Իմպուլսիվություն. նվազագույնը երկու՝ ինքնավնասող ասպեկտներում (օրինակ՝ նյութերի չարաշահում, սեքս
  • Կրկնվող սուիցիդալ վարք, ժեստեր կամ սպառնալիքներ կամ ինքնավնասող վարք։
  • Աֆեկտիվ անկայունություն և միջավայրային իրավիճակների նկատմամբ հստակ ռեակտիվություն (օրինակ՝ ինտենսիվ էպիզոդիկ դեպրեսիա, տագնապայնություն, որը տևում է մի քանի ժամ, հազվադեպ մի քանի օր)։
  • Ունայնության քրոնիկական զգացում։
  • Անադեկվատ, ինտենսիվ չարություն կամ դժվարություն այն վերահսկելու։
  • Ծանր դիսոցիատիվ ախտանշաններ (անիրականության զգացում) կամ սթրեսի հետ կապված անցումային պարանոյա։

Խորը հարաբերություններ հաստատելու փորձերում այսպիսի մարդիկ հաճախ ընկնում են «կարիք-վախ» երկընտրանքի մեջ։ Ձգտում են ինտիմության, բայց վախենում են հիասթափվել։ Բնորոշ են հաճախակի կոնֆլիկտները, վտանգավոր վարքը։

Լքված լինելու վախը նրանց ստիպում է անընդհատ փնտրելու ինտիմություն նույնիսկ պատահական հարաբերություններուն։ Ընդ որում, առավել անգիտակցական մակարդակում կա վախ տարրալուծվելու հարաբերություններում, ամբողջությամբ վերահսկվելու ուրիշի կողմից։ Սահմանային անձնային խանգարման համար բնութագրական են քաոսային միջանձնային հարաբերությունները։ Կարևոր է նշանակալից ուրիշի ընկալումը՝ համաձայն «միայն լավը» կամ «միայն վատը» բանաձևի։ Սահմանային անձնային խանգարմամբ անձանց «անցյալ» գոյություն չունի, կա միայն ներկա. եթե ներկայում ինչ-որ վատ բան է տեղի է ունենում, հարաբերությունների ամբողջ դրական փորձը ակնթարթորեն «ջնջվում է», դրսևորվում է, այսպես կոչված, «հուզական ամնեզիա», որի արդյունքում հոգեբանական հարմարավետության համար անհրաժեշտ անընդհատ դրական ամրապնդում։

Նրանց բնորոշ է մարդկանց նկատմամբ հարաբերությունների անհաստատունություն։ Տրամադրությունը, ադեկվատությունը հաճախակի, անսպասելի փոխվում են՝ առանց ակնհայտ պատճառների։ Կարճատև կարող են ունենալ շատ բարձր տրամադրություն, իրենց էներգիայով լիցքավորել ուրիշներին, այնուհետև առաջնային պլան է մղվում ապատիան, մռայլությունը, անհամբերությունը, պրովոկացիոն վարքը։ Կարող են դոմինանտել դիսֆորիան, տխրությունը, անհուսությունը։ Այսպիսի վիճակները դժվար է կանխատեսել։ Իրենց նկատմամբ քննադատության որոշակի աստիճան առկա է, բայց սահմանային անձնային խանգարմամբ չեն սիրում խոսել այդ մասին։ Նրանք մեծ չափով իռացոնալ են։ Այսպիսի մարդիկ, կարծես թե, մի քանի կյանք են ապրում. միկրոինքնությունների առկայությունը թույլ է տալիս նրանց լինելու տարբեր, ապրելու կյանքի տարբեր սցենարներ՝ մասնագիտության, ընկերների, հետաքրքրությունների և այլնի վերաբերմամբ։ Սահմանային անձնային խանգարման հատկանիշներից է թույլ ինքնությունը. շրջապատող միջավայրի անիրականության զգացում, սեփական Ես-ի զգացման կորուստ, ինքնորոշման և ինքնանույնականացման դժվարություններ։ Անգիտակցական մակարդակում ցանկություն կա՝ խուսափելու ինքնառեֆլեքսիա պահանջող իրավիճակներից։ Ինքնանույնականացման դժվարությունները կարող են վերաբերել սեռական նույնականացմանը։ Սահմանային անձնային խանգարմանը բնորոշ է հեդոնիստական միտում՝ արագ հագեցման զգացման. ներգրավվածությունը համադրվում է հետաքրքրության կորստի հետ։ Նրանց համար հատուկ է ինքնավնասող վարքը՝ ինքն իրեն կտրվածքներ, միկրոտրավմաներ հասցնելով։ Ինքնավնասող վարքը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով. ձգտում ցավի միջոցով ազատվելու տհաճ ապրումներից, օտարվելու սեփական զգացումներից, ազատվելու անիրականությունից, լարվածությունը հանել և այլն։

Սահմանային անձնային խանգարմամբ մարդկանց բնորոշ է քրոնիկ ունայնությունն ու քաոսը(DSM-4)։ Այս վիճակն ակտիվանում է նրանց համար դժվար տանելի միայնակության իրավիճակներում. միայնությունը նրանց համար վտանգավոր է, ռիսկային։ Միայնակության զգացումը հատկապես սրվում է այն մարդու բացակայության ժամանակ, որոնց հետ նրանք ինտիմ հարաբերությունների մեջ են։ Ընդ որում, փոխվում է ժամանակի ապրումը. այն ընկալվում է որպես անսահման անտանելի դանդաղ։

Սահմանային անձնային խանգարմանը բնորոշ է ունայնության զգացումը հատուկ ֆենոմեն է, որն արտահայտվում է անիմաստության, հուզական վակուումի զգացողության մեջ, ինչը կարող է հանգեցնել հուսալքության, ինքնության ճգնաժամի։ Այս խանգարման կարևոր բնութագիր է իմպուլսիվությունը՝ անսպասելի ծագած ցանկություն, որն իրացվում է առանց ձգձգումների՝ սկսած հնարավոր վտանգից։ DSM-4-ում ընդգծվում է այս առանձնահատկության սոցիալական վտանգավորությունը. ձգտում ամեն գնով սուր զգացողություններ ունենալ. մասնակցել ազարտային խաղերի, գումար ծախսել, չմտածված քայլեր կատարել՝ վտանգելով իր սեփական և ուրիշների կյանքը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision. DSM-4-TR.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Gunderson, J., Singer, M. (1975) Defining Borderline Patients։ an Overview. American Journal of Psychiatry 132, 1 – 9.
  • Gunderson, J. (1994) Building Structure for the Borderline Construct. Acta Psychiatrica Scandinavica 379 (Suppl), 12-18.
  • Gunderson, J. (2001) Borderline Personality Disorder. Washington, DC. American Psychiatric Publishing.
  • Kernberg, O. (1967) Borderline Personality Organization. Journal of American Psychoanalytic Association, 15, 641 – 685.
  • Knight,R. (1953) Borderline States in Psychoanalytic. Psychiatry and Psychology. Bulletin of Menninger Clinic, 17։ 1-12.
  • Kroll, J. (1993) PTSD / Borderliner in Therapy New York. Norton.
  • Kurtz,J., Morey,L. (1998) Negativism in Evaluative Judgments of Words Among Depressed Outpatients With Borderline Personality Disorder. Journal of Personality Disorder 12 (4), 351-361.
  • Links, P., Mitton, J., Steiner, M. (1990). Predicting Outcome for Borderline Personality Disorder. Comprehensive Psychiatry 31, 490-498.
  • Sansone, R. (2001) Diagnostic Approaches to Borderline Personality and Their Relationship to Self-Harm Behavior. International Journal of Psychiatry and Clinical Practice 5; 273-277.
  • Shearer,S. (1994) Phenomenology of Self-Injury Among Inpatient Women With Borderline Personality Disorder. Journal of Nerv.Ment.Dis. 182 (9), 524-526.
  • Soloff, P., Lis, J., Kelly, T. et al. (1994) Risk Factors for Suicidal Behavior in Borderline Personality Disorder. American Journal of Psychiatry 151, 1316 – 1323.
  • Stone, M. (1980) The Borderline Syndromes։ Constitution, Personality and Adaptation. New York. Mc Graw-Hill.
  • Westen, D. (1990) Towards a Revised Theory of Borderline Object Relations։ Contributions of Empirical Research. International Journal of Psycho – Analysis, 71, 667 – 693.
  • Zanarini,M., Frankenburg, F., DeLuca, C. et al.(1998) The Pain of Being Borderline։ Dysphoric States Specific to Borderline Personality Disorder. Harvard Review of Psychiatry 6 (4), 201-207.
  • Zanarini, M., Frankenburg, F. (2000) Predictor of Improvement for Borderline Patients. Symposium Presented at the Annual Meeting of the American Psychiatric Association.

Արտաքին հղումներ

խմբագրել