Հիտլերի ընտանիք, ծագել են ստորինավստրիական Բրաունաու ամ Ին բնակավայրից, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։

Ադոլֆ Հիտլեր

Ծագումնաբանություն խմբագրել

Ըստ ազգանունների բացատրություններից մեկի՝ Հիդլեր (գերմ.՝ Hiedler) Ադոլֆ Հիտլերի նախնի ազգանունն է, որն օգտագործել է Ադոլգ Հիտլերի հայրը։ Բառը նշանակում է ստորգետնյա աղբյուր, գետ[1]։

Նախնիներ խմբագրել

 
Ադոլֆ Հիտլերի հայրը` Ալոիս Հիտլերը
 
Կլարա Հիտլեր

Ադոլֆ Հիտլերը եղել է մաքսատան ծառայող Ալոիս Հիտլերի վեց երեխաներից երրորդը[2][3]։ Հիտլերի ծնունդից հետո նրա երկու մեծ եղբայրները և քույրը արդեն մահացել էին։ Ադոլֆ Հիտլերը իր հորը նկարագրել է որպես խիստ և հաստատակամ մարդու։ Ազգանունը Հիտլերի ծննդյան ժամանակ եղել է Շիկլգրուբեր (գերմ.՝ Schicklgruber), որը նա 1876 թվականին դարձրել է Հիտլեր, երբ նա եղել է տեղական քահանայի հետ Դելլերսհայմում։ Նա այդ արել է իր ենթադրյալ կենսաբանական հոր՝ Իոհան Գեորգի Հիտլերի մահից հետո։ Ականատեսների վկայությամբ երբ նա իմացավ, որ ինքն Իոհանի որդին է, այդ ժամանակ հայրության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը դեռ չէին տրվել իրեն։ Հանգամանքները պարզաբանված չեն, թե ինչու է ազգանվան 1876 թվականի նշման մեջ գրված Հիտլեր, և ոչ թե Հիդլեր կամ Հյուտլեր[4]։

Քույրեր և եղբայրներ խմբագրել

Ալոիսի և Կլարայի ամուսնությունից ծնված վեց երեխաներից չորսը մահացել են երեխա ժամանակ, միայն երկուսը` Ադոլֆը և փոքր քույրն են ապրել մինչև հասուն տարիք։

  • Գուստավ- մայիսի 17 1885-9 դեկտեմբեր 1887, մահացել է դիֆտերիայից։
  • Իդա

(սեպտեմբերի 23 1886 — 22 հեւնվար 1888), նույնպես մահացել է դիֆտերիայից։

Ապրելով Վիենայում` Պաուլան ազգանունը դարձրել է Вольф (գերմ.՝ Wolff) իր եղբոր անվան նմանությամբ։

1870-ական թվականներ խմբագրել

36 տարեկան հասակում Ալոիս Հիտլերն ամուսնանում առաջին անգամ Աննա Գլասլ-Հորերի հետ, որը մաքսատան հարուստ պաշտոնյայի դուստրն էր։ Ամուսնանալուց քիչ անց Ալոիսը սիրային կապի մեջ է մտնում 19-ամյա Մաթզելբերգերի հետ։ Արդյունքում Ալոիսը և կինը իրենց համաձայնությամբ բաժանվում են միմյանցից։ Մաթզելբերգերը դառնում է 43-ամյա Հիտլերի ընկերուհին, բայց ամուսնանալ չեն կարողանում, քանի որ կաթոլիկ եկեղեցին չէր թույլատրում ամուսնալուծությունը։1876 թվականին՝ երեք տարի անց Ալոիսը ամուսնանում է Աննայի հետ և որպես տնտեսությունը վարող աղախին է վերցնում Կլարա Պյոլցլին։ Մաթզելբերգերը պահանջում է, որ Կլարան ուրիշ աշխատանք գտնի, և Ալոիսը հեռացնում է Կլարային։

1880-ական թվականներ խմբագրել

1982 թվականի հունվարի 13-ին Մաթզելբերգերը ծնում է Հիտլերի ապօրինի զավակին, որին նույնպես Ալոիս անունն են տալիս (Ալոիս Մաթզելբերգեր)։ Հիտլերը որպես կին է պահում Մաթզելբերգերին, մինչդեռ նրա օրինական կինը՝ Աննան մահանում է 1983 թվականի ապրիլի 6-ին։ Հաջորդ ամսին՝ մայիսի 22-ին, Ալոիսը պաշտոնապես ամուսնանում է 21 տարեկան Մաթզելբերգերի հետ (45 տարեկանում)։ Նա հետագայում օրինական է դարձնում որդուն՝ Ալոիս Հիտլերին[5]։ Մաթզելբերգերը ծնում է Անգելա Հիտլերին։ Երբ նա դառնում է 23 տարեկան, հիվանդանում է։ Նրան տեղափոխվում են Ռանշոֆեն՝ Բրաունուի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղ։ Մաթզելբերգերի կյանքի վերջին ամիսներին Կլարա Փոլլը վերադառնում է Ալոիսի տուն՝ խնամելու հաշմանդամ կնոջը և նրա երեխաներին[6]՝։ Մաթլեզբերգերը մահանում է Ռանշոֆենում 1884 թվականի օգոստոսի 10-ին 23 տարեկան հասակում[6]։ Կլարան շուտով հղիանում է Հիտլերից[7]։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1885 թվականի հունվարի 7-ին։ Կլարան Ալոիս Հիտլերի ազգականուհին էր և ամբողջ կյանքում Ալոիսին շարունակեց կոչել քեռի։

1885 թվականին Կլարա Հիտլերը ծնում է առաջին զավակին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.spiegel.de/unispiegel/wunderbar/0,1518,391276,00.html
  2. 2,0 2,1 http://www.nachrichten.at/nachrichten/thema/Der-Fehler-in-Adolf-Hitlers-Biografie;art180211,2246423
  3. 3,0 3,1 http://kurier.at/wissen/hitler-hatte-laut-dokumenten-in-braunau-juengeren-bruder/201.758.651
  4. Siehe zu den Details: W. Zdral: Die Hitlers. S. 14 f.
  5. «OSS Psychological Profile of Hitler, Part Four». www.nizkor.org. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 Langer, Walter (1972). The Mind of Adolf Hitler, New York, p. 114
  7. Alois petitioned the church for an episcopal dispensation citing "bilateral affinity in the third degree touching the second" to describe his rather complicated family relationship to Klara. The local bishop apparently believed this relationship was too close to approve on his own authority, so he forwarded the petition to Rome on behalf of Alois, seeking instead a papal dispensation, which was approved before the birth of the couple's first child. See Rosenblum article.
  8. Murphy, Francois (2016 թ․ մայիսի 30). «Hitler's older brother was in fact younger and died early, historian says». Reuters.