Ատլանտիկայի ճակատամարտ
Ատլանտիկայի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմարշավ, որտեղ Ատլանտյան օվկիանոսում և հարակից ծովերում գերիշխանության հասնելու համար դաշնակիցները պայքարում էին ընդդեմ Նացիստական Գերմանիայի[1][2]։
Թվական | սեպտեմբերի 3, 1939 – մայիսի 7, 1945 |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Վայր | Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային ծով, Նորվեգական ծով, Իռլանդական ծով, Սուրբ Լավրենտիոս ծոց |
Արդյունք | Դաշնակիցների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Միացյալ Թագավորություն Կանադա ԱՄՆ Նիդերլանդներ Լեհաստան Ֆրանսիա | Երրորդ Ռայխ Իտալիա |
Հրամանատարներ | |
Պերսի Հոբլ Մաքս Հորթոն Ուինսթոն Չերչիլ Պերսի Նելլես Լեոնարդ Մուրեյ Էռնեստ Քինգ | Էրիխ Ռեդեր Կառլ Դյոնից Անջելո Պարոնա |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
30 248 նավաստի 3500 առևտրային նավ 175 ռազմանավ | 28 000 նավաստի 783 նավ |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաերկարատև մարտն է։ Այստեղ կիրառվել են վերջրյա նավեր, սուզանավեր, վերջրյա օժանդակ հածանավեր, ավիացիա և այլն։ Ատլանտիկայի ճակատամարտն առաջին զինված հակամարտություններից էր, որտեղ օգտագործվեց սուզանավ[3]։ Մինչև 1945 թվականը Գերմանիան կառուցել է ավելի քան 1000 տարբեր տեսակի սուզանավեր։ Գերմանիայի ռազմածովային ղեկավար Կառլ Դյորնիցը այս տարիներին մշակել է մարտավարություն, որը նախատեսում էր սուզանավերով հարձակում կատարել հակառակորդի մարտական նավերի վրա[4]։
Տեխնոլոգիական բարձր զարգացվածության շնորհիվ գերմանացիներին հաջողվում էր առավելության հասնել ծովում։ Դեպքերն այլ ընթացք ստացան այն բանից հետո, երբ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվեց դաշնակից երկրների ավիացիան[5]։ Պատերազմի վերջին շրջանում առավելություն ունեին դաշնակիցները։ Այս հանգամանքը պայմանավորված է նաև ԱՄՆ-Ի և Մեծ Բրիտանիայի արդյունաբերական մեծ ներուժով։ 1945 թվականի մայիսի 7-ին ճակատամարտն ավարտվեց Իտալիայի և Գերմանիայի պարտությամբ։ Երկու օր հետո դաշնակիցները ներխուժեցին Բեռլին՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ճակատամարտ Ատլանտիկայի համար — Global wiki. Wargaming.net». wiki.wargaming.net (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Ատլանտիկայի ճակատամարտը 1941-1943 թվականներին». www.mihistory.kiev.ua. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Պատերազմ և խաղաղություն, Պատերազմ Ատլանտիկայի համար 1939-1945 թթ․». voina-i-mir.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Գերմանական նավաստիների պարտությունն Ատլանտյան օվկկիանոսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բացահայտումները». warspot.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Ատլանտիկայի ճակատամարտ (1939—1945), պատերազմ և քաղաքականություն՝ Երկրորդ աշխարհամարտ». vk.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտիկայի ճակատամարտ» հոդվածին։ |