Ալֆրեդ Յոզեֆ Ֆերդինանդ Յոդլ (մայիսի 10, 1890(1890-05-10)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4] - հոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[4][5][1][…], Nuremberg Court Prison[6]), գերմանացի գեներալ-գնդապետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պաշտոնավարում էր որպես Վերմախտի գերագույն հրամանատարության օպերատիվ ղեկավարության շտաբի պետ։

Ալֆրեդ Յոդլ
գերմ.՝ Alfred Jodl
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1890(1890-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրՎյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4]
Մահացել էհոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[4][5][1][…] (56 տարեկան)
Մահվան վայրNuremberg Court Prison[6]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինLuise Jodl?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Alfred Jodl Վիքիպահեստում

Եվրոպայում պատերազմական գործողությունների ավարտից հետո Յոդլին դաշնակիցների կազմակերպած Նյուրնբերգյան դատավարության ընթացքում առաջադրվել են խաղաղության դեմ դավադիր հանցագործություններ, ագրեսիվ պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքներ։

Նրա նկատմամբ հիմնական մեղադրանքները վերաբերում էին Կոմանդո և Կոմիսարների մասին հանցավոր հրամանները ստորագրելուն։ Յոդլը մեղավոր է ճանաչվել բոլոր մեղադրանքներում, մահվան է դատապարտվել և 1946 թվականին մահապատժի ենթարկվել Նյուրնբերգում։

Կյանքի վաղ շրջան և կարիերա

խմբագրել
 
Ալֆրեդ Յոդլը (աջից երկրորդը) որպես Ռայխսվերի կապիտան, 1926

Ալֆրեդ Յոդլը կրթություն ստացել է Մյունխենի ռազմական կադետական դպրոցում, որն ավարտել է 1910 թվականին։ Ֆերդինանդ Յոդլը՝ նրա կրտսեր եղբայրը, նույնպես բանակի գեներալ էր դառնալու։ Վիեննայի համալսարանի փիլիսոփա և հոգեբան Ֆրիդրիխ Յոդլը նրա հորեղբայրն էր[8]։ 1914-1916 թվականներին Արևմտյան ռազմաճակատում Յոդլը ծառայել է հրետանային մարտկոցում։ 1914 թվականի նոյեմբերին պարգևատրվել է խիզախության համար Երկաթե խաչով, վիրավորվել մարտական գործողության ընթացքում։ 1917 թվականին նա կարճ ժամանակ ծառայել է Արևելյան ռազմաճակատում, Արևմտյան ճակատ վերադարձել է որպես մարտական գործողությունների պլանավորման գործում պատասխանատու սպայի օգնական սպա։

1918 թվականին Յոդլը մարտական գործողության ժամանակ խիզախության համար կրկին ստացել է Երկաթե խաչ։ 1918 թվականին Գերմանական կայսրության կրած պարտությունից հետո նա շարունակել է իր կարիերան որպես պրոֆեսիոնալ զինվորական էականորեն կրճատված գերմանական բանակում՝ Ռայխսվերում[9]։

Յոդլն ամուսնացել է երկու անգամ՝ 1913 թվականին այրիանալուց հետո և 1944 թվականին[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Վեյմարյան հանրապետության վերջին տարիներին բանակի Գլխավոր շտաբի Թրուպպենամտի օպերատիվ մասնաճյուղում Յոդլը մայոր էր գեներալ Լյուդվիգ Բեկի[փա՞ստ] ենթակայության ներքո։ 1939 թվականի սեպտեմբերին Յոդլն առաջին անգամ հանդիպել է Ադոլֆ Հիտլերին։ Անշլյուսից հետո մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Յոդլն անվանապես 44-րդ դիվիզիայի հրամանատարն էր՝ 1938 թվականի հոկտեմբերից մինչև 1939 թվականի օգոստոս։

 
Քեյթելը, Հիտլերը, Յոդլը, Բորմանը և այլոք Գայլի որջում, 1940 հունիս

1939 թվականի օգոստոսի 23-ին Յոդլը Հիտլերի կողմից նշանակվել է նորաստեղծ Վերմախտի գերագույն հրամանատարությունում (ՕՔեյ Դաբլյու) օպերացիոն շտաբի պետի պաշտոնում, ինչը նախորդել է Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակմանը[10]։ Յոդլը Դանիա և Նորվեգիա կատարված սրընթաց ներխուժման ժամանակ հրամանատարության գլխավոր խորհրդականն էր։ Ֆրանսիայի անկումից հետո Յոդլը լավատեսորեն էր վերաբերվում Բրիտանիայի նկատմամբ Գերմանիայի հաղթանակին, երբ 1940 թվականի հունիսի 30-ին գրում էր. «Այժմ Գերմանիայի վերջնական հաղթանակը Անգլիայի նկատմամբ միայն ժամանակի հարց է»[11]։

Յոդլը 1941 թվականի հունիսի 6-ին ստորագրել է Կոմիսարների մասին հրամանագիրը, որը նախատեսում էր Սովետական կարմիր բանակի քաղաքական կոմիսարների գնդակահարությունը և 1942 թվականի հոկտեմբերի 28-ի Կոմանդո հրամանը, որով հակառակորդ դաշնակիցները, ներառյալ պատշաճ համազգեստավորված զինծառայողները, ինչպես նաև քաղաքացիական հագուստ կրող զինյալները, օրինակ՝ ֆրանսիական դիմադրության շարժման ընդհատակյա Մաքիզ մարտիկները և պարտիզանները, առանց դատվելու գերմանական դիրքերից ներս բռնվելու դեպքում պետք է անմիջապես մահապատժի ենթարկվեին։

 
Յոդլը ստորագրում է զինադադարի Անձնատվության գերմանական փաստաթուղթը Ռեյմսում 1945 մայիսի 7

Պատերազմի մեծ մասը Յոդլն անցկացրել է Գայլի որջում՝ Արևելյան Պրուսիայում գտնվող Հիտլերի առաջատար հրամանատարական կետում։ 1944 թվականի փետրվարի 1-ին Յոդլն արժանացել է գեներալ-գնդապետի կոչման։ 1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերի դեմ իրականացված դավադրության ժամանակ Յոդլը պայթյունից թեթև վիրավորվածների թվում էր. ցնցում էր ստացել[12]։ Հիտլերի իրավահաջորդ ծովակալ Կարլ Դյոնիցի կողմից 1945 թվականի մայիսի 6-ին Յոդլը պարգևատրվել է Երկաթե խաչի շքանշանի Ասպետի խաչով[13]։

Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողությունների ավարտին Դյոնիցի ներկայացուցիչ Յոդլը 1945 թվականի մայիսի 7-ին Ռեյմսում ստորագրել է զինադադար՝ «Անձնատվության գերմանական փաստաթուղթը[14]»։

Դատավարություն և բավարարվածություն

խմբագրել
 
Յոդլը ձերբակալվում է բրիտանացի զինվորների կողմից Ֆլենսբուրգի մոտ 1945, մայիսի 23

Յոդլը ձերբակալվել է բրիտանական զորքերի կողմից 1945 թվականի մայիսի 23-ին և տեղափոխվել Ֆլենսբուրգի ռազմագերիների ճամբար, այնուհետև կանգնել Նյուրնբերգյան դատավարությունում Միջազգային ռազմական տրիբունալի առջև։ Յոդլին առաջադրվել են խաղաղության դեմ դավադիր հանցագործություններ, ագրեսիվ պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքներ։ Նրա դեմ ուղղված սկզբունքային մեղադրանքները վերաբերում էին Կոմանդո և Կոմիսարների մասին հրամանների ստորագրմանը։ Դրանք նախատեսում էին ռազմագերիների որոշակի դասերի անվերապահ գնդակահարություն։ 1941 թվականին Խորհրդային Միության կարմիր բանակի գերի ընկած զինվորականների զանգվածային գնդակահարությունների առիթով Յոդլը պնդում է, որ միայն այն գերիներն էին գնդակահարվում «ոչ նրանք, ովքեր չէին կարող, այլ նրանք, ովքեր չէին ցանկանում քայլել»[15]։

Նրան առաջադրված լրացուցիչ մեղադրանքներն էին անօրինական դեպորտացիան և սպանությունների խրախուսումը։ Որպես ապացույց ներկայացվել է նրա ստորագրությունը Դանիայի քաղաքացիներին, ներառյալ հրեաներին վերաբերվող այն հրամանի տակ, որով նրանց տեղափոխել են նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Չնայած Յոդլի կողմից ռեժիմի կատարածին իր մեղսակցության ժխտմանը, դատարանը հաստատել է նրա հանցակցությունը՝ հիմնվելով իր կողմից քննված վկայությունների վրա, չհամաձայնելով ֆրանսիացի դատավոր Անրի Դոնեդյե դե Վաբրեի հետ։

Նրա կին Լուիսը իրեն կցել էր ամուսնու պաշտպանական թիմին[16]։ Այնուհետև, հարցազրույց տալով Գիտտա Սերենիին, ուսումնասիրելով նրա գրած Ալբերտ Շպեերի կենսագրությունը, Լուիսը պնդում էր, որ շատ դեպքերում Դաշնակցային դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Յոդլին հրաժարվելով պաշտպանական կողմին ներկայացնել դրանք հիմնավորող փաստաթղթերը։ Այնուամենայնիվ մեղադրյալը հաստատել է, որ իրեն առաջադրված որոշ մեղադրանքներ չեն համապատասխանում իրականությանը, ինչպես օրինակ այն, որ Հիտլերն իր օժանդակությամբ 1933 թվականին Գերմանիան վերահսկողության տակ է վերցրել[17]։

Յոդլը պնդել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում «Աստծո, պատմության և իմ ժողովրդի առջև»։ Բոլոր չորս մեղադրանքներով մեղավոր ճանաչված՝ նրան կախաղան են հանել Նյուրնբերգի բանտում 1946 թվականի հոկտեմբերի 16-ին[18]։ Յոդլի վերջին խոսքերն են եղել «Քե՛զ եմ ողջունում, հավերժական իմ Գերմանիա»[19]։

 
Յոդլի դիակը, 1946 հոկտեմբերի 16

Նրա մնացորդները, ինչպես մնացած ինը մահապատժի ենթարկվածներինը, նաև՝ Հերման Գյորինգի, որն ինքնասպան էր եղել նախատեսված մահապատժից առաջ, դիակիզվել են Օստֆրիդհոֆում, և մոխիրը ցրվել էր Իսար գետի մի փոքր վտակ Վենցբախի վրա[20][21][22] կանխարգելելու համար ազգայնական խմբավորումների կողմից մշտական թաղման վայրի ամրագրումը։

1953 թվականի փետրվարի 28-ին Արևմտյան Գերմանիայի դենացիֆիկացման դատարանը հայտարարել է, որ մահացած Յոդլը չի խախտել միջազգային իրավունքը[23]։ Միացյալ Նահանգների բողոքների հետևանքով անպարտության վերաբերյալ այդ հայտարարությունը 1953 թվականի սեպտեմբերի 3-ին չեղյալ է հայտարարել Բավարիայի քաղաքական ազատագրության նախարարը[24]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Йодль Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Andrus B. C. I was the Nuremberg jailer — first — NY: Coward-McCann, Inc., 1969. — 210 p.
  7. TracesOfWar
  8. Jodl, Alfred (1946). "A Short Historical Consideration of German War Guilt" (PDF). In Office of United States Chief of Counsel For Prosecution of Axis Criminality (ed.). Nazi Conspiracy and Aggression, Volume VIII. Washington: U.S. Government Printing Office. p. 663.
  9. 9,0 9,1 Görlitz 1989, p. 155.
  10. "Alfred Jodl | German general". Encyclopedia Britannica. Retrieved 10 February 2018.
  11. Shirer 1990, p. 758.
  12. "Alfred Jodl". Alfred Jodl Second World War. Retrieved 14 January 2020.
  13. Scherzer 2007, p. 146.
  14. Shepherd 2016, p. 519.
  15. Crowe 2013, p. 87.
  16. Jodl case for the defence
  17. Sereny 1995, p. 578.
  18. umkc.edu Archived 20 May 2009 at the Wayback Machine
  19. Maser 2005, pp. 349–350.
  20. Thomas Darnstädt (2005), "Ein Glücksfall der Geschichte", Der Spiegel, 13 September (14), p. 128
  21. Manvell 2011, p. 393.
  22. Overy 2001, p. 205.
  23. Davidson 1997, p. 363.
  24. Scheurig 1997, p. 428.
  25. 25,0 25,1 Thomas, 1997, էջ 328
  26. 26,0 26,1 Scherzer, 2007, էջ 146

Աղբյուրներ

խմբագրել
  • Crowe, David M. (2013). Crimes of State Past and Present: Government-Sponsored Atrocities and International Legal Responses. Routledge. ISBN 978-1317986829.
  • Davidson, Eugene (1997). The Trial of the Germans. University of Missouri Press. ISBN 0-8262-1139-9.
  • Görlitz, Walter (1989). «Keitel, Jodl and Warlimont». In Barnett, Correlli (ed.). Hitler's Generals. London: Weidenfeld and Nicolson. ISBN 978-0802139948.
  • Heiber, Helmut; Glantz, David M., eds. (2004). Hitler and his generals. Military Conferences 1942–1945. New York: Enigma Books. ISBN 1-929631-28-6.
  • Maser, Werner (2005). Nürnberg: Tribunal der Sieger [Nuremberg: Trial of Victors] (German). Verlag Antaios. ISBN 978-3-935063-37-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • O'Keeffe, William J. (2013). A Literary Occupation: Responses of German writers in service in occupied Europe. Amsterdam: Rodopi. ISBN 978-9042037700. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  • Scherzer, Veit (2007). Die Ritterkreuzträger 1939–1945 Die Inhaber des Ritterkreuzes des Eisernen Kreuzes 1939 von Heer, Luftwaffe, Kriegsmarine, Waffen-SS, Volkssturm sowie mit Deutschland verbündeter Streitkräfte nach den Unterlagen des Bundesarchives [The Knight's Cross Bearers 1939–1945 The Holders of the Knight's Cross of the Iron Cross 1939 by Army, Air Force, Navy, Waffen-SS, Volkssturm and Allied Forces with Germany According to the Documents of the Federal Archives] (German). Jena, Germany: Scherzers Militaer-Verlag. ISBN 978-3-938845-17-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Scheurig, Bodo (1997). Alfred Jodl. Gehorsam und Verhängnis. Berlin: Propyläen. ISBN 3-549-07228-7.
  • Sereny, Gitta (1995). Albert Speer: His Battle with Truth. New York: Knopf. ISBN 0-394-52915-4.
  • Shepherd, Ben (2016). Hitler's Soldiers: The German Army in the Third Reich. Yale University Press. ISBN 9780300179033.
  • Shirer, William (1990). The Rise and Fall of the Third Reich: A History of Nazi Germany. Simon & Schuster. ISBN 0-671-72868-7.
  • Thomas, Franz (1997). Die Eichenlaubträger 1939–1945 Band 1: A–K [The Oak Leaves Bearers 1939–1945 Volume 1: A–K] (German). Osnabrück, Germany: Biblio-Verlag. ISBN 978-3-7648-2299-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Tofahrn, Klaus W. (2008). Das Dritte Reich und der Holocaust (German). Peter Lang GmbH. ISBN 978-3631577028. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Յոդլ» հոդվածին։