Սոմի ճակատամարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սոմի ճակատամարտ, (անգլ.՝ Battle of the Somme, ֆր.՝ Bataille de la Somme , գերմ.՝ Schlacht an der Somme), Առաջին Համաշխարհային պատերազմում Միացյալ թագավորության և Ֆրանսիայի Հանրապետության բանակների և Գերմանական կայսրության միջև։ Տեղի է ունեցել 1916 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 18-ը Սոմ գետի երկու ափերին։ Սոմի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկն է, որի ժամանակ զոհվել և վիրավորվել են ավելի քան 1 000 000 մարդ, որը դարձնում է այն ամենաարյունալի ճակատամարտերից մեկը մարդկության պատմության ընթացքում։ Ֆրանս-բրիտանական բանակի հարձակումը պլանավորվել էր Շանտիի միջդաշինքային կոնֆերանսին 1915 թվականի դեկտեմբերին։ Դաշնակիցները պայմանավորվեցին 1916 թվականի ամռանը ֆրանսիական, ռուսական, բրիտանական և իտալական բանակների ընդդեմ Կենտրոնական ուժերի ժամանակի և թիրախների առումով կոորդինացված հարձակման մասին։ Հարձակման ընթացքում կարևոր դեր էր կատարում բրիտանական կորպուսի ստորաբաժանումները իսկ հարավային մասում հարձակումը իրականացնում էին ֆրանսիացիները։ Ճակատամարտը ցույց տվեց ռազմաօդային ուժերի կարևորությունը։ Աշխարհում առաջին անգամ Սոմի ճակատամարտում կիրառվեցին հրասայլեր (տանկեր)։ Չնայած դրանց տեխնիկական և կիրառման տակտիկական թերությունների, արդյունքը տպավորիչ էր և ցույց տվեց այդ տեսակի զենքի արդյունավետությունը։ Գերմանական պաշտպանությունը 35 կմ երկարությամբ և 10 կմ խորությամբ ճզմվեց։ Գերմանացիները ստիպված եղան ստեղծել պաշտպանության նոր գիծ։ Ստրատեգիական առաջնորդությունը Կենտրոնական ուժերից ամբողջությամբ անցավ Անտանտին։ Գերմանիայի կորուստները Սոմ գետի վրա բարոյահոգեբանական և ռազմավարական մեծ անդրադարձ ունեցավ գերմանական բանակի վրա և Գերմանական կառավարության համար բացասական քաղաքական ազդեցության պատճառ դարձավ։
Սոմի ճակատամարտ | |||||
---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||
| |||||
| |||||
Հակառակորդներ | |||||
Ֆրանսիա, Բրիտանական կայսրություն , Բրիտանական Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորություն | Գերմանական կայսրություն | ||||
Հրամանատարներ | |||||
Դուգլաս Հեյգ, Ֆերդինանդ Ֆոշ, Հենրի Ռօուլսոն, Էմիլ Ֆայոլ, Գոֆ Հյուբերտ, Ժոզեֆ-Ալֆրեդ Միշլե | Ռուպռեխտ Բավարսկի, Մաքս ֆոն Գալվից, Ֆրից ֆոն Բելով | ||||
Կողմերի ուժեր | |||||
51 բրիտանական և 48 ֆրանսիական դիվիզիաներ | 50 դիվիզիաներ | ||||
Կորուստներ | |||||
ֆրանսիացիներ՝ 204253, բրիտանացիներ՝ 419654, ընդամենը՝ 623907 մարդ | ավելի քան 465000 մարդ |
Արտաքին հղումներԽմբագրել
- Սոմի ճակատամարտի անիմացիոն քարտեզ
- Սարսափի 141 օրեր Archived 2018-07-10 at the Wayback Machine.