«Տարվա մարդ» տիտղոսին արժանացածի անունը Թայմ հանդեսը ավանդաբար հրապարակում է դեկտեմբերի վերջին համարում։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտյան օվկիանոսը։

Տարվա մարդ (Թայմ)
Տեսակպարգև
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1927
ՊարգևադրողԹայմ
Առաջին շնորհում1927 թվական
Կայքtime.com/poy

Ընտրության պահանջներ խմբագրել

Տարվա մարդուն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Ռիչարդ Շտենգելը, Time հանդեսի խմբագրական սյունակում՝ «Կարգուկանոնը վեր դասելով ազատությունից» վերնագրի ներքո, բացատրեց սկզբունքը, որով հանդեսն ընտրում է այս կամ այն հավակնորդին․ «TIME-ի կողմից քննարկված «Տարվա մարդ» անվանումը չի հանդիսանում մեծարանք։ Այն խրախուսանքի նշան չէ։ Եվ ոչ էլ ճանաչված լինելու նշան է։ Լավագույն դեպքում սա աշխարհի լրջմիտ գնահատականն է՝ ինչպիսին այն կա, և ամենակարող մարդկանց և ուժերի, որոնք ձևավորում են այս աշխարհը՝ դեպի վատը կամ դեպի լավը։ Եվ այս անվանակարգը, անկասկած, կապ ունի առաջնորդության որակների հետ՝ անվեհերություն, որը փոխում է մեր մոլորակը»[1]։

Տարբեր տարիների Տարվա մարդ են դարձել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը, ինչպես նաև համացանցի օգտատերը։ 2007 թվականին Տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկու անգամ Տարվա մարդ է ճանաչվել 15 հոգի (ժամանակագրական հերթականությամբ)՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Մարշալը, Հարի Ս. Թրումանը, Ուինսթոն Չերչիլը, Դուայթ Էյզենհաուերը, Լինդոն Ջոնսոնը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Դեն Սյաոպինը, Միխայիլ Գորբաչովը, Բիլ Քլինթոնը, Ամերիկացի զինվորը (վերացական հասկացություն), Ջորջ Բուշ Կրտսերը, Բարաք Օբաման։

Երեք անգամ Տարվա մարդ է դարձել մեկ մարդ՝ Ֆրանկլին Ռուզվելտը։

ԽՍՀՄ/Ռուսաստանի ներկայացուցիչները Տարվա մարդ են ճանաչվել 7 անգամ՝ Իոսիֆ Ստալինը (երկու անգամ), Նիկիտա Խրուշչովը (1 անգամ), Յուրի Անդրոպովը (1 անգամ), Միխայիլ Գորբաչովը (2 անգամ), Վլադիմիր Պուտինը (1 անգամ)։

2001 թվականին «Թայմ» հադեսը չհամարձակվեց Տարվա մարդ ճանաչել Ուսամա բեն Լադենին[2]։

«Տարվա մարդ» դափնեկիրների ցուցակը՝ ըստ TIME հանդեսի խմբագրել

Տարի Լուսանկար Դափնեկիր Կյանքի տարիներ Ծանոթագրություն
1927     Չարլզ Լինդբերգ 1902-1974 1927 թվականին այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտիկան՝ Նյու Յորքից Փարիզ։

.

1928     Ուոլտեր Կրայլսեր 1875-1940 1928 թվականին Կրայսլերը հետևում էր իր՝ Chrysler Corporation-ի՝ Dodge-ի հետ միաձուլմանը՝ մինչ Chrysler Building-ի կառուցումը։
1929     Օուեն Յունգ 1874-1962 Յունգը 1929 թվականից ղեկավարել է Յունգի պլանը գործարկող կոմիտեն, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարգավորում էր գերմանական ռազնատուգանքների վճարումը
1930     Մահաթմա Գանդի 1869-1948 Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդն է եղել։ 1930 թվականին նա ղեկավարել է աղի երթը, որն իրենից ներակյացնում էր 390-կիլոմետրանոց քայլերթ՝ ի նշան բրիտանական իշխանության կողմից աղի համար ներդրված հարկերի դեմ դժգոհության։
1931     Պիեր Լավալ 1883-1945 1931 թվականին Լավալն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի վարչապետ։ Լավալը հայտնի դարձավ ամերիկյան մամուլում, երբ հանդես եկավ Մորատորիա Գուվերի դեմ՝ վճարների ժամանակավոր սառեցման հետ կապված, ինչը Ֆրանսիայում այնքան տարածված չէր, որքան ԱՄՆ-ում։
1932     Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 Ռուզվելտը վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում (1932)՝ հաղթելով գործող նախագահ Հերբերտ Հուվերին։
1933     Հյու Ջոնսոն 1882-1942 1933 թվականին Ջոնսոնը նշանակվեց Ազգային վերականգնման վարչության տնօրեն։
1934     Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 Ռուզվելտը 1933-1945 թվականներին եղել է ԱՄՆ նախագահը։ 1934 թվականի «Նոր կուրս»-ի բարեփոխումներն սկսեցին իրենց տուղները տալ։
1935     Հայլե Սելասիե I 1892-1975 Սելասիեն 1935 թվականին Եթովպիայի կայսրն էր, երբ իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա՝ սկսելով երկրորդ իտալ-եթովպիական պատերազմը։
1936     Ուոլլիս Սիմփսոն 1896-1986 1936 թվականին Սիմփսոնի և նախագահ Էդուարդ VIII-ի հարաբերությունները հանգեցրին նրան, որ թագավորը հրաժարական տվեց՝Սիմփսոնի հետ ամուսնանալու համար։
1937     Չան Կայշի 1887-1975 Չանը 1937 թվականին՝ Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի սկզբում, եղել է Չինաստանի Հանրապետության վարչապետը։
    Սուն Մեյլին 1897-2003 Սունը Չան Կայշի կինն է եղել 1927 թվականից մինչ 1975 թվականը՝ Կայշիի մահը։
1938     Ադոլֆ Հիտլեր 1889-1945 Գերմանիայի ապագա կանցլեր Հիտլերը 1938 թվականին՝ Անշլյուսից և Մյունխենի համաձայնագրից հետո, ղեկավարում էր Գերմանիայի՝ Ավստրիայի և Սուդեթի շրջանի հետ միավորումը։
1939     Իոսիֆ Ստալին 1878-1953 1939 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և փաստացի Խորհրդային Միության առաջնորդն էր։
1940     Ուինսթոն Չերչիլ 1874-1965 1940 թվականին՝ Դյունկերկի օպերացիայի ժամանակ, Չերչիլը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
1941     Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 1941 թվականին՝ Պերլ-Հարբորի վրա հարձակման ժամանակ, երբ արդյունքում ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Ռուզվելտը եղել է ԱՄՆ նախագահը։
1942     Իոսիֆ Ստալին 1878-1953 1942 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և կառավարության ղեկավարը, ով հետևում էր Ստալինգրադի ճակատամարտին (1942-1943).
1943     Ջորջ Մարշալ 1880-1959 1943 թվականին ԱՄՆ բանակի շտաբի ապագա ղեկավար գեներալ Մարշալը կարևոր դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ գործողությունների կազմակերպման գործում։
1944     Դուայթ Էյզենհաուեր 1890-1969 Գեներալ Էյզենհաուերը Նորմանդական դեսանտային օպերացիայի ժամանակ եղել է կարևոր անձանցից մեկը, ով ղեկավարում է Եվրոպայի միացյալ զինված ուժերը (1944)։
1945     Հարի Ս. Թրուման 1884-1972 Թրումանը ԱՄՆ նախագահ դարձավ Ֆրանկլին Ռուզվելտի մահվանից հետո՝ 1945 թվականին, սանկցավորեց Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները։
1946     Ջեյմս Ֆրենսիս Բիրնս 1879-1972 1946 թվականին՝ իրանական ճգնաժամի շրջանում, Բիրնսը ԱՄՆ պետքարտուղարն էր, ով գնալով ավելի լուրջ ու կոպիտ ընդդիմություն էր դառնում Ստալինի համար։ Նրա ճառը, որը կոչվում էր «Գերմանիայի նկատմամբ քաղաքականության վերանայում», հրաժարվելով Մորգենթաուի տնտեսական պլանից և գերմանացիներին ապագայի համար հույս տալով։
1947     Ջորջ Մարշալ 1880-1959 1947 թվականին պետքարտուղար նշանակված Մարշալը եղել է Մարշալի պլանի հեղինակը։
1948     Հարի Ս․ Թրուման 1884-1972 1948 թվականին Թուրմանն ԱՄՆ նախագահ ընտրվեց ինքն իրենով՝ առանց կուսակցական աջակցության, ինչը համարվում է ամերիկյան քաղաքական կյանքի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը։
1949     Ուինսթոն Չերչիլ 1874-1965 Հայտարարվել է «50-ամյակի մարդ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիային և դաշնակիցներին հասցնելով հաղթանակի։ 1949 թվականին Չերչիլը եղել է բրիտանական ընդդիմության առաջնորդը։
1950     Ամերիկացի զինվոր Ներկայացնում է ԱՄՆ զորքերը, որոնք մասնակցել են Կորեական պատերազմին (1950-1953
1951     Մոհամմադ Մոսադեղ 1882-1967 1951 թվականին Մոսադեղն ընտրվել է Իրանի վարչապետ և վտարել արևմտյան նավթային կազմակերպությունները՝ սկսելով Աբադանի ճգնաժամը։
1952     Ելիզավետա II ծնված 1926 1952 թվականին՝ հոր՝ Ջորջ VI-ի մահվանից հետո, Ելիզավետան գահ բարձրացավ։
1953     Կոնրադ Ադենաուեր 1876-1967 1953 թվականին Ադենաուերը վերընտրվեց ԳԴՀ կանցլերի պաշտոնում։
1954     Ջոն Դալլես 1888-1959 Լինելով ԱՄՆ ապագա պետքարտուղարը՝ 1954 թվականին Դալլեսը դարձավ ՍԵԱՏՕ-ի հիմնադիրը։
1955     Հարլոու Կյորտիս 1893-1962 Կյորտիսը 1953-ից 1958 թվականներին եղել է Ջեներալ Մոթորս ընկերության նախագահը։ 1955 թվականին Ջեներալ Մոթորսը վաճառեց 5 մլն ավտոմեքենա և դարձավ առաջին կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում վաստակեց 1 մլրդ դոլար։
1956     Ազատության հունգարացի մարտիկը Ներկայացնում է հունգարացի հեղափոխականներին, ովքեր մասնակցել են չստացված հունգարական հեղափոխությանը։
1957     Նիկիտա Խրուշչով 1894-1971 1957 թվականին Խրուշչովն ամրացրեց իր կառավարումը Խորհրդային Միությունում։
1958     Շառլ դը Գոլ 1890-1970 1958 թվականին դը Գոլը նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ, իսկ 5-րդ հանրապետության հիմնումից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ։
1959     Դուայթ Էյզենհաուեր 1890-1969 1953 թվականից մինչև 1961 թվականը Դուայթ Էյզենհաուերը դարձավ ԱՄՆ նախագահ։
1960     ԱՄՆ գիտնականները Ներկայացված են՝ Ջորջ Ուելս Բիդլը, Ջեյմս Վան Ալլեն, Ռոբերտ Բըրնս Վուդվորթ, Դոնալդ Արթուր Գլեզեր, Չարլզ Դրեյփեր, Ջոշուա Լեդերբերգ, Ուիլլարդ Լիբբի, Էռնեստ Միլս Պարսել, Լայնուս Կարլ Փոլինգ, Իզիդոր Այզեկ Ռաբի, Էմիլիո Սեգրե, Չարլզ Հարդ Թաունս, Էդվարդ Թեփլեր, Ուիլյամ Շոկլի և Ջոն Էնդերս.
1961     Ջոն Քենեդի 1917-1963 Քենեդին, 1961 թվականին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, անհաջող գրոհ կազմակերպեց Կուբայի դեմ։
1962       Հովհաննես XXIII 1881-1963 Հովհաննես XXIII-ը 1958 թվականից մինչև 1963 թվականը եղել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։ 1962 թվականին նա հրավիրեց Վատիկանի 2-րդ համաժողովը։
1963     Մարտին Լյութեր Քինգ 1929-1968 Քաղաքացիական իրավունքների համար շարժման առաջնորդ Քինգը 1963 թվականին արտասանեց իր հայտնի ճառը՝ «Ես երազանք ունեմ»։
1964     Լինդոն Բ. Ջոնսոն 1908-1973 Ջոնսոնը 1964 թվականին ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ մինչ այդ ընդունելով քաղաքացիական իրավունքների մասին ակտը և դրանով իսկ պատերազմ հայտարարելով աղքատությանն ու ուժեղացնելով ԱՄՆ-ի ներկայությունը Վիետնամի պատերազմում։
1965     Ուիլյամ Ուիսթմորլենդ 1914-2005 Գեներալ Ուեսթմորլենդը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքի հրամանատարն էր։
1966     «Baby boom»-եր Ներկայացնում են ամերիկացի տղամարդկանց և կանանց այն սերունդը, ովքեր 25 տարեկան և դրանից փոքր են։
1967     Լինդոն Բ. Ջոնսոն 1908-1973 Ջոնսոնը 1963 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԱՄՆ նախագահը։
1968     «Ապոլոն 8»տիեզերագնացները 1968 թվականին «Ապոլոն 8»-ի անձնակազմը (Ուիլյամ Անդերսը, Ֆրենկ Բորմանը և Ջեյմս Լովելը) առաջինն էին, ովքեր 1969 թվականին Լուսնի շուրջը պտույտ կատարեցին։
1969     ԱՄՆ Middle America դասի ներկայացուցիչներ Նաև հայտնի են որպես լռակյաց մեծամասնություն։
1970     Վիլի Բրանդտ 1913-1992 Լինելով ԳԴՀ կանցլերը՝ Բրանդտը փառքի է հասել «Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունները հարթելու» համար, ինչը նա արել է «ԽՍՀՄ-ի և Արևմտյան թևի նկատմամբ անվախ մտեցման շնորհիվ»։
1971     Ռիչարդ Նիքսոն 1913-1994 Նիքսոնը ԱՄՆ նախագահն է եղել 1969 թվականից մինչև 1974 թվականը։
1972     Ռիչարդ Նիքսոն 1913-1994 Որպես ԱՄՆ նախագահ՝ Նիքսոնը 1972 թվականին այցելեց Չինաստան՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելություն կատարեց այդ երկիր։ Ավելի ուշ Նիքսոնը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը կապված էր ОСВ-I-ի հետ, ինչը տեղի ւնեցավ մինչ նրա վերընտրվելը, որը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկն էր։
    Հենրի Քիսինջեր ծնված 1923 Քիսինջերը, ով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, 1972 թվականին Նիքսոնին ուղեկցում էր Չինաստան՝ վերջինիս այցելության ժամանակ։
1973     Ջոն Սիրիկա 1904-1992 1973 թվականին լինելով ԱՄՆ շրջանային դատարանի Կոլումբիայի շրջանի գլխավոր դատավորը՝ Սիրիկան նախագահ Նիքսոնին հրամայեց իրեն տրամադրել Սպիտակ տան ձայնագրությունները, որոնք կապված էին Ուոթերգեյթյան սկանդալի հետ։
1974     Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ 1906-1975 Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի անունը կապվում է 1973-1974 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Սաուդյան Արաբիան աշխարհի շուկաներից հանում էր իր նավթը։
1975     ԱՄՆ կանայք Ներկայացված են՝ Քեթլին Բայերլին, Սյուզան Բրաունմիլլերը, Էդդի Վայատը, Էլլա Գրասսոնը, Բարբարա Ջորդանը, Բիլլի Ջորդան Քինգը, Ջիլ Քոնուեյը, Քերոլ Սաթոնը, Բեթթի Ֆորդը, Կարլա Հիլզը, Էլիսոն Չիկը և Սյուզի Շարպը։
1976     Ջիմի Քարթեր ծնված 1924 1976 թվականին Քարթերն ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։
1977     Անվար Սադաթ 1918-1981 Սադաթը, լինելով Եգիպտոսի նախագահը, 1977 թվականին այցելություն կատարեց Իսրայել՝ դառնալով առաջին արաբ առաջնորդը, ով արեց դա՝ եգիպտա-իսրայելական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
1978     Դեն Սյաոպին 1904-1997 Չինաստանի փոխվարչապետ։ Դենը տապալեց Խուա Գո Ֆենին, որպեսզի 1978 թվականին վերցնի Չինաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը՝ որպես բարձրագույն ղեկավար։
1979     Ռուհոլլա Խոմեինի 1902-1989 Խոմեինին 1979 թվականին ղեկավարել է իսլամական հեղափոխությունը՝ դառնալով բարձրագույն ղեկավար։
1980     Ռոնալդ Ռեյգան 1911-2004 1980 թվականին Ռեյգանն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջիմի Քարթերին։
1981     Լեխ Վալենսա ծնված 1943 «Համերաշխություն» լեհական պրոֆմիության ղեկավարը և Գդանսկի համաձայնագրի հեղինակը՝ մինչ իր ձերբակալումը և 1981 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելը
1982   Անհատական համակարգիչ Հայտարարվել է «Տարվա մեքենա»՝ դառնալով տեղեկատվական դարաշրջանի ծաղկման սկիզբը։
1983     Ռոնալդ Ռեյգան 1911-2004 1983 թվականին լինելով ԱՄՆ նախագահ՝ Ռեյգանը հրամայել է իրականացնել Գրենադա ներխուժումը և պաշտպանել է ռազմավարական պաշտպանության նախաձեռնությունը։
  Յուրի Անդրոպով 1914-1984 Անդրոպովը՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ռազմավարական պաշտպանության նախաձեռնության լուրջ քննադատն էր։ 1983 թվականի օգոստոսին Անդրոպովը հոսպիտալացվեց և շուտով՝ 1984 թվականին, մահացավ։
1984     Պիտեր Յուբերոտ ծնված 1937 1984 թվականին Յուբերոտը ղեկավարում էր Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպությունը։
1985     Դեն Սյաոպին 1904-1997 Որպես Չինաստանի բարձրագույն ղեկավար՝ Դենը փառքի արժանացավ «ռադիկալ տնտեսական բարեփոխումների համար, որոնք ձեռնոց էին նետում ուղղափառ մարքսիստներին»։
1986     Կորասոն Ակինո 1933-2009 1986 թվականի Դեղին հեղափոխության ժամանակ Ակինոն կարկառուն կերպար էր, ով ընտրվեց Ֆիլիպինների նախագահ։
1987     Միխայիլ Գորբաչով ծնված 1931 Լինելով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը և ԽՍՀՄ առաջնորդը՝ 1987 թվականին Գորբաչովը ղեկավարում էր Վերակառուցումը։
1988   Վտանգի մեջ գտնվող Երկիր մոլորակը Տարվա մոլորակը, որը կապված է մայր բնության հետ։
1989     Միխայիլ Գորբաչով ծնված 1931 Ճանաչվել է «Տասնամյակի մարդ»։ Գորբաչովը, որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար (խորհրդայի առաջնորդ), 1989 թվականին անցկացրեց առաջին խորհրդային ազատ ընտրությունները։
1990   Ջորջ Հ. Ու. Բուշ 1924- 2018 Լինելով ԱՄՆ նախագահը՝ Բուշը ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաք-քուվեյթյան պատերազմին (1990-1991).
1991     Թեդ Թըրներ ծնված 1938 CNN-ի հիմնադիրը։
1992     Բիլ Քլինթոն ծնված 1946 1992 թվականին Քլինթոնն ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով գործող նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշ-ին։
1993         «Խաղաղարարներ» Ներկայացված են՝ Յասեր Արաֆաթ, Ֆրեդերիկ դե Կլերկ, Նելսոն Մանդելա և Իցհակ Ռաբին.

Դե Կլերկը, լինելով ՀԱՀ նախագահը, 1990 թվականին հրահանգեց բանտից բաց թողնել Նելսոն Մանդելային։ Միասին նրանք վերջ դրեցին ապարտհեյդի համակարգին։
Արաֆաթը՝ որպես Պաղեստինի ազգային վարչության նախագահ, և Ռաբինը՝ որպես Իսրայելի վարչապետ, 1993 թվականին ստորագրեցին Օսլոյի համաձայնագիրը, որն առաջին անձնական համաձայնությունն էր պաղեստինյան և իսրայելական իշխանությունների միջև։

1994       Հովհաննես Պողոս II 1920-2005 Հռոմի պապ 1978 թվականից մինչև 2005 թվականը
1995     Նյութ Գինգրիչ ծնված 1943 ԱՄՆ «Հանրապետական հեղափոխության» առաջնորդը, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
1996       Դեյվիդ Հո ծնված 1952 Գիտնական, ով առաջինը հետազոտություններ իրականացրեց մարդու իմունոդեֆիցիտային վիրուսի բնագավառում։
1997       Էնդրյու Սթիվեն Գրոուվ 1936-2016 1997 թվականին եղել է Ինթել ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը, կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի ռահվիրան։
1998     Բիլ Քլինթոն ծնված 1946 Լինելով ԱՄՆ նախագահը՝ Քլինթոնը 1998 թվականին իմպիչմենտ գործընթացի ենթարկվեց, ինչը տեղի ունեցավ Լևինսկու հետ սկանդալից հետո։ Սենատը նրան ուղղված մեղադրանքները հանեց։
    Քեննեթ Սթար ծնված 1946 Սթարը իրավաբան է, ով ուսումնասիրել է Քլինթոնի վարչակազմի տարբեր ներկայացուցիչների գործունեությունը, 1998 թվականին ներկայացրել է հաշվետվություն, որը հիմք դարձավ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի համար։
1999     Ջեֆ Բեզոս ծնված 1964 Բեզոսը հանդիսանում է Ամազոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։
2000     Ջորջ Ու. Բուշ ծնված 1946 2000 թվականին Բուշը ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ալբերտ Գոռին։
2001     Ռուդոլֆ Ջուլիանի ծնված 1944 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ Ջուլիանին եղել է Նյու-Յորքի քաղաքապետը, ով դարձավ ԱՄՆ՝ հարձակմանն արձագանքելու խորհրդանիշը։
2002     «Մերկացումներ կատարող անձինք» Ներկայացված են՝ Սինտիա Կուպերը, Քոլին Ռոուլին և Շերոն Ուոտքինսը։ 2001 թվականին Ուոտքինսը բացահայտեց Էնրոն-ի ֆինանսական հաշվետվությունների սխալները՝ այդ մասին վկայությամբ հաջորդ տարում հանդես գալով Կոնգրեսի կոմիտեի առջև։ 2002 թվականին Կուպերը բացահայտեց WorldCom-ի խարդախությունը, որը կազմում էր 3,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակ դա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունն էր։ 2002 թվականին Ռոուլին, ով Հետաքննությունների դաշնային բյուրոյի լրտես էր, ցուցմունք տվեց այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ կապված տեղեկատվությունը սխալ է կիրառվում։
2003 border|80px   Ամերիկացի զինվոր Ներկայացնում է ԱՄՆ զորքն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իրաքյան պատերազմում (2003-2011).
2004     Ջորջ Ու. Բուշ ծնված 1946 2004 թվականին Բուշը վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում, ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաքյան պատերազմին։
2005  
 
    «Բարի սամարացիներ» Ներկայացված են Բոնոն, Բիլ Գեյթսը և Մելինդա Գեյթսը։

Բոնոն, ով ֆիլանտրոպ էր և U2 ռոք խմբի անդամ, 2005 թվականին օգնեց կազմակերպել Live 8 համերգները։ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մելինդան, հիմնեցին Բիլի և Մելինդայի բարեգործական հիմնադրամը։

2006 Պատկեր:Time youcover01.jpg [[Դու]] Ներկայացնում է համացանցի օգտատերերին։
2007     Վլադիմիր Պուտին ծնված 1952 2007 թվականին Պուտինը ՌԴ նախագահն էր։.
2008     Բարաք Օբամա ծնված 1961 2008 թվականին Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Ջոն Մաքքեյնին։
2009     Բեն Բերնանկե ծնված 1953 Դաշնային պահուստների համակարգի նախագահն է եղել 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
2010     Մարկ Ցուկերբերգ ծնված 1984 Facebook սոցիալական ցանցի հիմնադիրն է։
2011   Ցուցարար Ներկայացնում է մեծաթիվ գլոբալ բողոքի ակցիաներ, օրինակ՝ Представляет множество глобальных протестных движений - например, Արաբական գարունը։
2012     Բարաք Օբամա ծնված 1961 2012 թվականին Օբաման վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով Միթ Ռոմնիին։
2013       Ֆրանցիսկոս ծնված 1936 2013 թվականին՝ Բենեդիկտոս XVI-ից հետո, ընտրվել է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պապ։
2014   Էբոլա համաճարակի դեմ պայքարողները[3] Այս վարակի դեմ պայքարողները առողջապահության ոլորտի աշխատակիցներ են, ովքեր օգնել են կանխարգելելու վարակի տարածումը։
2015     Անգելա Մերկել[4] ծնված 1954 2005 թվականից Գերմանիայի կանցլերը մեծ ճանաչում է ձեռք բերել, ինչը կապված է Հունաստանի պարտքային քաղաքականության և եվրոպական միգրացիոն ճգնաժամի պայմաներում իր առաջնորդական հատկանիշների հետ։
2016     Դոնալդ Թրամփ[5] ծնված 1946 2016 թվականին Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Հիլարի Քլինթոնին։
2017   «Լռությունը խախտողները» Մարդիկ, ովքեր հանդես եկան սեռական հետապնդումների դեմ, այդ թվում՝ շարժման վարող մասնակիցներ #MeTooն։ Կազմի վրա ներկայացված են ելակ հավաքող Իսաբել Պասկուալը (կեղծանուն), լոբբիստ Ադամա Այվուն, դերասանուհի Էշլի Ջադը, ինժեներ-ծրագրավորող Սյուզան Ֆաուլերը, հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը և վեցերորդ կինը՝ հիվանդանոցի աշխատակցուհի է, ով ցանկացել է անանուն մնալ, և ում դեմքը թաքցվել է։ Նաև հիշատակվում են՝ դերասանուհի Ալիսա Միլանոն, ակտիվիստուհի Թարանա Բյորքը, դերասանուհի Սելմա Բլերը, դատական գործընթացում 7 հայցվորներ՝ «Պլազա» հյուրանոցի դեմ, քաղաքագետ Սառա Գելզեր, ձեռնարկատեր Լինդսեյ Մեյեր, ափսե լվացող Սանդրա Պեկադան, դերասանուհի Ռոուզ Մակհոուենը, հոգեթերապևտ և գրող Բենդի Ուոլշ, բլոգեր Լինդսի Ռեյնոլդս, տնտեսագետ Խուանա Մելարա. լրագրողուհի Սանդրա Մյուլեր, դերասան Թերի Քրուզ, Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսորներ Սելեստա Քիդ և Ջեսիկա Քենթոն, լրագրողուհի Մեգին Քելլի, լրագրողուհի Ջեյն Մերիկ, պրոդյուսեր Զելդա Պերկինս, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թերի Ռեյնտկե, բարեգործական աշխատանքներ իրականացնող Բեք Բեյլի, գեղարվեստական ծրագրերի հոգաբարձու Ամանդա Շմիտ, կինոռեժիսոր Բլեյզ Լիպման և գրասենյակի նախկին անանուն աշխատակից։
2018  

   

«Պահակներ» (կամ «պահապաններ»)
  • Լրագրողներ, ովքեր հալածանքի են ենթարկվել իրենց հայացքների և ճշմարտությունը փնտրելու պատճառով։ Տիտղոսը շնորհվել է ողջ աշխարհից մի քանի լրագրողների։ Ցուցակը գլխավորում է սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին։ Խմբագրությունը նշել է, որ նրա սպանությունն այդչափ ռեզոնանսային չէր լինի, եթե չլիներ Խաշոգջիի ողջ կյանքի ընթացքում դրսևորած ինքնամերժման խմբագրական աշխատանքը։ Բացի Խաշոգջիից, «պահակների» ցանկում ներառված է նաև Rappler-ի գլխավոր խմբագիր Մարիա Ռեսսան։ Պորտալը վարում է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք ֆիլիպինցիների կյանքի քրոնիկան՝ նկարագրելով քաղաքացիների կյանքի անցանկալի ռեժիմի դեմ կոշտ պայքարը։ «Տարվա մարդկանց» ցանկում ներառված է նաև ամերիկյան Աննապոլիս քաղաքի The Capital հրատարակությունը։ 2018 թվականի հունիսին որսորդական հրացանով զինված անձը կրակ է բացթողել հրատարակության աշխատասենյակի վրա։ Աշխատակիցներից 5-ը տեղում մահացավ։ Ըստ Time-ի՝ ևս երկու «պահապան» էլ տուժել է «Ռոյթերս» գործակալությունից։ Մուսուլման-ռոհինջաների հալածանքների համար նրանք ստացան 7-ամյա բանտարկություն։ Հրատարակությունը նաև նշել է «Эхо Москвы» ռադիոյի հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին, ով հարձակման է ենթարկվել խմբագրությունում, և այլ լրագրողների՝ տարբեր երկրներից[6]։
2019   Թունբերգ, ԳրետաԳրետա Թունբերգ ծնված 2003 Շվեդ բնապահպան ակտիվիստ և «Դպրոցական գործադուլ հանուն կլիմայի» արշավի հիմնադիրը[7]
2020   Բայդեն, ՋոՋո Բայդեն[8] ծնված 1942 2020 թվականին Բայդենը և Հարիսը ընտրվել են համապատասխանաբար Միացյալ Նահանգների նախագահ և փոխնախագահ՝ հաղթելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին։ 2021 թվականի հունվարին Հարրիսը դարձել է առաջին կին, առաջին աֆրոամերիկացի և առաջին ասիացի ամերիկացի փոխնախագահը։
  Հարիս, ՔամալաՔամալա Հարիս[8] ծնված 1964
2021   Մասկ, ԷլոնԷլոն Մասկ[9] ծնված 1971 Tesla, Inc.-ի գործադիր տնօրեն, SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն և 2021թվականի աշխարհի ամենահարուստ մարդը
2022   Զելենսկի, ՎոլոդիմիրՎոլոդիմիր Զելենսկի[10] ծնված 1978 Ուկրաինայի նախագահը 2019 թվականից, գերագույն գլխավոր հրամանատարը 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ
  Ուկրաինայի ոգին[11] «Ուկրաինայի ոգին» ներկայացնում է «ուկրաինացի ժողովրդի տոկունությունը և ուկրաինական դիմադրությունը, ինչպես նաև արտաքին օգնությունն Ուկրաինային»։
2023   Թեյլոր Սվօֆթ ծնված 1989 Երգիչ-երգահան, ում 2023–2024 թվականների Eras Tour-ը դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող համերգային շրջագայությունը։ Շրջագայությունը զգալի մշակութային և տնտեսական ազդեցություն է ունեցել 2023 թվականին։ Թայմ Սվիֆթին նկարագրել է որպես տարվա առաջին մարդ, ով ճանաչվել է «արվեստում ունեցած ձեռքբերումների համար»։ Սվիֆթը նաև 2017 թվականի Տարվա մարդ էր, որը կոչվում էր «Լռություն խախտողներ»։ Նա ամսագրի կողմից նշվել է որպես առաջին կինը, ով ճանաչվել է մեկից ավելի անգամ և առաջին կինը, ով երկու անգամ հայտնվել է «Տարվա մարդ» շապիկին[12];

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Stengel Person of the Year 2007 - TIME // Time. — 2007-12-19. — ISSN 0040-718X.
  2. «Статья с рассуждениями». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. The ebola fighters.(անգլ.)
  4. Гиббс, Нэнси (9 декабря 2015). «The Choice: Why Angela Merkel Is TIME's Person of the Year 2015» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Шерер, Майкл (7 декабря 2016). «Donald Trump: TIME Person of the Year 2016» (անգլերեն). TIME. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Kim, Eun Kyung (2018 թ․ դեկտեմբերի 11). «Time's 2018 Person of the Year: 'The Guardians and the War on Truth'». Today Show. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Alter, Charlotte; Haynes, Suyin; Worland, Justin. «Greta Thunberg: Time's Person of the Year 2019». Time. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 Alter, Charlotte (2020 թ․ դեկտեմբերի 11). «2020 Person of the Year - Joe Biden and Kamala Harris». Time. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Elon Musk Is Time's 2021 Person of the Year». Time. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Volodymyr Zelensky Is Time's 2022 Person of the Year». Time. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «The Spirit of Ukraine and Time's 2022 Person of the Year». Time. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Shah, Simmone (2023 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift Makes History as Person of the Year». TIME (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել