Արևմտյան ռազմաճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)
Արևմտյան ռազմաճակատ, Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմը: Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ: Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում: Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները:
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Անտանտն և նրա կողմնակիցները՝ |
Կենտրոնական ուժերը և նրա կողմնակիցները՝ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Անտանտի առաջնորդներ
|
Կենտրոնական ուժերի առաջնորդներ |
1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ: Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով: Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում: Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ[1][2]:
Որպեսզի շրջանցեն խրամատային մահաբեր պատերազմը, երկու կողմերը փորձեցին նոր ռազմական տեխնոլոգիա, այդ թվում գազ, օդանավեր և տանկեր: Նոր մարտավարությունների ներմուծումը և բանակների թուլացումը արևմուտքում բերեց շարժունակության բարձրացման 1918 թվականին: Գերմանական Գարնանային գրոհը 1918 թվականին հնարավոր դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքումից հետո, որով Կենտրոնական ուժերը ավարտեցին ռազմագործողությունները Ռուսաստանի և Ռումիայի հետ Արևելյան ճակատում: Շնորհիվ նոր մարտավարության գերմանական բանակները շարժվեցին առաջ մոտ 60 կմ, սակայն արդյունքը անհաջող էր: Դաշնակիցների հակագրոհները 1918 թվականի երկրորդ կեսին ճնշեցին գերմանացիներին և նրանց հրամանատարությունը հասկացավ, որ պարտությունը անխուսափելի է: Գերմանիայի կառավարությունը հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով և հաշտության պայմանագրի մասով համաձայնություն ձեռք բերվեց 1919 թվականի Վերսալի պայմանագրով:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Liddle, 1997, էջեր 45–58
- ↑ Edmonds, 1991, էջեր 361–363