Եվրո 2020
ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն (Եվրո-2020)[1]` սովորաբար անվանում են ՈՒԵՖԱ Եվրո 2020 կամ պարզապես Եվրո-2020, նախատեսված է դառնալու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 16-րդ առաջնությունը, որը կազմակերպվում է Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության (ՈւԵՖԱ) կողմից:[2]
Եվրո 2020 ՈՒԵՖԱ Եվրո 2020 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | |
Մարզադաշտեր | 12 |
Մրցաշրջանի ժամկետ | 11 Հունիս – 11 Հուլիս 2021 |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
← Եվրո 2016 ![]() |
Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ՈւԵՖԱ-ի 12 երկրների 12 քաղաքներում` 2020 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը: Առաջնության գործող չեմպիոնը Պորտուգալիան է, որը հաղթել է 2016 թվականի առաջնությունում: Առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությունում կօգտագործվի մրցավարների վիդեո օգնական (VAR) համակարգը:[3]
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ասել է, որ մրցաշարը հյուրընկալվում է մի քանի երկրներում՝ որպես «ռոմանտիկ» միջոցառում՝ նշելու Եվրոպայի առաջնության մրցաշարի 60-ամյակը:[4] Լինելով մրցույթին մասնակցած բոլոր մարզադաշտերից ամենաշատ տեղեր ունեցողը, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, երկրորդ անգամ կընդունի կիսաեզրափակչի և եզրափակչի խաղերը՝ մինչ այդ ընդունած լինելով 1996 թվականի մրցաշարը: Բացման խաղը կանցկացվի Հռոմի «Ստադիո Օլիմպիկոն», որին կմասնակցեն Թուրքիան և Իտալիան:
2020 թվականի մարտի 17-ին Norwegian FA-ը հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ն որոշել է 1 տարով հետաձգել մրցաշարը 2020 թվականի կորոնավիրուսի եվրոպական համաճարակի պատճառով[5]:
Հայտերի ներկայացման գործընթացԽմբագրել
Մինչ որոշ երկրներ արդեն հետաքրքրված էին Եվրո-2020-ը[6][7][8][9][10][11][12][13] հյուրընկալելու հայտ ներկայացնելով, այդուհանդերձ, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 2012 թվականի հունիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Եվրո-2012-ի եզրափակչից մեկ օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում առաջարկեց, որ մեկ հյուրընկալող երկիր ունենալու փոխարենը (կամ համատեղ մի քանի երկրների համատեղ հյուրընկալությամբ) Եվրո-2020-ը կարող էր տեղի ունենալ մայրցամաքի «12 կամ 13 քաղաքներում»: Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ օգտագործում էր նմանատիպ համակարգ ՈւԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտային տուրի համար, որտեղ յոթ խմբերից յուրաքանչյուրը հյուրընկալվում էր տարբեր երկրում:
Եվրոպական ձևաչափով որոշումԽմբագրել
2012-ի դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ 2020 թվականի եզրափակիչը կանցկացվի Եվրոպայի մի քանի քաղաքներում `նշելու մրցաշարի 60-ամյակը:[14][15] Հյուրընկալող քաղաքների ընտրությունը չի երաշխավորում այդ երկրի ազգային հավաքականի ավտոմատ որակավորում հաջորդ փուլ:
ՈւԵՖԱ-ն պատճառաբանեց, որ մրցաշարի համաեվրոպական բեմադրումը տրամաբանական որոշում էր ամբողջ Եվրոպայում ֆինանսական դժվարությունների ֆոնին:[16][17]
Մրցույթի անցկացման վայրերԽմբագրել
Հայտերի վերջնական ցուցակը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի կողմից 2014 թ.-ի ապրիլի 26-ին, իսկ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից ընդունվել է 2014-ի սեպտեմբերի 19-ին: Եզրափակիչ փաթեթի համար երկու հայտ է ներկայացվել (որոնցից մեկը հաջող էր, նշված է կապույտով` կիսաեզրափակչի և եզրափակչի համար) և Ստանդարտ փաթեթի համար 19 հայտեր (որոնցից 12-ը ի սկզբանե հաջող էին, նշված է կանաչով քառորդ եզրափակչի և խմբային փուլի համար, իսկ 16-րդ տուրի և խմբային փուլի համար դեղինները). կարմիր գույնով նշված Բրյուսելն ի սկզբանե ընտրվել է, բայց հանվել է ՈւԵՖԱ-ի կողմից 2017-ի դեկտեմբերի 7-ին, իսկ այնտեղ նախատեսված խաղերը տեղափոխվել են Ուեմբլի:[18][19][20]
Հաղթած հայտ. խմբային փուլի և 1/8 եզրափակիչների համար Հաղթած հայտ. խմբային փուլի և 1/4 եզրափակիչների համար Հաղթած հայտ. կիսաեզրափակիչների և եզրափակչի համար: Հետագայում ավելացված. խմբային փուլ և 1/8 եզրափակիչ Հաղթած հայտ. խմբային փուլի և 1/8 եզրափակիչների համար, սակայն հետագայում ցանկից հեռացված Չհաղթած հայտ. (չի համապատասխանել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին կամ հեռացվել է քվեարկությամբ)
Երկիր | Քաղաք | Մարզադաշտ | Հանդիսատեսների քանակ | Փաթեթ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
ադրբեջան | բաքու | Olympic Stadium | 68,700 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/4 եզրափակիչներ |
Բելառուս | Մինսկ | Dinamo Stadium | 34,000 (ընդլայնվելու է մինչև 39,000) | Ստանդարտ փաթեթ | Մերժված |
Բելգիա | Բրյուսել | Eurostadium (ներկայացվել է նոր ազգային մարզադաշտ) | 50,000 (ներուժը 62,613) | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ
(հետագայում չեղյալացված) |
Բուլղարիա | Սոֆիա | Vasil Levski National Stadium | 43,000 (ընդլայնվելու է մինչև 50,000) | Ստանդարտ փաթեթ | Մերժված |
Դանիա | Կոպենհագեն | Parken Stadium | 38,065 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Անգլիա | Լոնդոն | Wembley Stadium | 90,000 | Եզրափակիչ փաթեթ
(ետ կանչված ստանդարտ փաթեթ) |
Կիսաեզրափակիչներ և եզրափակիչ
Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ (հետագայում ավելացված) |
Գերմանիա | Մյունխեն | Allianz Arena | 75,000 | Ստանդարտ և եզրափակիչ փաթեթներ | Խմբային փուլ և 1/4 եզրափակիչներ |
Հունգարիա | Բուդապեշտ | Puskás Aréna | 56,000 (ներկայացվել է նոր 68,000 մարզադաշտ) | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Իսրայել | Երուսաղեմ | Teddy Stadium | 34,000 (ընդլայնվելու է մինչև 53,000) | Ստանդարտ փաթեթ | Մերժված |
Իտալիա | Հռոմ | Stadio Olimpico | 72,698 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/4 եզրափակիչներ |
Մակեդոնիա | Սկոպիե | Philip II Arena | 33,460 | Ստանդարտ փաթեթ | Մերժված |
Նիդերլանդներ | Ամստերդամ | Johan Cruyff Arena | 54,990 (ընդլայնվելու է մինչև 56,000) | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Իռլանդիա | Դուբլին | Aviva Stadium | 51,700 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Ռումինիա | Բուխարեստ | Arena Națională | 55,600 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Ռուսաստան | Սանկտ-Պետերբուրգ | Krestovsky Stadium | 68,134 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/4 եզրափակիչներ |
Շոտլանդիա | Գլազգո | Hampden Park | 52,063 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Իսպանիա | Բիլբաո | San Mamés | 53,332 | Ստանդարտ փաթեթ | Խմբային փուլ և 1/8 եզրափակիչ |
Շվեդիա | Սոլնա,Ստոկհոլմ | Friends Arena | 54,329 | Ստանդարտ փաթեթ | Հեռացված |
Ուելս | Քարդիֆ | Millennium Stadium | 74,500 | Ստանդարտ փաթեթ | Հեռացված |
ՈրակավորումԽմբագրել
Չկա ավտոմատ որակավորման հնարավորություն, և ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ազգային հավաքականները, ներառյալ այն 12 հավաքականները, որոնց երկրներում նախատեսված են հանդիպումներ անցկացնել, պետք է մրցեն եզրափակչի 24 տեղերի համար տեղի ունեցող ընտրական խաղերում:[21][22] Քանի որ ՈւԵՖԱ-ն հյուրընկալող քաղաքների ցանկը որոշել էր 2014-ի սեպտեմբերին, ընտրական փուլից առաջ, հնարավոր է, որ հյուրընկալող քաղաքների ազգային հավաքականները չկարողանան դուրս գալ եզրափակիչի մրցաշարի:
ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական վիճակահանությունը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, Իռլանդիայի Հանրապետության Դուբլին քաղաքում գտնվող «Կոնվենցիայի կենտրոն Դուբլին»-ում:[23]
Որակավորման գործընթացը ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունից անմիջապես հետո՝ սեպտեմբերին սկսելու փոխարեն, մեկնարկեց 2019թ-ի մարտին և ավարտվեց նույն թվականի նոյեմբերին
Ձևաչափը հիմնականում մնում է նույնը, չնայած եզրափակչի 24 տեղերից միայն 20-ն է վիճարկվել հիմնական որոկավորման փուլում `թողնելով մնացած չորսը հետագայում որոշվող: 2016-ի մայիսին, Կոսովոյի ՈւԵՖԱ-ին անդամագրվելուց հետո, հայտարարվեց, որ այդ պահին եղած 55 անդամները ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ավարտից հետո (հինգ խումբ հինգ թիմից և հինգ խումբ վեց թիմից,ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչի չորս մասնակիցների հետ երաշավորված էր, որ կընկնեն հինգ թիմից բաղկացած խմբեր) կբաժանվեն տաս խմբերի,որտեղից լավագույն երկուսը կանցնեն հաջորդ փուլ: Որակավորման խաղերն անցկացվեցին զույգ խաղերով՝ 2019թ-ի մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին:[24]
2018 թվականից մեկնարկված ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ստեղծմամբ,[24][25][26][27] ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018-19 թվականների մրցաշարը կապված է ՈՒԵՖԱ-ի Եվրոյի որակավորման հետ `թիմերին հնարավորություն ընձեռելով Եվրո-2020-ին մասնակցելու ևս մեկ հնարավորություն: Յուրաքանչյուր դիվիզիոնից չորս թիմ, որոնք չեն նվաճել Եվրոյի եզրափակչի ուղեգիր պետք է մրցեն յուրաքանչյուր դիվիզիոնի փլեյ-օֆֆում, որը պետք է տեղի ունենա 2020-ի մարտին: Յուրաքանչյուր դիվիզիոնի փլեյ-օֆֆի հաղթողները,որոնք կորոշվեն երկու եզրափակիչներով (ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած թիմն ընդդեմ ամենաշատ վարկանիշ ունեցող չորրորդ հորիզոնականի թիմի, իսկ երկրորդ `ամենալավ վարկանիշ ունեցող թիմն` ընդդեմ երրորդ ամենալավ վարկանիշ ունեցող թիմի․ խաղում են ավելի բարձր դասակարգված թիմերի տանը) և մեկ եզրափակչի հաղթողը (մարզադաշտի վիճակահանությունը տեղի է ունենում նախապես, երկու կիսաեզրափակիչների հաղթողների միջև), նախատեսվում են միանալ Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ անցած 20 թիմերին:[27]
Որակավորված թիմերԽմբագրել
Ներկայիս մրցաշարի համար որակավորված 20 թիմերից 17-ը մասնակցել են 2016 թ.-ի առաջնությանը: Նրանց թվում են Բելգիան և Իտալիան, ովքեր երկուսն էլ գրանցեցին անթերի արդյունք (10 հաղթանակ 10 խաղում),[28][29] պարտվելով Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային և աշխարհի չեմպիոն Ֆրանսիային, իսկ Գերմանիան ռեկորդային 13-րդ անգամ անընդմեջ որակավորվեց Եվրոպայի առաջնության համար:[30] Ֆինլանդիայի համար Եվրոպայի առաջնության մասնակցությունը կլինի դեբյուտային՝ նախկինում երբևէ չմասնակցելով խոշոր մրցաշարի:[31] 2016-ին բաց թողնելուց հետո վերադառնում են Նիդեռլանդներն ու Դանիան, ընդ որում՝ հոլանդացիները առաջին անգամ գլխավոր մրցաշարում կմասնակցեն 2014 թվականից ի վեր:[32][33] 2004 թվականի հաղթող Հունաստանը միակ նախկին չեմպիոնն է, որոնք չկարողացան նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիրը՝ բաց թողնելով իրենց Եվրոպայի երկրորդ առաջնությունը և երրորդ անընդմեջ խոշոր մրցաշարը:[34]
Հյուրընկալող տասներկու երկրներից յոթին հաջողվեց ուղղակիորեն նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Չորսը կմրցեն փլեյ-օֆֆում,որոնցից առավելագույնը երեքը կկարողանան եզրափակիչ փուլ անցնել,մինչդեռ ադրբեջանը որակավորման խմբային փուլի ավարտից հետո դուրս մնաց պայքարից:
Հավաքական | Որակավորված որպես | Որակավորման ամսաթիվ | Նախորդ մասնակցության թվականները |
---|---|---|---|
Բելգիա | I խմբի հաղթող | 10 հոկտեմբեր 2019 | 5 (1972, 1980, 1984, 2000, 2016) |
Իտալիա | J խմբի հաղթող | 12 հոկտեմբեր 2019 | 9 (1968, 1980, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ռուսաստան | I խմբի հաղթող | 13 հոկտեմբեր 2019 | 11 (1960, 1964, 1968, 1972, 1988, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016) |
Լեհաստան | G խմբի հաղթող | 13 հոկտեմբեր 2019 | 3 (2008, 2012, 2016) |
Ուկրաինա | B խմբի հաղթող | 14 հոկտեմբեր 2019 | 2 (2012, 2016) |
Իսպանիա | F խմբի հաղթող | 15 հոկտեմբեր 2019 | 10 (1964, 1980, 1984, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ֆրանսիա | H խմբի հաղթող | 14 նոյեմբեր 2019 | 9 (1960, 1984, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Թուրքիա | H խմբի 2-րդ հորիզոնական | 14 նոյեմբեր 2019 | 4 (1996, 2000, 2008, 2016) |
Անգլիա | A խմբի հաղթող | 14 նոյեմբեր 2019 | 9 (1968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012, 2016) |
Չեխիա | A խմբի 2-րդ հորիզոնական | 14 նոյեմբեր 2019 | 9 (1960, 1976, 1980, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Ֆինլանդիա | J խմբի 2-րդ հորիզոնական | 15 նոյեմբեր 2019 | 0 (debut) |
Շվեդիա | F խմբի 2-րդ հորիզոնական | 15 նոյեմբեր 2019 | 6 (1992, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Խորվաթիա | E խմբի հաղթող | 16 նոյեմբեր 2019 | 5 (1996, 2004, 2008, 2012, 2016) |
Ավստրիա | G խմբի 2-րդ հորիզոնական | 16 նոյեմբեր 2019 | 2 (2008, 2016) |
Նիդերլանդներ | C խմբի 2-րդ հորիզոնական | 16 նոյեմբեր 2019 | 9 (1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Գերմանիա | C խմբի հաղթող | 16 նոյեմբեր 2019 | 12 (1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Պորտուգալիա | B խմբի 2-րդ հորիզոնական | 17 նոյեմբեր 2019 | 7 (1984, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016) |
Շվեյցարիա | D խմբի հաղթող | 18 նոյեմբեր 2019 | 4 (1996, 2004, 2008, 2016) |
Դանիա | D խմբի 2-րդ հորիզոնական | 18 նոյեմբեր 2019 | 8 (1964, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012) |
Ուելս | E խմբի 2-րդ հորիզոնական | 19 նոյեմբեր 2019 | 1 (2016) |
- ^ Italic ցույց է տալիս 12 ընդունող երկրներին
- ^ Bold ցույց է տալիս այդ տարվա հաղթողին. Italic ցույց է տալիս այդ տարվա ընդունող երկրին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՈՒԵՖԱ-ն որոշել է ԵՎՐՈ-2020-ի անվանումը չփոխել
- ↑ «Regulations of the UEFA European Football Championship 2018–20»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մարտի 9, 2018։ Վերցված է մարտի 13, 2018
- ↑ «VAR to be introduced in 2019/20 UEFA Champions League»։ UEFA.com (Union of European Football Associations)։ սեպտեմբերի 27, 2018։ Վերցված է սեպտեմբերի 27, 2018
- ↑ Samuel Martin (մայիսի 24, 2013)։ «Martin Samuel meets Michel Platini – read the FULL transcript from Sportsmail's exclusive interview with UEFA's president»։ Daily Mail։ Վերցված է մայիսի 25, 2013
- ↑ «Euro 2020 postponed until next summer, says the Norwegian FA»։ bbc.co.uk (BBC News)։ մարտի 17, 2020։ Վերցված է մարտի 17, 2020
- ↑ «TFF Başkanı'ndan Açıklama» [TFF President Announcement] (Turkish)։ Turkish Football Federation։ ապրիլի 17, 2012
- ↑ «Scotland and Wales FAs may look to Ireland to aid Euro 2020 bid»։ RTÉ Sport։ RTÉ։ մայիսի 15, 2012
- ↑ «Haalt België Euro 2020 of WK -20 binnen?» [Can Belgium host Euro 2020 or the U-20 World Cup]։ belgiumsoccer.be (Dutch)։ ապրիլի 12, 2010։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 10, 2017-ին։ Վերցված է հունվարի 5, 2012
- ↑ «Drei Länder für eine Fußball-EM» [Three countries for one European Championship]։ dw.de (German)։ Deutsche Welle։ հուլիսի 8, 2010
- ↑ «Bulgaria confirma: vrea sa organizeze EURO 2020 impreuna cu Romania» [Bulgaria confirms: it wants to host Euro 2020 with Romania]։ HotNews.ro (Romanian)։ նոյեմբերի 19, 2007
- ↑ «Niersbach: EM-Bewerbung wäre "reizvoll"» [Niersbach: Euro hosting would be "attractive"]։ FIFA.com (German) (FIFA)։ մարտի 4, 2012
- ↑ «România şi Ungaria vor să organizeze Euro 2020 sau 2024» [Romania and Hungary will host Euro 2020 or 2024]։ România Liă (Romanian)։ սեպտեմբերի 28, 2010(չաշխատող հղում)
- ↑ «KNVB richt zich nu op binnenhalen EK 2020» [KNVB now focusing on winning Euro 2020]։ NU.nl (Dutch)։ մարտի 10, 2011
- ↑ «A EURO for Europe»։ UEFA.com։ Union of European Football Associations։ դեկտեմբերի 6, 2012
- ↑ «European Championship: Uefa to hold 2020 finals across continent»։ BBC Sport։ դեկտեմբերի 6, 2012։ Վերցված է դեկտեմբերի 7, 2012
- ↑ «'EURO for Europe' means shared opportunity»։ UEFA։ դեկտեմբերի 6, 2012
- ↑ «Euro 2020 to be hosted across Europe, Uefa announces»։ The Guardian։ դեկտեմբերի 6, 2012։ Վերցված է դեկտեմբերի 7, 2012
- ↑ «19 bids received for UEFA EURO 2020»։ UEFA։ ապրիլի 26, 2014
- ↑ «Euro 2020: Wembley to host seven matches after Brussels loses right to host games»։ BBC Sport։ դեկտեմբերի 7, 2017
- ↑ «London to host UEFA EURO 2020 final»։ UEFA.org։ սեպտեմբերի 19, 2014
- ↑ «UEFA Euro 2020 Tournament Requirements»։ UEFA.com
- ↑ «Bids for Euro 2020 due today; tournament to be held all across Europe»։ NBC Sports։ սեպտեմբերի 12, 2013
- ↑ «Dublin to stage European Qualifiers draw on 2 Decem 2018»։ UEFA.com։ սեպտեմբերի 28, 2017
- ↑ 24,0 24,1 «UEFA Nations League: all you need to know»։ UEFA.com։ մարտի 27, 2014
- ↑ «UEFA Nations League receives associations' green light»։ UEFA։ մարտի 27, 2014
- ↑ «UEFA Nations League/UEFA EURO 2020 qualifying»։ UEFA.com
- ↑ 27,0 27,1 «UEFA Nations League format and schedule confirmed»։ UEFA։ դեկտեմբերի 4, 2014
- ↑ «Italy 9–1 Armenia: Roto Mancini's side end qualifying on a high»։ BBC Sport։ նոյեմբերի 18, 2019։ Վերցված է նոյեմբերի 21, 2019
- ↑ «Belgium 6–1 Cyprus: Roto Martinez's side end qualifying with perfect record»։ BBC Sport։ նոյեմբերի 19, 2019։ Վերցված է նոյեմբերի 21, 2019
- ↑ «UEFA EURO 2020: who has qualified for the final tournament?»։ UEFA.com (Union of European Football Associations)։ նոյեմբերի 19, 2019։ Վերցված է նոյեմբերի 21, 2019
- ↑ «Finland qualify for Euro 2020 and first major tournament»։ BBC Sport։ նոյեմբերի 15, 2019։ Վերցված է նոյեմբերի 15, 2019
- ↑ «Euro 2020 qualifier: Davis misses penalty as NI draw with Netherlands in Belfast»։ BBC Sport։ նոյեմբերի 16, 2019։ Վերցված է նոյեմբերի 18, 2019
- ↑ «Republic of Ireland 1–1 Denmark: Irish fall short despite late equaliser»։ BBC Sport։ նոյեմբերի 18, 2019։ Վերցված է նոյեմբերի 18, 2019
- ↑ Kaperonis Sarantos (նոյեմբերի 27, 2019)։ «How close were Greece to Euro 2020?»։ AGONAsport։ Վերցված է նոյեմբերի 28, 2019