Սթիվեն Ցուբեր (գերմ.՝ Steven Zuber, օգոստոսի 17, 1991, Վինտերտուր, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս գերմանական «Հոֆֆենհայմի» կազմում:

Football pictogram.svg
Սթիվեն Ցուբեր
գերմ.՝ Steven Zuber
Steven Zuber.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սթիվեն Ցուբեր
Ազգությունը շվեյցարիացի
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1991(1991-08-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Վինտերտուր, Շվեյցարիա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հոֆֆենհայմ
Համար 17
Պատանեկան կարիերա
2006-2008 Շվեյցարիա Գրասհոպպեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Շվեյցարիա Գրասհոպպեր 127 (23)
2013-2014 Ռուսաստան ԲԿՄԱ 29 (1)
2014-ներկա Գերմանիա Հոֆֆենհայմ 35 (4)
Ազգային հավաքական
2010-2012 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 18 (5)
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (օլիմպ.) 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 9, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 27, 2013

Ակումբային կարիերաԽմբագրել

«Գրասհոպպեր»Խմբագրել

Ցուբերը իր կարիերան սկսել է շվեյցարիական «Գրասհոպպեր»-ի կազմում: Թիմի կազմում իր դեբյուտը Սթիվենը նշել է 2008 թվականի հուլիսի 12-ին՝ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բեսայի» դեմ խաղում:

2013 թվականին Սթիվեն Ցուբերը թիմի կազմում դարձել է Շվեյցարիայի գավաթակիր:

«ԲԿՄԱ»Խմբագրել

2013 թվականի հուլիսի 5-ին Ցուբերը տեղափոխվել է ռուսական «ԲԿՄԱ»: Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր[2]:

Թիմի կազմում Սթիվենը իր դեբյուտը նշել է 2013 թվականի հուլիսի 13-ին՝ «Զենիթի» դեմ սուպերգավաթային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 3-0 հաշվով: 2013/14 մրցաշրջանի արդյունքում Սթիվեն Ցուբերը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Ցուբերը թիմի կազմում հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:

«Հոֆֆենհայմ»Խմբագրել

2014 թվականի օգոստոսի 14-ին Սթիվեն Ցուբերը տեափոխվել է գերմանական «Հոֆֆենհայմ»: Սթիվենը թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր, և ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմում է 3.5 միլիոն եվրո[3]:

Միջազգային կարիերաԽմբագրել

2012 թվականյին Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին[4]:

ՁեռքբերումներԽմբագրել

  • Շվեյցարրիայի գավաթակիր - 2013
  • Ռուսաստանի չեմպիոն - 2013/14
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2013, 2014

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Цубер подписал контракт с ПФК ЦСКА
  3. Hoffenheim holt Russland-Meister Zuber Публикация на сайте kicker от 14 августа 2014 года(գերմ.)
  4. «Steven Zuber»։ Steven Zuber։ Վերցված է հուլիսի 4, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել