Ռոբին Պատրիկ Ուլսեն (շվեդ.՝ Robin Patrick Olsen, հունվարի 8, 1990(1990-01-08)[1], Մալմյո), դանիական ծագմամբ շվեդ ֆուտբոլիստ, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի և Շվեդիայի հավաքականի դարպասապահ։ 2016 թվականի Եվրոպայի և 2018 թվականի աշխարհի առաջնությունների մասնակից։

Ռոբին Ուլսեն
շվեդ.՝ Robin Olsen
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեդ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1990(1990-01-08)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Մալմյո
Հասակ 198 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Համար 1
Պատանեկան կարիերա
Շվեդիա Մալմյո
Շվեդիա Օլիմպիկ
Շվեդիա Մալմյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2009 Շվեդիա Լիմխամն Բունկեֆլո 8 (0)
2010—2011 Շվեդիա Բունկեֆլո ՖՖ 18 (0)
2011—2012 Շվեդիա Կլագսխամն 19 (-10)
2012—2015 Շվեդիա Մալմյո 53 (-53)
2015—2016 Հունաստան ՊԱՕԿ 11 (-12)
2016  Դանիա Կոպենհագեն 14 (-11)
2016—2018 Դանիա Կոպենհագեն 47 (-39)
2018— Իտալիա Ռոմա 11 (0)
Ազգային հավաքական
2015 — մ.հ. Շվեդիա Շվեդիայի հավաքականի 25 (-12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ռոբին Ուլսենը «Մալմյո» ակումբի կազմում

Ռոբինն իր կարիերան սկսել է շվեդական «Լիմհամն Բունկեֆլո», «Բունկեֆլո ՖՖ» և «Կլագսհամն» ակումբների կազմում։ 2012 թվականին Ռոբինը տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հոկտեմբերի 1-ին՝ «Սյուրիանսկ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան Լիգայում[2]։ Ռոբինը «Մալմյո» ակումբի կազմում երկու անգամ նվաճել է Շվեդիայի Սուպերգավաթը և 2014 թվականին ճանաչվել է առաջնության լավագույն դարպասապահ[3]։

2015 թվականի ամռանը Ռոբինը տեղափոխվել է հունական ՊԱՕԿ ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[4][5][6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 650 հազար եվրո[7]։ Օգոստոսի 23-ին «Քսանտի» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռոբինը կատարել է իր նորամուտը հունական Սուպերլիգայում[8]։

2016 թվականի սկզբին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Կոպենհագեն» ակումբ։ Փետրվարի 28-ին [«[Էսբերգ ՖԱ|Էսբերգ]]» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[9]։ Ռոբինը նոր ակումբի կազմում նվաճել է Դանիայի գավաթը։ Մրցաշրջանի վերջում մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը գնել է ֆուտբոլիստին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 600 հազար եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է չորս տարով։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի հունվաի 15-ին Կոտ՛ Դիվուարի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ռոբինը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում[10]։

2016 թվականի ամռանը Ուլսենն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա տեղ է զբաղացրել պահեստայինների նստարանին և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

2018 թվականի մայիսին ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի կազմում (23 մարդ)՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը[11]։ Մրցաշարում նա մասնակցել է Հարավային Կորեայի[12], Գերմանիայի[13], Մեքսիկայի[14], Շվեյցարիայի[15] և Անգլիայի[16] հավաքականների դեմ խաղերին։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի մայիսի 22-ի դրությամբ[17]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիմխամն Բունկեֆլո 2007 0 0 0 0
2008 0 0 0 0
2009 8 0 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 8 0
Բունկեֆլո ՖՖ 2010 18 0 18 0
Ընդհանուր 18 0 0 0 0 0 18 0
Կլագսխամն 2011 19 0 19 0
Ընդհանուր 19 0 0 0 0 0 19 0
Մալմյո 2012 1 0 1 0 2 0
2013 10 0 1 0 0 0 11 0
2014 29 0 4 0 12 0 45 0
2015 13 0 4 0 0 0 17 0
Ընդհանուր 53 0 10 0 12 0 75 0
ՊԱՕԿ 2015/16 11 0 1 0 7 0 19 0
Ընդհանուր 11 0 1 0 7 0 19 0
Կոպենհագեն 2015/16 (վարձավճար) 14 0 0 0 0 0 14 0
2016/17 33 0 0 0 15 0 48 0
2017/18 24 0 1 0 12 0 37 0
Ընդհանուր 71 0 1 0 27 0 99 0
Ընդհանուր կարիերայում 180 0 12 0 46 0 238 0

Միջազգային խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ[17]
Հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Շվեդիա 2015 2 0
2016 6 0
2017 8 0
Ընդհանուր 16 0

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Մալմյո»

  •   Շվեդիայի չեմպիոն (2) – 2013, 2014
  • Շվեդիայի սուպերգավաթակիր (2) – 2013, 2014

  «Կոպենհագեն»

  •   Դանիայի չեմպիոն – 2015/2016
  • Դանիայի գավաթակիր – 2015/2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Сюрианска VS. Мальмё 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—10—01.
  3. «Här är vinnarna i Allsvenskans stora pris». allsvenskan.se (Swedish). Allsvenskan. 2014 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «el:Συμφωνία για την απόκτηση του Ρόμπιν Όλσεν» (Greek). 2015 թ․ հուլիսի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «el:Επίσημο: Στον ΠΑΟΚ ο Όλσεν» (Greek). 2015 թ․ հուլիսի 2.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «el:Ο ΠΑΟΚ ανακοίνωσε τον Όλσεν» (Greek). 2015 թ․ հուլիսի 2.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «el:Ετσι συμφώνησαν ΠΑΟΚ-Μάλμε για Ολσεν» (Greek). 2015 թ․ հուլիսի 3.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «ПАОК VS. Ксанти 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—08—23.
  9. «Копенгаген VS. Эсбьерг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 28.
  10. «Швеция VS. Кот-д'Ивуар 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  11. «Revealed: Every World Cup 2018 squad - 23-man & preliminary lists & when will they be announced?». Goal.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  12. «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  13. «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  14. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  15. «Շվեդիա VS. Շվեյցարիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.
  16. «Շվեդիա VS. Անգլիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 7.
  17. 17,0 17,1 «Robin Olsen». soccerway.com (Swedish). Soccerway. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Ուլսեն» հոդվածին։