Մատեո Կովաչիչ (խորվ.՝ Mateo Kovačić, մայիսի 6, 1994(1994-05-06)[1][2][3], Լինց, Ավստրիա), խորվաթ ֆուտբոլիստ, ով խաղում է իսպանական «Ռեալ Մադրիդում» և Խորվաթիայի ազգային հավաքականում՝ որպես կիսապաշպան։ Կովաչիչը «Ինտերում» խաղացել է կենտրոնական կիսապաշպանի դիրքում, սակայն նա համարվում է ունիվերսալ խաղացող, ով խաղացել է տարբեր դիրքերում և նույնիսկ կարող է խաղալ ձախ եզրում, կամ որպես հարձակվողական կիսապաշպան, եթե դրա կարիքը լինի։ Կովաչիչը իր կարիերան սկսել է խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբում 16 տարեկան հասակում, որի հետ հաղթել է երկու հաջորդական մրցաշրջաններում, մինչև 2013 թ-ին Միլանի «Ինտեր» տեղափոխվելը։ Խորվաթիայի ազգային հավաքականում իր կարիրան սկսել է 2013 թ, որը ներկայացրել է 2014 թ-ի Աշխարհի Առաջնությունում։

Մատեո Կովաչիչ
խորվ.՝ Mateo Kovačić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1994(1994-05-06)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Լինց, Ավստրիա
Հասակ 177 սանտիմետր[4]
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Համար 16
Պատանեկան կարիերա
2000 - 2007 Ավստրիա Լասկ
2007 - 2009 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2012 Խորվաթիա Դինամո Զագրեբ 43 (6)
2013 - 2015 Իտալիա Ինտեր 80 (5)
2015 - Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2008 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 14) 2 (1)
2008 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 15) 2 (0)
2009 - 2011 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 17) 15 (0)
2011 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 19) 6 (0)
2011 - 2013 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21) 7 (0)
2013 Խորվաթիա Խորվաթիա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Երիտասարդական կարիերա

խմբագրել

Ծնվել է Լինցում (Ավստրիա) բոսնիական խորվաթների ընտանիքում, ում ծնողները տեղափոխվել են Բոսնիա Հերցեգովինայից Խորվաթիա։ Կովաչիչը սկսել է խաղալ «Լասկ Լինցի» ակադեմիայում։ 2007 թ-ին նկատվել է եվրոպական նշանավոր ակումբների կողմից, ինչպիսիք են «Այաքսը», «Ինտերը», «Յուվենտւսը» և «Բայերն Մյունխենը»։ Սակայն նրա ընտանիքը որոշեց տեղափոխվել Զագրեբ, որտեղ նա միացավ խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբին։ 2009 թ-ին խորվաթ ֆուտբոլիստը ստանում է վնասվածք, որի արդյունքում ջարդվում է ոտքը։ Դաշտ կարողանում է վերադառնալ երկար բուժումից հետո՝ 2010 թ-ի մայիսի 31-ին և մասնակցում Խորվաթիայի մինչև 17 տարեկանների ակադեմիական լիգայի վերջին խաղին, որում իր թիմը հաղթանակ է տանում 5-0 հաշվով։

Դինամո Զագրեբ

խմբագրել

Ակումբում սկսում է մարզվել հիմնական կազմի հետ։ 4 ամիս անց, սակայն, միանում է երիտասարդական կազմին։ Նոյեմբերին՝ «Ցիբալիի» և «Զագրեբի» երիտասարդական կազմերի խաղի ժամանակ, նրան գալիս են դիտելու Լոնդոնի «Արսենալի» սկաուտները։ 2010 թ-ի նոյեմբերի 20-ին՝«Խռվաթսկի Դռագովոլյացի» դեմ խաղում, տաղանդավոր խորվաթը իր նորամուտն է նշում Խորվաթիայի առաջնությունում՝ խփելով իր առաջին գոլը։ Մրցակցի դարպասը գրավելով 16 տարեկան 198 օրական հասակում՝ Մատեոն դառնում է ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփում լիգայի պաշտոնական խաղերում։ Նախորդ ռեկորդը, որը ձգվեց ընդամենը մեկ շաբաթ, պատկանում էր Մատեոյի խաղընկեր Դինո Սպեխարին, որը գոլ էր հեղինակել 16 տարեկան 278 օրական հասակում։ 2011 թ-ի դեկտեմբերի 7-ին Չեմպիոնների Լիգայի մրացաշարում՝ ֆրանսիական «Լիոնի» դեմ կայացած մրցավեճում, գրավելով մրցակցի դարպասը, խորվաթը դառնում է մրցաշարի ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է հեղինակում։

2013 թ-ի հունվարի 13-ին, տեղափոխվելով Միլանի «Ինտեր», Մատեոն վերցնում է 10 համարը, որը մինչ այդ պատկանում էր Վեսլի Սնեյդերին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո, որի 11 մլն-ը վճարվել է միանգամից, իսկ մնացած 4 մլն-ը՝ այն պայմանով, որ «Ինտերը» հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։ Նույն տարվա փետրվարի 3-ին իր նորամուտն է նշում Սերիա Ա-ում՝ մասնակցելով «Սիենայի» դեմ մրցավեճին, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Փետրվարի 15-ին իր նորամուտն է նշում նաև Եվրոպա Լիգայում՝ մասնակցելով «ՉՖՌ Կլուժի» դեմ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում կատարում է գոլային փոխանցում՝ օգնելով թիմին հաղթանակ տոնել։

Ռեալ Մադրիդ

խմբագրել

2015 թ-ի օգոստոսի 16-ին «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատեց, որ Կովաչիչը տեղափոխվում է արքայական ակումբ ֆինանսական ֆեյր փլեյի պատճառով։ Հարցազրույցի ժամանակ՝ Մանչինին նշեց. «Կան օրենքներ, որ պետք է հարգել։ Չեմ կարծում, թե մեզնից որևէ մեկը ցանկանում էր, որ Մատեոն հեռանա, բայց մենք պարտավոր ենք հետևել ֆինանսական ֆեյր փլեյին։ Մենք բոլորս ցավում ենք, որ այսպիսի բան տեղի ունեցավ»։ «Ռեալ Մադրիդը» 2 օր անց հաստատեց լուրը՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ 3 մլն եվրո տարեկան աշխատավարձով։ Օգոստոսի 19-ին Կովաչիչը ներկայացվեց որպես մադրիդյան ակումբի խաղացող Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում։ Իր նոր թիմում խորվաթը կկրի 16 համարի մարզաշապիկը։ Ընդհանուր առմամբ մանսակցել է 170 հանդիպման՝ խփելով ընդամենը 17 գնդակ։

Միջազգային կարիերա

խմբագրել

Կովաչիչը հանդես է եկել Խորվաթիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Հավաքականներում իր հանդիպումները սկսել է 2008 թ-ին՝ Սլովակիայի դեմ մրցավեճում։ Այնուհետև անցնելով տարբեր տարիքային խմբերով հասել է ազգային հավաքական, որի մշտական անդամն է հանդիսանում։ Խորվաթիայի ազգային հավաքական է հրավիրվել՝ մասնակցելու Շվեյցարիայի ազգային հավաքականի դեմ մրցավեճին, սակայն այն բաց է թողել վնասվածքի պատճառով։ Մասնակցել է 2014 թ-ի Աշխարհի Առաջնության որակավորման փուլի խաղերին։ Իր նորամուտը ազգային հավաքականում նշել է 2013 թ-ի մարտի 22-ին Սերբիայի ազգային հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ՝ խաղալով Լուկա Մոդրիչի կողքին։ 2014 թ-ի հունիսի 2-ին ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2014 թ-ի Աշխարհի Առաջնությանը։ Մասնակցել է մրցաշարի բացման խաղին Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, որում վերջինս հաղթել է 3-1 հաշվով սեփական երկրում անցկացվող առաջնությունում։ Մասնակցել է հանդիպման 60 րոպեներին այնուհետև փոխարինվել է։ Մասնակցել է խմբային փուլի բոլոր խաղերին։ Առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում հեղինակել է հունիսի 7-ին՝ իր ազգային հավաքականում անցկացրած 20-րդ խաղում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 21 հանդիպման՝ խփելով ընդամենը մեկ գնդակ։

Մրցանակներ

խմբագրել
  • Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2010/11
  • Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2011/12
  • Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2012/13
  • Խորվաթիայի գավաթ 2010/11
  • Խորվաթիայի գավաթ 2011/12

Անհատական

խմբագրել
  • Խորվաթիայի տարվա հույս 2011

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. https://www.chelseafc.com/en/teams/profile/mateo-kovacic

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Mateo Kovačić wikipedia հանրագիտարան
  • Ковачич, Матео wikipedia հանրագիտարան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեո Կովաչիչ» հոդվածին։