Պաու Տոռես

իսպանացի ֆուտբոլիստ

Պաու Տոռես (իսպ.՝ Pau Torres, հունվարի 16, 1997(1997-01-16)[1], Վիլյառեալ, Plana Baixa, Castellón, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Պաու Տոռես
Pau Torres
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pau Francisco Torres
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1997(1997-01-16)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Վիլյառեալ, Plana Baixa, Castellón, Վալենսիա, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 4
Պատանեկան կարիերա
ԻսպանիաՎիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016 Իսպանիա Վիլյառեալ C 1 (0)
2016-2018 Իսպանիա Վիլյառեալ B 59 (2)
2017-ներկա Իսպանիա Վիլյառեալ 20 (1)
2018-2019   Իսպանիա Մալագա 38 (1)
Ազգային հավաքական
2019 Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վիլյառեալ խմբագրել

Տոռեսը Վիլյառեալի ակադեմիայի սան է[3]։ Առաջին հանդիպումը Վիլյառեալ B-ի կազմում անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոռնելյայի դեմ խաղում[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց դեկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Վիկտոր Ռուիսին Իսպանիայի գավաթի Տոլեդոյի դեմ խաղում[5][6]։ Լա Լիգայում առաջին հանդիպումը Տոռեսը անցկացրեց 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ փոխարինելով Մանու Տրիգերոսին Սևիլյայի դեմ խաղում[7]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց դեկտեմբերի 7-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Մակկաբի Թել Ավիվի դեմ խաղում[8]։ 2017-18 մրցաշրջանում Տոռեսը անցկացրեց 6 հանդիպում[9]։

2018 թվականի օգոստոսի 6-ին Տոռեսը 1 տարվա վարձավճարով միացավ Մալագային[10][11][12]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լուգոյի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 3-ին՝ Օսասունայի դեմ խաղում[15][16]։ Մալագայի կազմում Տոռեսը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։

2019-20 մրցաշրջանում Տոռեսը վերադարձավ Վիլյառեալ[18]՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[19]։ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[20][21][22][23]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց հոկտեմբերի 5-ին՝ Օսասունայի դեմ խաղում[24][25]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տոռեսը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[26]։ Իսպանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեդիայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[27][28][29][30], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Սերխիո Ռամոսին Մալթայի դեմ հանդիպման 61-րդ րոպեին և գոլի հեղինակ դառնալով 1 րոպե անց[33][34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ B 2016–17 Սեգունդա Դիվիզիոն B 34 2 0 0 34 2
2017–18 25 0 0 0 6 0 31 0
Ընդհանուր 59 2 0 0 0 0 6 0 65 2
Վիլյառեալ 2016-17 Լա Լիգա 0 0 1 0 0 0 1 0
2017-18 2 0 3 0 1 0 6 0
2019–20 18 1 1 0 19 1
Ընդհանուր 20 1 5 0 1 0 0 0 26 1
Մալագա (վարձավճար) 2018–19 Սեգունդա Դիվիզիոն 38 1 0 0 2 0 40 1
Կարիերայի ընդհանուր 117 4 5 0 1 0 8 0 131 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[35]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2019 Ռամոն դե Կարանսա մարզադաշտ, Կադիս, Իսպանիա   Մալթա 3–0 7–0 Եվրո 2020 Որակավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Pau Torres - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. CF, Villarreal (2019 թ․ հոկտեմբերի 7). «Pau Torres: Living the dream for his childhood team». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «UE Cornellà - Villarreal CF B, Aug 21, 2016 - Segunda División B - Grupo III - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Villarreal CF - CD Toledo, Dec 20, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. AS, Diario (2016 թ․ դեկտեմբերի 20). «Pato evita la sorpresa del Toledo y Manolo, la goleada». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Villarreal CF - Sevilla FC, Nov 26, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «Villarreal CF - Maccabi Tel Aviv, Dec 7, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Pau Francisco Torres | Football Stats | Villarreal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «The team strengthens its defence with Pau Torres | Málaga - Web Oficial». www.malagacf.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  11. «Villarreal defender Pau Torres join Malaga on loan and Alfred N'Diaye could follow suit». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  12. Málaga, La Opinión de. «Pau Torres: "La oferta del Málaga CF era irrechazable"». www.laopiniondemalaga.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «CD Lugo - Málaga CF, Aug 18, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «What a comeback! (1-2) | Málaga - Web Oficial». www.malagacf.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  15. «CA Osasuna - Málaga CF, Nov 3, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. «Away defeat at El Sadar (2-1) | Málaga - Web Oficial». www.malagacf.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  17. «Pau Francisco Torres | Football Stats | Villarreal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. Málaga, La Opinión de. «Pau Torres volverá al Villarreal». www.laopiniondemalaga.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. admin (2019 թ․ սեպտեմբերի 25). «Pau Torres delights in Villarreal». En24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  20. Segovia, Fran. «Web oficial del Villarreal CF - New contract for Pau with Villarreal CF until 2024». Web oficial del Villarreal CF (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  21. News, Best Sport (2019 թ․ հոկտեմբերի 3). «Villarreal extended his contract with the defender». Best Sport News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  22. Dodson, Allen (2019 թ․ հոկտեմբերի 2). «Pau Torres signs an extension until 2024». Villarreal USA (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. LALASPORT. «Villarreal shields Pau Torres with a clause of between 50 and 75 million». Sports News - Latest Sports News | Lalasport.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  24. «CA Osasuna - Villarreal CF, Oct 5, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. «Villarreal are the latest to suffer at El Sadar». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. «Successful debut for Pau with Spain U-21s | Málaga - Web Oficial». www.malagacf.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  27. «Reguilon, Pau Torres and Gerard Moreno named in Spain squad for first time». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. «Robert Moreno names Spain squad for Norway, Sweden games». AS.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. «Spain Confirm 24-Man Squad for Euro 2020 Qualifiers Against Norway & Sweden». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «Uncapped trio named in Spain squad». Reuters (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. «Norway - Spain, Oct 12, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  32. «Sweden - Spain, Oct 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  33. «Spain - Malta, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  34. «Dani Olmo and Pau Torres make history in Spain stroll». AS.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  35. 35,0 35,1 «Pau Torres». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաու Տոռես» հոդվածին։