Լեոնարդո Սպինացոլա

իտալացի ֆուտբոլիստ

Լեոնարդո Սպինացոլա (իտալ.՝ Leonardo Spinazzola, մարտի 25, 1993(1993-03-25)[1], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Լեոնարդո Սպինացոլա
Leonardo Spinazzola
Leonardo Spinazzola 03.jpg
Սպինացոլան Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1993(1993-03-25)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 75 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 37
Պատանեկան կարիերա
1999-2007 Իտալիա Վիրտուս Ֆոլինյո
2007-2010 Իտալիա Սիենա
2010-2012 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2019 Իտալիա Յուվենտուս 10 (0)
2012-2013   Իտալիա Էմպոլի 7 (1)
2013   Իտալիա Վիրտուս Լանչանո 3 (0)
2013-2014   Իտալիա Սիենա 24 (1)
2014-2015   Իտալիա Ատալանտա 2 (0)
2015   Իտալիա Վիչենցա 10 (0)
2015-2016   Իտալիա Պերուջա 34 (0)
2016-2018   Իտալիա Ատալանտա 48 (0)
2019-ներկա Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2011 Իտալիա Իտալիա Մ19 1 (0)
2012 Իտալիա Իտալիա Մ20 1 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 28-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 28-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ՅուվենտուսԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Սպինացոլան սկսել է Յուվենտուսում։ 2012 թվականի հուլիսի 5-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Էմպոլիին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Վիչենցայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ Նովարայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[6]։ 2013 թվականի հունվարին Էմպոլիի կազմում անցկացրած 8 խաղերից հետո Սպինացոլան վերադարձավ վարձավճարից, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը միացավ Վիրտուս Լանչանոյին[7]։ Լանչանոյի կազմում Սպինացոլան անցկացրեց 3 հանդիպում։

2013 թվականի օգոստոսի 10-ին Սպինացոլան վարձավճարով տեղափոխվեց Սիենա[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մայիսի 13-ին՝ Ռեջինայի դեմ խաղում[10]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2014 թվականի օգոստոսի 11-ին Սպինացոլան վարձավճարով միացավ Ատալանտային։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[11]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ փոխարինման մտնելով Վերոնայի դեմ խաղում[12][13]։ 2015 թվականի ձմռանը Սպինացոլան վերադարձավ վարձավճարից։

2015 թվականի փետրվարի 2-ին Սպինացոլան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Վիչենցային[14][15]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Պերուջայի դեմ խաղում[16]։ Վիչենցայի կազմում իտալացին անցկացրեց 10 հանդիպում։ 2015 թվականի հուլիսի 22-ին Սպինացոլան վարձավճարով տեղափոխվեց Պերուջա[17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Ռեջանայի դեմ խաղում[18]։ 2016 թվականի փետրվարի 27-ին նա գոլային փոխանցում տվեց Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, սակայն Պերուջան պարտվեց 2-1 հաշվով[19]։ 2015-16 մրցաշրջանում Սպինացոլան անցկացրեց 36 հանդիպում։

2016 թվականի հուլիսի 7-ին Սպինացոլան 2 տարվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[20][21]։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[22]։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա գոլային փոխանցում տվեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[23]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[24]։ Վարձավճարի ընթացքում Սպինացոլան անցկացրեց 57 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ։

2018-19 մրցաշրջանում Սպինացոլան վերադարձավ Յուվենտուս[25][26]։ Իր դեբյուտը ակումբի առաջին թիմի կազմում նշեց 2019 թվականի հունվարի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Բոլոնյայի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մարտի 12-ին՝ 1/8 եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[28]։ Մայիսի 3-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Կրիշտիանու Ռոնալդուին Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[29]։ Յուվենտուսի կազմում Սպինացոլան անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին հաղթել Սերիա A[30][31][32]։

ՌոմաԽմբագրել

2019 թվականի հուլիսի 1-ին Սպինացոլան 4 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[33][34][35]։ Ակումբը նրա համար վճարեց 29.5 միլիոն եվրո[36], իսկ Լուկա Պելեգրինին տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[37][38]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Սպինացոլան ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Դավիդե Ձապակոստային Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[39]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 7-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում[40]։ Հունիսի 11-ին Սպինացոլան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում՝ օգնելով Իտալիային հաղթել 5-0 հաշվով[41]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էմպոլի (վարձավճար) 2012–13 Սերիա B 7 1 1 0 8 1
Վիրտուս Լանչանո (վարձավճար) 2012–13 3 0 0 0 3 0
Սիենա (վարձավճար) 2013–14 24 1 2 0 26 1
Ատալանտա (վարձավճար) 2014–15 Սերիա A 2 0 3 1 5 1
2016–17 30 0 2 0 32 0
2017–18 18 0 1 0 6 0 25 0
Ընդհանուր 50 0 6 1 6 0 0 0 62 1
Վիչենցա (վարձավճար) 2014–15 Սերիա B 10 0 0 0 10 0
Պերուջա (վարձավճար) 2015–16 34 0 2 0 36 0
Յուվենտուս 2018–19 Սերիա A 10 0 1 0 1 0 0 0 12 0
Ռոմա 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 138 2 12 1 7 0 0 0 157 3

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[42]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 5 0
2019 2 0
Ընդհանուր 7 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Յուվենտուս Երիտասարդական

Յուվենտուս

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - L. Spinazzola - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  3. «SpazioJuve - L'emozione bianconera»։ archive.is։ 2014-11-10։ Վերցված է 2018-08-27 
  4. «FC Empoli - LR Vicenza Virtus, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  5. «Novara Calcio 1908 - FC Empoli, Sep 1, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  6. «AS Livorno - FC Empoli, Sep 15, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  7. «TMW - Virtus Lanciano, piace Spinazzola dell'Empoli - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-27 
  8. Andronaco Daniele (2013-08-10)։ «Calciomercato Siena, UFFICIALE/ Giacomazzi e Spinazzola bianconeri. Due operazioni anche in uscita - SerieBnews.com»։ SerieBnews.com (it-IT)։ Վերցված է 2018-08-27 
  9. «AS Livorno - Robur Siena, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  10. «Robur Siena - Urbs Reggina 1914, May 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  11. «Atalanta BC - AC Pisa 1909, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  12. «Atalanta BC - Hellas Verona, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  13. «Atalanta vs Verona | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-27 
  14. «VICENZA, arriva Spinazzola dalla Juventus: i dettagli - ITA Sport Press»։ ITA Sport Press (it-IT)։ 2015-02-02։ Վերցված է 2018-08-27 
  15. «Chi è Leonardo Spinazzola | Biancorossi.net»։ Biancorossi.net (it-IT)։ 2015-02-02։ Վերցված է 2018-08-27 
  16. «LR Vicenza Virtus - AC Perugia Calcio, Feb 7, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  17. «Spinazzola joins Perugia on loan - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-27 
  18. «AC Perugia Calcio - Reggio Audace FC, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  19. «Virtus Entella - AC Perugia Calcio, Feb 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  20. «Leonardo Spinazzola all'Atalanta»։ www.atalanta.it։ Վերցված է 2018-08-27 
  21. «UFFICIALE - Spinazzola all'Atalanta: prestito biennale»։ JuveNews.eu - News sulla Juventus e calciomercato in tempo reale (it-IT)։ 2016-07-07։ Վերցված է 2018-08-27 
  22. «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  23. «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  24. «Olympique Lyon - Atalanta BC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  25. «Leonardo Spinazzola Realises His 'Dream' Of Joining Juventus Squad»։ The Sportsman (անգլերեն)։ 2018-07-25։ Վերցված է 2018-08-27 
  26. «Spinazzola: Juventus one of the top clubs in the world»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-08-27 
  27. «Bologna FC 1909 - Juventus FC, Jan 12, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  28. «Juventus FC - Atlético Madrid, Mar 12, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  29. «Juventus FC - Torino FC, May 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  30. 30,0 30,1 Reuters (2019-04-20)։ «Juventus win two Serie A titles in one day as men and women triumph»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-07-28 
  31. «Juventus win Serie A: Ronaldo first player ever to lift three major leagues of Premier League, La Liga and Scudetto | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28 
  32. «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set»։ The Independent (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-07-28 
  33. «Roma complete signing of Spinazzola»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  34. «Roma sign Leonardo Spinazzola from Juventus as Luca Pellegrini moves in opposite direction»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  35. «Official: Pellegrini joins Juventus, Spinazzola moves to Roma, the figures revealed»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28 
  36. «Good luck, Leonardo Spinazzola!»։ Juventus.com։ Վերցված է 2019-07-28 
  37. «Roma sign Leonardo Spinazzola from Juve, send Pellegrini other way»։ Eurosport։ 2019-07-01։ Վերցված է 2019-07-28 
  38. «Football: Roma sign Spinazzola from Juve, send Pellegrini other way | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2019-07-28 
  39. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  40. «Italy - Uruguay, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  41. «Italy - Liechtenstein, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27 
  42. 42,0 42,1 «Leonardo Spinazzola»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-27 
  43. «TMW VIAREGGIO - Trionfa la Juventus - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-27 
  44. Association Press (2019-01-16)։ «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28 

Արտաքին հղումներԽմբագրել