Բացել գլխավոր ցանկը

Իվան Պերիշիչ (խորվ.՝ Ivan Perišić, փետրվարի 2, 1989(1989-02-02)[1], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Խորվաթիայի ազգային հավաքականում: Խաղում է վինգերի դիրքում[2]։

Football pictogram.svg
Իվան Պերիշիչ
Ivan Perišić
Ivan Perišić.jpg
Պերիշիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1989(1989-02-02)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, Խորվաթիա
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2006 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
2006-2007 Ֆրանսիա Սոշո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2009 Ֆրանսիա Սոշո 0 (0)
2009   Բելգիա Ռուսելարե 17 (5)
2009-2011 Բելգիա Բրյուգգե 70 (31)
2011-2013 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 42 (9)
2013-2015 Գերմանիա Վոլֆսբուրգ 70 (18)
2015-ներկա Իտալիա Ինտեր Միլան 141 (37)
2019-ներկա   Գերմանիա Բավարիա Մյունխեն 0 (0)
Ազգային հավաքական
2005 Խորվաթիա Խորվաթիա Մ17 7 (0)
2007 Խորվաթիա Խորվաթիա Մ19 2 (0)
2009-2010 Խորվաթիա Խորվաթիա Մ21 8 (3)
2011-ներկա Խորվաթիա Խորվաթիա 82 (23)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 16-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 16-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Իվան Պերիշիչը սկսել է զբաղվել ֆուտբոլով երբ եղել է 17 տարեկան։ Նա հանդես է եկել «Անդերլեխտի», «ՊՍՎ»-ի, «Այաքսի», «Հերտայի» և «Համբուրգի» երիտասարդական թիմերում[3]: Այդ թիմերում հանդես գալու տարիներն Իվանը հանդես է եկել նաև Խորվաթիայի երիտասարդական հավաքականում։ Իվանը շարունակել է իր կարիերան ֆրանսիական «Սոշոյում»:

«Սոշո»սդԽմբագրել

Իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը Իվանը կնքել է 2007 թվականին «Սոշո» ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի կազմում Պերիշիչը հանդես է եկել 2007-2009 թվականների ընթացքում։

«Ռուսելարե»Խմբագրել

2009 թվականին Իվան Պերիշիչը վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Ռուսելարե»: Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի հունվարի 11-ին՝ Բելգիայի գավաթի շրջանակներում կայացած «Բրյուգեի» դեմ խաղում[4]: Իսկ արդեն հունվարի 17-ին Պերիշիչը իր դեբյուտն է նշել Բելգիայի առաջնությունում՝ «Կոտրեյկայի» դեմ խաղում, որում «Ռուսելարեն» հաղթել է 2:1 հաշվով[5]:

«Բրյուգե»Խմբագրել

2009 թվականի օգոստոսի 26-ին 250000 եվրոյի դիմաց Պերիշիչը տեղափոխվել է «Բրյուգե»[6]: Իվանը «Բրյուգեում» իր դեբյուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «Գենկի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Նոր թիմում իր առաջին մրցաշրջանում Իվանը մասնակցել է 33 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ։

«Բորուսիա Դորտմունդ»Խմբագրել

2011 թվականի մայիսի 23-ին 5 միլիոն եվրոյի դիմաց Իվան Պերիշիչը տեղափոխվել է գերմանական «Բորուսիա Դորտմունդ»[7]:

Գերմանական ակումբի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 5-ին՝ «Համբուրգի» դեմ խաղում[8]: Չեմպիոնների լիգայում Պերիշիչը իր նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «Արսենալի» դեմ խաղում[9]:

Հոկտեմբերի 14-ին Պերիշիչը խփել է իր առաջին գոլը գերմանական ակումբի կազմում՝ «Վերդերի» դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ Պերիշիչը գերմանական ակումբի կազմում դարձավ 12 գոլի հեղինակ։ Պերիշիչը նոր մրցաշրջանը սկսեց 2012 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Համբուրգի» դեմ խաղով, որն ավարտվեց 3:2 հաշվով[10]:

«Վոլֆսբուրգ»Խմբագրել

2013 թվականի հունվարի 6-ին 8 միլիոն եվրոյի դիմաց Պերիշիչը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»[11]: Պերիշիչը թիմի կազմում իր առաջին գոլը խփել է հունվարի տասին կայացած «Ստանդարդ Լիեգեի» դեմ ընկերական խաղում։ Նա իր պաշտոնական դեբյուտը թիմի կազմում նշել է 2013 թվականի հունվարի 19-ին՝ «Շտուտգարտի» դեմ խաղում[12]:

2013 թվականի մայիսի 11-ին նա դաշտ դուրս եկավ իր նախկին թիմի՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ և դարձավ երկու գոլի հեղինակ[13]: 2013 թվականի օգոստոսի 3-ին նա խփեց իր առաջին գավաթային գնդակը՝ «Կարսլուհերի» դեմ խաղում[14]:

«Ինտեր»Խմբագրել

2015 թվականի օգոստոսի 30-ին Պերիշիչը տեղափոխվել է միլանյան «Ինտեր»: Տրանսֆերը արժեցել է 16 միլիոն եվրո[15][16]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Պերիշիչը հանդես է եկել Խորվաթիայի Մ17, Մ19 և Մ21 հավաքականների կազմերում[17]: Խորվաթիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնության որակավորման փուլին և դարձել երկու գոլի հեղինակ։

Եվրո 2012Խմբագրել

2011 թվականի մարտի 26-ին Պերիշիչը իր դեբյուտն է նշել Խորվաթիայի հավաքականի կազմում՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում[18]:

 
Պերիշիչը ԱԱ 2014-ի Բրազիլիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ

ԱԱ 2014Խմբագրել

Իվան Պերիշիչը մասնակցել է ԱԱ 2014 որակավորման փուլերի 12 խաղերին և դարձել մեկ գոլի հեղինակ[19]: Մայիսի 30-ին նա ընդգրկվեց այն 30 ֆուտբոլիստների ցանկում ովքեր պետք է մասնակցեին առաջնությանը[20]: Պերիշիչը սկզբից մասնակցեց Բրազիլիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվեց 3:1 հաշվով[21]:

Եվրո 2016Խմբագրել

Եվրո 2016-ի ընտրական փուլի 6 խաղերում Պերիշիչը դարձավ 9 գոլի հեղինակ։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսելարե (վարձավճար) 2008–09 Յուպիլեր Լիգա 17 5 0 0 0 0 17 5
Բրյուգգե 2009–10 33 9 2 0 8 4 43 13
2010–11 37 22 1 0 8 0 46 22
Ընդհանուր 70 31 3 0 16 4 0 0 89 35
Բորուսիա Դորտմունդ 2011–12 Բունդեսլիգա 28 7 6 1 6 1 1 0 41 9
2012–13 14 2 3 1 5 0 1 0 23 3
Ընդհանուր 42 9 9 2 11 1 2 0 64 12
Վոլֆսբուրգ 2012–13 Բունդեսլիգա 11 2 0 0 11 2
2013–14 33 10 5 1 38 11
2014–15 24 5 2 1 9 1 35 7
2015–16 2 1 1 0 1 0 4 1
Ընդհանուր 70 18 8 2 9 1 1 0 88 21
Ինտեր Միլան 2015–16 Սերիա A 34 7 3 2 37 9
2016–17 36 11 1 0 5 0 42 11
2017–18 37 11 2 0 39 11
Ընդհանուր 107 29 6 2 5 0 0 0 118 31
Կարիերայի ընդհանուր 306 92 26 6 41 6 3 0 376 104

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 7 0
2012 11 1
2013 8 0
2014 9 7
2015 8 3
2016 12 5
2017 8 1
2018 5 1
Ընդհանուր 68 18

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 11, 2012 Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա   Բելգիա
1–0
1–1
ԱԱ 2014 Որակավորում
2. Մայիսի 31, 2014 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Մալի
1–0
2–1
Ընկերական խաղ
3.
2–0
4. Հունիսի 18, 2014 Արենա Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա   Կամերուն
2–0
4–0
ԱԱ 2014
5. Հունիսի 23, 2014 Արենա Պերնամբուկու, Ռեսիֆի, Բրազիլիա   Մեքսիկա
1–3
1–3
6. Հոկտեմբերի 13, 2014 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Ադրբեջան
2–0
6–0
Եվրո 2016 Որակավորում
7.
3–0
8. Նոյեմբերի 16, 2014 Սան Սիրո, Միլան, Իտալիա   Իտալիա
1–1
1–1
9. Մարտի 28, 2015 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Նորվեգիա
2–0
5–1
10. Հոկտեմբերի 10, 2015 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Բուլղարիա
1–0
3–0
11. Հոկտեմբերի 13, 2015 Ազգային մարզադաշտ, Տա-Քալի, Մալթա   Մալթա
1–0
1–0
12. Մարտի 23, 2016 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Իսրայել
1–0
2–0
Ընկերական խաղ
13. Հունիսի 4, 2016 Ռուեվիցա մարզադաշտ, Ռիեկա, Խորվաթիա   Սան Մարինո
6–0
10–0
14. Հունիսի 17, 2016 Ժոֆրուա Գիշար մարզադաշտ, Սենտ Էտիեն, Ֆրանսիա   Չեխիա
1–0
2–2
Եվրո 2016
15. Հունիսի 21, 2016 Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա   Իսպանիա
2–1
2–1
16. Հոկտեմբերի 6, 2016 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա  Կոսովո 5–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում
17. Նոյեմբերի 9, 2017 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Հունաստան 3–1 4–1
18. Հունիսի 8, 2018 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Սենեգալ
1–1
2–1
Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Բորուսիա Դորտմունդ
Վոլֆսբուրգ

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել