Դոնիել Մալեն (հոլ.՝ Donyell Malen; հունվարի 19, 1999(1999-01-19)[1], Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Դոնիել Մալեն
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1999(1999-01-19)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Wieringen, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 1,79 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Մալենը՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում
 
Մալենը՝ Նիդերլանդների պատանեկան հավաքականի կազմում

Մալենը մայրաքաղաքի «Այաքս» ակումբի սան է։ 2015 թվականին նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Դոնիելը ընտրեց Լոնդոնի «Արսենալը», քանի որ նրա կուռքերն էին Դենիս Բերգկամպը և Թիերի Անրին, ովքեր հանդես էին գալիս «զինագործների» կազմում։ Անգլիայում նա հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում և նույնիսկ մի քանի անգամ հայտնվել է առաջնության խաղերի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականի ամռանը Մալենը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով ՊՍՎ-ի հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար Դոնիելը սկսեց հանդես գալ «դուբլերի» թիմում։ Սեպտեմբերի 8-ին «Էյնդհովենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրստեդիվիզիում[2]։ 2018 թվականի սկզբին Մալենն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Փետրվարի 3-ին «Զվոլեի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լյուկ դե Յոնգին[3]։ Իր դեբյուտային մրցաշրջանում Մալենը դարձել Է Նիդեռլանդների չեմպիոն։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիտեսի» դեմ խաղում Դոնիելը «պենտա-տրիկ» է արել[4]։

2021 թվականի հուլիսի 27-ին Մալենը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2026 թվականը[5]։ Օգոստոսի 14-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում[6]։Սեպտեմբերի 28-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Դոնիելը խփեց իր առաջին գոլը «Բորուսիայի» կազմում[7]։ Պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել[8], պատասխան խաղում նա կրկին աչքի է ընկել, ինչպես նաև խաղարկության շրջանակներում գրավել է թուրքական «Բեշիկթաշի» դարպասը[9]։ Շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի 2021/2022 խաղարկությունում Մալենը գոլի հեղինակ է դարձել[10]։

2024 թվականի Չեմպիոնների լիգայի ՊՍՎ-ի դեմ խաղում նա դարձել է գոլի հեղինակ[11]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականին Նիդերլանդների պատանեկան հավաքականի կազմում Մալենը Բուլղարիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում Նա մասնակցել է Իռլանդիայի[12], Անգլիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[14]։

2016 թվականին Մալենը երկրորդ անգամ է մասնակցել Ադրբեջանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Իսպանիայի[15], Իտալիայի[16], Սերբիայի[17], Շվեդիայի[18] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[19]։

2019 թվականի սեպտեմբերի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Մալենը նորամուտը նշեց Հոլանդիայի հավաքականի կազմում[20]։ Այդ նույն խաղում նա խփեց իր նորամուտի գոլը ազգային թիմի կազմում։

2021 թվականին Մալենը մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել Է Ուկրաինայի[21], Ավստրիայի[22], Հյուսիսային Մակեդոնիայի[23] և Չեխիայի հավաքականների դեմ խաղերին[24]։

Գոլեր Նիդերլանդների հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. Սեպտեմբերի 6, 2019 Ֆոլքսպարկշտադիոն, Համբուրգ, Գերմանիա   Գերմանիա 2:3 2:4 Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում
02. Մարտի 30, 2021 Վիկտորիա, Ջիբրալթար   Ջիբրալթար 0:5 0:7 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
03. Սեպտեմբերի 7, 2021 Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ   Թուրքիա 6:0 6:1 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
04. Հոկտեմբերի 11, 2021 Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ   Ջիբրալթար 6:0 6:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
05. Հունիսի 14, 2023 Ֆեյենորդ, Ռոտերդամ, Նիդերլանդներ   Խորվաթիա 1:0 2:4 Ազգերի լիգա 2023
06. Մարտի 22, 2024 Յոհան Կրոյֆ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ   Շոտլանդիա 4:0 4:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ

խմբագրել

ՊՍՎ

Վիճակագրություն

խմբագրել
2024 թվականի մայիսի 18-ի դրությամբ
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակուբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Apps Goals Apps Goals Apps Goals Apps Goals Apps Goals
Յոնգ ՊՍՎ 2017–18 Առաջին բաժին 22 13 22 13
ՊՍՎ 2017–18 Էրեդիվիզի 4 0 0 0 0 0 4 0
2018–19 Էրեդիվիզի 31 10 2 0 8 1 1 0 42 11
2019–20 Էրեդիվիզի 14 11 0 0 10 6 1 0 25 17
2020–21 Էրեդիվիզի 32 19 3 1 10 7 45 27
Ընդհանուր 81 40 5 1 28 14 2 0 116 55
Բորուսիա Դորտմունդ 2021–22 Բունդեսլիգա 27 5 2 0 8 4 1 0 38 9
2022–23 Բունդեսլիգա 26 9 3 1 6 0 35 10
2023–24 Բունդեսլիգա 27 13 3 1 8 1 38 15
Ընդհանուր 80 27 8 2 22 5 1 0 111 34
Ընդհանուր կարիերայի ընթացքում 183 80 13 3 50 19 3 0 249 102

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. «Эйндховен VS. Йонг ПСВ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  3. «ПСВ VS. Зволле 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  4. «ПСВ VS. Витесс 5:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Мален перешел в дортмундскую «Боруссию»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Боруссия Дортмунд VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 5:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Боруссия Дортмунд VS. Спортинг Лиссабон 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Спортинг Лиссабон VS. Боруссия Дортмунд 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Боруссия Дортмунд VS. Бешикташ 5:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Рейнджерс VS. Боруссия Дортмунд 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «ПСВ VS. Боруссия Дортмунд 1:1» (անգլերեն). soccerway.com. 2024 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  12. «Ирландия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—05—07. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  13. «Нидерланды (до 17) VS. Англия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—05—10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  14. «Нидерланды (до 17) VS. Италия (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—05—13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  15. «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—06. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  16. «Италия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—09. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  17. «Сербия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  18. «Швеции (до 17) VS. Нидерланды (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  19. «Португалия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—05—18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  20. «Германия VS. Нидерланды 2:4» (անգլերեն). soccerway.com. 2019—09—06. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. «Нидерланды VS. Украина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  22. «Нидерланды VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. «Нидерланды VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.