Ռաֆայել Գերեյրու

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռաֆայել Ադելինու Ժոզե Գերեյրու (պորտ.՝ Raphaël Adelino José Guerreiro, դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1], Le Blanc-Mesnil), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբի պաշտպան։ Ծնվել է պորտուգալացի գաղթականի և ֆրանսուհու ընտանիքում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է։

Football pictogram.svg
Ռաֆայել Գերեյրու
ֆր.՝ Raphaël Guerreiro
Russia-Portugal CC2017 (9) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Ադելինու Գերեյրու Ժոզե
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Le Blanc-Mesnil
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2005—2008 Ֆրանսիա Կլերգոնտեն
2008—2012 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Ֆրանսիա Լորյան 102 (10)
2016— Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 0 (0)
Ազգային հավաքական
2013— Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 12 (0)
2014— Պորտուգալիա Պորտուգալիա 6 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Ակումբային կարիերաԽմբագրել

Գերեյրուն «Կան» ակումբի սանն է։ 2012 թվականի հուլիսի 27-ին «Գազելեկ» ակումբի դեմ խաղում նա դեբյուտել է Լիգա 2-ում[2]։ 2013 թվականի փետրվարի 8-ին «Սեդանի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Կանում»[3]։

Նույն թվականի ամռանը Գերեյրուն տեղափոխվեց «Լորյան»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 2,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 10-ին, «Լիլի» դեմ խաղում նա դեբյուտեց Լիգա 1-ում[4]։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում Ռաֆայելը խփեց իր առաջին գոլը «Լորյանում»[5]։

2016 թվականի հունիսի 16-ին Գերեյրուն «Բորուսիա Դորտմունդ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր[6], տրանֆերի արժեքը կազմեց 12 միլիոն եվրո (9.5 միլիոն ֆունտ)[7]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղում Գերեյրուն դեբյուտել է ազգային հավաքականում[8]: Այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռաֆայելը Չեխիայի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նվաճեց արծաթե մեդալներ։ Մրցաշարում նա խաղաց Անգլիայի[9], Իտալիայի[10], Գերմանիայի[11] և երկու անգամ Շվեդիայի դեմ խաղերում[12][13]։

ՁեռքբերումներԽմբագրել

Միջազգային

  Պորտուգալիա (Մ-20)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ 2015

  Պորտուգալիա

  •   Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն` 2016

Անձնական կյանքԽմբագրել

2014 թվականին Գերեյրուն հայտարարեց, որ երկրպագում է «Բենֆիկային», երազում է խաղալ «Ռեալ Մադրիդում», սիրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Газелек VS. Кан 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—07—27 
  3. «Кан VS. Седан 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—02—08 
  4. «Лилль VS. Лорьян 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—08—10 
  5. «Монако VS. Марсель 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-11-01 
  6. «Borussia Dortmund sign Raphaël Guerreiro»։ Borussia Dortmund։ 16 June 2016։ Վերցված է 16 June 2016 
  7. «Raphael Guerreiro to Borussia Dortmund: Latest transfer details, reaction, more»։ Bleacher Report։ 16 June 2016։ Վերցված է 16 June 2016 
  8. «Аргентина VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—11—18 
  9. «Англия (до 21) VS. Португалия (до 21) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-18 
  10. «Италия (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-21 
  11. «Португалия (до 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-27 
  12. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-24 
  13. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-30 

Արտաքին հղումներԽմբագրել