Անգլիայի ֆուտբոլային միություն

Անգլիայի ֆուտբոլային միություն (անգլերեն՝ The Football Association) - ստեղծվել է 1863-ին։ ՖԻՖԱ-ի անդամ՝ 1905-20, 1924-28 թթ. և 1946-ից։ Խոշորագույն մարզադաշտը՝ «Ուեմբլի»։

Անգլիայի ֆուտբոլային միության տարբերանշանը

Ազգային հավաքականը (մարզազգեստը՝ սպիտակ մարզաշապիկ, մուգ կապույտ վարտիք) 1966-ի աշխարհի, 1908 և 1912 թթ. օլիմպիական խաղերի չեմպիոն է, Եվրոպայի 1968-ի առաջնության 3-րդ մրցանակակիր։ Անգլիակամ ֆուտբոլին բնորոշ են աթլետիզմը, երկար փոխանցումները, գլխով հմուտ խաղը։ Առաջատար ակումբներն են «Մանչեսթր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Էվերթոնը», «Նոթինգհեմ Ֆորեսթը», «Ասթոն Վիլան», «Արսենալը», «Չելսին»։ Լավագույն խաղացողներից են Լաութոնը, Դրեյքը, Մեթյուզը, Ռայթը, Ֆիննեյը, Գրիվսը, Ռ.Չարլթոնը, Բենքսը, Մուրը, Հերսթը, Քիգանը, Շիլթոնը, Ֆրենսիսը, Լինեքերը, Գասկոյնը, Շիրերը, Բեքհեմը, Օուենը, Ռունին և այլք։ Լավագույն մարզիչներն են Չեմպենը, Բասբին, Ռամսեյը, Ռոբսոնը և այլք[1]։

Արտաքին հղում խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ 7.