Սերխիո Բուսկետս
Սերխիո Բուրգոս Բուսկետս (Կատալոներեն՝ Sergio Busquets i Burgos, հուլիսի 16, 1988[1][2][3][…], Սաբադել, Իսպանիա[4]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Նա Կարլես Բուսկետսի որդին է, վերջինս պաշտպանում էր Բարսելոնայի դարպասը 1990-ականներին։
Սերխիո Բուսկետս իսպ.՝ Sergio Busquets | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1988[1][2][3][…] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Սաբադել, Իսպանիա[4] | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Քաշ | 66 կիլոգրամ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
«Բարսելոնա»
խմբագրել2008 թվականի սեպտեմբերի 13-ին Լա Լիգայում Բուսկետսը նշում է իր դեբյուտը Սանտանդեր քաղաքի «Ռասինգ» ակումբի դեմ խաղով։ Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին շվեյցարական «Բազել»-ի դեմ խաղով, և այդ իսկ խաղում էլ Բուսկետսը խփում է իր առաջին գոլը «Բարսելոնա»յի կազմում, իսկ կատալոնացիները 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Իր երկրորդ գոլը Չեմպիոնների լիգայում Սերխիոն խփում է խմբային փուլի վերջին խաղում խաղալով դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ, որում «Բարսելոնան» դուրս էր եկել խաղալու պահեստային խաղացողներով։ 2009 թվականի մարտի 7-ին Սերխիոն խփում է իր առաջին գոլը Լա Լիգայում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ Բուսկետսը Բարսելոնայի կազմում իր առաջին մրցաշրջանում խաղացել է 24 խաղ Լա Լիգայում, 7 խաղ Իսպանիայի գավաթում և 8 խաղ Չեմպիոնների լիգայում։ Եվ առաջնության առաջին կեսում Սերխիոն ոչ շատ հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ, իսկ երկրորդ կեսում էլ ավելի հաճախ է սկսում հայտնվել մեկնարկային կազմում, առաջին իսկ րոպեից խաղացել է նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում բասկյան «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում (4:1) և Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2:0)։
Այդ մրցաշարից հետո Բուսկետսը համարվեց Լա Լիգայի 2008/2009 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։
Բացի դրանից, 2009 թվականին Սերխիոն դառնում է Բրավոյի Տիտղոսի հաղթող, պարգևատրվել է նաև Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակով։
2009/2010 մրցաշրջանում կատալոնացին աստիճանաբար դառնում է ակումբի առաջատար հենակետային պաշտպանը, տեղահանելով կոտդիվուարցի Յայա Տուրեին։ Լա Լիգայում նա խաղում է 33 խաղ, ևս 10 խաղ կատալոնացին անցկացնում է Չեմպիոնների լիգայում։ Ավելի մեծ դեր խաղալով Բուսկետսը ակումբին օգնում է նվաճել մրցաշրջանում հնարավոր բոլոր 6 տիտղոսները, մասնավորապես հենց ինքն է կարողանում 2009 թվականի աշխարհի ակումբային մրցաշրջանի կիսաեզրափակչում մեքսիկական «Ատլանտե» ակումբի դեմ խաղում գոլ խփել, երբ իր թիմը հանդիպման ընթացքում զիջում էր մրցակցին։
2010/11 մրցաշրջանում իր միակ և առաջին գոլը Բուսկետսը խփել է «Ատլետիկ Բիլբաո»յի դարպասին, իսկ խաղը ավարտվեց կատալոնացինների հաղթանակով 3:1 հաշվով։
2010 և 2011 թվականներին L'Équipe վարկածով մտնում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։
2011/12 մրցաշարում իր առաջին գոլը խփում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում խաղալով անգլիական «Չելսի»ի դեմ։ Իսկ մրցաշրջանի երկրորդ գնդակը Սերխիոն խփում է վերջում, 38-րդ տուրում, իսպանիայի առաջնությունում «Ռեալ Բետիս»-ի դեմ խաղում, որը վերջանում է 2:2 հաշվով։
2013 թվականի հունիսի 16-ին, խաղացողի ծննդյան օրը, պաշտոնապես հայտարարվեց ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին, մինչև 2018 թվականը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո։
2014/15 մրցաշրջանում Սերխիոն իր խաղային համարը 16-ից փոխում է և դարձնում է 5։ Ընդ որում, երբ ակումբից հեռացավ և իր ֆուտբոլային կարիերան ավարտեց Կառլես Պույոլը և «Բարսելոնան» լքեց Վիկտոր Վալդեսը, Սերխիոն դարձավ ակումբի չորրորդ ավագը` Չավիից, Ինիեստայից և Լիոնել Մեսսիից հետո։
2015/2016 մրցաշրջանի սկսվելուց առաջ դառնում է «Բարսա»յի երկրորդ փոխավագը Լիոնել Մեսսիից հետո։
Ազգային հավաքական
խմբագրել2009 թվականի ապրիլի 2-ին Բուսկետը իր դեբյուտն է նշում ազգային թիմում, երկրորդ խաղակեսի ժամանակ փոխարինելով Դավիդ Սիլվային, Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, խաղը ավարտվում է իսպանացինների 2:1 հաշվով հաղթանակով։
2010 թվականի հուլիսին Բուսկետսը Իսպանիայի հավաքականի հետ միասին դառնում է աշխարհի չեմպիոն, հաղթելով ՀԱՀ-ի հարկի տակ բոլոր 7 խաղերում։
2012 թվականին Սերխիոն դառնում է Եվրոպայի չեմպիոն և մտնում է ՈՒԵՖԱ-ի վարկածով առաջնության խորհրդանշական հավաքականում։
2014 թվականի սեպտեմբերի 8-ին Բուսկետսը հարվածեց իր առաջին գոլը հավաքականի կազմում, Եվրոպայի առաջնության ժամանակ` Մակեդոնիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ իսպանացիների։ Երկրորդ գոլը հարվածել է նույն մրցաշարում, նոյեմբերի 15-ին` Բելառուսի դեմ խաղում։ Իսպանացիները այդ խաղում հաղթեցին 3:0 հաշվով։
2017 թվականի հոկտեմբերի 9-ին Սերխիոն անց կացրեց իր հարյուրերորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում, Իսրայելի դեմ խաղում, որն ավարտվեց 1:0` իսպանացիների հաղթանակով։
Անձնական կյանքը
խմբագրել2014 թվականին Սերխիոն սկսել հանդիպել Ելենա Գալերայի հետ,2016 թվականին նրանք ունեցան որդի` Էնցոն։
Բուսկետսը ձախ ձեռքի վրա ունի արաբերեն դաջվախք, որը նվիրված է իր պապիկին, ում հետ նա շատ մոտ էր։
Խաղերի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Կոպա դել Ռեյ | Եվրոպագավաթներ | Այլն | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա Բ | 2007–08 | 30 | 1 | — | 30 | 1 | |||||
2008–09 | 2 | 0 | — | 2 | 0 | ||||||
Արդյունք | 32 | 1 | — | 32 | 1 | ||||||
Բարսելոնա | 2008–09 | 24 | 1 | 9 | 0 | 8[7] | 2 | — | 41 | 3 | |
2009–10 | 33 | 0 | 4 | 0 | 11[8] | 0 | 4[9] | 1 | 52 | 1 | |
2010–11 | 28 | 1 | 5 | 0 | 12[7] | 0 | 1[10] | 0 | 46 | 1 | |
2011–12 | 31 | 1 | 8 | 0 | 11[11] | 1 | 2[12] | 0 | 52 | 2 | |
2012–13 | 31 | 1 | 4 | 0 | 8[7] | 0 | 2[10] | 0 | 45 | 1 | |
2013–14 | 32 | 1 | 5 | 1 | 9[7] | 1 | 2[10] | 0 | 48 | 3 | |
2014–15 | 33 | 1 | 4 | 0 | 10[7] | 0 | — | 47 | 1 | ||
2015–16 | 20 | 0 | 4 | 0 | 5[7] | 0 | 4 | 0 | 33 | 0 | |
Արդյունք | 232 | 6 | 43 | 1 | 74 | 4 | 15 | 1 | 364 | 12 | |
Կարիերային արդյունք | 264 | 7 | 43 | 1 | 74 | 4 | 15 | 1 | 396 | 13 |
Խաղերը և գոլերը հավաքականի կազմում
խմբագրել- 2013 թվականի մարտի 22-ի դրությամբ
Արդյունքում։ 55 խաղ / 0 գոլ; 45 հաղթանալ, 5 ոչ ոքի, 5 պարտություն.
Պարգևներ
խմբագրելԹիմային
- Իսպանիայի չեմպիոն (5)։ 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15
- Իսպանիայի գավաթի հաղթող (3)։ 2008/09, 2011/12, 2014/15
- Իսպանիայի սուպեր գավաթի հաղթող (4)։ 2009, 2010, 2011, 2013
- Չեմպիոնների լիգայի հաղթող (3)։ 2008/09, 2010/11, 2014/15
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (3)։ 2009, 2011, 2015
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող (3)։ 2009, 2011, 2015
- Արդյունք։ 21 տիտղոս
- Աշխարհի չեմպիոն։ 2010
- Եվրոպայի չեմիպոն։ 2012
- Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակակիր. 2009
- Կոնֆեդերացիայի գավաթի արծաթե մեդալակակիր. 2013
- Արդյունք։ 2 տիտղոս
Աղբյուրներ
խմբագրել- Էջը «Բարսելոնա» պաշտոնական կայքում(անգլ.)
- Սերխիո Բուսկետս։ «Միայն սկիզբն է» Արխիվացված 2010-01-07 Wayback Machine
- Էջը Barca.am-ում Արխիվացված 2016-02-29 Wayback Machine(հայ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.transfermarkt.co.uk/sergio-busquets/leistungsdaten/spieler/65230
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.com/sergio-busquets/leistungsdaten/spieler/65230
- ↑ Official site statistics
- ↑ «Busquets». Soccerway. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 All appearances in UEFA Champions League
- ↑ Ten appearances in UEFA Champions League, one appearance in UEFA Super Cup
- ↑ Two appearances in Supercopa de España, two appearances and one goal in FIFA Club World Cup
- ↑ 10,0 10,1 10,2 Appearances in Supercopa de España
- ↑ Ten appearances in UEFA Champions League, one appearance in UEFA Super Cup
- ↑ one appearance in Supercopa de España, one appearance in FIFA Club World Cup
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Բուսկետս» հոդվածին։ |