Լուիս Շաուբ (գերմ.՝ Louis Schaub, դեկտեմբերի 29, 1994(1994-12-29)[1][2][3], Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Քյոլն» ֆուտբոլային ակումբի և Ավստրիայի հավաքականի հարձակվող։

Լուիս Շաուբ
գերմ.՝ Louis Schaub
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1994(1994-12-29)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լուիսը ծնվել է ավստրիացու և գերմանացու ընտանիքում[4]։ Նրա հայրը` Ֆրեդը, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Փոքր քույրը նույնպես զբաղվում է ֆուտբոլով[5]։

Ակումբային կարերիա խմբագրել

Շաուբը Ռապիդ Վիեննա ֆուտբոլային ակումբի սան է։ Օգոստոսի 18-ին «Շտուրմ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2013 թվականի մայիսի 26-ին «Ռիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուիսը դուբլի հեղինակ է դարձել` իր առաջին գոլերը խփելով մայրաքաղաքային թիմի կազմում[7]։ Երկու անգամ նա օգնել է «Ռապիդ» ակումբին` երկրորդ տեղը գրավել առաջնությունում։

2015 թվականի ամռանը Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերում Ամստերդամի «Այաքս» և Դոնեցկի «Շախտյոր Դոնեցկ» ակումբների հետ հանդիպումների ժամանակ Շաուբը երեք գոլ է խփել[7]։

2016 թվականին Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակական «Տրենչին» ակումբի հետ հանդիպման ժամանակ Լուիսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել[8]։ Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի լիգայում իտալական «Սասուոլո» ակումբի դեմ խաղում նա գոլ է խփել[9]։

2018 թվականի մայիսի 16-ին Շաուբը 4-ամյա պայմանագիր է ստորագրել գերմանական Քյոլն ֆուտբոլային ակումբի հետ[10]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Օգոստոսի 4-ին «Բոխում» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[11]։ Սեպտեմբերի 21-ին «Զանդխաուզեն» ակումբի դեմ խաղում Լուիսն իր առաջին գոլն է խփել «Քյոլն» ակումբի կազմում[12]։

Միջազգային կարերիա խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 6-ին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուելսի հավաքականի դեմ խաղում Շաուբը իր նորամուտն է նշել Ավստիայի հավաքականի կազմում` երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկո Արնաուտովիչին[13]։ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 2018 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Լուիսն իր առաջին գոլն է խփել ազգային թիմում[14]։

Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2017 թվական, սեպտեմբերի 5 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա   Վրաստան 1:1 1:1 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
02. 2017 թվական, հոկտեմբերի 6 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա   Սերբիա 3:2 3:2 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
03. 2017 թվական, հոկտեմբերի 9 Զիմբրու, Քիշնև, Մոլդովա   Մոլդովա 0:1 0:1 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
04. 2017 թվական, նոյեմբերի 14 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա   Ուրուգվայ 2:1 2:1 ընկերական խաղ
05. 2018 թվական, մարտի 27 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ   Լյուքսեմբուրգ 0:4 0:4 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. tb (2013 թ․ սեպտեմբերի 13). «Koller hat Louis Schaub im Auge». Fuldaer Zeitung (գերմաներեն). Verlag Parzeller GmbH & Co. KG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  5. «Europe's footballing brothers and sisters». UEFA. 2017 թ․ փետրվարի 9.
  6. «Рапид Вена VS. Штурм 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 18.
  7. 7,0 7,1 «Рапид Вена VS. Рид 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 26.
  8. «Тренчин VS. Рапид Вена 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 18.
  9. «Рапид Вена VS. Сассуоло 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 20.
  10. Луис Шауб стал игроком "Кельна"
  11. «Бохум VS. Кёльн 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 4.
  12. «Зандхаузен VS. Кёльн 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 21.
  13. «Австрия VS. Уэльс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 16.
  14. «Австрия VS. Грузия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Շաուբ» հոդվածին։