Հարի Մագուայր
Հարի Մագուայր (անգլ.՝ Harry Maguire, մարտի 5, 1993[1][2], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Մագուայրը Անգլիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jacob Harry Maguire | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 194 սմ | ||
Քաշ | 100 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
Շեֆիլդ Յունայթեդ | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2014 | Շեֆիլդ Յունայթեդ | 134 | (9) |
2014-2017 | Հալ Սիթի | 54 | (2) |
2015 | → Ուիգան Ատլետիկ | 16 | (1) |
2017-2019 | Լեսթեր Սիթի | 69 | (5) |
2019-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Անգլիա Մ21 | 1 | (0) |
2017-ներկա | Անգլիա | 20 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՇեֆիլդ Յունայթեդ
խմբագրելՄագուայրը Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի ապրիլի 12-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[4]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[5]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց ևս 4 հանդիպում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը դուրս մնաց Չեմպիոնշիպից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Օլդհեմ Ատլետիկի դեմ խաղում[6]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և հոկտեմբերին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[7]։ Այս մրցաշրջանում նա շարունակեց ցուցադրել հիանալի խաղ, ինչի շնորհիվ ճանաչվեց 2012 թվականի Շեֆիլդի տարվա լավագույն ֆուտբոլիստ, տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ ընդգրկվեց 2011-12 մրցաշրջանի Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում[8]։ 2012-13 և 2013-14 մրցաշրջաններում նույնպես անգլիացին ճանաչվեց Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Լիգա Մեկի տարվա խորհրդանշական հավաքականում։ Շեֆիլդի կազմում Մագուայրը անցկացրեց 166 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հալ Սիթի
խմբագրել2014 թվականի հուլիսի 29-ին Մագուայրը 3 տարվա պայմանագիր կնքեց Հալ Սիթիի հետ[9]։ Իր դեբյուտը Հալի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Լոկերենի դեմ խաղում[10]։ 2015 թվականի փետրվարի 10-ին նա 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[11]։ Ուիգանի կազմում անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015-16 մրցաշրջանում Հալը Մագուայրի հետ նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ Հալ Սիթիի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[12][13]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[14][15]։ Հալ Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Լեսթեր Սիթի
խմբագրել2017 թվականի հունիսի 15-ին Մագուայրը 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 17 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Արսենալի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[22]։ 2017-18 մրցաշրջանում Մագուայրը անցկացրեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները թիմի մեկնարկային կազմում[23]՝ բաց չթողելով ոչ մի րոպե և ճանաչվելով Լեսթերի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24]։
2018 թվականի օգոստոսի 25-ին Մագուայրը գոլի հեղինակ դարձավ Սաութհեմփթոնի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[25]։ Սեպտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[26][27][28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 18-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին Մագուայրը գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31][32]։ Մարտի 16-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Բարնլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 4-րդ րոպեին[33][34]։ Լեսթեր Սիթիի կազմում Մագուայրը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։
Մանչեսթեր Յունայթեդ
խմբագրել2019 թվականի օգոստոսի 5-ին Մագուայրը 6 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 80 միլիոն ֆունտ ստերլինգ[40]՝ դարձնելով անգլիացուն ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը[41][42][43]։
Միջազգային կարիերա
խմբագրելՄագուայրը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական 2012 թվականի նոյեմբերին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրեց միայն 1 հանդիպում՝ նոյեմբերի 13-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում[44][45]։ Անգլիայի ազգային հավաքական Մագուայրը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 24-ին՝ Մալթայի և Սլովակիայի դեմ խաղերի համար[46][47][48]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 8-ին՝ Լիտվայի դեմ խաղում[49][50]։
2018 թվականի մայիսի 16-ին Մագուայրը Գարեթ Սաութգեյթի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[51][52][53]։ Առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[54]։ Հունիսի 18-ին Մագուայրը գոլային փոխանցում տվեց Հարի Քեյնին խմբային փուլի Թունիսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[55][56]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց հուլիսի 7-ին՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Շվեդիայի դեմ խաղում[57][58]։ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում[59][60]՝՝ երրորդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[61][62]։
2019 թվականի հունիսին Մագուայրը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[63][64][65], իսկ Անգլիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[66][67][68]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Յունայթեդ | 2010–11 | Չեմպիոնշիպ | 5 | 0 | 0 | 0 | — | — | 5 | 0 | ||
2011–12 | Լիգա Մեկ | 44 | 1 | 4 | 0 | 8 | 0 | 56 | 1 | |||
2012–13 | 44 | 3 | 4 | 0 | 5 | 2 | 53 | 5 | ||||
2013–14 | 41 | 5 | 8 | 1 | 3 | 0 | 52 | 6 | ||||
Ընդհանուր | 134 | 9 | 16 | 1 | 0 | 0 | 16 | 2 | 166 | 12 | ||
Հալ Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 |
2015–16 | Չեմպիոնշիպ | 22 | 0 | 4 | 0 | — | 7 | 0 | 33 | 0 | ||
2016–17 | Պրեմիեր Լիգա | 29 | 2 | 1 | 0 | 6 | 1 | 36 | 3 | |||
Ընդհանուր | 54 | 2 | 6 | 0 | 1 | 0 | 14 | 1 | 75 | 3 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) | 2014–15 | Չեմպիոնշիպ | 16 | 1 | — | — | — | 16 | 1 | |||
Լեսթեր Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 38 | 2 | 3 | 0 | 3 | 0 | 44 | 2 | ||
2018–19 | 31 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 32 | 3 | ||||
Ընդհանուր | 69 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 76 | 5 | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 273 | 17 | 25 | 1 | 1 | 0 | 34 | 3 | 333 | 21 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[69]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
2018 | 13 | 1 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 20 | 1 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հուլիսի 7, 2018 | Սամարա Արենա, Սամարա, Ռուսաստան | Շվեդիա | 1–0 | 2–0 | Աշխարհի առաջնություն 2018 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելՀալ Սիթի
- Չեմպիոնշիպի փլեյ օֆֆ. 2015–16[70]
Միջազգային
խմբագրելԱնգլիա
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. երրորդ տեղ. 2018–19[66]
Անհատական
խմբագրել- ՊՖԱ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2011–12 Լիգա Մեկ[8], 2012–13 Լիգա Մեկ[71], 2013–14 Լիգա Մեկ[72]
- Անգլիայի առաջնությունների ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. օգոստոս 2011[73]
- Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2011–12[74], 2012–13[71], 2013–14[75]
- Շեֆիլդ Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2011–12[74]
- Հալ Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[76]
- Լեսթեր Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2017–18[24]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Harry_Maguire
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «England - H. Maguire - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Sheffield United - Cardiff City, Apr 12, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Sheffield United | Match | Report | 12 April 2011, Sheff Utd 0 - 2 Cardiff City». 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Oldham Athletic - Sheffield United, Aug 6, 2011 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Sheffield United | News | Latest News | Latest News | Long-term deal for Harry». 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 8,0 8,1 «PFA League 1 team announced». archive.is. 2013 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Tigers Complete Maguire And Robertson Deals». 2014 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «KSC Lokeren - Hull City, Aug 21, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Harry Maguire: Wigan Athletic sign Hull City defender on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Bristol City - Hull City, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Bristol City 1-2 Hull City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Hull City - Middlesbrough FC, Apr 5, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Hull City 4-2 Middlesbrough». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Harry Maguire joins Leicester on a five-year contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Leicester City Sign Harry Maguire» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Harry Maguire: Leicester City sign Hull City defender in £17m deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ sport, Guardian (2017 թ․ հունիսի 15). «Harry Maguire completes Leicester City transfer from Hull». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Arsenal FC - Leicester City, Aug 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Leicester City - Brighton & Hove Albion, Aug 19, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Leicester City - Manchester United, Dec 23, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Harry Maguire | Football Stats | Leicester City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 24,0 24,1 «Maguire Bags A Brace Of Awards At End Of Season Dinner». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Southampton FC - Leicester City, Aug 25, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Harry Maguire: Leicester City defender signs new contract» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Fifield, Dominic (2018 թ․ սեպտեմբերի 10). «Harry Maguire commits future to Leicester by signing five-year deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ AS, Diario (2018 թ․ սեպտեմբերի 9). «Premier League | Harry Maguire signs new five-year Leicester deal». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Leicester City - Manchester City, Dec 18, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Manchester City win on penalties over Leicester City, advance to Carabao Cup semifinal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Liverpool FC - Leicester City, Jan 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Liverpool miss chance to pull clear as Harry Maguire grabs point for Leicester». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Whalley, Mike (2019 թ․ մարտի 16). «Leicester survive 86 minutes with 10 men before Wes Morgan's late header downs Burnley». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Harry Maguire To Join Manchester United For Club-Record Fee». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Skinner, Adam (2019 թ․ օգոստոսի 5). «Leicester pay emotional tribute to Harry Maguire after Man Utd transfer». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Maguire signs for United». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Hunter, Andy (2019 թ․ օգոստոսի 5). «Harry Maguire joins Manchester United as world's most expensive defender». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Man Utd sign Maguire in record fee for defender». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Manchester United sign Harry Maguire: Red Devils complete world-record £80m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Harry Maguire: Man Utd sign Leicester defender for world record £80m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Harry Maguire: Manchester United pay Leicester world-record fee for a defender». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Man Utd confirm record-breaking £80m signing of Harry Maguire from Leicester». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «England U21 - Northern Ireland U21, Nov 13, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Harry makes England bow - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «GARETH SOUTHGATE PICKS SQUAD FOR MALTA & SLOVAKIA QUALIFIERS». www.thefa.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «England: Nathaniel Chalobah and Harry Maguire in squad for World Cup qualifiers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Harry Maguire and Nathaniel Chalobah called up to England squad for first time». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 24. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Lithuania - England, Oct 8, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Lithuania 0-1 England». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Harry MAGUIRE - Harry Maguire - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Tunisia - England, Jun 18, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Tunisia 1-2 England: Harry Kane's late goal secures World Cup win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Sweden - England, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «England beat Sweden to reach first World Cup semi-final in 28 years». The Observer (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 7. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Association, The Football. «The 23-man England squad for June's UEFA Nations League Finals has been confirmed». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «England confirm final squad for Nations League finals». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 66,0 66,1 UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Penalty joy for England as they clinch UEFA Nations League bronze». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 69,0 69,1 «Harry Maguire». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Hull City 1-0 Sheffield Wednesday». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 71,0 71,1 «Awards double for Harry - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Blades' Maguire in PFA team». Eurosport Asia. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Maguire scoops League award». archive.is. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 74,0 74,1 «Harry's a star at End of Season awards». 2016 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Clean sweep for Harry - News - Sheffield United» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Maguire: Personal Accolades Will Mean Very Little If We Don't Survive | Hull City Tigers». Hull City Tigers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մագուայրի պաշտոնական Տվիտերի էջը
- Մագուայրի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մագուայրը transfermarkt-ում
- Մագուայրը soccerbase.com-ում
- Մագուայրը WhoScored.com կայքում
- Մագուայրը Լեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Մագուայրը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Մագուայրը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մագուայրը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Մագուայրը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Մագուայր» հոդվածին։ |