Մարտին Դուբրավկա (սլովակ.՝ Martin Dúbravka, հունվարի 15, 1989(1989-01-15)[1][2], Ժիլինա, Չեխոսլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի դարպասապահ: Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020, 2024

Մարտին Դուբրավկա
սլովակ.՝ Martin Dúbravka
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1989(1989-01-15)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Ժիլինա, Չեխոսլովակիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆուտբոլիստի նորամուտը «Ժիլինայի» կազմում կայացել է «Դուբնիցայի» դեմ տնային խաղում 2009 թվականի մայիսի 26-ին։ Հաջորդ մրցաշրջանում նա 26 հանդիպում է անցկացրել Ցորգոն լիգայում, իսկ մրցաշրջանի վերջում թիմի հետ դարձել չեմպիոն։ Դարձել է «Ժիլինայի» առաջին դարպասապահը Դուշան Պերնիշի հեռանալուց հետո։ Չեմպիոնների լիգայում մասնակցել է խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներին։ Փլեյ-օֆֆ փուլում Պրահայի «Սպարտայից» ոչ մի գնդակ բաց չի թողել։

2016 թվականի հուլիսին տեղափոխվել է Լիբերեցի «Սլովան»[4]: Դրանից մեկ տարի անց Դուբրավկան դարձել է Պրահայի «Սպարտայի» ֆուտբոլիստ։

Հունվարի 31-ին Պրահայի «Սպարտան» դարպասապահին վարձավճարով ուղարկել է «Նյուքասլ Յունայթեդ», որը մրցաշրջանի ավարտից հետո գնել է Դուբրավկային[5]՝ նրա հետ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականը։

2022 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստը վարձավճարով միացել է «Մանչեսթեր Յունայթեդին»[6]: Շուտով ֆուտբոլիստն իր համար ընտրել է «31» խաղային համարը ակումբում[7]: Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի նոյեմբերի 10-ին «Աստոն Վիլլայի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[8]: 2023 թվականի հունվարի 1-ից հետ է կանչվել վարձակալությունից ։

Չնայած վարձակալությունից վերադառնալուն, 2023 թվականի փետրվարին նա դարձել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը եզրափակչում հաղթել է հենց «Նյուքասլին», քանի որ այս մրցաշարում երկու հանդիպում էր անցկացրել մանկունիացիների կազմում[9]:

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Սլովակիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Հիմնական հավաքական առաջին անգամ հրավիրվել է Իռլանդիայի դեմ խաղի համար։ Սակայն այդ խաղում Դուբրավկան խաղադաշտ դուրս չի եկել։

Անձնական կյանք

խմբագրել

2021 թվականի մարտին ծնվել է Դուբրավկայի և Լյուսիայի[10] առաջնեկը։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Ժիլինա»
  • Սլովակիայի չեմպիոն (2) - 2009/10, 2011/12
  • Սլովակիայի Սուպերգավաթակիր - 2010
«Մանչեսթեր Յունայթեդ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/martin-dubravka/erfolge/spieler/74960
  4. «Liberec ulovil brankáře Dúbravku. Zachytá si už proti vídeňské Admiře?» (չեխերեն). idnes.cz. Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին. Վերցված է 2016-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Официально: «Ньюкасл» выкупил Мартина Дубравку». Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2018-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Transfer news: Dubravka joins on loan». manutd.com (անգլերեն). 2022-09-01. Արխիվացված է օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Antony and Dubravka shirt numbers revealed». manutd.com (անգլերեն). 2022-09-03. Արխիվացված է օրիգինալից 2022-09-03-ին. Վերցված է 2022-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Carabao Cup: Man Utd 4-2 Aston Villa: Hosts earn win after frantic second half». bbc.com (անգլերեն). 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-19-ին. Վերցված է 2022-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Михаил Рождественский. «Роналду получит медаль ни за что? У его бывшего партнёра по «МЮ» ситуация ещё комичнее». Արխիվացված է օրիգինալից 2023-03-02-ին. Վերցված է 2023-03-02-ին.
  10. «Dúbravka has a canine companion as he recovers from knee injury». Newcastle United Football Club (անգլերեն). 2020-03-23. Արխիվացված է օրիգինալից 2022-11-12-ին. Վերցված է 2023-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել