Հաքան Չալհանօղլու

գերմանացի ֆուտբոլիստ

Հաքան Չալհանoղլու (թուրքերեն՝ Hakan Çalhanoğlu, փետրվարի 8, 1994, Մանհեյմ, Գերմանիա), թուրք ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։

Հական Չալհանօղլու
թուրքերեն՝ Hakan Çalhanoğlu[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հական Չալհանողլու
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը  Թուրքիա և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1994(1994-02-08)[2][3][4] (30 տարեկան)
Ծննդավայր Մանհեյմ, Գերմանիա
Հասակ 177 սմ
Քաշ 61 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր 04
Համար 10

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Չալհանoղլուն սկսել է ֆուտբոլ խաղալ Մանհեյմի երիտասարդական թիմերում՝ «Տուրանսպորում» և «Պոլիցայում»։ 7 տարեկանում նա դարձավ «Վալյդհոֆ» ակադեմիայի խաղացող[5]։ 2009 թվականի ամռանը Չալհանօղլուն տեղափոխվեց «Կարլսրուե»։ 2011-12 մրցաշրջանում երիտասարդական թիմում իր խաղի շնորհիվ նա առաջին թիմի մարզիչ Յորնա Անդերսենի ուշադրությունը գրավեց, ով երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրեց հիմնական կազմ։ 2012 թվականի փետրվարի 2-ին Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում «Էրցգեբիրգե Աուեի» դեմ տնային խաղում իր դեբյուտը նշեց՝ խաղալով 79 րոպե և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30[6]։ Մինչ 2012-13 մրցաշրջանի մեկնարկը Չալհանօղլուն ստացավ 10 համարը։ 2012 թվականի հուլիսի 21-ին «Հեյդենհեյմի» դեմ արտագնա խաղում (2։2) նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

2012 թվականի օգոստոսի 14-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Համբուրգ»։ Նա պայմանագիր կնքեց մինչև 2016 թիվը և 1 տարի վարձավճարով հետ հանձնվեց «Կարլսրուեին»[7]։ Հինգ օր հետո Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում խաղաց «Համբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում և իր թիմին օգնեց հաղթանակի հասնել (4։2)՝ 1 գոլային փոխանցում կատարելով[8]։ 2012-13 մրցաշրջանում նա խփել է 17 գոլ 36 խաղում և դառնալով առաջնության 4-րդ ռմբարկուն, օգնեց «Կարլսրուեին» դուրս գալ 2-րդ Բունդեսլիգա։ Ինչպես նաև նա ճանաչվեց 3-րդ լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողը[9]։

Մինչ 2013/14 մրցաշրջանի սկիզբը Չալհանօղլուն վերադարձավ «Համբուրգ» և ստացավ 9 համարը։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում «Շոտտայի» դեմ խաղում (4։0) նա դեբյուտը նշեց «դինոզավրերի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 77-րդ րոպեին[10]։ 1 շաբաթ անց Չալհանօղլուն Բունդեսլիգայում իր դեբյուտը նշեց «Շալկեի» դեմ արտագնա խաղում (3։3)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[11]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ տնային խաղում (4։0) նա իր առաջին 2 գոլերը խփեց Բունդեսլիգայում։ 2014 թվականի փետրվարի 5-ին Չալհանօղլուն երկարաձգեց «Համբուրգ» հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը[12]։

2014 թվականի հուլիսի 4-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով պայմանագիր մինչև 2019 թվականը[13]։

Ազգային հավաքական խմբագրել

Չալհանօղլուն խաղացել է Թուրքիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում։ 2013 թվականին Թուրքիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ երիտասարդական թիմերի միջև։ 3-րդ տուրի ավստրալիացիների դեմ խաղում (2։1) նա գոլ խփեց, որն օգնեց իր հավաքականին դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Միայն թե թուրքերը պարտվեցին ֆրանսիայի հավաքականին (1։4) և դուրս թռան առաջնությունից։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Չալհանօղլուն իր դեբյուտը նշեց Թուրքիայի հավաքականում։ Նա 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի Անդորրայի հավաքականի դեմ խաղում (5։0)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hurriyet.com.tr/sporarena/italyanlar-hakan-calhanoglunu-duyurdu-imzayi-atiyor-41772906
  2. http://www.transfermarkt.co.uk/hakan-calhanoglu/nationalmannschaft/spieler/126414
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Waldhof vertraut seinem Tafelsilber — morgenweb.de
  6. «KSC verlängert mit Hakan Calhanoglu — KSC.de». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Der HSV verpflichtet Hakan Calhanoglu — HSV.de». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  8. Alibaz macht's mit Gefühl, Stoll mit Wucht — kicker.de
  9. Krönung einer atemberaubenden Saison: Calhanoglu ist Spieler des Jahres — Fussball.de
  10. Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß — kicker.de
  11. Joker Szalai nutzt Adlers Patzer — kicker.de
  12. «HSV verlängert mit Calhanoglu bis 2018». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  13. «Calhanoglu wechselt zu Bayer 04». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքան Չալհանօղլու» հոդվածին։