Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (գեր.՝ Weißrussland Fußball-Nationalmannschaft) ներկայացնում է Բելգիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Բելգիան համարվում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներից մեկը։ «Քինգ Բոդուեն» արենան Բելգիայի պատմական մարզադաշտն է, որն էլ կառուցվել է XIX-XX դարերում։ 1904 թ. Բելգիայի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգայնացված հանդիպումը՝ Բրյուսելում մրցելով Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ։ Խաղը ավարտվեց 3-3 հաշվով։ Ամենամեծ հաշվով հաղթանակը Բելգիայի հավաքականը նշել է 1994 թվականի հունիսի 4-ին և 2001 թվականի փետրվարին։ Առաջինը հաղթել է Զամբիային ինը-զրո հաշվով, իսկ հաջորդը Սան-Մարինո քաղաք-պետության հավաքականին 10-1 հաշվով։ Ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Թագավորական Անգլիայի դեմ խաղում։ Խաղը տեղի է ունեցել 1909 թվականի ապրիլի 27-ին։ Այդ խաղում անգլիացիները հաղթել են 11-2 հաշվով։ Բելգիայի Ֆուտբոլի ազգային հավաքականը 12 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին՝ 1930 թվականից սկսված, իսկ Եվրոպայի առաջնությանը՝ 4 անգամ։ Աշխարհի առաջնությունների ամենամեծ նվաճումը ունեցել է 1986 թ. Մեքսիկայում անցկացվող առաջնության ժամանակ՝ գրավելով 4-րդ տեղը։

Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական
ֆր.՝ équipe de Belgique de football, հոլ.՝ Belgisch voetbalelftal և գերմ.՝ belgische Fußballnationalmannschaft
Ֆուտբոլային միության պատկերանիշը
Ստեղծման տարեթիվ1904
ՄիությունԲՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՄարկ Վիլմոտս
Թիմի ավագՎենսան Կոմպանի
Ամենաշատ խաղերՅան Կուլեմանս (96)
ՌմբարկուՊաուլ վան Հիմսթ, Բեռնարդ Վորհոֆ (30)
Հիմնական մարզադաշտKing Baudouin Stadium?
ՖԻՖԱ կոդBEL
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Կայքbelgianfootball.be
 Belgium national association football team Վիքիպահեստում

Մարզչական կազմը խմբագրել

Հավաքականի կազմ խմբագրել

Կազմը հայտավորված է 2014 թ. աշխարհի առաջնությանը։

Ներկա կազմ խմբագրել

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Տիբո Կուրտուա մայիսի 11, 1992 (31 տարեկան)   Ատլետիկո Մադրիդ
12 Սիմոն Մինյոլե մարտի 6, 1988 (36 տարեկան)   Լիվերպուլ
13 Սեմմի Բոսյուտ օգոստոսի 11, 1985 (38 տարեկան)   Զյուլտե-Վարեգեմ
Պաշտպաններ
2 Տոբի Ալդերվեյրելդ մարտի 2, 1989 (35 տարեկան)   Ատլետիկո Մադրիդ
3 Թոմաս Վերմալեն նոյեմբերի 14, 1985 (38 տարեկան)   Արսենալ
4 Վենսան Կոմպանի (ա) ապրիլի 10, 1986 (37 տարեկան)   Մանչեսթեր Սիթի
5 Յան Վերտոնգեն ապրիլի 24, 1987 (36 տարեկան)   Տոտենհեմ Հոտսպուր
15 Դանիել Վան Բյույտեն փետրվարի 07, 1978 (46 տարեկան)   Բավարիա Մյունխեն
18 Նիկոլաս Լոմբերտս մարտի 20, 1985 (38 տարեկան)   Զենիթ Սանկտ Պետերբուրգ
21 Անտոնի Վան դեն Բորե հոկտեմբերի 24, 1987 (36 տարեկան)   Անդերլեխտ
23 Լորան Սիման օգոստոսի 5, 1985 (38 տարեկան)   Ստանդարդ
Կիսապաշտպաններ
6 Ակսել Վիտցել հունվարի 12, 1989 (35 տարեկան)   Զենիթ
7 Քևին դե Բրյույնե հունիսի 28, 1991 (32 տարեկան)   Վոլֆսբուրգ
8 Մարուան Ֆելաինի նոյեմբերի 5, 1987 (36 տարեկան)   Մանչեսթեր Յունայթեդ
10 Էդեն Ազար փետրվարի 19, 1981 (43 տարեկան)   Չելսի
11 Քևին Միրալյաս հոկտեմբերի 05, 1987 (36 տարեկան)   Էվերթոն
16 Ստիվեն Դեֆուր ապրիլի 15, 1988 (35 տարեկան)   Պորտու
19 Մուսա Դեմբելե հուլիսի 16, 1987 (36 տարեկան)   Տոտենհեմ Հոտսպուր
20 Ադնան Յանուզայ փետրվարի 5, 1995 (29 տարեկան)   Մանչեսթեր Յունայթեդ
22 Նասեր Շադլի օգոստոսի 2, 1988 (35 տարեկան)   Տոտենհեմ Հոտսպուր
Հարձակվողներ
9 Ռոմելու Լուկակու մայիսի 13, 1993 (30 տարեկան)   Էվերթոն
14 Դրիես Մերտենս մայիսի 6, 1987 (36 տարեկան)   Նապոլի
17 Դիվոկ Օրիջի ապրիլի 18, 1995 (28 տարեկան)   Լիլ

Արտաքին հղումներ խմբագրել