Քեվին դե Բրույնե (հոլ.՝ Kevin De Bruyne, ծնվել է 1991 թվականի հունիսի 28-ին, Գենտ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթիի և Բելգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան։

Քևին դե Բրույնե
հոլ.՝ Kevin De Bruyne
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քևին դե Բրույնե
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Գենտ, Բելգիա
Հասակ 181
Քաշ 76
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 17
Պատանեկան կարիերա
1999-2005 Գենտ
2005-2008 Գենկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2012 Բելգիա Գենկ 97 (16)
2012—2014 Անգլիա Չելսի 3 (0)
2012 Բելգիա   Գենկ 14 (2)
2012—2013 Գերմանիա   Բրեմեն 33 (10)
2014—2015 Գերմանիա Վոլֆսբուրգ 51 (13)
Ազգային հավաքական
2008—2009 Բելգիա Բելգիա մինչև 18 7 (1)
2009 Բելգիա Բելգիա մինչև 19 10 (1)
2011— Բելգիա Բելգիա մինչև 21 2 (0)
2010— Բելգիա Բելգիա— 49 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբաին կարիերա խմբագրել

Գենկ խմբագրել

Քևին դե Բրույնեն ծնվել է Գենտում, որտեղ և սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ 2003 թվականին։ 2 տարուց նա տեղափոխվեց Գենկ, որտեղ սկսեց հանդես գալ երիտասարդական թիմում։ Նրա դեբյուտը Գենկի կազմում տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 9-ին[1]։ 2009/10 մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող[2]։ Իր առաջին գնդակը Գենկի կազմում նա խփեց 2010 թվականի փետրվարի 7-ին[3]։ 2010/11 մրցաշրջանում 32 խաղում դե Բրույնեն խփեց 5 գնդակ և օգնեց իր թիմին 3-րդ անգամ դառնալ Բելգիայի չեմպիոն[4]։

Չելսի խմբագրել

2012 թվականի հունվարի 31-ին Գենկը հայտարարեց, որ Դե Բրույնեն տեղափոխվում է Չելսի։ Նա կնքեց 5 ու կես տարվա պայմանագիր Չելսիի հետ[5][6]։ Գործարքից հետո Դե Բրույնեն 2011/12 մրցաշրջանում խաղում էր Գենկում, սակայն այս անգամ վարձավճարով։ Հուլիսի 31-ին տեղի ունեցավ նրա դեբյուտը Չելսիի կազմում՝ 14 համարի ներքո։ Հուլիսի վերջին Դե Բրույնեն հայտարարեց, որ եթե նա չանցնի պրակտիկա Չելսիում, ապա նա վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ։

Մի քանի օրից նրանով սկսվեց հետաքրքրվել Վերդերի Բրեմենը[7]։

Վարձավճար Բրեմենում խմբագրել

2012 թվականի օգոստոսի 2-ին Չելսին պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ Քևինը 2012/13 մրցաշրջանը անցկացնելու է գերմանական Բրեմենում[8][9]։ Գործարքը կազմեց 1,3 մլն եվրո[10]։ Վերդերի կազմում Դե Բրույնեն անցկացրեց 33 խաղ, խփեց 10 գնդակ և կատարեց 9 գոլային փոխանցում։

Վոլֆսբուրգ խմբագրել

2014 թվականի հունվարի 18-ին Դե Բրույնեն տեղափոխվեց Վոլֆսբուրգ[11], 22 մլն եվրոյի դիմաց, մինչև 2019 թվական[12]։ Գայլերի կազմում Քևինը դարձավ ակումբի առաջատարը։ 2014/15 մրցաշրջանում նա դարձավ Բունդեսլիգայի լավագույն ասիստենտը՝ կատարելով 21 գոլային փոխանցում։

Հավաքականում վիճակագրությունը խմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերականներ Առաջնություններ Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բելգիա 2010 1 0 0 0 1 0
2011 1 0 0 0 1 0
2012 2 0 4 1 6 1
2013 5 0 6 3 11 3
2014 4 1 7 2 11 3
2015 0 0 2 0 2 0
Ամբողջը կարիերայում 13 1 19 6 32 7

Հաջողություններ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Գենկ

  • Բելգիայի չեմպիոն՝ 2010/11
  • Բելգիայի գավաթակիր՝ 2009
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2011

  Վոլֆսբուրգ

  • Գերմանիայի գավաթակիր՝ 2014/15

Անձնական խմբագրել

  • Բունդեսլիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013
  • Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Charleroi 3–0 Genk». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 27.05.2011-ին.
  2. «Kevin De Bruyne». National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 27.05.2011-ին.
  3. «Genk 1–0 Standard Liege». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 27.05.2011-ին.
  4. «Genk clinch third Belgian title with Liege draw». Рейтер. 17.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 27.05.2011-ին.
  5. «Blues medical for De Bruyne» (անգլերեն). skysports. 2012 թ․ հունվարի 30.
  6. «Де Брюйне подписал контракт с "Челси" на пять с половиной лет». championat.com. 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  7. «"Вердер" заинтересован в услугах де Брюйне». championat.com. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  8. «Ausleihe perfekt! Kevin de Bruyne wird Werderaner» (գերմաներեն). Официальный сайт ФК «Вердер». 2012 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. «"Вердер" арендовал у "Челси" полузащитника де Брюйне». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  10. ««Вердер» арендует у «Челси» де Брюйне за 1,3 миллиона евро». sports.ru. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  11. "Челси" объявил о переходе Де Брёйне в "Вольфсбург"
  12. Де Брёйне заключил с "Вольфсбургом" контракт до 2019 года

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին դե Բրույնե» հոդվածին։