«Ուեմբլի» (անգլ.՝ Wembley Stadium, [ˈwɛmbli]), առավել հայտնի է Նոր Ուեմբլի (անգլ.՝ New Wembley անվանումով), մարզադաշտ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Ուեմբլի արվարձանումում։ Կառուցվել է 2007 թվականին՝ նախկին «Ուեմբլի» մարզադաշտի տեղը։ Նախկին «Ուեմբլին», որ հայտնի էր նաև Էմփայր Սթեյդիում (անգլ.՝ Empire Stadium) անվամբ և աշխարհի ամենահամբավված ֆուտբոլային մարզադաշտերից մեկն էր, քանդվել է 2002-2003 թվականներին[12][13]։ Ի դեպ, այդտեղ, ի շարս բազմաթիվ կարևոր մրցախաղերի, անց են կացվել նաև ֆուտբոլի աշխարհի 1966 թվականի առաջնության բացման (Անգլիա-Ուրուգվայ) և եզրափակիչ (Անգլիա-ԳՖՀ) հանդիպումները։

Ուեմբլի մարզադաշտ
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ և երաժշտական հարթակ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումWembley Stadium
ՏեղագրությունԲրենտ և Ուեմբլի
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Հիմնադրված2003
Կառուցված2007
Բացված2007
ԿառուցողBrookfield Multiplex[2]
Կառուցման գին£798 միլիոն (2007)
ՃարտարապետFoster and Partners[3] և Populous[4]
ՃարտարագետMott MacDonald[5], Sinclair Knight Merz?[6], Aurecon?[7] և Cleveland Bridge & Engineering Company?[8]
ՍեփականատերWembley National Stadium Ltd?
ԳործաղեկավարFoster and Partners
Տարողություն90 000[9]
Տնային թիմԱնգլիա Անգլիա (2007 - ներկա)
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր (2016 - Ներկա)[10]
Դաշտի չափսեր105 × 69 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?[11]
Կայքwembleystadium.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Wembley Stadium Վիքիպահեստում

Նոր «Ուեմբլի»-ում են անցկացվել և անցկացվում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցախաղերը, գավաթային եզրափակիչ հանդիպումները, ռեգբիի կարևորագույն մրցախաղեր, մեծ հետաքրքրություն առաջացրած համերգներ և խոշորամասշտաբ այլ միջոցառումներ։ Մարզադաշտի սեփականատերը անգլիական ֆուտբոլի ղեկավար մարմինն է՝ Ֆուտբոլի ընկերակցությունը (Football Association - FA), որի գրասենյակը հենց մարզադաշտում էլ գտնվում է։ Ունենալով 90 հազար նստատեղ՝ նոր «Ուեմբլի»-ն մեծությամբ առաջինն է Բրիտանիայում և երկրորդը՝ Եվրոպայում (զիջում է միայն բարսելոնյան «Կամպ Նոու»-ին)[14]։

Նախագիծը պատրաստել են ամերիկյան Populous և բրիտանական Foster and Partners նախագծա-ճարտարապետական ընկերությունների մասնագետները, շինարարությունն իրականացրել է ավստրալական Multiplex ընկերությունը։ Կառույցը պսակված է 134 մետր բարձրություն ունեցող կամարով, որը գեղեցիկ տեսք հաղորդելով հանդերձ՝ կրում է տանիքի ծանրության ավելի քան 75 տոկոսը[15]։ Պողպատե այդ կամարը համարվում է տանիքի ամենաերկար միաթռիչք կոնստրուկցիան աշխարհում։ Մարզադաշտի շինարարությունն արժեցել է £798 միլիոն ֆունտ սթեռլինգ[16][17], ավարտվել է 2007 թվականին։ Նորակառույց մրցասպարեզում անցկացված առաջին մրցախաղը եղել է Անգլիայի և Իտալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը 55.700 հանդիսականների ներկայությամբ (խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով)[18]։

Այստեղ կայացած հիշարժան մրցախաղերից են 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցապայքարի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2011 և 2013 թվականների եզրափակիչ հանդիպումները, Euro 2020-ի ութ մրցախաղ (ներառյալ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը)[19], ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնության 2022 թվականի եզրափակիչը (UEFA Women's Euro 2022)[20]: ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգ ունեցող այս մարզադաշտում է անցկացվելու նաև չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ հանդիպումը[21]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Multiplex and Mott MacDonald settle Wembley case
  3. https://web.archive.org/web/20210227093558if_/https://www.fosterandpartners.com/projects/wembley-stadium/
  4. https://web.archive.org/web/20210303182906/https://populous.com/project/wembley-stadium
  5. New Civil EngineerAscential, emap Publishing Limited, 1972. — ISSN 0307-7683
  6. https://web.archive.org/web/20210627193527/http://www.engineering-timelines.com/scripts/engineeringItem.asp?id=915
  7. https://web.archive.org/web/20130122161012/https://www.aurecongroup.com/projects/property/wembley-stadium
  8. https://web.archive.org/web/20200804021725/https://www.clevelandbridge.com/projects/case-studies/wembley-national-stadium/
  9. https://web.archive.org/web/20210611235416/https://www.wembleystadium.com/about/stadium-facts-and-features
  10. «Տոտտենհեմը» վարձակալեց Ուեմբլի մարզադաշտը
  11. https://web.archive.org/web/20201128035612/https://www.wembleystadium.com/-/media/Feature/Article/Stats-and-Facts-page/WEMBLEY-PITCH-FACTSHEET.ashx
  12. «Final whistle for Wembley's towers». BBC News. 2016 թ․ սեպտեմբերի 1.
  13. «Gates' Microsoft Becomes Wembley Stadium Backer». Forbes. 2005 թ․ հոկտեմբերի 20.
  14. «Wembley Stadium Facts and Figures». wembleystadium.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «Wembley Stadium – Key Facts». Wembley Stadium. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  16. «Timeline: A new National Stadium for the national game».
  17. «Wembley Stadium». Twitter – Wembley Stadium. 2018 թ․ փետրվարի 28.
  18. Fletcher, Paul. England U21s draw Wembley cracker. BBC Sport. 24 март 2007.
  19. "Wembley to stage UEFA EURO 2020 final" UEFA. Retrieved 29 November 2014
  20. «Women's EURO 2022 schedule: All the results». 2022 թ․ հուլիսի 31.
  21. «UEFA competitions to resume in August». UEFA.com. Union of European Football Associations. 2020 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Millennium Stadium
Կարդիֆ
FA Cup
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

2007 թվականից մինչև օրս
Հաջորդող՝
Incumbent
Նախորդող՝
Սանտյագո Բեռնաբեու
Մադրիդ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2011 թ.
Հաջորդող՝
Ալյանց Արենա
Մյունխեն
Նախորդող՝
Պեկինի Ազգային մարզադաշտ (տղամարդիկ)
Աշխատավորների մարզադաշտ (կանայք)
Պեկին
Ամառային օլիմպիական խաղեր
Ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

2012
Հաջորդող՝
Մարականա մարզադաշտ
Ռիո դե Ժանեյրո
Նախորդող՝
Ալյանց Արենա
Մյունխեն
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2013
Հաջորդող՝
Estádio da Luz
Լիսաբոն
Նախորդող՝
Ստադ դե Ֆրանս
Սեն Դենի
Եվրոպայի առաջնության
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

Euro 2020
Հաջորդող՝
Օլիմպիական մարզադաշտ
Բեռլին
Նախորդող՝
Grolsch Veste
Էնշեդե
Եվրոպայի կանանց առաջնության
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

Euro 2022
Հաջորդող՝
TBA
Նախորդող՝
Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտ
Ստամբուլ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
եզրափակիչ հանդիպման մրցասպարեզ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 2024
Հաջորդող՝
Ալյանց Արենա
Մյունխեն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեմբլի մարզադաշտ» հոդվածին։