Կիլիան Մբապպե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Կիլիան Մբապպե (ֆր.՝ Kylian Mbappé, դեկտեմբերի 20,1998 Բոնդի, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում։ Ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի հաղթող։ Աշխարհի առաջնություն 2022-ի փոխչեմպիոն և լավագույն ռմբարկու (8 գոլ)։

Կիլիան Մբապպե
Kylian Mbappé
Մբապպեն գերմանական Դինամո Դրեզդենի հետ խաղի ժամանակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kylian Mbappé Lottin
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1998(1998-12-20)[1][2][3][…] (24 տարեկան)
Ծննդավայր 19th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 179 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Պատանեկան կարիերա
2004-2011 Ֆրանսիա Բոնդի
2011-2013 Ֆրանսիա Կլերֆոնտեն (ՖԱ)
2013-2015 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Ֆրանսիա Մոնակո 60 (27)
2017-2018   Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 44 (21)
2018-ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 231 (206)
Ընդհանուր 347 (258)
Ազգային հավաքական
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 2 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 11 (7)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 74 (46)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2023թ.-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2023թ.-ի

Կենսագրություն խմբագրել

Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում։ Նրա հայրը` Վիլֆրիդը, ծնունդով Կամերունից է։ Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում որպես մարզիչ[4]։ Մայրը` Ֆայզանը՝ Ալժիրի ներգաղթյալ[5], եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ։ Մբապպեն ունի երկու եղբայր` Ժիրես Կեմբո-Էկոկոն, ով նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և Էթան Մբապպեն, ով 2021 թվականին պայմանագիր է կնքել և հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան կազմում ։

Շնորհիվ իր հոր՝ կարողացավ ընդունվել երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»։ Հայրը ստիպված է եղել ամեն անգամ կտրել մեծ հեռավորությամբ ճանապարհ, որպեսզի որդին կարողանա մարզվել ակադեմիայում։

Երբ լրացավ Մբապպեի տասներեք տարին, հայտնվեց հնարավորություն ընդունվելու« Մադրիդի Ռեալ»։ Նրանով հետաքրքրվում էր Զինեդին Զիդանը։ Սակայն հոր հետ խոսակցությունից հետո հայրը հրաժարվեց որդուն ուղարկել Իսպանիա։ Երկու տարի անց տասնհինգամյա Մբապպեն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մոնակո»-ի հետ։

Ակումբային կարիերա խմբագրել

 
Մբապպեն «Մոնակո» ակումբում, 2017 թվական

Սկսեց զբաղվել ֆուտբոլով «Կլերֆոնտեն»-ի ակադեմիայում։ 2013 թվականին անցավ «Մոնակո»-ի համակարգ, իսկ 2015 թվականին սկսեց իր մեկնարկը մեծահասակների ֆուտբոլում։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի առաջնության «Կան» ֆուտբոլային թիմի դեմ խաղում նա 88-րդ րոպեին փոխարինեց Ֆաբիո Կոենտրաոին[6]։

Այդ Ժամանակ նա 17 տարեկան էր։ Խաղից հետո Մբապպեն սկսեց պարբերաբար ներգրավվել Մոնակոյի խաղերին։ Դեկտեմբերի 10-ին մեկնարկեց եվրոգավաթներում` ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Տոտենհեմ» ակումբի հետ խաղում, և աչքի ընկավ գոլային փոխանցումով[7]։ Իր առաջին մրցաշրջանում Կիլիանը 14 խաղ է անցկացրել, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, նա միանգամից շրջանցել է Թիեր Անրիին՝ դառնալով մրցաշրջանի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը և ամենաերիտասարդ խաղացողը։

2016 թվականի մարտի 3-ին «Մոնակո»-ի փոխնախագահը անձնական ինքնաթիռ է ուղարկել Մբապպեի ընտանիքին, որպեսզի խաղացողի մայրը, հայրը և եղբայրը Փարիզից Մոնակո տեղափոխվեն։

2016/2017 մրցաշրջանում Մբապպեն դրսևորեց իր լավագույն որակները, ինչը թույլ թվեց «Մոնակո»-ին 17 տարի անց կրկին դառնալ Ֆրանսիայի առաջնության հաղթող։

2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապպեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[8], որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը։ Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»[9]։

Նման հաջողված մրցաշրջանից հետո առաջատար եվրոպական ակումբները քննարկում էին Մբապպեի ձեռքբերման հնարավորությունը։ Խաղացողի համար հիմնականում պայքարում էին Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Լոնդոնի Արսենալը և ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը ։ Եվ մինչ մամուլը գրում էր, որ ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի Ռեալը, Կիլիանը կրկին խորհրդակցում է հոր հետ և որոշում, որ առայժմ շատ վաղ է նրան հեռանալ Ֆրանսիայից։

Կարիերան հավաքականում խմբագրել

Կիլիան Մբապպեն հավաքագրվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքական 2015 թվականին։ Սակայն երիտասարդական հավաքականում չհասավ ոչ մի լուրջ հաջողության։

Մբապպեն սկսեց իր մեկնարկը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի մարտի 25-ին՝ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)ի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում։18 տարեկան և 95 օրական հասակում նա դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը Մարիան Վիսնեսկիից հետո[10]։

2017 թվականի օգոստոսի 31-ին ՉԼ 2018-ում Ֆրանսիայի հավաքականը Նիդերլանդների դեմ խաղում դուրս գալով խաղադաշտ 76-րդ րոպեին՝ խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։

2018 թվականի Աշխարհի գավաթ խմբագրել

 
Մբապպեն Աշխարհի գավաթի հետ

2018 թվականի մայիսի 17-ին Մբապպեն ընդգրկվեց Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի 2018 թվականի առաջնության համար։

Հունիսի 21-ին Մբապպեն խփեց իր առաջին գոլը Աշխարհի առաջնությունում `Պերուի դեմ խաղում։ Նա դարձավ ֆրանսիացի ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ գոլ է խփել աշխարհի առաջնություններում։ 2018 թվականի հունիսի 30-ին ՉԼ-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում, 64 և 68-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ։ Այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Արգենտինային 4:3 հաշվով։ Մբապպեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում Կիլիանը 65-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը Խորվաթիայի դարպասին։ Կիլիանը Պելեից հետո դարձավ առաջին երիտասարդ խաղացողը, ով գոլի հեղինակ դարձավ աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում ։ Նրա թիմը 4:2 հաշվով հաղթեց և դարձավ աշխարհի չեմպիոն։

Աշխարհի գավաթի խաղարկության ավարտին, որի ընթացքում նա չորս գոլի հեղինակ դարձավ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց մրցաշարի «Լավագույն երիտասարդ խաղացող» ։ 19 տարեկան 207 օրական հասակում նա դարձավ պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը՝ 1958 թվականին բրազիլացի Պելեից (17 տարի, 8 ամիս և 6 օր) և 1982 թվականին իտալացի Բերգոմինից (18 տարի, 6 ամիս և 17 օր) հետո։ Այս Աշխարհի գավաթում նա հասցրեց կատարել 32 դրիբլինգ , ինչը ռեկորդ է ֆրանսիացի խաղացողի համար ։ Նա նաև անձնապես կրկնօրինակվում է Պելեի կողմից, ով 2018 թ.-ի հուլիսի 15-ին թվիթերով գրում է.

«Եթե Մբապպեն շարունակի կրկնել իմ ռեկորդները, ես հնարավոր է ստիպված լինեմ մաքրել իմ խաղակոշիկների փոշին։»

Եվրո 2020 և Աշխարհի գավաթ 2022 խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում (2-2), նա խփեց իր տասներորդ գոլը, և դարձավ Ֆրանսիայի հավաքականի առաջին խաղացողը, ով տասը գոլի սահմանն անցավ ֆրանսիայի հավաքականի կազմում մինչև քսան տարին լրանալը։ Եվրո-2020-ի ընտրական խաղերում նա աչքի ընկավ երկու խաղում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նրա մյուս գոլը Մոլդովայի ընտրանու դեմ էր որտեղ նա 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Ֆրանսիայի հավաքականը այդ խաղում հաղթեց 4-1 հաշվով:Եվ Վերջապես, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում 78 -րդ րոպեին գրավեց Իսլանդիայի ընտրանու դարպասը , արդյունքում խաղը ավարտվեց 4-0 հաշվով։ Սա նրա տասներկուերրորդ գոլն էր երեսուն խաղերում։ Ընդհանուր առմամբ նա առաջինն ֆուտբոլիստն է, ով նման արդյունքի է հասել 20 տարեկան հասակում Ֆրանսիայի հավաքականին կազմում։

Երբ Եվրո-2020-ի ընտրական փուլը վերսկսվեց, շատ քննադատվեց Թուրքիայում նրանց կրած պարտությունը (0-2),սակայն Կիլիան Մբապպեն վերականգնվեց չորս օր անց՝ հունիսի 11-ին, և բացեց հաշիվը Անդորրայի դեմ խաղում (հանդիպումն ավարտվում է 4-0), սա դառնում է նրա պրոֆեսիոնալ կարիերայի 100-րդ գոլը (27-ը՝ «Մոնակոյի» կազմում, 60-ը՝ ՊՍԺ-ի կազմում, 13-ը՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում), և այս ցուցանիշով նա իրեն ավելի լավ դրսևորեց, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն նույն տարիքում։

2020 թվականի սեպտեմբերի 5-ին, ինը ամիս Covid-19-ով պայմանավորված դադարից հետո, Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ «Ազգերի լիգա»-ի 2020-21-ի շրջանակներում։ Հանդիպման միակ գոլը Մբապպեն խփեց 41-րդ րոպեին։

Սեպտեմբերի 7-ին Covid-19-ի թեստը նրա մոտ դրական եղավ ինչի պատճառով նա ստիպված էր բաց թողնել Խորվաթիայի դեմ հանդիպումը։ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման առաջին երեք խաղերում՝ D խմբում, 2021 թվականի մարտին Ուկրաինայի հետ խաղում (ոչ-ոքի 1-1), Ղազախստանի (2-0) և Բոսնիա և Հերցեգովինայի (հաղթանակ 1-0) դեմ խաղում, նա հիասթափեցնող ելույթներ ունեցավ։

Եվրո-2020-ում Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի ամենավտանգավոր հարձակվողն էր, ով հաճախ խաղում էր Պոլ Պոգբայի երկար փոխանցումներով և իր դերը ունեցավ մրցաշարի ընթացքում ֆրանսիացիների խփած յոթ գոլերին։ 2021 թվականի հունիսի 28-ին, Եվրո-2020-ի 16-րդ տուրում, երբ Ֆրանսիան մրցում էր Շվեյցարիայի հետ, և երկու թիմերը ոչ ոքիից (3-3) հետո չկարողացան պարզել հաղթողին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Կիլիան Մբապպեին նշանակված էր իրացնելու ֆրանսիացիների 5-րդ 11 մետրանոցը։ Շվեյցարիայի կողմից հինգ և ֆրանսիայի կողմից չորս հաջող 11 մետրանոցներից հետո շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը կանգնեցրեց Մբապպեի հարվածը՝ Շվեյցարիային որակավորելով քառորդ եզրափակչին և միևնույն ժամանակ հեռացնելով Ֆրանսիայի հավաքականին մրցաշրջանից։

Չնայած Եվրոյի այս խոշոր ձախողմանը, ֆրանսիացիները արագ վերականգնվեցին՝ հաղթելով Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության եզրափակիչ քառյակում։ Բելգիայի դեմ կիսաեզրափակչում Կիլիան Մբապպեն անցկացրեց իր հիսուներորդ հանդուպումը հավաքականի կազմում և դարձավ ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով 22 տարեկան 291 օրական հասակում հատել է այդ ցուցանիշը ։ Մինչ «կապույտները» զիջում էին 2-0 հաշվով առաջին խաղակեսից հետո , նրա գոլային փախանցման շնորհիվ Կարիմ Բենզեման կրճատում է հաշիվը,այնուհետև Անտուան Գրիզմանի նկատմամբ խախտման համար նշանակվում է 11 մետրանոց։ Բենզեման գնդակը տալիս է Մբապպեին, որպեսզի հարվածի, և Մբապպեի հաջող իրացրած հարվածից հետո հաշիվը հավասարվեց 2-2։ Խաղի ավարտին Ֆրանսիան հաղթեց 3-2 հաշվով։ Հոկտեմբերի 10-ին Իսպանիայի դեմ եզրափակչում 80-րդ րոպեին, երբ երկու թիմերը ունեին հավասար 1-1 հաշիվը, Կիլիան Մբապպեն խփում է հաղթական գոլը՝ 2-1:

2021 թվականի նոյեմբերի 13-ին Կիլիան Մբապպեն ֆրանսիայի հավաքականի հետ 8-0 հաղթանակ տոնեց Ղազախստանի հավաքականի նկատմամբ և դարձավ պոկերի հեղինակ հարված ձևակերպելով խաղի 6, 12, 32 և 87-րդ րոպեներին։ Այս խաղը «կապույտներին» որակավորում է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երեք օր անց Ֆինլանդիայում D խմբի վերջին խաղում, որտեղ Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով, նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Ֆրանսիացին առաջին գոլի համար գոլային փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, այնուհետև 76-րդ րոպեին կարողացավ գրավել Լուկաշ Հրադեցկիի դարպասը։ Սա դրաձավ Մպաբեի 24-րդ գոլը 53 խաղերում։ 2022 թվականի մարտին Հարավային Աֆրիկայի դեմ ընկերական խաղի ժամանակ նա երկու գոլ խփեց 23 և 76-րդ րոպեներին օգնելով Ֆրանսիայի հավաքականին հաղթել 5-0 հաշվով։

Աշխարհի առաջնություն 2022 թվական խմբագրել

2022 թվականի նոյեմբերի 9-ին Դիդիե Դեշամը ընտրեց նրան խաղալու 2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Հավաքականում նրան հաջորդում են հարձակման գծում Բենզեման, Կոմանը, Դեմբելեն, Ժիրուն, Գրիզմանը և նրա նախկին ակումբակից Նկունկուն։ 2022 թ. Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի դեմ հաղթանակած առաջին խաղում (4-1) 68-րդ րոպեին Մբապպեն գլխի հարվածով խփեց երրորդ գոլը, իսկ 71-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Նոյեմբերի 26-ին Դանիայի հետ խաղում 61-րդ և 86-րդ րոպեին նրա ձևակերպած դուբլի շնորհիվ Ֆրանիսան հաղթեց Դանիային։

2006 թվականից հետո առաջին անգամ աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալում հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ ԱԱ-2006-ում դա հաջողվել էր Բրազիլիայի հավաքականին, որը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ ու պարտվել ֆրանսիացիներին։ Աշխարհի նախորդ 3 չեմպիոններ Իտալիան (2006թ.) Իսպանիան (2010թ.) և Գերմանիայի (2014թ.) հաջորդ Մունդիալներում պայքարից դուրս էին մնացել խմբային փուլից հետո։

Այս ցուցանիշով Մբապպեն ազգային հավաքականի թիմում գոլերի քանակը հասցրեց 31-ի և հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանին և շրջանցեց Ժյուստ Ֆոնտենին ու Ժան-Պյեր Պապենին։

Լեհաստանի դեմ 1/8-րդ տուրում նա գոլային փոխանցում կատարեց Օլիվյե Ժիրուին և երկու գոլ խփեց (74,90+1)՝ իր ընդհանուր թիվը հասցնելով աշխարհի առաջնությունում 9 գոլի, իսկ ազգային հավաքականում՝ 33 գոլի։

Արգենտինայի դեմ եզրափակչում (3-3, 4-2՝ 11-մետրանոցներով) Մբապպեն պատմական հեթ-տրիկի (80, 81, 118) հեղինակ դարձավ՝ դառնալով պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով նման ելույթ է ունենում եզրափակչում Ջեֆրի Հարսթից հետո՝ 1966 թվականին։ Մրցաշարում 8 գոլ խփելով (որոնցից երկուսը 11 մետրանոցից), նա դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ առաջ անցնելով Լիոնել Մեսսիից (7 գոլ) և միացավ Պելեին՝ խփելով 12 գոլ աշխարհի առաջնության երկու մրցաշարերում (2018, 2022) և արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի անհատական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։


Եվրո 2024

(ընտրական փուլ)

2023 թվականի մարտին Ուգո Լյորիսի միջազգային կարիերան ավարտելուց հետո Դիդյե Դեշամը Մբապեին նշանակեց Ֆրանսիայի հավաքականի ավագ ։ Եվրո 2024-ի ընտրական փուլի ժամանակ՝ մարտի 24-ին, ավագի կարգավիճակով իր առաջին խաղում Կիլիան Մբապեն երկու գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Անտուան ​​Գրիզմանին Հոլանդիայի դեմ խաղում(4-0 հաղթանակ)։ Այս դուբլը շնորհիվ նա ինտեգրվեց Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուների «թոփ-5»-ին՝ 38 գոլով՝ շրջանցելով Կարիմ Բենզեմային(37)։ Հունիսի 16-ին նա 11 մետրանոցից գրավեց Ջիբրալթարի դարպասը ընդմիջումից անմիջապես առաջ (3-0 հաղթանակ), իսկ հունիսի 19-ին նա 11 մետրանոցից գրավեց նաև Հունաստանի դարպասը (1-0 հաղթանակ)։

Ֆուտբոլից դուրս խմբագրել

2018 թվականին Կիլիան Մբապպեն հայտնվեց հեղինակավոր Time ամսագրի շապիկին՝ որպես «Հաջորդ սերնդի առաջնորդներ» խորագրի հերթական հերոս։ Time-ին տված հարցազրույցում Մբապպեն խոսել է այն դժվարությունների մասին, որը նա ունեցել է որպես դեռահաս՝ միայն կենտրոնանալով իր ֆուտբոլային հմտությունների զարգացման վրա և շատ ժամանակ չի ունեցել ընկերների հետ շփվելու համար։ Բայց, չնայած «նորմալ» կյանքի բացթողմանը, Մբապպեն հայտարարում է, որ «նա այժմ ապրում է այն կյանքով, որի մասին միշտ երազել է»։

2021 թվականի հունիսի 25-ին Կիլիանի կրտսեր եղբայրը՝ Էթանը իր առաջին պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ մինչև 2024 թվական։

Համագործակցություն խմբագրել

Մբապպենը գովազդային պայմանագիր է կնքել Nike-ի հետ՝ ներկայացնելով նրանց սպորտային հագուստը։ 2017 թվականին Nike-ի հետ անհատական կոշիկներ արտադրեց Nike Hypervenom 3-ի համար։ 2018-ին նա ներկայացրեց Nike Mercurial Superfly VI կոշիկները՝ ոգեշնչված R9 Mercurial կոշիկներով, որոնք օգտագործվում էին բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդուի կողմից։ Խոսելով իր հովանավորներից նա նշել է, որ մտադիր չէ բազմաթիվ գովազդային պայմանագրեր կնքելու տարբեր ընկերությունների հետ։

2018 թվականին պայմանագիր է կնքել շվեյցարական Hublot ժամագործական ընկերության հետ՝ դառնալով HUBLOT-ի համաշխարհային դեսպան։ Այժմ Մբապպեն համագործակցում է Nike-ի և Hublot-ի հետ։

Բարեգործություն

Ֆրանսիայի հավաքականի անդամ դառնալուց հետո (2017 թվականի մարտ) Մբապպեն իր բոլոր միջազգային բոնուսները նվիրաբերել է ասոցիացիաներին։

 
ՊՍԺ-ի 2017-2018 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

2017 թվականի հունիսից նա դարձավ Premiers de cordée ասոցիացիայի հովանավորը, որն առաջարկում է սպորտային նախաձեռնություններ հոսպիտալացված երեխաներին։ Նա նաև Abbe-Pierre հովանավորն է, որի նպատակն է անապահով խավերի բնակարանաշինությունը, ինչպես նաև Tutti Passeurs d'Arts միությանը, որը նպատակ ունի բավարար ֆինանսական միջոցներ չունեցող երեխաներին երաժշտական և մշակութային կրթությանը ծանոթացնել։

2018 թվականի փետրվարի 22-ին Մբապպեին միացան Աֆրիկայի երկու լավագույն հարձակվողները՝ «Միլանի» նախկին հարձակվող և Լիբերիայի ներկայիս նախագահ Ջորջ Վեան և «Չելսի»-ի և Կոտ դ'Իվուարի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան՝ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Որտեղ քննարկեցին Աֆրիկայում սպորտի զարգացման ծրագրերը։

Մբապպեն հայտարարել է, որ աֆրիկյան սպորտի զարգացումն իր համար կարևոր է նաև այն պատճառով քանի որ նա և իր ծնողները ունեն աֆրիկյան ծագման։

2019 թվականի հունվարի 28-ին Մբապպեն 34,000 ԱՄՆ դոլար (մոտ 26,000 ֆունտ) նվիրաբերեց քրաուդֆանդինգի արշավին՝ ֆինանսավորելու ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային գտնելու մասնավոր որոնողական առաքելությունը, ում թեթև ինքնաթիռը մեկ շաբաթ առաջ անհետացել էր Լա Մանշի վրայով։ Ավելի ուշ՝ 2019 թվականի փետրվարի 10-ին, Մբապպեն ևս 27,000 ֆունտ ստերլինգ նվիրաբերեց GoFundMe արշավին, որը ստեղծվել էր ինքնաթիռի դեռևս անհետ կորած օդաչու Դեյվիդ Իբբոտսոնի որոնումները ֆինանսավորելու համար։

2020 թվականին Կիլիան Մբապպեի ստորագրությամբ մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 160,000 եվրոյով անանուն գնորդի, ոմանք ենթադրում էին, որ դա հենց խաղացողն էր՝ ի շահ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին նվիրված ասոցիացիային։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Մոնակո

Լիգա 1։ 2016-17 թվականներ

  «Պարի Սեն-Ժերմեն»

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա

Փոխչեմպիոն՝ 2020

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն կամ Լիգա 1

Չեմպիոն՝ 2018, 2019, 2020, 2022, 2023

Փոխչեմպիոն՝ 2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ

Չեմպիոն՝ 2018, 2020, 2021

Ֆինալիստ՝ 2019

Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթ

Չեմպիոն՝ 2018

Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ

Չեմպիոն՝ 2019, 2020

Ֆրանսիայի հավաքական խմբագրել

ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն 2016 թվական

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ 2018 թվական

Անհատական խմբագրել

2017թ.

Ոսկե գնդակ-ի 8-րդ հավակնորդ

Ապրիլ ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում

Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ներառված է Ֆրանսիական Լիգա 1-ի Խորհրդանշական հավաքականի կազմում

Ներառված է Չեմպիոնների Լիգաի խորհրդանշական հավաքականում

Golden boy (Ոսկե տղա)-ի մրցանակակիր

Ոսկե գնդակ-ի 7-րդ հավակնորդ

Ֆրանսիայում տարվա երկրորդ լավագույն ֆրանսիացի խաղացող

2018 թ.

 
Մբապպեն`ձեռքին 2018 թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակը

Աշխարհի գավաթի լավագույն երիտասարդ խաղացող

Ընդգրկված է աշխարհի գավաթի խորհրդանշական հավաքականում

Մարտ,օգոստոս ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում

Ոսկե գնդակ-ի 4-րդ հավակնորդ

Trophée Kopa (Կոպայի մրցանակ) - Առաջին մրցանակակիր

Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ներառված է Ֆրանսիական Լիգա 1-ի Խորհրդանշական հավաքականում

2019 թ.

Փետրվար ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում

Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ

ՖԻՖԱ խորհրդանշական հավաքական

Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 գոլով

Ոսկե Գնդակ-ի 6-րդ հավակնորդ

ՊՍԺ ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն 10 ռմբարկուներից մեկը

Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

2020 թ.

2019-2020 թվականներին մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 18 գոլով

Չեմպիոնների լիգայի թիմի անդամ

Ֆրանսիայի լավագույն ռմբարկու (25)

2021 թ.

Տարվա լավագույն խաղացող Globe Soccer Awards169-ում

Լիգա 1-ի ամսվա լավագույն խաղացող (փետրվար,օգոստոս)

Coupe de France-ի լավագույն ռմբարկու (7)

Ֆրանսիայի առաջնության թիմի անդամ

Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող

Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (27)

Ոսկե Գնդակ-ի 9-րդ հավակնորդ (58 միավոր)

Չեմպիոնների լիգայի թիմի անդամ

Ֆրանսիայի լավագույն ռմբարկու (43)

Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղի լավագույն խաղացող (1/4 եզրափակիչ առաջին հանդիպում).

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին խաղ).

Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղի լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին հանդիպում).

2022 թ.

Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող

Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական

Լիգա 1-ի ամսվա ( փետրվար, նոյեմբեր, դեկտեմբեր) լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (28)

Ֆրանսիայի առաջնության լավագույն փոխանցող (17)

Չեմպիոնների լիգայի թիմի անդամ

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին խաղ).

Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղի լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին հանդիպում).

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (6-րդ օր)

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 35 գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող (23 տարեկան, 260 օրական)

Ոսկե Գնդակ-ի 6-րդ հավակնորդ

Աշխարհի առաջնության լավագույն խաղացող Ավստրիալիայի,Դանիայի և Լեհաստանի դեմ խաղերում

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու (8)

Աշխարհի առաջնության պատմության 2-րդ խաղացողը, ով հեթ-տրիկ է ձևակերպում եզրափակչում

Աշխարհի առաջնության պատմության 1-ին խաղացողը, ով 4 գոլ է խփել եզրափակչում

Աշխարհի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով դարձել է 12 գոլի հեղինակ 23 տարեկան հասակում

Աշխարհի առաջնության պատմության լավագույն 6-րդ ռմբարկու (12)

2023 թ.

ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին խաղացող, ով 1 խաղում 5 գոլ է խփել

Լիգա 1-ի ամսվա (փետրվար,հոկտեմբեր) լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող

Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական

Ոսկե գնդակ-ի 3-րդ հավակնորդ


Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում

Ծանոթագրություններ։ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել