Պշեմիսլավ Ադամ Ֆրանկովսկի (լեհ.՝ Przemysław Adam Frankowski, ապրիլի 12, 1995(1995-04-12)[1][2], Գդանսկ, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լանս» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների (2020 և 2024) և աշխարհի 2022 առաջնության մասնակից։

Պշեմիսլավ Ֆրանկովսկի
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1995(1995-04-12)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Գդանսկ, Լեհաստան[3]
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Լեխիա» ֆուտբոլային ակումբի սան: Լեհական Էքստրակլասում նորամուտը նշել է 2013 թվականի ապրիլի 14-ին «Յագելոնիայի» դեմ խաղում՝ խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Ադամ Դուդուին[4][5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Ֆրանկովսկին խփել է 2013 թվականի ապրիլի 27-ին «Պոդբեսկիձեի» դեմ խաղում[6]։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Էքստրակլասին զուգահեռ Ֆրանկովսկին շարունակել է հանդես գալ պահեստային «Լեխիա II» ֆարմ-ակումբում, որի կազմում մասնակցել է 11 հանդիպման և խփել 1 գնդակ։ 2013/14 մրցաշրջանում Ֆրանկովսկին արդեն դարձել է հիմնական կազմի մշտական խաղացող։ Մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 33 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, Գդանի «Լեխիայի» կազմում Ֆրանկովսկին մասնակցել է 41 հանդիպման: 2013 թվականի հունիսի 18-ին Ֆրանկովսկին 3 տարով երկարաձգել է պայմանագիրը «Լեխիայի» հետ[7]։

2014 թվականի օգոստոսի 1-ին Ֆրանկովսկին տեղափոխվել է Բիալիստոկի «Յագելոնիա»՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[8]։ Նույն օրը նորամուտը նշել է «Կրակովիայի» դեմ խաղում՝ 65-րդ րոպեին փոխարինելով Մատեուշ Պյատկովսկուն[9]։ «Յագելոնիայի» կազմում իր առաջին գոլը Ֆրանկովսկին խփել է 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Գուրնիկի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի հուլիսի 9-ին Ֆրանկովսկին իր նորամուտն է նշել Եվրոպայի լիգայում՝ խաղալով լիտվական «Կրուոյ»-ի դեմ խաղում։ Այդ խաղում Ֆրանկովսկին փոխարինման դուրս եկավ հանդիպման 62-րդ րոպեին և կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել՝ գոլ խփելով 64-րդ, 75-րդ և 80-րդ րոպեներին[11]։

2019 թվականի հունվարի 22-ին Ֆրանկովսկին տեղափոխվել է MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբ[12]։ ԱՄՆ-ի գլխավոր լիգայում իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 2-ին՝ «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում[13]։ 2019 թավակնի մայիսի 8-ին «Նյու Ինգլենդ Ռեվյուշն»-ը խփել է իր առաջին գոլը MLS-ում[14]։

2021 թվականի օգոստոսի 5-ին Ֆրանկովսկին տեղափոխվեց ֆրանսիական Լիգա 1-ի «Լանս» ակումբ[15]՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[16]։ Լիգա 1-ում իր նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 8-ին՝ «Ռենի» դեմ 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի խաղում՝ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Դեյվեր Մաչադոյի փոխարեն[17]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին խփել է իր առաջին գոլը «Լանսի» կազմում Լիգա 1-ի «Լիլի» դեմ խաղում[18]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ներկայացրել է Լեհաստանի տարբեր տարիքի պատանեկան հավաքականները։ Մեկական հանդիպում է անցկացրել մինչև 16 (ընկերական հանդիպում Ռուսաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ[19]) և 18 (ընկերական հանդիպում Բելառուսի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ[20]) տարեկանների հավաքականներում։ 2013 թվականի հուլիսին հրավիրվել է մինչև 19 տարեկանների հավաքական: Նորամուտը նշել Է Վրաստանի հավաքականի հետ ընկերական խաղում։ Ընդհանուր առմամբ մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրել է 6 հանդիպում և խփել 1 գնդակ: Մինչև 20 տարեկանների հավաքականում նորամուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 4-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում[21]։ Ընդհանուր առմամբ, մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Լեհաստանի երիտասարդական հավաքականում Ֆրանկովսկին նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Շվեդիայի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղում[22]։

Լեհաստանի հիմնական հավաքականում Ֆրանկովսկին նորամուտը նշել է 2018 թվականի մարտի 23-ին Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղում[23]։ Ընդգրկվել է Լեհաստանի հավաքականի նախնական հայտացուցակում Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնությանը, սակայն չի ընդգրկվել եզրափակիչ կազմում[24]։ Ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի կազմում[25]։ Լեհաստանի հավաքականի կազմում իր նորամուտի գոլը Պշեմիսլավը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասը։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Յագելոնիա»
«Լանս»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Lechia Gdansk vs. Jagiellonia Bialystok» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2017-04-05-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «T-Mobile Ekstraklasa: Lechia 2-3 Jagiellonia» (լեհերեն). 90minut.pl. Արխիվացված է օրիգինալից 2017-11-11-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Lechia Gdanks vs. Podbeskidzie Bielsko-Biala» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016-08-21-ին.
  7. «Przemysław Frankowski na trzy lata w Lechii» (լեհերեն). ligapolska.pl. Վերցված է 2016-08-21-ին.
  8. «Przemysław Frankowski w Jagiellonii» (լեհերեն). 90minut.pl. Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Jagiellonia Bialystok vs. Cracovia Krakow» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2015-06-03-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Jagiellonia Bialystok vs. Gornik Zabrze» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2015-06-08-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Jagiellonia Bialystok vs. Kruoja Pakruojis» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016-08-21-ին.
  12. «Chicago Fire Soccer Club Acquires Polish National Team Midfielder Przemysław Frankowski». Chicago Fire FC (անգլերեն). 2019-01-22. Վերցված է 2020-11-05-ին.
  13. «Chicago Fire Falls 2-1 to LA Galaxy at Dignity Health Sports Park». Chicago Fire FC (անգլերեն). 2019-03-02. Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին. Վերցված է 2020-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Chicago Fire Soccer Club Records 5-0 Win Over New England Revolution». Chicago Fire FC (անգլերեն). 2019-05-08. Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2020-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Chicago Fire FC Agrees to Transfer Midfielder Przemysław Frankowski to Ligue 1 Club RC Lens». Chicago Fire FC (անգլերեն). 2021-08-05. Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Przemysław Frankowski, entre tradition et modernité». RC Lens (ֆրանսերեն). 05/08/2021. Վերցված է 2021-08-10-ին.
  17. «Stade Rennais-RC Lens (1-1) : Un très bon point !». RC Lens (ֆրանսերեն). 05/08/2021. Արխիվացված է օրիգինալից 2021-08-10-ին. Վերցված է 2021-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «RC LENS-LILLE OSC (1-0):CHAMPIONS DES HAUTS-DE-FRANCE!». RC Lens (ֆրանսերեն). 2021-09-18. Վերցված է 2021-09-19-ին.
  19. «Poland U16 vs. Russia U16» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016-08-21-ին.
  20. «Poland U18 vs. Belarus U18» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016-08-21-ին.
  21. «Poland U20 vs. Switzerland U20» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2017-11-25-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Poland U21 vs. Sweden U21» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին. Վերցված է 2016-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Polska - Nigeria 0:1. Przemysław Frankowski zadebiutował w reprezentacji». Białystok.Wyborcza.pl (լեհերեն). 23 marca 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին. Վերցված է 2020-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «MŚ 2018: FRANKOWSKI NIE JEDZIE NA MUNDIAL». Jagiellonia (լեհերեն). 2018-06-04. Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին. Վերցված է 2020-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «ME: Szeroka kadra reprezentacji Polski». 90minut.pl (լեհերեն). 17 maja 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել