Ռուբեն Էսթեֆան Վարգաս Մարտինես (օգոստոսի 5, 1998(1998-08-05)[1], Adligenswil, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եզրային կամ հարձակվողական կիսապաշտպան Բունդեսլիգայի Աուգսբուրգ ֆուտբոլային ակումբում և Շվեյցարիայի ազգային հավաքականում։

Ռուբեն Վարգաս
գերմ.՝ Ruben Vargas
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուբեն Էսթեֆան Վարգաս Մարտինես
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1998(1998-08-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Adligenswil, Շվեյցարիա
Հասակ 1,74 մետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԳերմանիաԱուգսբուրգ ՖԱ
Համար 16
Պատանեկան կարիերա
2007 - 2008 Շվեյցարիա FC Adligenswil
2008 - 2014 Շվեյցարիա Լյուցերն
2014 - 2015 Շվեյցարիա Kriens
2015 - 2017 Շվեյցարիա Լյուցերն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016 - 2017 Շվեյցարիա Լյուցերն II 25 (17)
2017 - 2019 Շվեյցարիա Լյուցերն 50 (9)
2019 - Գերմանիա Աուգսբուրգ ՖԱ 146 (20)
Ազգային հավաքական
2018 - 2019 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 4 (2)
2018 - 2019 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 6 (2)
20189 - Շվեյցարիա Շվեյցարիա 47 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Վարգասը իր պրոֆեսիոնալ նորամուտը կատարել է 2017 թվականի օգոստոսի 27-ին Լյուցերն ՖԱ-ի կազմում, Ցյուրիխ ՖԱ-ի դեմ հանդիպումում, որն ավարտվել է 1 - 1 ոչ-ոքի հաշվով[2]։

2019 թվականի ամռանը նա 5 տարի երկարությամբ պայմանագիր է կնքել Աուգսբուրգի ՖԱ-ի հետ՝ դառնալով Բունդեսլիգաայում Դոմինիկյան ծագումով առաջին խաղացողը[3]։ Նա իր առաջին գոլը խփել է իր երկրորդ՝ Յունիոն Բեռլինի դեմ խաղում[4]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Վարգասը Շվեյցարիայի մեծահասակների հավաքականում իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի ընտրական փուլի ժամանակ` Ջիբրալթարի դեմ խաղում։ Նա 74-րդ րոպեին փոխարինել է Գրանիտ Ջակային[5]։ Նոյեմբերի 18-ին նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում նույն մրցակցի հետ խաղում՝ հաղթելով 6 - 1 հաշվով[6]։

Վարգասը Եվրո 2020-ի ժամանակ խփել է Շվեյցարիայի համար վճռորոշ 11 մետրանոցը Ֆրանսիայի դեմ խաղում հունիսի 28-ին՝ 16-րդ տուրում, ինչը օգնել է Շվեյցարիային դուրս գալ քառորդ եզրափակիչ[7]։ Սակայն, ավելի ուշ, Վարգասը չի իրացրել 11 մետրանոց հարվածը հուլիսի 2-ին Իսպանիայի դեմ կայացած խաղում՝ քառորդ եզրափակչում, որտեղ նրանք պարտվել են[8]:

Վարգասը խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Շվեյցարիայի հավաքականի բոլոր չորս հանդիպումներում՝ օգնելով Ռեմո Ֆրոյլերին կատարել հաղթական գոլը դեկտեմբերի 2-ին կայացած Սերբիայի դեմ G խմբի վճռորոշ խաղում[9]:

2024 թվականի հունիսի 7-ին Վարգասն ընդգրկվել է Շվեյցարիայի հավաքականի կազմում Եվրո 2024-ի ժամանակ[10]։ Նա խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ 74 րոպե խաղալով Քյոլնում Հունգարիայի դեմ խաղում, որն ավարտվել է հաղթանակով՝ 3 - 1 հաշվով[11]: Իտալիայի գործող չեմպիոնների դեմ խաղում՝ առաջնության 16-րդ տուրում, որն ավարտվել է Շվեյցարիայի հաղթանակով՝ 2 - 0 հաշվով, նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[12]:

Անձնական կյանք

խմբագրել

Վարգասը ծնվել է Շվեյցարիայի Ադլիգենսվիլ քաղաքում, դոմինիկացի հոր և շվեյցարացի մոր ընտանիքում և ունի երկու երկրների քաղաքացիություն[3][13]: Վարգասը իր Աուգսբուրգի նախկին թիմակից և Շվեյցարիայի հավաքականի նախկին ավագ Ստեֆան Լիխտշտայների հետ ապրում է նույն հայրենի քաղաքում[14]:

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբ

խմբագրել
Կայացված խաղերը 2024 թվականի մայիսի 10-ի դրությամբ[15]
Հանդիպումենրը և գոլերը՝ ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցաշարի
Ակումբ Մցաշրջան Լիգա Ազգերի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լյուցերն II 2015–16 Շվեյցարիայի Առաջին Լիգա 6 3 6 3
2016–17 Շվեյցարիայի Առաջին Լիգա 10 9 10 9
2017–18 Շվեյցարիայի Առաջին Լիգա 9 5 9 5
Ընդհանուր 25 17 25 17
Լյուցերն 2017–18 Շվեյցարիայի Սուպեր Լիգա 19 1 1 1 0 0 20 2
2018–19 Շվեյցարիայի Սուպեր Լիգա 31 8 4 1 2 0 37 9
Ընդհանուր 50 9 5 2 2 0 57 11
Աուգսբուրգ ՖԱ 2019–20 Բունդեսլիգա 33 6 0 0 33 6
2020–21 Բունդեսլիգա 30 6 2 1 32 7
2021–22 Բունդեսլիգա 29 1 1 1 30 2
2022–23 Բունդեսլիգա 23 3 1 0 24 3
2023–24 Բունդեսլիգա 31 4 1 0 32 4
Ընդհանուր 146 20 5 2 151 22
Կարիերայում ընդհանուր 221 46 10 4 2 0 233 50

Միջազգային

խմբագրել
Կայացված խաղերը 2024 թվականի հունիսի 29-ի դրությամբ[16]
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Ազգային թիմ Տարի Խաղեր Գոլեր
Շվեյցարիա 2019 3 1
2020 5 0
2021 14 3
2022 9 0
2023 9 3
2024 7 1
Ընդհանուր 47 8
Առաջինը Շվեյցարիայի գոլերի ցուցանիշներն ու արդյունքներն են:[16]
Ռուբեն Վարգասի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 18, 2019 Վիկտորիա մարզադաշտ, Ջիբրալթար   Ջիբրալթար 2–0 6–1 ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020 ընտրական փուլ
2 Մարտի 31, 2021 Կիբունպարկ, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա   Ֆինլանդիա 2–2 3–2 Ընկերական
3 Սեպտեմբերի 1, 2021 Սուրբ Ջեյքբ Պարկ, Բազել, Շվեյցարիա   Գերմանիա 2–1 2–1
4 Նոյեմբերի 15, 2021 Սվիսպորարենա, Լյուցեռն, Շվեյցարիա   Բուլղարիա 2–0 4–0 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլ
5 Մարտի 28, 2023 Ստադ դը Ժնև, Ժնև, Շվեյցարիա   Իսրայել 1–0 3–0 ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի որակավորման փուլ
6 Նոյեմբերի 15, 2023 Պանչո Արենա, Ֆեչութ, Հունգարիա   Իսրայել 1–0 1–1
7 Նոյեմբերի 18, 2023 St. Jakob-Park, Basel, Switzerland   Կոսովո 1–0 1–1
8 Հունիսի 29, 2024 Օլիմպիական մարզադաշտ, Բեռլին, Գերմանիա   Իտալիա 2–0 2–0 ՈՒԵՖԱ Եվրո 2024

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «LUZ - FCZ | Super League 2017/2018 | Match».
  3. 3,0 3,1 «Ruben Vargas joins FC Augsburg». FC Augsburg (ամերիկյան անգլերեն). 18 June 2019. Վերցված է 18 November 2019-ին.
  4. «Ruben Vargas: Lichtsteiner's protege, the Bundesliga's top-scoring new player and Augsburg's answer to Shaqiri». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 18 November 2019-ին.
  5. «Switzerland v Gibraltar game report». UEFA. 8 September 2019.
  6. «Gr.D, Gibraltar - Suisse (1-6): La réaction de Vargas après la victoire». RTS (French). 18 November 2024. Վերցված է 16 June 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Murray, Scott (28 June 2021). «France 3-3 Switzerland (Aet; pens 4-5): Euro 2020 last 16 – as it happened». The Guardian.
  8. «Switzerland v Spain game report». UEFA. 2 July 2021.
  9. «World Cup 2022: Serbia 2-3 Switzerland - Swiss through after exciting victory». BBC Sport. 1 December 2022. Վերցված է 16 June 2024-ին.
  10. «Switzerland announce 26-man squad for Euro 2024». Reuters. 7 June 2024. Վերցված է 16 June 2024-ին.
  11. «Hungary 1-3 Switzerland LIVE: UEFA Euro 2024 - score, updates & reaction». BBC Sport. Վերցված է 16 June 2024-ին.
  12. «Switzerland 2–0 Italy: Swiss club together in Berlin». UEFA.com. Union of European Football Associations. 29 June 2024. Վերցված է 29 June 2024-ին.
  13. Luzern, Luzerner Zeitung AG 6006. «FCL-Talent Ruben Vargas: "Ich will einen Stammplatz"».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «VARGAS: "I WANT TO TAKE IT STEP BY STEP HERE"». Augsburg. 27 August 2019. Վերցված է 13 June 2020-ին.
  15. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  16. 16,0 16,1 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել