Թոմաշ Վացլիկ
Թոմաշ Վացլիկ (չեխ.՝ Tomáš Vaclík, մարտի 29, 1989[1][2][3][…], Օստրավա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Վացլիկը Բազելի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1989[1][2][3][…] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Օստրավա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2] | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սևիլյա | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2007 | Վիտկովիցե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2010 | Վիտկովիցե | 33 | (0) |
2010-2012 | Վիկտորիա Ժիժկով | 40 | (0) |
2012-2014 | Սպարտա Պրահա | 71 | (0) |
2014-2018 | Բազել | 132 | (0) |
2018-ներկա | Սևիլյա | 71 | (0) |
2021-ներկա | Օլիմպիակոս | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 | Չեխիա Մ16 | 1 | (0) |
2006-2007 | Չեխիա Մ18 | 2 | (0) |
2007-2008 | Չեխիա Մ19 | 8 | (0) |
2009 | Չեխիա Մ20 | 4 | (0) |
2009-2011 | Չեխիա Մ21 | 16 | (0) |
2012-ներկա | Չեխիա | 23 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելՎացլիկը Վիտկովիցեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Չեխիայի երկրորդ դիվիզիոնում նշեց 2008 թվականի օգոստոսի 3-ին՝ Օլոմոուցի դեմ խաղում[5]։ Վիտկովիցեի կազմում Վացլիկը անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 51 գնդակ։ 2010 թվականին նա միացավ Վիկտորիա Ժիժկովին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 1-ին՝ Սելյե ի Բելոյի դեմ խաղում[6]։ 2011 թվականի ապրիլի 30-ին չեխը հեռացվեց խաղադաշտից Սպարտա Պրահա B-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[7]։ Հուլիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դե Գրաֆսխապի հետ[8][9], սակայն չկարողացավ անցնել բուժզննումը, և տրանսֆերը ձախողվեց[10][11]։ Իր առաջին հանդիպումը Չեխիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 31-ին՝ Գրադեց Կրալովեի դեմ խաղում[12]։ Վիկտորիայի կազմում Վացլիկը անցկացրեց 40 հանդիպում՝ բաց թողելով 55 գնդակ և 11 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Սպարտա Պրահա
խմբագրել2012 թվականի հունվարին Վացլիկը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Սպարտա Պրահայի հետ[13]։ Իր դեբյուտը նշեց մարտի 9-ին՝ իր նախկին ակումբ Վիկտորիա Ժիժկովի դեմ խաղում[14]։ Մայիսի 2-ին Վացլիկը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեխիայի գավաթի եզրափակչի Սիգմա Օլոմոուցի դեմ խաղում, սակայն Սպարտան պարտվեց 1-0 հաշվով[15]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ադմիրա Վակերի դեմ խաղում[16]։ 2014 թվականի մայիսի 17-ին նա մասնակցեց Չեխիայի գավաթի եզրափակչի Վիկտորիա Պլզենի դեմ հանդիպմանը՝ օգնելով իր թիմին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթանակ տոնել և նվաճել գավաթը[17]։ Սպարտա Պրահայի կազմում Վացլիկը անցկացրեց 94 հանդիպում՝ բաց թողնելով 77 գնդակ և 37 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Բազել
խմբագրել2014 թվականի մայիսին Վացլիկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց հուլիսի 19-ին՝ Արաուի դեմ խաղում[22][23]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ խմբային փուլի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[24]։ Նոյեմբերի 9-ին Վացլիկը գոլային փոխանցում տվեց Բրիել Էմբոլոյին Վադուցի դեմ խաղում՝ օգնելով Բազելին հաղթել 4-0 հաշվով[25]։ 2015 թվականի փետրվարի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Սյոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[26]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Վացլիկը անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 12-ին՝ Թունի դեմ խաղում[27]։ 2016 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[28]։ 2017 թվականի մայիսի 25-ին չեխը խաղադաշտ դուրս եկավ Շվեյցարիայի գավաթի եզրափակչի Սյոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[29]։ Բազելի կազմում Վացլիկը անցկացրեց 169 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 183 գնդակ և 58 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Ակումբի հետ նա 3 անգամ հաղթեց Շվեյցարիայի առաջնությունը և 1 անգամ՝ Շվեյցարիայի գավաթը։
Սևիլյա
խմբագրել2018 թվականի հուլիսի 9-ին Վացլիկը 3 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[30][31][32][33]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ույպեշտի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[34]։ Օգոստոսի 12-ին չեխը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[35]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[36]։ Նոյեմբերին Վացլիկը ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[37][38][39]։
Միջազգային կարիերա
խմբագրելՎացլիկը ներկայացրել է Չեխիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում, սակայն Չեխիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հանդիպման ավելացված ժամանակում պարտվելով Գերմանիային[40]։ Աշնանը Վացլիկը մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում[41]։ Չեխիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Հունգարիային[42][43]։ 2011 թվականին Վացլիկը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[44]։ Չեխիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը մրցաշարում՝ երրորդ տեղի համար խաղում 1-0 հաշվով պարտվելով Բելառուսին[45][46]։
Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Վացլիկը նշեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում[47]։ Հաջորդ անգամ նա խաղադաշտ դուրս եկավ 2014 թվականի մայիսի 21-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[48]։ 2016 թվականին Վացլիկը Չեխիայի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[49][50], սակայն այստեղ չանցկացրեց ոչ մի հանդիպում՝ լինելով հավաքականի երկրորդ դարպասապահը Պետր Չեխից հետո[51]։ Չեխիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[52]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի փետրվարի 8-ի դրությամբ[53]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիտկովիցե | 2008–09 | Ազգային Լիգա | 14 | 0 | — | 14 | 0 | |||||
2009–10 | 19 | 0 | 19 | 0 | ||||||||
Ընդհանուր | 33 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
Վիկտորիա Ժիժկով | 2010–11 | Ազգային Լիգա | 24 | 0 | — | 24 | 0 | |||||
2011–12 | Առաջին Լիգա | 16 | 0 | 16 | 0 | |||||||
Ընդհանուր | 40 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 0 | ||
Սլավիա Պրահա | 2011–12 | Առաջին Լիգա | 11 | 0 | 5 | 0 | 0 | 0 | — | 16 | 0 | |
2012–13 | 30 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 41 | 0 | ||||
2013–14 | 30 | 0 | 5 | 0 | 2 | 0 | 37 | 0 | ||||
Ընդհանուր | 71 | 0 | 10 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 94 | 0 | ||
Բազել | 2014–15 | Սուպեր Լիգա | 32 | 0 | 0 | 0 | 8 | 0 | — | 40 | 0 | |
2015–164 | 30 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 41 | 0 | ||||
2016–17 | 34 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 43 | 0 | ||||
2017–18 | 36 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 45 | 0 | ||||
Ընդհանուր | 132 | 0 | 4 | 0 | 33 | 0 | 0 | 0 | 169 | 0 | ||
Սևիլյա | 2018–19 | Լա Լիգա | 22 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 34 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 298 | 0 | 14 | 0 | 57 | 0 | 1 | 0 | 370 | 0 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի փետրվարի 8-ի դրությամբ[53]
Չեխիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 1 | 0 |
2014 | 1 | 0 |
2015 | 3 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 23 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելՍպարտա Պրահա
- Չեխիայի առաջնություն. 2013–14[54]
- Չեխիայի գավաթ. 2013–14[55]
- Բազել
- Շվեյցարիայի առաջնություն. 2014–15[56], 2015–16[57], 2016–17[58]
- Շվեյցարիայի գավաթ. 2016–17[59]
Անհատական
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Czech Republic - T. Vaclík - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «1.HFK Olomouc - MFK Vitkovice, Aug 3, 2008 - Fotbalova narodni liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FK Viktoria Zizkov - FC Sellier & Bellot Vlašim, Aug 1, 2010 - Fotbalova narodni liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «AC Sparta Prague B - FK Viktoria Zizkov, Apr 30, 2011 - Fotbalova narodni liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Žižkovský brankář Vaclík přestupuje do nizozemského Graafschapu». iDNES.cz. 2011 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Doelman Vaclik naar De Graafschap». NU. 2011 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Doelman Vaclik doorstaat keuring De Graafschap niet». www.vi.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Gólman Vaclík neprošel zdravotními testy, do Graafschapu nepřestupuje». iDNES.cz. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «FC Hradec Králové - FK Viktoria Zizkov, Jul 31, 2011 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Žižkovský Vaclík se stal sparťanem. Přišel se prát o roli jedničky». iDNES.cz. 2012 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «FK Viktoria Zizkov - AC Sparta Praha, Mar 9, 2012 - Fortuna Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «AC Sparta Praha - SK Sigma Olomouc, May 2, 2012 - MOL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - AC Sparta Praha, Aug 2, 2012 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Viktoria Plzen - AC Sparta Praha, May 17, 2014 - MOL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ uefa.com (2014 թ․ մայիսի 22). «Sparta goalkeeper Vaclík bound for Basel». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sparta Prague goalkeeper Vaclik moves to Basel». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sparta Prague goalkeeper Vaclik moves to Basel - KansasCity.com». www.kansascity.com. 2014 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sparta Prague goalkeeper Tomas Vaclik moving to Basel on 4-year contract». New Europe (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «FC Aarau - FC Basel 1893, Jul 19, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ fcb.ch. «Gelungene Premiere auf dem Brügglifeld». FC Basel 1893 (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Real Madrid - FC Basel 1893, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Vaduz - FC Basel 1893, Nov 9, 2014 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Basel 1893 - FC Sion, Feb 14, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Basel 1893 - FC Thun, Aug 12, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «TOMAS VACLIK VERLÄNGERT SEINEN VERTRAG VORZEITIG». www.fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «FC Basel 1893 - FC Sion, May 25, 2017 - Swiss Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Vaclik becomes first Czech player in Sevilla history». www.sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sevilla sign Czech goalkeeper Vaclik | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «OFFICIAL: Sevilla land Basel's Czech keeper Vaclik». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Czech keeper Tomas Vaclik moves from Basel to Sevilla». The New Indian Express. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Sevilla FC - Újpest FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Rayo Vallecano - Sevilla FC, Aug 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 37,0 37,1 España, Madrid (2018 թ․ դեկտեմբերի 12). «Tomas Vaclik is the LaLiga Santander Player of the Month for November». Liga de Fútbol Profesional. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Vaclík, La Liga MVP for November | Sevilla FC». www.sevillafc.es. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Tomas Vaclík is the LaLiga Santander Player of the Month for November». Footballghana (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Germany U19 - Czech Republic U19, Jul 23, 2008 - European U19 Championship 2008 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Egypt 2009 - Teams - Czech Republic». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Hungary U20 - Czech Republic U20, Oct 6, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ FIFA.com. «Gulacsi stars as Czechs pay penalty». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2011 - History - Czech Republic». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Czech Republic U21 - Belarus U21, Jun 25, 2011 - 2011 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ uefa.com (2011 թ․ հունիսի 25). «Filipenko strike earns Belarus Olympic ticket». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Czech Republic vs. Slovakia (3:0)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Finland - Czech Republic, May 21, 2014 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Rosicky named in final Czech Republic Euro 2016 squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 30). «Czech Republic Euro 2016 squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Czech Republic». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 53,0 53,1 «Tomáš Vaclík». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ FootballDatabase.com. «Czech Republic Gambrinus liga 2013/14, Results and Standings». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ uefa.com (2014 թ․ մայիսի 17). «Shoot-out success gives Sparta 20th Czech Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ fcb.ch. «Der Meisterfreitag im bunten Zeitraffer». FC Basel 1893 (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ fcb.ch. «FCB-Sion». FC Basel 1893 (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «DER SAISONABSCHLUSS IM ZEITRAFFER». www.fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Rodriguez-Bloch, Laila (2017 թ․ մայիսի 25). «Swiss football: FC Basel wins 3-0 over Sion in Geneva; police extra vigilant after game». All About Geneva (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վացլիկի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Վացլիկի պաշտոնական Տվիտերի էջը
- Վացլիկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վացլիկը transfermarkt-ում
- Վացլիկը soccerbase.com-ում
- Վացլիկը WhoScored.com կայքում
- Վացլիկը Սևիլյայի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Վացլիկը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Վացլիկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաշ Վացլիկ» հոդվածին։ |