Բացել գլխավոր ցանկը

Ալվարո Մորատա

իսպանացի ֆուտբոլիստ

Ալվարո Բորխա Մորատա Մարտին (իսպ.՝ Álvaro Borja Morata Martín, ['alβaɾo mo'ɾata], հոկտեմբերի 23, 1992, Մադրիդ), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս անգլիական «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հարձակվողի դիրքում:

Football pictogram.svg
Ալվարո Մորատա
Álvaro Morata
Alvaro Morata 2014 edited.jpg
Ալվարո Մորատան 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալվարո Բորխա Մորատա Մարտին
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1992(1992-10-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 190 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 9
Պատանեկան կարիերա
2005–2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2007–2008 Իսպանիա Խետաֆե
2008–2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010–2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 83 (45)
2010–2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ 37 (10)
2014–2016 Իտալիա Յուվենտուս 63 (15)
2016–2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ 26 (15)
2017–ներկա Անգլիա Չելսի 0 (0)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 6 (2)
2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 2 (3)
2010–2012 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 13 (11)
2012–2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 13 (13)
2014–ներկա Իսպանիա Իսպանիա 20 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 7-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 21-ի, 2017

Մարզական վարպետության շնորհիվ նա համեմատվել է իսպանացի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Մորիենտեսի հետ[2]։

Ակումբային կարիերաԽմբագրել

Ռեալ ՄադրիդԽմբագրել

Ալվարո Մորատան ծնվել է Մադրիդում։ Տեղափոխվել է Մադրիդի Ռեալ 2008 թվականին հարևան «Խետաֆեից»։ Մորատան հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդի» Խուվենիլ С առաջնությունում։ 2009 թվականի նոյեմբերին նա արդեն մասնակցել էր բոլոր «խուվենիլներում» (А, B և С) և «Ռեալ Մադրիդ С»-ում։ 2010 թվականի հուլիսին, «Խուվենիլ А»-ի հաջող մրցաշրջանի ավարտին Մորատան հաղթել էր երիտասարդական երկու տիտղոս և խփել 34 գոլ[3]։ Ֆուտբոլիստը տեղափոխվում է переведён в «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ Ավելի ուշ «Ռեալ Մադրիդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մորատային և 4 թիմակիցների հետ ուղևորվում է ԱՄՆ` մրցաշարի։

2010 թվականի օգոստոսի 15-ին Ալվարո Մորատան նշում է իր նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում. «Ալկորկոնի» հետ ընկերական հանդիպումն ավարտվում է 1:0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։ Նույն տարվա օգոստոսի 29-ին նա նշում է նորամուտը առաջնության ժամանակ՝ «Կորուշոյի» դեմ խաղում (3:2)։ Առաջին գոլը խփում է հոկտեմբերի 31-ին՝ «Ալկալայի» դեմ խաղում (1:1)[4]։

2010 թվականի դեկտեմբերի 12-ին, Մորատան իր առաջին խաղն է անցկացնում արդեն «Ռեալ Մադրիդի» կազմում՝ փոխարինելով Անխել դի Մարիաին 88-րդ րոպեին Ռեալ Սարագոսայի դեմ խաղում (3:1)։ Արդեն 10 օր հետո նա անցկացրեց իր առաջին խաղը Կոպա դել Ռեյում՝ 77-րդ րոպեին մտնելով մարզադաշտ։ «Լևանտե» ակումբի դեմ խաղն ավարտվեց 8:0 հաշվով։

2011 թվականի հունվարին Գոնսալո Իգուաին վնասվածք է ստանում, ինչը իսպանական զլմ-ներին առիթ է տալիս ենթադրելու, որ նրա փոխարեն Մորատան մտնում է «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմ։ Մինչդեռ Մոուրինյոն հրաժարվում է այդ ընտրությունից։ Այդ ընթացքում 4 հանդիպման ընթացքում Մորատան խփում է 5 գոլ։ Մարզիչը պայմանագիր է կնքում Էմանուել Ադեբայորի հետ։

Փետրվարի 13-ին Մորատան հեղինակում է իր առաջին հեթ-թրիկը (3 գոլ մեկ խաղի ընթացքում). «Դեպորտիվոյի» դեմ խաղն ավարտվում է 7:1 հաշվով։ 2012 թվականին Մորատան տեղափոխվում է Ռեալի հիմնական կազմ։ Մորատան այդ մրցաշրջանն ավարտվեց 17 գոլով[5]։

2012-13 թվականների Իսպանիայի առաջնության երկրորդ փուլում Ալվարո Մորատան դուրս է գալիս մրցաշրջան՝ «Խետաֆեի» դեմ խաղում։ Մորատան իր առաջին պաշտոնական գոլը խփեց առաջին թիմի կազմում 2012 թվականի նոյեմբերի 11-ին՝ դաշտ մտնելով 83-րդ րոպեին Լևանտեի դեմ արտագնա խաղում։ Նրա առաջին պաշտոնական գոլը սեփական դաշտում փետրվարի 17-ին էր՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում։ 26-րդ փուլում «Բարսելոնայի» դեմ խաղում Մորատան չի հաջողվքւմ գոլ խփել։

2013-14 թվականների մրցաշրջանում Ալվարո Մորատան դարձավ թիմի կանոնավոր անդամ Կառլո Անչելոտտիի օրոք։ Մարտի 18-ին Մորատան իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ Շալկե 04-ի դեմ, որտեղ թիմը հաղթեց 3:1 հաշվով։ Առաջնության վերջին խաղում՝ Էսպանյոլի դեմ, Մորատան դարձավ դուբլի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 3:1 հաշվով։ Ընդհանուր առմամբ Մորատան Իսպանիայի առաջնությունում խփեց 8 գոլ։ Մորատան խաղաց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ փոխարինելով Բենզեմային։ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում Ալվարոն մարզադաշտ է մտնում որպես փոխարինող և վերջին րոպեներին գոլ խփում. խաղն ավարտվում է 4:0 հաշվով։

ՅուվենտուսԽմբագրել

2014 թվականի հուլիսի 19-ին իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը գնում է Ալվարո Մորատային. տրանսֆերի արժեքը կազմում է € 20 միլիոն՝ պարտավորվելով այն վճարել երեք տարվա ընթացքում[6]։ Պայմանագիրը, որը կնքվել էր 5 տարով, ներառում էր նաև հետևյալ գործառույթը. միայն Մադրիդի «Ռեալը» կարող էր հետ գնել ֆուտբոլիստին՝ 2015-16 կամ 2016-17 մրցաշրջանների ընթացքում՝ վճարելով € 30 միլիոնից ոչ ավելի[7]։ «Յուվենտուս» տեղափոխվելու խորհուրդը Մորատային տվել էր իր ագենտ Խուանմա Լոպեսը, թեև «Ռեալի» ղեկավարությունը որոշել էր նրան վաճառել ոչ մրցակից գերմանական ակումբի՝ «Վոլֆսբուրգին»[8]։

Ալվարո Մորատայի խոսքերով՝ «Յուվենտուս» մուտք գործելը իր սրտի ընտրությունն էր

  Ես փոխադրվել եմ այս ակումբ, քանի որ այն հզորագույններից մեկն է` Եվրոպայում ու աշխարհում, ու, անկասկած, առաջատարն է Իտալիայում։ Ես ընտրել եմ այս ակումբը, քանի որ նրա ղեկավարությունը երկար հետևում էր ինձ, ցույց տալիս հետաքրքրություն իմ հանդեպ։ Դա հրաշալի խումբ է, որտեղ ես կարող եմ կատարելագործվել։ Կառլո Անչելոտտին ինձ հաջողոթյուն է մաղթել ու ասել, որ ես մեծ քաղաք եմ գնում։ Նա մաղթել է ինձ` վայելելու Իտալիան, ու հատկապես, իտալական խոհանոցը։ Ես արդեն խոսել եմ Ալեգրիի հետ, ու արդեն չեմ համբերում սկսել աշխատանքս։ Վաղուց էի երազում «Յուվենտուս» տեղափոխվելու մասին և միշտ գերադասել անգլիական ու այլ ակումբներից, քանի որ այստեղ հավատում են մարզիկի ուժերին։ Կառլոս Տևեսի, Ֆեռնանդո Լյորենտեի, Արտուրո Վիդալի ու Անդրեա Պիռլոյի հետ խաղալը հիասքանչ կլինի։
- Ալվարո Մորատա[9]
 


Իտալիայի A սերիայի առաջնությունում Ալվարո Մորատան իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Ֆեռնանդո Լյորենտեին` խաղի վերջին րոպեին։ Խաղալով սեփական մարզադաշտում` «Յուվենտուսը» Ուդինեզեին հաղթում է 2:0 հաշվով[10]։ Երկու շաբաթ անց նա կրկին մասնակցում է առաջնությանը և խփում իր առաջին գոլը՝ Ատալանտայի դեմ խաղում, որն ավարտվում է 3:0 հաշվով[11]։

«Յուվենտուսի» կազմը 2015-2016 առաջնությունում

2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Ռոմայի» դեմ խաղում Մորատան կարմիր քարտ է ստանում. խաղն այնուամենայնիվ ավարտվում է «Յուվենտուսի» հաղթանակով՝ 3:2[12]։ Նոյեմբերի 9-ին նա դառնում է դուբլի հեղինակ, և ակումբը «Պարմային» հաղթում է 7:0 հաշվով[13]։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցում է նաև Իտալիայի սուպերգավաթի խաղարկությանը՝ «Նապոլիի» դեմ խաղում՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում[14]

2015 թվականի հունվարի 28-ին Մորատան մասնակցում է նաև Իտալիայի գավաթի խաղարկությանը՝ «Պարմայի» դեմ՝ խփելով կիսաեզրափակչի միակ գոլը[15]։ Հաջորդ ամսում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2014-15 թվականների մրցաշրջանում՝ «Դորտմունդի Բորուսիայի» դեմ 43-րդ րոպեին նա փխում է հաղթական գոլը և «Յուվենտուսը» հաղթում է 2:1 հաշվով[16]։

Ապրիլի 7-ին Մորատան կարմիր քարտ է ստանում Ֆիորենտինայի դեմ կիսաեզրափակիչ խաղում[17]։ Մեկ շաբաթ անց նա հաղթում է քառորդ եզրափակչում «Մոնակոյի» դեմ խաղում՝ խփելով հանդիպման միակ գոլը[18]։ Նախկին ակումբի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում նա խփում է հաղթական գոլը. «Յուվենտուսը» խաղն ավարտում է 2:1 հաշվով[19]։ Պատասխան խաղը Մորատան նույնպես հաջողությամբ է ավարտում[20]։ Հունիսի 6-ին Բեռլինում կայացած ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվում է 1:3 հաշվով[21]։

2015-16 թվականների մրցաշրջանում իր առաջին խաղը Մորատան խաղում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ սեպտեմբերի 15-ին[22]։ 2:0 հաշվով ավարտվում է սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած «Յուվենտուս»-«Սևիլյա» հանդիպումը։ Մորատան խփում է Չեմպիոնների լիգայում իր հինգերորդ գոլը, որով հավասարվում է Ալեսանդրո Դել Պիեռոյի ռեկորդին[23] նոյեմբերի 24-ին նրան շնորհվում է Տարվա «ՈՒԵՖԱ-ի լավագույն թիմային խաղացող» տիտղոս[24]։ Խաղից հետո մարզիկը նշել է, որ Իտալիայում ավելի դժվար է խաղալ, քանի որ A Սերիայում ֆուտբոլիստներին ավելի քիչ տարածություններ են տալիս[25]։

2015 թվականի դեկտեմբերի 10-ին Մորատան ստորագրում է նոր պայմանագիր, որով երկարացնում է նախորդը՝ մինչև 2020 թվական[26]։ 2016 թվականի փետրվարի 19-ին Չեմպիոնների Լիգայի 2015-16 թվականների առաջնությունում 1/8 եզրափակիչ խաղի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Յուվենտուս մարզադաշտում՝ «Յուվենտուսի» և «Բավարիայի» միջև։ Խաղն ավարտվեց 2:2 արդյունքով. դրանից առաջ Մորատան հայտարարել էր, որ «Բավարիա»-ի դեմ խաղը բարդ ընթացք կունենա, բայց գերմանացիների համար էլ դժվար կլինի, քանի որ մարզադաշտում նրանց դժոխք է սպասվում[27]։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի 70-րդ հոբելյանական գոլը խփել է «Յուվենտուս»-«Ֆիորենտինա» խաղի ժամանակ. 83-րդ րոպեին նա հաշիվը դարձնում է 2:1՝ հօգուտ իր ակումբի՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ֆիորենտինան 81-րդ րոպեին կարողացել էր գրավել Յուվենտուսի դարպասը[28]:

Վերադարձ Ռեալ ՄադրիդԽմբագրել

2016 թվականի հունիսի 21-ին Մորատան վերադարձավ «Ռեալ Մադրիդ» 30 միլիոն եվրոյի դիմաց[29]: Վերադարձից հետո իր առաջին խաղը անցկացրեց օգոստոսի 9-ին՝ «Սևիլյայի» դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի խաղում[30]: Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ «Սելտայի» դեմ խաղում[31]:

2017 թվականի ապրիլի 5-ին Մորատան հետ-տրիկ ձևակերպեց «Լեգանեսի» դեմ 4-2 ավարտված խաղում: Չնայած նրան, որ 2016-2017 մրցաշրջանում Բենզեման է եղել «Ռեալի» հիմնական հարձակվողը, Մորատան առաջնությունում դարձավ 15 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների Լիգայում խփեց 3 գնդակ: Այս մրցաշրջանում «Ռեալը» Մորատայի հետ հաղթեց Լա Լիգան և Չեմպիոնների Լիգան[32]:

ՉելսիԽմբագրել

2017 թվականի հուլիսի 19-ին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Մորատայի տրանսֆերի մասին: Հուլիսի 21-ին իսպանացին անցավ բուժզննումը և դարձավ «Չելսիի» լիարժեք ֆուտբոլիստ[33]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Մորատան ընդգրկվել է Իսպանիայի մինչև 19 տարեկան հավաքականի կազմում 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայանում էր Նիգերիայում և, խաղալով չորս խաղ՝ խփել է 2 գնդակ և օգնել թիմին գրավել երրորդ տեղ։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ RFEF (Real Federación Española De Fútbol), հրավիրում է Մորատային մասնակցելու Ճապոնիայում կայանալիք մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։ Այդ մրցաշարում իր թիմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

2011 թվականին Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով թիմին հաղթել առաջնությունում և խփելով վեց գնդակ՝ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։

Մինչև 21 տարեկանների Իսպանիայի հավաքականում մորատան իր դեբյուտը նշեց Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ նա անվկացրեց հիանալի խմբային փուլ՝ գոլ խփելով Ռուսաստանի և Գերմանիայի հավաքաններին, համապատասխանաբար՝ 82-րդ և 86-րդ րոպեներին։ Մորատան հիանալի խաղաց նաև խմբային փուլի վերջին՝ Հոլանդիայի դեմ խաղում և դարձավ Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու։

2014 թվականի նոյեմբերի 7-ին, Վիսենտե դել Բոսկեն Ալվարո Մորատային հրավիրում է խաղալ Իսպանիայի ազգային հավաքականում` Բելառուսի և Գերմանիայի դեմ[34]։ Նա իր նորամուտը նշում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016 թվականի առաջնությունում 3:0 հաշվով հաղթելով «Հուելվային»[35]։ Նույն առաջնության ընթացքում՝ 2015 թվականի մարտի 27-ին, Սևիլյայում խփում է իր առաջին գոլը՝ Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ խաղում[36]։

2015 թվականի վերջին և 2016 թվականի սկզբին դարձյալ աճում է «Ռեալի» հետաքրքրությունը Ալվարո Մորատայի հանդեպ։ Դեռ սեպտեմբերին ֆուտբոլիստը պատասխանել էր, որ երջանիկ է «Յուվենտուսում» և չի մտածում այլ ակումբների[37], այդ թվում՝ «Ռեալ» վերադառնալու մասին[38]։ Պատճառն այն է, որ «Յուվենտուսում» նա ավելի շատ էր մասնակցում խաղերին, քան «Ռեալ Մադրիդում»[39], և «Ռեալ»-ից հեռանալու որոշումն ինքնուրույն է կայացրել[40]։ «Ռեալ Մադրիդ» Մորատայի վերադարձի մասին հերթական անգամ նշվել էր 2016 թվականի հունվարին[41], ինչին «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատասխանել էր, որ մտադիր չէ հրաժեշտ տալ Մորատային և «Ռեալի» հետ բանակցելու մտադրություն չունեն[42]։ «Արքայական ակումբը» պատրաստվում էր գնել ֆուտբոլիստին՝ նրան վերավաճառելու նպատակով. գնելով Մորատային նախապես պայմանավորված 30 միլիոն եվրոյով՝ նրանք կվաճառեին ֆուտբոլիստին «Լիվերպուլին» կամ Լոնդոնի «Արսենալին», և գործարքը կկազմեր 50 միլիոն[43]։ Բրիտանական ակումբը 2016 թվականի փետրվարին հայտնել էր, որ ավելացել է իսպանացու համար առաջարկվող գումարը՝ հասցնելով 61 միլիոն ֆունտ ստերլինգի[44]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2017 թվականի հունիսի 23-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2010–11 Սեգունդա Դիվիզիոն B 28 15 28 15
2011–12 Սեգունդա Դիվիզիոն B 37 18 37 18
2012–13 Սեգունդա Դիվիզիոն 18 12 18 12
Ընդհանուր 83 45 83 45
Ռեալ Մադրիդ 2010–11 Լա Լիգա 1 0 1 0 0 0 2 0
2011–12 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2012–13 Լա Լիգա 12 2 2 0 1 0 0 0 15 2
2013–14 Լա Լիգա 23 8 6 0 5 1 34 9
Ընդհանուր 37 10 9 0 6 1 0 0 52 11
Յուվենտուս 2014–15 Սերիա A 29 8 4 2 12 5 1 0 46 15
2015–16 Սերիա A 34 7 5 3 8 2 0 0 47 12
Ընդհանուր 63 15 9 5 20 7 1 0 93 27
Ռեալ Մադրիդ 2016–17 Լա Լիգա 26 15 5 2 9 3 3 0 43 20
Ռեալ Մադրիդի ընդհանուր 63 25 14 2 15 4 0 3 95 31
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 209 85 23 7 0 0 35 11 4 0 271 103

ՄիջազգայինԽմբագրել

2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 2 0
2015 4 1
2016 12 7
2017 2 1
Ընդհանուր 20 9

Միջազգային գոլերԽմբագրել

2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 27, 2015 Ռամոն Սանչես Պիսխուան, Սևիլյա, Իսպանիա   Ուկրաինա 1–0 1–0 Եվրո 2016 Որակավորում
2 Հունիսի 1, 2016 Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա   Հարավային Կորեա 4–0 6–1 Ընկերական խաղ
3 6–1
4 Հունիսի 17, 2016 Ալյանց Ռիվիերա, Նիս, Ֆրանսիա   Թուրքիա 1–0 3–0 Եվրո 2016
5 3–0
6 Հունիսի 21, 2016 Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա   Խորվաթիա 1–0 1–2
7 Սեպտեմբերի 5, 2016 Ռեինո դե Լեոն, Լեոն, Իսպանիա   Լիխտենշտայն 6–0 8–0 ԱԱ-2018 Որակավորում
8 7–0
9 Հունիսի 7, 2017 Նուեվա Կոնդոմինա, Մուրսիա, Իսպանիա   Կոլումբիա 2–2 2–2 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ռեալ Մադրիդ Կաստիլիա[45]
Ռեալ Մադրիդ[45]
Յուվենտուս[45]

ՄիջազգայինԽմբագրել

Իսպանիա (մինչև 21)[45]
  • ՈՒԵՖԱ առաջնություն. 2013
Իսպանիա (մինչև 19)[45]
  • ՈՒԵՖԱ առաջնություն. 2011
Իսպանիա (մինչև 17)
  • Աշխարհի առաջնություն. 3-րդ տեղ, 2009

ԱնհատականԽմբագրել

  • ՈՒԵՖԱ մինչև 19 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2011[46]
  • ՈՒԵՖԱ մինչև 19 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական. 2011[47]
  • ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2013[48]
  • ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքական. 2013[48]
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2014-15[49]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Morata, el recogepelotas atlético que admiraba a Raúl (Morata, the Atlético ball boy who admired Raúl)» ((Իսպաներեն))։ El País։ 13 դեկտեմբերի 2016 
  3. «Una generación para la historia (A generation to make history)» ((Իսպաներեն))։ Marca։ 13 մարտի 2016 
  4. «El Alcorcón cae ante un buen Real Madrid Castilla» ((Իսպաներեն))։ Marca։ 13 մարտի 2016 
  5. «Mourinho piensa en Morata para el primer equipo» ((Իսպաներեն))։ Marca։ 13 մարտի 2016 
  6. «Morata signs for Juventus: The Spanish striker completes a permanent switch from Real Madrid, signing a five-year contract with the Bianconeri» ((անգլերեն))։ juventus.com։ 13 մարտի 2016 
  7. «Official announcement: Morata» ((անգլերեն))։ Real Madrid։ 19 հուլիսի 2014։ Վերցված է 19 հուլիսի 2014 
  8. «Мнение. Мората принял правильное решение» ((ռուսերեն))։ real-madrid.ru։ 13 մարտի 2016 
  9. «Morata:My heart set on Juve» ((անգլերեն))։ football-italia.net։ 13 մարտի 2016 
  10. «Juventus 2–0 Udinese: Tevez and Marchisio seal comfortable win» ((անգլերեն))։ Goal.com։ 13 սեպտեմբերի 2014։ Վերցված է 2 հոկտեմբերի 2014 
  11. «Atalanta 0–3 Juventus» ((անգլերեն))։ BBC Sport։ 27 սեպտեմբերի 2014։ Վերցված է 2 հոկտեմբերի 2014 
  12. Sheringham Sam (5 հոկտեմբերի 2014)։ «Juventus 3–2 Roma» ((անգլերեն))։ BBC Sport։ Վերցված է 5 հոկտեմբերի 2014 
  13. «Juventus put seven past Parma as Llorente, Tevez, Morata net braces» ((անգլերեն))։ ESPN FC։ 9 նոյեմբերի 2014։ Վերցված է 9 նոյեմբերի 2014 
  14. «Juventus 2–2 Napoli (5–6 on pens)» ((անգլերեն))։ BBC Sport։ դեկտեմբերի 22, 2014։ Վերցված է մայիսի 3, 2015 
  15. «A la salud de Morata» [Raising a cup for Morata] ((Իսպաներեն))։ Marca։ 28 հունվարի 2015։ Վերցված է 29 հունվարի 2015 
  16. «First-half goals give Juve victory over Dortmund»։ UEFA.com։ 24 փետրվարի 2015։ Վերցված է 25 փետրվարի 2015 
  17. «Fiorentina 0–3 Juventus (agg. 2–4): Bianconeri brush Viola aside to reach Coppa Italia final» ((անգլերեն))։ Goal.com։ 7 ապրիլի 2015։ Վերցված է 7 ապրիլի 2015 
  18. Jacopo Gerna (14 ապրիլի 2015)։ «Juventus-Monaco 1–0: Vidal su rigore fa godere Allegri e lo Stadium» [Juventus-Monaco 1–0: Allegri and stadium rejoice through Vidal penalty] ((իտալերեն))։ La Gazzetta dello Sport։ Վերցված է 14 ապրիլի 2015 
  19. «Tévez gives Juventus the edge against Real Madrid» ((անգլերեն))։ UEFA.com։ 5 մայիսի 2015։ Վերցված է 5 մայիսի 2015 
  20. Neil Johnston (13 մայիսի 2015)։ «Juventus beat Real to reach final» ((անգլերեն))։ BBC Sport։ Վերցված է 13 մայիսի 2015 
  21. «Barcelona see off Juventus to claim fifth title» ((անգլերեն))։ UEFA.com։ 6 հունիսի 2015։ Վերցված է 6 հունիսի 2015 
  22. «Morata earns Juventus victory at Manchester City» ((անգլերեն))։ UEFA.com։ 15 սեպտեմբերի 2015։ Վերցված է 15 սեպտեմբերի 2015 
  23. «Morata on equalling Del Piero's Juventus record» ((անգլերեն))։ UEFA.com։ 1 հոկտեմբերի 2015։ Վերցված է 1 հոկտեմբերի 2015 
  24. Paul Sumeet (24 նոյեմբերի 2015)։ «Six Juventus stars nominated for UEFA Team of the Year» ((անգլերեն))։ La Gazzetta dello Sport։ Վերցված է 26 նոյեմբերի 2015 
  25. «Մորատա. «A Սերիայում ավելի քիչ տարածություն են տալիս, քան եվրոգավաթներում»»։ vivaro.am։ 13 մարտի 2016 
  26. «Official: Morata extends Juve deal» ((անգլերեն))։ Football Italia։ 10 դեկտեմբերի 2015։ Վերցված է 10 դեկտեմբերի 2015 
  27. ««Բավարիա»-ին դժոխք է սպասվում «Յուվենտուս Ստեդիում»-ում. Մորատա»։ 1in.am։ 13 մարտի 2016 
  28. «Juventus beat Fiorentina with late Morata goal; Sassuolo pressure Milan» ((անգլերեն))։ espnfc.com։ 25 ապրիլի 2016 
  29. «Alvaro Morata: Juventus striker rejoins Real Madrid»։ BBC Sport (en-GB)։ 2016-06-21։ Վերցված է 2017-07-23 
  30. «Real Madrid vs. Sevilla FC - Football Match Report - August 9, 2016 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-23 
  31. «Real Madrid 2 - 1 Celta de Vigo Match report - 8/27/16 Primera División - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-23 
  32. uefa.com (2017-06-03)։ «UEFA Champions League 2016/17 - History - Juventus-Real Madrid – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-23 
  33. «Alvaro Morata: Chelsea sign Real Madrid striker for club record £60m»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-21։ Վերցված է 2017-07-23 
  34. «Chelsea’s Diego Costa left out of Spain squad to play Belarus and Germany» ((անգլերեն))։ The Guardian։ 7 նոյեմբերի2014։ Վերցված է 7 նոյեմբերի 2014 
  35. Hunter Graham (15 նոյեմբերի 2014)։ «Much-changed Spain dominate Belarus» ((անգլերեն))։ UEFA.com։ Վերցված է 15 նոյեմբերի 2014 
  36. Hunter Graham (27 մարտի 2015)։ «Morata ensures Spain beat Ukraine» ((անգլերեն))։ UEFA.com։ Վերցված է 28 մարտի 2015 
  37. «Երջանիկ եմ Յուվենտուսում եւ չեմ մտածում այլ ակումբների մասին. Ալվարո Մորատա»։ tert.am։ 13 մարտի 2016 
  38. ««Նշանակություն չեմ տալիս «Ռեալի» մասին լուրերին. Ես երջանիկ եմ «Յուվենտուսում»». Ալվարո Մորատա»։ 168.am։ 13 մարտի 2016 
  39. «Մորատա. «Ռեալ»-ից հեռանալն իմ ընտրությունն էր, քանի որ ես այդպես էլ չստացա իմ շանսը»»։ totalfootball.am։ 13 մարտի 2016 
  40. ««Ռեալ»-ից հեռանալու որոշումն ինքնուրույն եմ կայացրել. Մորատա»։ 1in.am։ 13 մարտի 2016 
  41. «Ռայոլա. Հաջորդ մրցաշրջանում Մորատան խաղալու է Ռեալում»։ armsport.am։ 13 մարտի 2016 
  42. «Մարոտա. Ռեալի հետ Մորատայի մասին բանակցելու մտադրություն չունենք»։ armsport.am։ 13 մարտի 2016 
  43. «Մարկա. Ռեալը որոշել է ամռանը ետ գնել մորատայի տրանսֆերը»։ armsport.am։ 13 մարտի 2016 
  44. «Արսենալը բարձրացրել է մորատայի համար առաջարկվող գումարը»։ armsport.am։ 13 մարտի 2016 
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 45,5 «Morata» ((անգլերեն))։ Soccerway։ Վերցված է ապրիլի 20, 2014 
  46. «Morata, talent in abundance» ((անգլերեն))։ Juventus F.C։ 19 հուլիսի 2014։ Վերցված է 10 դեկտեմբերի 2015 
  47. «2011 UEFA European Under-19 Championship technical report» 
  48. 48,0 48,1 UEFA.com։ «Thiago leads all-star squad dominated by Spain»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-23 
  49. «UEFA Champions League squad of the season» ((անգլերեն)date=9 հունիսի2015)։ UEFA.com։ Վերցված է 9 հունիսի 2015 

Արտաքին հղումներԽմբագրել