Մանուել Լոկատելլի

իտալացի ֆուտբոլիստ

Մանուել Լոկատելլի (իտալ.՝ Manuel Locatelli, հունվարի 8, 1998(1998-01-08)[1], Լեքո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Միլանի» և Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։

Մանուել Լոկատելլի
իտալ.՝ Manuel Locatelli
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1998(1998-01-08)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լեքո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 73
Պատանեկան կարիերա
2004 - 2009 Իտալիա Ատալանտա
2009 - 2016 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016- Իտալիա Միլան 12 (2)
Ազգային հավաքական
2013 Իտալիա Իտալիա (Մ-15) 5 (0)
2014 Իտալիա Իտալիա (Մ-16) 2 (0)
2013-2015 Իտալիա Իտալիա (Մ-17) 24 (1)
2015- Իտալիա Իտալիա (Մ-19) 20 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 Նոյեմբեր, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21 Նոյեմբեր, 2016

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մանուել Լոկատելլին սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Ատալանտա» ֆուտբոլային ակումբում 6 տարեկանում, իսկ 11 տարեկանում տեղափոխվել է Միլան։

Միլանի առաջին թիմում մեկնարկել է Սերիա A-ի 2016 թվականի ապրիլի 21-ին Կարպիի հետ հանդիպման ժամանակ՝ դուրս գալով փոխարինման 87-րդ րոպեին։ 2016 թվականի մայիսի 14-ին Լոկատելլին մեկնարկել է հիմնական կազմում՝ խաղալով Ռոմայի դեմ, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին խփել է իր առաջին գոլը Միլանի կազմում։ Հոկտեմբերի 22-ին Յուվենտուսի հետ հանդիպման ժամանակ Մանուելի գոլը հաղթանակ է պարգևել Միլանին։

Միջազգային կարիերա խմբագրել

Լոկատելլին Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2015 թվականի մինչև 17 տարեկանների ԵՎրոպայի առաջնությանը։

Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցել է 2016 թվականի մինչև 19 տարեկանների ԵՎրոպայի առաջնությանը, որում իտալացիները եզրափակիչում պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին։

Անձնական կյանք խմբագրել

Մանուել Լոկատելլին ծնվել է 8 հունվար 1998, Լեկկո քաղաքում։ Հայրը աշխատում է բանկում, մայրը տնային տնտեսուհի է։ Ունի քույր և եղբայր։ Լոկատելլին հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և հանդիսանում է մինչև 19 տարեկանների Իտալիայի հավաքականի ավագը։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Կարիերայի տեսություն
Թիմ Ժամանակաշրջան Պաշտոնական
խաղեր
Խաղեր Գոլեր
Միլան 2016 -  12 2
Իտալիա մինչև 17 2013 - 2015 25 1
Իտալիա մինչև 19 2015 -  16 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 52 4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Լոկատելլի» հոդվածին։