Մարտին Բրեյտուեյտ Քրիստինսեն (դան․՝ Martin Braithwaite Christensen, հունիսի 5, 1991(1991-06-05)[1][2][3], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Միդլսբրո» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Մարտին Բրեյտուեյտ
դան․՝ Martin Braithwaite
Անձնական տվյալներ
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1991(1991-06-05)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Էսբյերգ, Ribe County, Դանիա
Հասակ 177 սանտիմետր[4]
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013 Դանիա Էսբերգ 89 (17)
2013-2017 Ֆրանսիա Թուլուզ 136 (35)
2017—մ.հ. Անգլիա Միդլսբրո 30 (8)
2018  Ֆրանսիա Բորդո 14 (4)
Ազգային հավաքական
2008 Դանիա Դանիա (մինչև 17) 3 (0)
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 19) 11 (2)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 21) 2 (0)
2013—մ.հ. Դանիա Դանիա 41 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բրեյտուեյտն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Էսբերգ» ակումբում։ 2009 թվականի հոկտեմբերի 4-ին՝ «Կոպենհագեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[5]։ 2011 թվականին Մարտինը ակումբի հետ անցել է առաջին դիվիզիոն, բայց մեկ տարի անց կրկին վերադարձել է հետ։ 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Բրոնդբյու» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Էսբերգ» ակումբի կազմում[6]։ 2013 թվականին Մարտինն օգնել է ակումբին նվաճել Դանիայի գավաթը։

2013 թվականի ամռանը Մարտինը տեղափոխվել է ֆրանսիական «Թուլուզ» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Օգոստոսի 23-ին՝ «Մոնակո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[7]։ Օգոստոսի 31-ին՝ «Բաստիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Թուլուզ» ակումբի կազմում[8]։

2017 թվականի հուլիսի 13-ին Մարտինը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական Չեմպիոնշիպի «Միդլսբրո» ակումբի հետ[9]։ Տրանսֆերի առժեքը կազմել է 9 միլիոն ֆունտ։ Ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է օգոստոսի 5-ին՝ մասնակցելով Առաջին տուրի շրջանակներում անցկացվող «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղին (0։1)[10]: Սեպտեմբերի 30-ին Մարտինը խփել է իր առաջին գոլը «Միդլսբրո» ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Բրենտֆորդ» ակումբի դեմ տնային խաղի ժամանակ (2:2)[11]։

2018 թվականի հունվարի 31-ին Մարտինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Բորդո» ակումբ[12]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը նա կատարել է փետրվարի 3-ին՝ մասնակցելով «Ստրասբուրգ» ակումբի դեմ խաղին (2:0)։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականին Մարտինը հանդես է եկել Դանիայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում։ 2012 թվականին նա հրավիրվել է խաղալու Գայանայի հավաքականում, որն իր հոր հայրենի երկիրն է, սակայն հրաժարվել է այդ առաջարկից։

2013 թվականի հունիսի 5-ին՝ Վրաստանի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Բրեյտուեյտը կատարել է իր նորամուտը Դանիայի հավաքականի կազմում[13]։ Օգոստոսի 14-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մարտինը խփել է իր առաջին գոլը Դանիայի հավաքականի կազմում[14]։

2018 թվականին Մարտինը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պերուի[15], Ավստրիալիայի[16], Ֆրանսիայի[17] և Խորվաթիայի[18] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Դանիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 14 օգոստոսի, 2013 PGE Arena, Գդանսկ, Լեհաստան   Լեհաստան 1:2 3:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Էսբերգ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. https://es.soccerway.com/players/martin-braithwaite/99757/
  5. «Կոպենհագեն VS. Էսբերգ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 4.
  6. «Բրոնդբյու VS. Էսբերգ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 26.
  7. «Մոնակո VS. Թուլուզ 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 23.
  8. «Բաստիա VS. Թուլուզ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 31.
  9. Middlesbrough sign Martin Braithwaite from Toulouse on four-year deal, Sky Sports (13 հուլիսի, 2017)
  10. Wolverhampton Wanderers 1-0 Middlesbrough, BBC Sport (5 օգոստոսի, 2017)
  11. Middlesbrough 2-2 Brentford, BBC Sport (30 սեպտեմբերի, 2017)
  12. Middlesbrough loan Martin Braithwaite to Bordeaux, Sky Sports (31 հունվարի, 2018)
  13. «Դանիա VS. Վրաստան 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 5.
  14. «Լեհաստան VS. Դանիա 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.
  15. «Պերու VS. Դանիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  16. «Դանիա VS. Ավստրալիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 21.
  17. «Դանիա VS. Ֆրանսիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.
  18. «Խորվաթիա VS. Դանիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Բրեյտուեյտ» հոդվածին։