Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիա (իսպConfederación Sudamericana de Fútbol, կարճ՝ CONMEBOL կամ ԿՈՆՄԵԲՈԼ), հարավամերիկյան ֆուտբոլի վարչական և վերահսկող կազմակերպություն, որի հիմնական գրասենյակը գտնվում է Լուկե քաղաքում (Պարագվայ

ԿՈՆՄԵԲՈԼ
Изображение логотипа
ՏեսակՍպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Պարագվայ
ՀապավումCONMEBOL
ՀիմնադրվածՀուլիսի 9, 1916 (1916-07-09)
Գլխադասային գրասենյակԼուկե, Պարագվայ
ՏեղագրությունՀարավային Ամերիկա
ՏարածաշրջանՀարավային Ամերիկա
Պաշտ. լեզու(ներ)իսպաներեն, պորտուգալերեն
Գլխավոր քարտուղարԽոսե Լուիս Մեիսներ
ՆախագահԽուան Անխել Նապոուտ
Վերադաս կազմակերպությունՖԻՖԱ
Կամավորներ10
Կայքconmebol.com/en
25°15′38″ հվ. լ. 57°30′58″ ամ. ե.HGЯO

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1916 թվականի հուլիսի 9-ին ուրուգվայցի Հեկտոր Գոմեսի շնորհիվ, ում երազանքն էր կենտրոնացնել մայրցամաքի ֆուտբոլային կառույցները։ Կազմակերպությանն առաջինն անդամագրվեցին Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը և Չիլին։ Վերջիններիս հաջողվեց առաջին մրցաշարն անցկացնել Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրես քաղաքում։ Հենց այդ մրցաշարի ընթացքում էլ ձևավորվեց ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Հետագայում այս մրցաշարը սկսեց կոչվել Ամերիկայի գավաթ, այնուհետև կազմակերպությանը միացան մայրցամաքի մնացած երկրների մեծ մասը (Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան հանդիսանում են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ։

Ներկայումս ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտնում է ՖԻՖԱ-ի կազմի մեջ և վերահսկում է տարածաշրջանում ֆուտբոլի զարգացումը և մրցաշարերի կազմակերպումը։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից 17 կմ հարավ-արևելք՝ Լուկե քաղաքում։ Նախագահն է պարագվայցի Խուան Անխել Նապոուտը։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել