Ալյանց Արենա (գերմ.՝ Allianz Arena)[2], ֆուտբոլային մարզադաշտ Մյունխենի հյուսիսում։ Ստադիոնի տարողունակությունը կազմում է 75 000 հանդիսատես՝ ներառյալ 2152 բիզնես տեղերը, 1374 բարձրակարգ տեղերը և 227 տեղերը՝ անվասայլակով մարդկանց համար։ Միջազգային հանդիպումների ժամանակ մարզադաշտի տարողունակությունը նվազում է՝ դառնալով 70 000։ 2005/06 մրցաշրջանից Ալյանց Արենա մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում մյունխենյան ակումբ՝ «Բավարիան» և «Մյունխեն 1860»-ը։ Բացի այդ մարզադաշտում են անցկացվել 2006 թվականի աշխարհի առաջնության խաղերը և 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը[3]։ Սկզբնական շրջանում մարզադաշտը 2 ակումբների տնօրինության տակ էր, սակայն Բավարիան ձեռք բերեց Մյունխեն 1860-ի մի մասը և դարձավ մարզադաշտի միակ սեփականատերը։

Ալյանց Արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումAllianz Arena München Stadion
ՏեղագրությունSchwabing-Freimann?[1]
Երկիր Գերմանիա[1]
Հիմնադրված2002 թ. հոկտեմբերի 21
Անվանված էAllianz
Կառուցված2005 ապրիլ
Բացված2005 թ. մայիսի 30
ԿառուցողAlpine Holding?
Կառուցման գին340 միլիոն
ՃարտարապետHerzog & de Meuron
ՍեփականատերԲավարիա Մյունխեն
Տարողություն75 024
Տնային թիմԲավարիա Մյունխեն
Դաշտի չափսեր105 x 70 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքallianz-arena.de/en/(անգլ.), allianz-arena.com/de(գերմ.), allianz-arena.com/es(իսպ.), allianz-arena.com/cn(չին.), allianz-arena.com/jp(ճապոներեն), allianz-arena.com/ru(ռուս.), allianz-arena.com/ar(արաբ.), allianz-arena.com/it(իտալ.) և allianz-arena.com/fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Allianz Arena Վիքիպահեստում

Մարզադաշտի տեխնիկական հնարավորություններ

խմբագրել

Մարզադաշտը գտնվում է Մյունխենի հարավում՝ Շվաբինգ Ֆրայման (գերմ.՝ Schwabing-Freimann) շրջանում։ 2006 թվականի հունվարի 16-ին իշխանությունները հաստատեցին մարզադաշտը ընդարձակել՝ դարձնելով 69 901 տեղ, որպեսզի Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի խաղերին առանց մամուլի բազմաքանակ ներկայացուցիչների տեղավորի 69 000 հանդիսատես։ Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ գավաթի, ինչպես նաև միջազգային հանդիպումներին տարողունակությունը մնաց 66 000 հանդիսատես։ Բոլոր տեղերը գտնվում են ծածկի տակ։

Ալյանց Արենան 106 օթյակ ունի՝ 1374 տեղով։ Բացի այդ մարզադաշտում կա 2 մանկապարտեզ, «LEGO աշխարհ» և Բավարիայի ակումբային խանութ՝ 800 մ² տարածքով։ Այս ամենը գտնվում է մարզադաշտի ներսում, որտեղ նախապես գտնվում էր նաև Մյունխեն 1860-ի ատրիբուտների խանութը և Medion, Deutsche Telekom և Audi ընկերությունների ցուցահանդեսային տեղերը։ 2012 թվականին այս վայրում բացվեց «Բավարիայի պատմության աշխարհը» թանգարանը[4]։ Դրսի կողմից մարզադաշտին կցված են բազմաթիվ կիոսկներ՝ երկրպագուների համար։ 6500 մ² տարածքի վրա են գտնվում սննդի բազում կետեր։ Մարզադաշտի 4 հարկանի ավտոկայանատեղին՝ նախատեսված 9800 ավտոմեքենայի համար, հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ ավտոկայանատեղիներից մեկը։ Արենայից հյուսիս և հարավ կա ևս 350 ավտոկայանատեղի, որոնք նախատեսված են երկրպագուների ավտոբուսների համար։ Տոմսերը վաճառվում են մարզադաշտի 54 տոմսարկղերում։

2006/2007 մրցաշրջանից 112 և 113 սեկտորները լիգայի և գավաթի խաղերի ժամանակ նախատեսված են խաղը կանգնած դիտելու համար, միայն միջազգային հանդիպումներին, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պահանջով, նստարաններ են տեղադրում։

Ալյանց Արենան իր ձևի համար հաճախ են անվանում «փչովի նավակ» (գերմ.՝ Schlauchboot), «ավտոմեքենայի անվադող» (գերմ.՝ Autoreifen), «օդային բարձ» (գերմ.՝ Luftkissen

Ճակատը և տանիքը բաղկացած է 2760 բարձից, որոնք լցվում են չոր օդով․ ճնշումը դրանց մեջ կազմում է 3,5 հեկտոպասկալ։ Էթիլֆլուորէթիլենի հաստությունը, որոնցից պատրաստված են բարձերը, 0.2 մմ է։ Յուրաքանչյուր բարձ առանձին կարող է գունավորվել կարմիր, կապույտ և սպիտակ գույներով և նրանց երանգներով։ Երբ մարզադաշտում խաղում է տնային թիմերից մեկը, այն գունավորվում է տվյալ թիմի գույներով (Բավարիայի ժամանակ՝ կարմիր, Մյունխեն 1860-ի ժամանակ՝ կապույտ), իսկ եթե մարզադաշտում խաղում է Գերմանիայի հավաքականը, բարձերը «սպիտակում» են։ Լուսավորման 1 ժամի արժեքը կազմում է մոտ 50 եվրո։ Լուսավորությունն այնքան ուժեղ է, որ Ալյանց Արենան պարզ գիշերներին երևում է նույնիսկ ավստրիական լեռներից, այսինքն՝ մոտ 75 կմ հեռավորությունից։ Տանիքի տակ տեղակայված են փոքրիկ վարագույրներ, որոնք խաղի ժամանակ կարելի է փակել՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։

Ոստիկանության տվյալներով՝ արենայի գունավորման հաճախակի փոփոխության պատճառով օրական ավտովթարների քանակն աճել է 10-ով։ Այդ պատճառով գունավորումը թույլ է տրվում փոխել միայն երեկոյան և միայն կես ժամը մեկ (արգելված են նաև կարմիր-կապույտ կամ կապույտ-սպիտակ գունային կոմբինացիաները)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյանց Արենա» հոդվածին։